AZG Daily #9, 24-04-2014

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

Armenian Genocide

ВАРДГЕС АРЦРУНИ: "Я знаю секрет, как вывести Армению из тяжелого положения и благоустроить ее"

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#149, 2001-08-23 > #150, 2001-08-24 > #151, 2001-08-25 > #152, 2001-08-28 > #153, 2001-08-29
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #151, 25-08-2001



Տեղադրվել է` 2008-11-09 14:05:52 (GMT +04:00)

ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Օգոստոսի 17-18-ը, առաջին անգամ Հայաստանում, տեղի ունեցավ Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր հանձնախմբի տարեկան ժողովըՙ մասնակցությամբ խորհրդի նախագահ Վահան Թութիկյանի, փոխնախագահ Մկրտիչ Գարակոզյանի, ատենադպիր Ժիլբեր Լեւոնյանի, դիվանի անդամներ Ժիրայր Սողոմոնյանի, Ռընե Լեւոնյանի, խորհրդական անդամներ Յուրի Ավանեսյանի, Ավետիս Պոյներյանի Ժոել Միքայելյանի:

ՀԱՀԽ-ի գործադիր հանձնախումբը քննարկեց 5 երկրամասերում գործող Հայ ավետարանական եկեղեցիների, հաստատությունների եւ կազմակերպությունների ներկա դրությունը, ուրախությամբ արձանագրեց Հայ ավետարանական միությունների եւ Հայ ավետարանչական ընկերակցության ներդրումը եկեղեցաշինության, կրթության եւ բարեգործության բնագավառներում: Խորհուրդն անդրադարձավ միջմիութենական հարաբերություններին, հովիվներ եւ կրոնական գործիչներ պատրաստելու, խորհրդի ծրագիր-կանոնագրքում սահմանադրական բարեփոխումներ կատարելու, աշխարհացրիվ հայ ավետարանական հովիվների համագումար կազմակերպելու եւ այլ խնդիրների:

Խորհուրդն իր մտահոգությունը հայտնեց հայրենաբնակ հայության արտագաղթի տագնապի առիթով եւ որոշեց հնարավորության սահմաններում գործնականորեն քաջալերել հայրենի հայությանը, ի մասնավորիՙ մտավորականությանը, մնալու եւ գործելու հայրենիքում: Արցախի հարցի նկատմամբ խորհրդի դիրքորոշումն անփոփոխ է եւ կայուն. բանակցությունների ճանապարհով կարգավորել խնդիրըՙ հետամուտ պատմական արդարությանը, ապահովելով Արցախի տարածքային ամբողջությունն ու ազգային անվտանգությունը:

Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի հատուկ պատվիրակությունն այցելեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ինՙ ավելի մերձեցնելու Մայր եկեղեցու եւ Հայ ավետարանական եկեղեցու փոխհարաբերությունները, իսկ խորհրդի կազմի եւ նախագահ Ռ. Քոչարյանի հանդիպման ընթացքում շոշափվեցին հարցեր արտագաղթի եւ ժողովրդի սոցիալական դժվարին կացության վերաբերյալ:

ՀԱՀԽ-ը խորին շնորհակալություն հայտնեց հայրենի իշխանություններին, Հայաստանի հայ ավետարանչական ընկերակցությանը եւ նրա տնօրեն Ռընե Լեւոնյանինՙ հյուրընկալության համար:

Հայ ավետարանական համաշխարհային խորհուրդը օգոստոսի 19-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում կազմակերպեց փառաբանության պաշտամունք եւ հոգեւոր համերգ: Լեփ-լեցուն դահլիճում հավաքվել էին բազմաթիվ հայեր ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից, Ավստրալիայից: Հանդիսությանը ներկա էին խորհրդի պատվելի անդամներ, տարբեր միություններ ներկայացնող հովիվներ: Փառաբանության պաշտամունքը եւ հոգեւոր համերգը սկսվեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երգչախմբի (դիրիժորՙ Գեւորգ Մուրադյան) «Ամեն հայր սուրբ» երգի կատարումով: Հանդիսության ընթացքում ելույթներ ունեցան Ռընե Լեւոնյանը, Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը, Ժիլբեր Լեւոնյանը, Յուրի Ավանեսյանը եւ այլք:

Օգոստոսի 17-30-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայ ավետարանական եկեղեցիների երիտասարդական միջազգային համագումարՙ նվիրված քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակին: Կազմակերպիչներինՙ Լիբանանի եւ Սիրիայի «Ջանից» քրիստոնեական երիտասարդական միության գործադիր մարմնին, Ֆրանսիայի հայ ավետարանական եկեղեցիների միությանը եւ Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին, իր շնորհակալությունը հայտնեց Ռընե Լեւոնյանը:

Համագումարին, որի նպատակն էր Հայ ավետարանական երիտասարդությանը մեկտեղելՙ վերհիշելու մեր պատմությունը եւ հոգեւոր ժառանգությունը, ներկա էին 250 երիտասարդներ Կիպրոսից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Հայաստանից: Համագումարի պատգամաբերներն էին Պոլ Հայդոստյանը (Լիբանան) եւԺիլբեր Լեւոնյանը (Ֆրանսիա):

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #151, 25-08-2001


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.