Երեկ հանրությունը սպասում էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որտեղ պետք է կարեւոր որոշումներ կայացվեին` լրագրողները գոնե սպասում էին կոալիցիայի մասին հայտարարության, գործադիրի եւ օրենսդիրի ղեկավարների ով լինելու մասին որոշումների, նվազագույնը գոնե ՀՀԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկ տվողների վերաբերյալ տեղեկատվության: Սակայն նիստի ավարտին նույնքան բան իմացվեց, որքան նիստից առաջ էր հայտնի ԶԼՄ-ների ...
Ադրբեջանցի խորհրդարանի պատվիրակությունը, ի դեմս երեք երեսփոխանների, պատրաստվում է այցելել Հայաստան: Այս մասին ադրբեջանական օրենսդիրի հաստատմամբ տեղեկացնում է «Ազերիպրես» գործակալությունը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին աջակցության հանձնաժողովը կոչ է արել ավելի քան կրկնապատկել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տեղեկացմամբ, արտաքին աջակցության համար պատասխանատու հանձնաժողովը այս շաբաթ մի շարք դրույթներ է ընդունել: Դրանք «խթանում են ԱՄՆ շահերն ու ամերիկյան արժեքները Կովկասում»` առաջարկելով կտրուկ մեծացնել աջակցությունը Լեռնային Ղարաբաղին 2 մլն-ից ...
Ըստ ՆԱՍԱ-ի տվյալների` մայիսի 20-ին լուսնի սկավառակը կծածկի արեւը` արեւի 86-տոկոսանոց խավարում առաջ բերելով: Սակայն արեւի ողջ սկավառակը չի ծածկվի, լուսինը ոսկե փայլող շրջագիծ է թողնելու, որը շատ յուրահատուկ պատկեր է ստեղծելու: Դա ամենից լավ երեւալու է Լոս Անջելեսում, այնպես որ այս քաղաքի ժամանակով ժամը 19:42-ին տեղի բնակիչները երկնքում շատ ...
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստում տեղեկացրեց, որ երեկվանից սկսվել է 15 տեսչությունների աշխատանքի մոնիտորինգը, որի արդյունքն ամփոփվելու է երկու շաբաթից: «Խոսքը վերաբերում է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման խնդրին: Բազմաթիվ ոլորտներում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, բայց հետեւողականորեն այս մոնիտորինգն իրականացնելու ենք, որովհետեւ դեռեւս ...
Մեծ Բրիտանիայում կրկին վաճառքի է հանվել հայտնի պետական գործիչ, Թեհրանի, Ղրիմի եւ Պոտսդամի կոնֆերանսների մասնակից, 1951-55 թվերի վարչապետ Ուինստոն Չերչիլի նախասիրած հայկական կոնյակը, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունները հետաքրքրական էին, բավականին ակտիվ, ուժեղ մրցակցությամբ, ԶԼՄ-ների մատչելիությամբ, կենդանի ու իսկական պայքարով: Արդյունքն էլ, այդուհանդերձ, կլինի կոալիցիա, որի ավանդույթն արդեն առկա է, կոալիցիոն համաձայնությամբ էլ կձեւավորվի նոր կառավարությունը: Իսկ արդեն այդ ընտրությունների ազդեցությունը կզգացվի նախագահական ընտրական շրջանում, որ կմեկնարկի սեպտեմբեր-հոկտեմբերին: Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան ...
Ընտրություններից հետո կենցաղային մակարդակով չեն դադարում խոսակցությունները, թե կաշառվող ընտրողը մեղավո՞ր է, թե՞ մեղավոր չէ, երբ որոշակի շահախնդրությամբ է գնում իր քվեն տալիս, եւ արդյո՞ք կաշառվելուց հետո բողոքելու իրավունք ունի: Տեսակետներից մեկով` լավ է անում ընտրողը, որ փող է վերցնում, թող վերցնի ու գնա ում ուզում է ընտրի, համ օգուտ ...
Իր տեսակի մեջ Մ. Նահանգներում առաջինը բետոնե այս ճեմուղին գտնվում է Սքոթսդեյլում (Արիզոնա), Սուրբ Աբգար Հայ առաքելական եկեղեցուն կից: Երկարությունը 20 մետր է, լայնությունըՙ 1,5 մետր: Եզերված է «Զոհվեցինք այս վայրերում հանուն մեր հավատի» բառերով, որոնք ուղեկցում են ճանապարհի երկայնքին դրոշմված այն 113 քաղաքների անուններին, որոնցում 1896-1915 թվերին իրականացվել են ...
ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մեջ 2011 թվականը բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի: Նշվել է, որ նախ հաջողվել է մեղմել դեռեւս նախորդ տարվա կեսից ձեւավորված բարձր գնաճային միջավայրը, երկրորդՙ արձանագրվել է տնտեսական աճի տեմպի արագացում` հիմնականում արդյունաբերության եւ գյուղատնտեսության ճյուղերի աճի հաշվին: Հարցի ...
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընտրություններով հետաքրքրվողները, որոնք, եթե անկեղծ լինենք, փոքրամասնություն են, շարունակում են խոսել այդ ընտրություններից, իսկ չհետաքրքրվողները, բնականաբար, ուրիշ շատ ավելի հետաքրքրական բաներ ունեն խոսալու կամ անելու, թեկուզ այն, որ արդեն կարծես թե լավ եղանակ է եւ կարելի է ընտանիքի հետ դուրս գալ երեկոյան զբոսանքի, եթե, իհարկե, ...
«Մենք չենք ասում, թե ամեն ինչ լավ է, ասում ենք, որ այս ընտրություններում որակական փոփոխություն գրանցվեց, ինչն արձանագրեցին նաեւ միջազգային դիտորդները», գնահատական տալով խորհրդարանական ընտրություններին «Դեբատ» ակումբում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանը ՙ հավելելով, որ որակական փոփոխությունները շարունակական են լինելու: Դրա համար պահանջվելիք կամքն ու ցանկությունը կան:
Ժամանակակից ձեւաչափ` որակյալ կրթություն ապահովելու համար. Հայաստանի բուհերում գործելու է ինտերնետ հասանելիությամբ համակարգչային լսարան եւ Wi-Fi անկյուն:
Եվրոպական միության, ՅՈւՆԵՍԿՕ-ի, ինչպես նաեւ ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) հովանու ներքո ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի անցկացվում է «Թանգարանների գիշեր» ձեռնարկը: Ինչպես միշտ, այս տարի եւս միջոցառումը կհաջորդի Թանգարանների միջազգային օրվան եւ թանգարանասեր հանրությունը հնարավորություն կունենա վայելելու երկօրյա տոնակատարությունները: Եվրոմիության հետ համատեղ ՀՀ մշակույթի նախարարության համակարգմամբ արդեն 8-րդ անգամ 2005-ից Հայաստանը ...
Գլենդելի «Ալեքս» կինոթատրոնում, դերասանների ու ստեղծագործական թիմի մասնակցությամբ, կայացավ «Մեղավորները» հեռուստասերիալի հիմքով նկարահանված «Անմեղ մեղավորները» գեղարվեստական ֆիլմի բեմելը: Սերիալի առաջին եթերաշրջանն ավարտվեց բազմաթիվ հարցականներով, որոնց լուծումները ստեղծագործական թիմը ներկայացնում է ֆիլմի մեջ:
Մայիսի 8-ին Երեւանի DIY ակումբի հրկիզումը բուռն քննարկումների ու բանավեճերի առիթ հանդիսացավ: Արդեն մի քանի օր է թերթերն ու էլեկտրոնային էջերը ողողված են այս դեպքին առնչվող իրարամերժ հրապարակումներով: Երեկ «Ազգ» -ի խմբագրություն էր եկել նախկին ազատամարտիկ Գաբրիել Սերոբի Ավետիսյանը եւ իր զայրույթն էր ...
Հին ժողովրդական իմաստություն է. խոսք կա` սարի գլուխը կհանե, խոսք կա` սարից վար կբերե: Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության հեղեղի մեր դարում նույնը անվարան կարելի է ասել նաեւ զանգվածային լրատվության ու տեղեկատվության մասին: Կարող է լինել կանխարգելող եւ հրահրող, կողմնորոշող եւ ապակողմնորոշող, մարդուն դաստիարակող, վեհացնող եւ հակադաստիարակությանը կամա թե ակամա ծառայող ...
Փարիզի քաղաքապետարանում ապրիլ ամսին կազմակերպվել էր 20-րդ դարի նշանավոր լուսանկարիչներից մեկիՙ Ռոբեր Դուանոյի ստեղծագործությունների ցուցահանդես: Ներկայացված լուսանկարները նվիրված են մայրաքաղաքի Կենտրոնական շուկայի (Les Halles) թաղամասին: Ցուցադրվում էր 1933-1979 թթ. արված 208 լուսանկար: Սրահներից մեկում 1960-ականների գունավոր լուսանկարներն էին:
Մայիսի 17-ին Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում բացվեց գեղանկարչական ցուցահանդես: Ցուցադրվեցին Արցախի արվեստի եւ գեղարվեստի դպրոցների սաների 20 լավագույն նկարչական եւ դեկորատիվ կիրառական աշխատանքներ: Այնուհետեւ նույն համերգասրահում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին Արցախի երաժշտական, արվեստի, հանրակրթական դպրոցների, երաժշտական քոլեջի, վարժարանի, մանկական ստեղծագործական կենտրոնների պատանի երաժիշտ-կատարողները, պարային համույթները:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հովանավորությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության, հայտնում է, որ առաջիկա երկուշաբթի օրը, մայիսի 21-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա հուշ-երեկո նվիրված Ալեքսանդր Հարությունյանին, օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում: Ծրագրում ընդգրկված են մեծանուն կոմպոզիտորի ընտիր գործերից մի փունջ:
Եթե խորհրդային կոմունիստների ժամանակ, հատկապես վերջին շրջանում, եկեղեցու գործունեությունը չէին դարձնում հասարակական լայն քննության առարկա, ապա նորաթուխ ամենաթող դեմոկրատիայի պայմաններում նրա դեմ ծավալուն հարձակումները, համենայն դեպս Ռուսաստանում եւ Հայաստանում, սովորական են դարձել: Բայց եթե դա Հայաստանում ներհայկական երեւույթ է, ապա խնդիրը Ռուսաստանում շատ ավելի բարդ է. այստեղ առավել քան տեսանելի ...
Ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ կընդգրկվի ՌԴ հավաքականի մարզչական կազմում: ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խնդրել է նրան օգնել ընտրանուն եզրափակիչ փուլի ժամանակ:
Թեթեւագույն քաշային կարգում WBA-ի, WBO-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին պարտությունը կրեց: Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ամերիկացի Մելիսա Մաքմորոուի հետ անցկացրած 10-ռաունդանոց մենամարտում Սյուզիին չհաջողվեց հերթական անգամ պաշտպանել չեմպիոնական իր գոտիները: Հավասար պայքարում անցած մենամարտում մրցավարները նախապատվությունը տվեցին ամերիկացի մարզուհուն: Նրանցից երկուսը միեւնույն 96-94 հաշվով ...
Մայիսի 19-ին Սարանսկում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Պատվավոր մրցանակը կվիճարկեն 2011-ի աշխարհի առաջնությունում թիմային պայքարում 1-10-րդ տեղերը զբաղեցրած Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Բելառուսի, Ղազախստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Կորեայի, Հայաստանի եւ Հունգարիայի հավաքականները:
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը սկսում է նախապատրաստությունը մայիսի 23-ին Իտալիայում մեկնարկող Եվրոպայի առաջնության էլիտ փուլի մրցաշարին: Հայաստանի պատանեկան հավաքականին շատ ուժեղ մրցակիցներ են բաժին հասել: Մեր պատանի ֆուտբոլիստները մրցաշարը սկսելու են մայիսի 23-ին Իսպանիայի իրենց հասակակիցների հետ մրցավեճով: 2 օր անց ՀՀ հավաքականը ուժերը կչափի բելգիացիների հետ, ...
Տվերում ընթացող տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականը հերթական 2 խաղերում էլ պարտվեց: Մեր հոկեյիստները նախ 1-5 հաշվով զիջեցին առաջատարներից մեկինՙ Նովոսիբիրսկի «Սիբիրին», ապա պարտվեցին նաեւ Կարագանդայի «Յունոստին»ՙ 2-4:
Sportbox.ru կայքն ամփոփելով ՌԴ ֆուտբոլի առաջնության արդյունքները, կազմել է նորեկ լեգեոնականների լավագույն տասնյակը, որում ընդգրկել է նաեւ ՀՀ հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանին:
Միլանում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում մեր փորձառու հրաձիգ Նորայր Բախտամյանը վստահ հանդես եկավ ու շատ մոտ էր մրցանակակիր դառնալուն: Օդամղիչ ատրճանակի 10 մ մրցատարածությունից նա խոցեց 586 միավոր: Նախնական փուլի 84 մասնակիցների մեջ դա լավագույն արդյունքն էր: Նորայրն իրավունք ստացավ մասնակցելու 8 ուժեղագույնների մրցավեճին: Այստեղ եւս ...
Շախմատի ԱՄՆ-ի առաջնության վերջին 2 տուրերում հաղթելով, Վարուժան Հակոբյանը զգալիորեն բարելավեց մրցաշարային վիճակըՙ 4,5 միավորով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: 8-րդ տուրում նա սպիտակներով պարտության մատնեց Ալեխանդրո Ռամիրեսին: Այս հաղթանակների շնորհիվ հայ շախմատիստը հնարավորություն ստացավ պայքարելու մեդալների համար: Ճիշտ է, նա առաջատարներից հետ է մնում 1,5 միավորով: Աղյուսակը գլխավորող Հիկարու Նակամուրան եւ ...
Մեկօրյա հանգստից հետո շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի մասնակիցներ Վիշվանաթան Անանդն ու Բորիս Գելֆանդը կրկին նստեցին խաղասեղանի շուրջը: Թվում էր, թե հանգստանալուց հետո շախմատիստները վերջապես կդիմեն վճռորոշ գործողությունների` փորձելով հաշվի մեջ առաջ անցնել: Սակայն սպասելիքներն այս անգամ էլ չարդարացան: