Երեկ Շվեդիայի խորհրդարանը` Ռիկստագը, քննարկում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որը ներկայացվել էր այդ երկրի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների ու ձախերի կուսակցությունների նախաձեռնությամբ: Մեր թերթը նախօրոք տեղեկացրել էր, որ Շվեդիան ցեղասպանության հարցը պետք է քննարկեր մարտի 17-ին, սակայն Ռիկստագի օրակարգում տեղի էին ունեցել փոփոխություններ: Բանն այն է, որ հենց մարտի 17-ին ...
«Ազգ»-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 26-ին Իսպանիային մաս կազմող Կատալոնիայի ինքնավարության խորհրդարանը միաձայն ընդունել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Եվ ահա նույն կատալոնական խորհրդարանի երեք պատգամավորների, ինչպես նաեւ Կանաչների կուսակցության մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ հայկական բանաձեւ է մտել Իսպանիայի խորհրդարան: Բանաձեւում նաեւ նշված է, որ Իսպանիան, որպես Եվրոմիությունում նախագահող երկիր, ...
«Մարտի 4-ին Հայաստանն ունեցավ առաջընթաց` արժանապատիվ պահվածքի առումով, իսկ ցեղասպանության հարցում որեւէ առաջնթաց չգրանցվեց», երեկ նշեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը : Ցեղասպանության առումով որեւէ առաջընթաց չգրանցվեց, որովհետեւ, ըստ Մելքոնյանի, մենք սխալ ճանապարհով ենք ընթանում. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն կայացած փաստ է, կոնկրետ ԱՄՆ-ում ոչ ...
2007 թվին, երբ Մասաչուսեթսի բնակիչներն իմացան, որ «Հակազրպարտչական լիգան» (ՀԶԼ) ժխտում էր հայերի ցեղասպանության փաստը եւ թուրքական կառավարության օգտին քարոզչությամբ էր զբաղվում խոչընդոտելու մարդկության դեմ գործադրված այս ոճրագործության կոնգրեսական ճանաչումը, տասնչորս համայնքներ, Ուոթերթաունի առաջնորդությամբ, դուրս եկան ՀԶԼ-ի «Ատելության համար տեղ չկա» ծրագրիցՙ որպես բողոքի նշան: Իրենց համապատասխան կազմակերպություններում ընդգրկված բազմաթիվ ...
Երեկ սկսված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարում, ուր քննարկվում էր «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» տարողունակ թեման, տարբեր ելույթներում այնքան անդրադարձներ եղան ԼՂՀ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, որ ստիպված ենք հատվածական մոտեցում ցույց տալ բուն թեմայի լուսաբանմանը եւ ներկայացնել այդ անդրադարձները: Միայն ասենք, որ միջազգային կառույցներից բավական ներկայացուցչական ...
Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն : Հանդիպումից հետո, ըստ Նեստերենկոյի, Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան. «Դա կլինի կամ մարտի վերջին, կամ ապրիլի սկզբին: Համանախագահների այցի նպատակն է մոտեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումները խնդրի վերաբերյալ», հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Նեստերենկոն նաեւ ...
Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել հայտնի Le Figaro թերթին, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական գործընթացներին եւ ղարաբաղյան բանակցություններին: Մասնավորապես հայ-թուրքականի վերաբերյալ նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները միայն Մեջլիսից հետո: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մինչեւ այժմ Անկարան ...
Մոսկվայում լույս տեսնող «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագիրը հեղինակավոր քաղաքականագիտական հրատարակություն է, որտեղ հանդես են գալիս համաշխարհային լիդերներ, բարձրաստիճան քաղաքական ու պետական գործիչներ, դիվանագետներ, քաղաքականագետներ, անվանի վետերաններ եւ այլք: Հանդեսի վերջին համարում «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ Ռուսաստանը» վերնագրով ընդարձակ հոդված է տպագրել «պրոֆեսոր», Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը ...
