AZG Daily #8, 18-04-2014

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ВАРДГЕС АРЦРУНИ: "Я знаю секрет, как вывести Армению из тяжелого положения и благоустроить ее"

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#171, 2002-09-24 > #172, 2002-09-25 > #173, 2002-09-26 > #174, 2002-09-27 > #175, 2002-09-28
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #173, 26-09-2002



Տեղադրվել է` 2008-11-09 14:14:32 (GMT +04:00)

1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ

Նախագահական ընտրությունների ժապավենից

Այս օրերին, երբ որոշ մարդիկ ու լրատվամիջոցներ երանությամբ են հիշում 1996 թ.-ի նախագահական ընտրությունները, դրանք ներկայացնում որպես ժողովրդավարության օրինակ, հարկ ենք համարում համառոտ ներկայացնել փաստեր ընտրությունների ժապավենից։

Սեպտեմբերի 18 ¬ Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք-հանդիպում ՀՀ նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանի հետ։ Վանո Սիրադեղյանը հայտարարեց. «Միայն մեկ մաղթանք ունեմ, որ այս միտինգը մեր հազարամյակում, մեր դարում վերջինը լինի։ Եվ որպեսզի այս միտինգը վերջինը լինի, պիտի գնալ եւ ընտրել Լեւոն Տեր¬Պետրոսյանին»։ Վազգեն Սարգսյանը հայտարարեց. «Ես գոհ եմ ընտրությունների այս վիճակիցՙ քաղաքակիրթ երկրների նման գնում ենք դեպի մեր նախագահի ընտրություն։ 21-րդ դար մենք ձեզ հետ մտնելու ենք հաղթանակած, կայուն եւ մտնելու ենք Լեւոն Տեր¬Պետրոսյանի հետ»։ Լեւոն Տեր¬Պետրոսյանն իր ելույթը վերջացրեց հետեւյալ բառերով. «Մի-ա-ցում, մի-ա-ցում, մի-ա-ցում»։

Սեպտեմբերի 21 ¬ Հայաստանում նշվեց Անկախության օրը։

Սեպտեմբերի 22 ¬ Հայաստանում կայացավ նախագահական ընտրությունները։

Սեպտեմբերի 23 ¬ ՀՀՇ նախագահ Տեր Հուսիկը հայտարարեց. «Ես վստահ եմ, որ նախագահն ընտրված է»։

«Սա իմ հաղթանակը չէ, սա բոլորի հաղթանակն է», իր նախընտրական շտաբում հայտարարեց Լեւոն Տեր¬Պետրոսյանը։

«Առաջին փուլով մենք հաղթել ենք եւ պետք է տեր կանգնենք մեր արդյունքներին», մամլո ասուլիսում հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Սեպտեմբերի 25 ¬ Ժամը 12-ին սկսվեց ընդդիմության հանրահավաքը։ Ժամը 12։30-ին ժամանեց Վազգեն Մանուկյանըՙ մի քանի հազար ցուցարարներին հայտնելով, որ հասել է վճռական գործողությունների ժամը, օրինակՙ «գրավել որեւէ շենք»։

Երեկոյան Վազգեն Մանուկյանի կոչով հանրահավաքի մասնակիցներն առաջնորդվեցին ԿԸՀ։ «Եթե 20¬30 րոպե հետո դուրս չգանքՙ եկեք մեր հետեւից», հայտարարեց Մանուկյանը։ Ժամը 19։15-ին ԱԺ-ի դիմաց հավաքված մարդիկ քանդեցին ԱԺ դարպասները։ Իքս ժամին դաժանաբար ծեծվեցին Բաբկեն Արարքցյանն ու Արա Սահակյանը։ Ամբողջովին արնաշաղախ ԱԺ փոխնախագահը դիմել է Կիմ Բալայանինՙ խնդրելով փրկել իրեն, քանի որ մեռնում է։

Սեպտեմբերի 26 ¬ Ընտրություններում պարտված Լեւոն Տեր¬Պետրոսյանը հայ ժողովրդի դեմ տանկեր հանեց, նույն օրը ԱԺ 8 պատգամավորներՙ Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Արշակ Սադոյանը, Դավիթ Վարդանյանը, Ռուբեն Հակոբյանը, Սեյրան Ավագյանը, Շավարշ Քոչարյանը եւ Ներսես Զեյնալվանդյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։

Լեւոն Տեր¬Պետրոսյանը, ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով, ըստ որի հանրապետության նախագահը, նկատի ունենալով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը, խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, հրամանագիր ստորագրեց, որով հանրապետությունում ժամանակավորապես արգելեց ժողովների, հանրահավաքների, երթերի եւ ցույցերի կազմակերպումն ու անցկացումը։

Հետագա օրերին տեղի ունեցավ «Արշալույս գեյթը»։ «Արդար» եւ «ազատ» ընտրությունների մասին ինքնախոստովանություններն ու հայհոյանքները հաջորդեցին միմյանց։

1998 թ. փետրվարի 3 ¬ Չընտրված նախագահ Տեր¬Պետրոսյանը հրաժարական տվեց։

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #173, 26-09-2002


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.