«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության երեկ հրավիրած մամուլի ասուլիսի պատճառը «Ռեգնում» գործակալությանը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի տված հարցազրույցն էր, որում մանրամասներ է հրապարակել ղարաբաղյան խնդրի լուծման քննարկվող տարբերակիՙ այսպես ասած «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ: Կազմակերպության ղեկավար Արմեն Աղայանն այն ուղղակի ազգային դավաճանություն եւ իշխանությունների հակահայ գործունեության արտահայտություն որակեց:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «2006 թվականին ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրներում չեն սպասվում ո՛չ լուրջ քաղաքական իրադարձություններ, ո՛չ ընտրություններ, եւ մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից», հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: «Բանակցային գործընթացը ակտիվացել է ինչպես երբեք եւ հասել է շատ լավ մակարդակի: Ես չեմ ...
ՄՈՍԿՎԱ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը եւ Ադրբեջանն իրենք պետք է գտնեն ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի լուծում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը` վկայաբերելով «Նովոստի» գործակալությանը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը:
Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Սաբինա Ֆրեյզերը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վրա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների եւ Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի ազդեցությանը, նշել է, որ երկու երկրների բնակչությունն էլ անտարբեր է գտնվել քաղաքական գործընթացների հանդեպ եւ կորցրել է հույսը, թե կարող է ապրել ժողովրդավարական սկզբունքներով: Այս հայտարարության համար ...
ՄՈՍԿՎԱ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին հայտարարել է, թե Ռուսաստանն այն կարծիքին չէ, որ հետխորհրդային տարածքի մի շարք պետություններում ներքաղաքական իրադրության փոփոխումը պետք է տեղի ունենա դրսից տարբեր հեղափոխությունների խթանման ճանապարհով:
Ուրուգուայի մայրաքաղաք Մոնտէվիդէոյի մէջ նոյեմբերի 23-ին իր աշխատանքները աւարտեց Դատաւորներու միջազգային կազմակերպութեան համագումարը, մասնակցութեամբ մօտաւորապէս 200 դատաւորներու, որոնք ժամանած էին աշխարհի զանազան երկիրներէ, որոնց մէջ էին նաեւ Հայաստանի դատաւորներու միութեան նախագահըՙ Հրաչ Սարգսեանը եւ դատաւոր Տիգրան Սահակեանը, որոնք հրաւիրուած էին դիտորդի կարգավիճակով:
ԲԱՔՈՒ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա դեկտեմբերին բանակցություններ կսկսվեն «Գազպրոմ» ընկերության եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է «Գազպրոմ» ընկերության «Գազէքսպորտ» դուստր ձեռնարկության Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ակիֆ Հասանովը:
Օրհան Փամուքի դատավարությանը հետեւելու նպատակով Եվրոխորհրդարանը դիտորդների խումբ կուղարկի Ստամբուլ, որտեղ դեկտեմբերի 16-ին տեղի կունենա դատական առաջին նիստը: Հինգ դիտորդները կուսումնասիրեն, թե որքանով է մարդու իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում համապատասխանում եվրոպական պահանջներին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Արկադի Ղուկասեանի Լոս Անջելես ներկայութեան բարեպատեհ առիթէն օգտուելով, Ռամկավար ազատական կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի շրջանային վարչութիւնը գնահատելի գաղափարը ունեցաւ կազմակերպել ընդունելութիւն մը ի պատիւ պարոն նախագահին, որուն կ՛ընկերակցէր Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը: Հանդիսութիւնը տեղի ունեցավ նոյեմբեր 23-ի երեկոյան ԹՄՄ Պեշկէօթիւրեան կեդրոնին մէջ:
Արդեն սովոր ենք, որ շինհրապարակ դարձող նկուղային հարկերից առժամանակ անց լսենք դիսկոտեկի աղմուկ կամ տեսնենք ռեստորանի անվան տակ քողարկված կասկածելի մի հաստատություն` միշտ փակ եվրոպատուհաններով: Ուրախությամբ կարող ենք վստահեցնելՙ այս պատմությունը բոլորովին էլ դրանց մասին չէ:
Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել Գեւորգ սարկավագ Ղուշչյանի «Քրիստոնեական աշխարհընկալումը հայոց գրական անդաստաններում» գրքույկը, ուր քննվում է Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի եւ Վահան Տերյանի գրական աղերսները կապված քրիստոնեության հետ:
Եվս մեկ մուտք, հին ու նոր սերունդների համերաշխ ընթացք. այն հախուռն էր, նաեւ խաղաղ, հների կարոտի, նորերի ոգեւորության, մաղթանք-օրհնանքների միաձույլ ներկայացում:
ԿԱՀԻՐԵ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային կինոարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար ռուսաստանցի բեմադրիչ, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովն արժանացել է Կահիրեի 29-րդ կինոփառատոնի «Ոսկե բուրգ»-ին:
«Իմ երկիրը` Անգլիան, պոեզիայի շատ մեծ ավանդույթներ ունի, եւ հիանալի է ապրել ձեր երկրում, որը պոեզիայի ավելի երկար ավանդույթներ ունի», երեկ պոեզիայի միջազգային օրվա առթիվ Խնկո-Ապոր գրադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց Բրիտանական խորհրդի նախագահ Էնդի Քիդուելը:
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգված Կարապի լճի 1033 քառակուսի մետրի վրա դեկտեմբերի 15-ից կգործի սահադաշտ: Երեւանի քաղաքապետարանի շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզիկ Բասենցյանի խոսքերով` սահադաշտը հնարավոր կլինի պահել +10-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Այսօր ստրկությունից մարդկության ազատագրման միջազգային օրն է: Հիշողությունս լարում եմ ու հիշում ստրկության մի տեսակ, որի դեմ Հայաստանում շարունակում են պայքարելՙ սեռական ստրկությունը, թրաֆիքինգը: Ու կեսկատակ-կեսլուրջ կարելի է շուռումուռ տալ օրվա թեման:
Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայության հաղորդմամբ, Հայաստանի ու Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների միջեւ կստորագրվի թեմատիկ նախագիծ, որը կքննարկվի դեկտեմբերի 1-3-ը ակադեմիայի նիստերի դահլիճում անցկացվող հանդիպման ժամանակ: Հայ-ռուսական համատեղ գիտական հետազոտությունները կընդգրկեն ավելի քան 60 թեմաներ հետեւյալ բնագավառներումՙ դիսկրետային մաթեմատիկա եւ բարձր արտադրողականություն ունեցող հաշվառման տեխնոլոգիաներ, լազերային տեխնիկա եւ օպտիկա, աստղագիտություն եւ ...
«Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը այսօր կնշի գործունեության 10-ամյակը: «Կոնգրես» հյուրանոցում հրավիրած ասուլիսում կներկայացվեն հիմնադրամի աշխատանքները, 2006-2008 թթ. եռամյա նոր ռազմավարությունը, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները:
ՄՈՍԿՎԱ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Արմեն Ջիգարխանյանին «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» չորրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին»: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Արդեն 5-րդ մրցաշրջանն է, ինչ «Միկայի» 35-ամյա պաշտպան, նախկին շիրակցի Հովհաննես Թահմազյանը բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրն է: Նա այն եզակի ֆուտբոլիստներից է, որ անփոփոխ հանդես է եկել Հայաստանի բոլոր 14 առաջնություններում: 1992-2003 թթ. Թահմազյանը հանդես է եկել «Շիրակում»ՙ անցկացնելով 278 խաղ: Վերջին երկու տարիներին նա «Միկայի» պաշտպանության ...
Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, երեկ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում` ՈՒԵՖԱ-ի երիտասարդական ֆուտբոլին նվիրված 8-րդ կոնֆերանսի շրջանակներում, որին մասնակցում էին նաեւ ՀՖՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, տեղի է ունեցել 2006/2007 թվականների մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությունների նախնական փուլի ...
Գովազդ երեւույթի մասին նախկին խորհրդային երկրում ապրած մարդիկ իրական պատկերացում ունեցան միայն վերջին 15 տարում: Առաջ անցնելով նշենք, որ դրանից նրանք, մեղմ ասած, հիացած չեն: Սակայն առանց գովազդի շուկայական տնտեսության մասին խոսելն անիմաստ կլիներ: Բնականաբար, այն այսուհետեւ նույնպես լինելու է մեր կյանքի մշտական ուղեկիցը: Միաժամանակ անկասկած է, որ գովազդի օրենսդրության ...
Ջրային տնտեսության, մասնավորապես ոռոգման համակարգի խնդիրների վերաբերյալ իր տեսակետները հայտնելու խնդրանքով օրերս դիմեցինք այս ոլորտի փորձառու մասնագետ, տարածքների զարգացման ծրագրի շինարարության խմբի ղեկավար Գեորգի Գեւորգյանին:
Նոյեմբերի 21-23-ը Լոնդոնում տեղի ունեցած «Հանքավայրեր եւ ներդրումներ 2005» հանքարդյունաբերության համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի մասնակցության մանրամասներին երեկ անդրադարձան առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանը եւ նույն նախարարության հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը: Նրանք տեղեկացրին, որ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին այս ոլորտը ներկայացնող մեր երկրի մասնավոր ընկերությունները եւ դրանցից ամենախոշորըՙ ...
Հայաստանի ընկերությունների արտադրողականության եւ մրցունակության հնարավորությունների բարձրացման հետազոտության արդյունքները երեկ քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում (ՀԱԳՄ): Հետազոտությունն անցկացվել էր միության, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ կազմակերպության եւ «Եվրասիա» հիմնադրամի ջանքերով:
Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված ասուլիսը նվիրված էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան, որին մասնակցում էին ու ելույթներ ունեցան ՀՀ ԱԳ նախարար Արմեն Բայբուրդյանը, ՄԱԿ ՀՏՎ-ի ներկայացուցիչ Վալերի Տկաչուկը, ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը եւ ՀՀ առողջապահության բուժվարչության ղեկավար ...
Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում երեկ շարունակվեց 15 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի եւ Մուսա Սերոբյանի գործով դատավարությունը: Եվ դատարանի առջեւ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների եւ պարզապես ամբաստանյալների ճակատագրով մտահոգ մարդկանց կազմակերպած բողոքի ակցիան ակնկալելի էր ոչ միայն նախօրեին կայացած, ակնհայտ անմարդկային մթնոլորտում անցած դատավարության առումով, այլեւ ...