Վերին Լարսի անցակետի բացումն ակնհայտորեն հուզախառն ու վիճելի իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում, այլապես ինչպե՞ս բացատրել վրացական, ռուսական, անգամ ադրբեջանական կողմերի բազմաթիվ հայտարարությունները անցակետի առումով «մտահոգությունների» մասին: Լարսի մասին խոսելու հիմնական մտադրությամբ էլ երեկ Մամուլի ազգային ակումբում սեփական ցանկությամբ հյուրընկալվել էր Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն : Ավանդական ...
Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն Apa գործակալությանը հայտնել է, որ ապրիլի 27-29 Բաքվում տեղի կունենա աշխարհի կրոնական առաջնորդների գագաթաժողով: Նրա խոսքերով, բարձր մակարդակով ընթանում են գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Երեկ «Դուպլեքս» ակումբի հյուրն էր ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը: Լրագրողների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին խցանումներին, մեքենաների ոչ ճիշտ կայանելուն, խաչմերուկներում անհարմարություններ առաջացնելուն եւ այլն: Պրն Օհանյանը նշեց, որ սկսվել են ուժեղացված ստուգումները Նժդեհի հրապարակի ողջ տարածքում, բայց դեռ չեն կարողացել հարթել Մալաթիայի, Նոր Նորքի շուկաներին հարող տարածքներում ...
News.am-ը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում նշանակվել է Գոհար Պողոսյանը: Հիշեցնենք, որ Գոհար Պողոսյանը արդեն մեկ տարի վարչության պետի պաշտոնակատար էր: Այդ պաշտոնը թափուր է մնացել այն ժամանակվանից, երբ 2009-ի հունվարին պաշտոնից ազատվեց վարչության նախկին պետ Անահիտ Ադամյանը: Վարչության պետի տեղակալ է նշանակվել «Հայաստանի ...
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին հրամանգիր է ստորագրել Լեւոն Սարգսյանին Թունիսում եւ, համատեղության կարգով, Ալժիրում Հայաստանի Հանրապետության դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Կառավարության երեկվա նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց կառավարության անդամներին, հանձնարարելով բոլոր նախարարներին հսկողության տակ վերցրել միջնաժամկետ ծախսային ծրագիրը եւ համադրել հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ: «Քանի որ հիմա աշխատանքներ են ընթանում, որոնք մենք պետք է ավարտենք հունիսին, բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն գրավոր զեկուցագրեր իրենց տեսանելի խնդիրների մասին, ...
Երեկ տեղեկություններ կային, թե իբր Ֆրանսիայում պաշտոնական այցով գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն ունի առողջական որոշ խնդիրներ: Այս կապակցությամբ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հերքել է այդ տեղեկությունները. «Դա լկտի սուտ է: Նախագահի ինքնազգացողությունը շատ լավ է: Նա բավական ջերմ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում, եւ, կարելի է ...
2010-ի հունվարին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 8131 գործարք, ինչը 11,7 տոկոսով բարձր է 2009-ի հունվարի գործարքների եւ 52,9 տոկոսով ցածրՙ 2009-ի դեկտեմբերին կատարվածների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հունվարին 2009-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 46,7 տոկոսով, իսկ անցյալ տարվա ...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա, որը պարտավորեցնում էր ՀՀ կառավարությանը մրցույթ անցկացնել եւ հնարավորություն տալ «Ա1+» հեռուստաընկերությանը վերադառնալու եթեր, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է որոշում, որում նշված է. «Ընդունել ի գիտություն այն տեղեկությունը, որը ներկայացրել է Հայաստանի կառավարությունը` հաստատելով 2010-ի հուլիսին մրցույթի կայացումը, որին պետք է մասնակցի ...
Աշխարհի եւ Հայաստանի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանը ՙ անդրադառնալով Հայաստանում ոչխարների գլխաքանակի կրճատմանը, ասաց, որ երկար ժամանակ կպահանաջվի, որ գլխաքանակը համալրվի: Ոչխարը սերմ չէ, որ ցանես` աճի», ասաց նա:
Մարտի 11-ին լրացավ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակը: Այդ առթիվ երեկ Ազգային գրադարանում կազմակերպվել էր հոբելյանական միջոցառում, որին ներկա էին նկարիչներ, գրողներ, արվեստաբաններ:
Բանաստեղծությունն աշխարհին նայելու կերպ է, մարդու ներքին աշխարհի պրոեկցիան, որ ավելի համարժեք է արտահայտում նրա ներքին բովանդակությունը (եթե այն կեցվածք չէ, այլ ինքնարտահայտման գեղարվեստական ապրում), որովհետեւ այստեղ աշխարհի զգացողության ու ես-ի կապն արտահայտվում է մեզ համար ամենամատչելիՙ բառի գեղագիտությամբ, մի բան, որի չափանիշներն այսօր ոչ միայն փոխվել, այլեւ խախտվել են ...
Մարտի 10-ին Բեռլինի «Գերմանիայի պատմական թանգարանի» կինոդահլիճում տեղի ունեցավ «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ֆիլմը նկարահանվել է հայտնի հրապարակախոս եւ գիտնական Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակի առթիվ Հայաստանում, Թուրքիայում եւ Սիրիայում «Blankfilm» ընկերության կողմից Գերմանական հանրապետական մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը ողջունել է Ռուսաստանում առաջին հայկական հեռուստաընկերության ստեղծման գաղափարը` հույս հայտնելով, որ հայկական հեռուստաալիքը` TV Armenia.ru-ն, ոչ միայն կնպաստի, այլեւ կզարգացնի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային կապերը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մարտի 10-ին «Խիզախ կին» մրցանակ հանձնեց Մարիամ Սուխուդյանին : Հիշեցնենք, որ վերջինիս նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` զրպարտության մեղադրանքով: Դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 ...
Բանաստեղծը, մարդը, հայրըՙ Դավիթ Հովհաննեսի որդիական եւ ոչ միայն ծննդյան 90-ամյակի առիթովՙ ձոնը Հրաչյա Հովհաննիսյանինՙ «Եվ հետմահու կյանքից մի քիչ վախենալ»...
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող Լիլիթ Գալոյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց լիտվացի Վիկտորյա Չմիլիթեի հետ ու վաստակեց 4 միավոր: Լիլիթը 10 շախմատիստուհիների հետ բաժանում է 4-14-րդ տեղերը:
«Բանանցն» Անթալիայում ստուգողական 2-րդ հանդիպումն անցկացրեց: Մրցակիցը Ղրղզստանի չեմպիոն «Դորդոյ-Դինամոն» էր: Նախորդ հանդիպման համեմատ «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին թիմի մեկնարկային կազմում մի քանի փոփոխություն էր կատարել: Ողջ խաղի ընթացքում «Բանանցը» որոշակի առավելություն ուներ ու կարողացավ այն իրացնել: Բրազիլացի Դու Բալայի եւ Արսեն Բալաբեկյանի խփած գոլերի շնորհիվ «Բանանցը» հաղթեց 2-0 ...
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը, որ նախապատրաստվում է աշնանը կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, մեկնել է Իրան: Հարեւան երկրում մեր պատանիները ստուգողական երկու հանդիպում կանցկացնեն Իրանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ: Խաղերը կկայանան մարտի 12-ին եւ 14-ինՙ Թեհրանում:
Իսրայելի Հայֆա քաղաքում, հրեական «Պուրիմ» տոնի կապակցությամբ կայացավ շախմատի մրցույթ, որին մասնակցեցին Իսրայելի հյուսիսային շրջանների մինչեւ ութերորդ դասարանի դպրոցականները, որտեղ եւ հայֆայաբնակ Դավիթ Ասլանյանը գրավեց պատվավոր երկրորդ տեղըՙ հետ մնալով իրենից տարիքով մեծ առաջատարից ընդամենը կես միավորով: Արժե նշել, որ Դավիթն անցավ այդ մրցումը «պետրոսյանական» ոճովՙ առանց պարտության:
Մարտի 10-ին, ժամը 23.15-ին ոստիկանության ԿՀԴՊ քննչական գլխավոր վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Գոռ եւ Անգելինա» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել համալիրի տնօրեն, 42-ամյա Կարեն Մկրտչյանին եւ մենեջեր, 47-ամյա Յուրի Մնացականյանին: