Հայաստանին մատակարարվող գազի սակագների թանկացման վերաբերյալ հարցին պատասխանելով, երեկ կառավարությունում Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Ֆրադկովը հայտնեց, որ «փնտրում ենք լուծումներ, որոնք համապատասխանում են ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի շահերին»: Նա այն կարծիքը հայտնեց, որ ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ մնում են նույնը, եւ դա ...
Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկրի տարածքով Հայաստան առաքվող ռուսական գազի տարանցման գինը կարող է հնգապատկվել եւ 1000 խմ գազը 100 կմ արտամղելու դիմաց 6 դոլարից հասցվել 30 եւ նույնիսկ 35 դոլարի: Վրաստանի իշխանությունները պնդում են, որ մտադիր են այդ ձեւով երկրում տարանցման սակագինը հավասարեցնել Ռուսաստանի տարածքում ...
Հարեւան այս երկրի եւ ժողովրդի մասին հայերիս վերաբերմունքը ձեւավորվել է պատմության խուլ ու մութ էջերի միջով: Այդ էջերը մեզ հաճախ զգուշավորության եւ շրջահայացության դասեր են տվել: Խորհուրդ են տվել հեռու մնալ հավատարմության եւ ապահովության թուրքական խոստումներից, ընկերության եւ ընկերասիրության թուրքական հավաստիացումներից: Եվ հայը, որ առաջին անգամ ոտք է դնում թուրքական ...
ԹԲԻԼԻՍԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու շինարարության նախագծի իրականացման գործընթացը փաստորեն սկսված է: Այս մասին «Ռեգնում» գործակալության թղթակցի հետ զրուցելիս հայտնել է Ջավախքի մարզամշակութային միության նախագահ, Ջավախքի դեմոկրատական կուսակցության խորհրդի անդամ Վահագն Չախալյանը:
«Նոր ստեղծված օմբուդսմենների ինստիտուտի ուժեղացում» ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Պրահայում անցկացված 6-րդ եզրափակիչ կլոր սեղանի մասնակից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հերթական հանդիպումը նվիրված էր խտրականության խնդրին եւ մարդու իրավունքների պաշտպանների ու դատարանների հարաբերություններին: Քննարկումներում մեծ տեղ է հատկացվել նաեւ ...
Ընդդիմությունը լուրջ անելիքներ ունի եւ այն էլ մինչ հաջորդ հանրահավաքՙ եկող ուրբաթ: Այս մասին բարձրաձայնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ տեղի ունեցած հանրահավաքում: Իսկ անելիքը առաջին հերթին մինչ ուրբաթՙ նոյեմբերի 9-ը, ընդդիմադիրների հավաքն է: Նպատակը, Սարգսյանի բացատրությամբ, օպերատիվ կերպով հավաքվել ու արագ որոշումներ կայացնելու ունակ մի մարմին ստեղծելն է. ...
Ինչպես տեղեկացրել էինք, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի էր ունեցել 2006/2007 թվականների մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությունների նախնական փուլերի վիճակահանությունը: ՀՖՖ մամուլի քարտուղարության հաղորդագրության համաձայն, հայտնի են դարձել ընտրական մրցաշարերի անցկացման վայրերը: Հուրախություն հայ ֆուտբոլասերների, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը, որ 10-րդ խմբում ընդգրկված է Շոտլանդիայի, ...
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 1-ի հրամանագրով Գեորգի Խոսրոեւն ազատվել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից: Այդ պաշտոնում նշանակվել է Հրաչ Սիլվանյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գոյության 14 տարիներին առաջին անգամ «Հեռուստամարաթոն-2005» դրամահավաքին Հայաստանից, Ամերիկայից ու Եվրոպայից ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերել են ոչ թե մեծահարուստները, այլ հասարակ, շարքային մարդիկ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի երեկվա ասուլիսի գլխավոր լեյտմոտիվն այս իրողությունն էր, ի հակադրություն այն ընդդիմախոսների, ովքեր պնդում են, թե այս տարի անհամեմատ ավելի քիչ ...
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է նաեւ «Նախագահի մրցանակ» ծրագիրը: Ինչպես երեկվա ասուլիսում տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը, նախագահի մրցանակների թիվը 2-ով ավելացել է` 9-ից դառնալով 11: Մի մրցանակը դասական երաժշտության ասպարեզի արվեստագետներին է հասցեագրվելու, մյուսը` Ցեղասպանության ճանաչման լավագույն ծրագրերին:
ՄՈՍԿՎԱ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեգակի վրա այսօր տեղի Է ունեցել երկրորդ հուժկու բռնկումը: «Ցերեկըՙ Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 13:30-ին, Արեգակի վրա գրանցվել է նոր բռնկումՙ ավելի հզոր այն բռնկումից, որը գրանցվել էր գիշերը»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրի մագնիսականության, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Անատոլի ...
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է, որը նշվում է նաեւ Հայաստանում: Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչությունում, այդ օրը տեղի կունենա Հաշմանդամների հայկական ասոցիացիայի 5-րդ համագումարը, իսկ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը կամփոփի հաշմանդամների հիմնախնդիրներին նվիրված լրագրողական աշխատանքների մրցույթի ...
Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ քննվեց «Ռայթ իրավաբանական խումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառած երկամսյա կալանքը եւս 2 ամսով երկարացնելու քննիչի միջնորդությունը, ինչը դատարանը խոնարհաբար ընդունեց:
Շիրակի թեմակալ առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը անցած կիրակի հովվական այցով եղավ Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղում: Գյումրի-Երեւան խճուղու մոտ, նախկին շրջկենտրոնից 9 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող այս բնակավայրում նա եպիսկոպոսական պատարագ մատուցեց, զրուցեց գյուղացիների հետ, ծանոթացավ համայնքի հոգսերին ու խնդիրներին:
Հոկտեմբեր ամսից նորոգման շինարարական աշխատանքներ են սկսվել Գյումրու Սբ. Աստվածածին (Սբ. Յոթվերք) առաջնորդանիստ եկեղեցում: Սա մասնավորապես դեկտեմբերյան երկրաշարժից հետո շենքի առաջին հիմնանորոգումն է եւ, ինչպես տեղեկացրեց Շիրակի թեմի առաջնորդը, նաեւ ամրացման, աղետից ստացած վնասվածքների բուժման նպատակ ունի: Եկեղեցին հավատացյալներին նորոգ տեսքով կներկայանա շինաշխատանքների սկզբից 10 ամիս հետո:
Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գերազանց է հանդես գալիս Լեւոն Արոնյանը: Նա հաջողությամբ հաղթահարեց առաջին երկու փուլերի արգելքները: Ընդ որում, Արոնյանն անցկացրած բոլոր չորս պարտիաներն էլ իր օգտին է գրանցել, ինչը նման բարձր կարգի մրցաշարերում հազվադեպ է հանդիպում:
Ֆրանսիայի Նիցա քաղաքում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող հանդես եկան հայ ըմբիշները: Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցավեճում, 74 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Արսեն Ջուլֆալակյանը: 2-րդ տեղը գրավեց Կարեն Մնացականյանը (66 կգ):
Շարունակելով նախապատրաստությունը ձմեռային օլիմպիական խաղերին, Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը մասնակցում է Ճապոնիայում մեկնարկած Գրան պրիի խաղարկությանը: Օրիգինալ տանգոյի կատարումից հետո մեր գեղասահորդները 29,03 միավորով զբաղեցնում են 6-րդ տեղը 11 մասնակիցների մեջ: Առաջատարը Մարիա Դյուբրեյլ-Պատրիկ Լուզոն կանադական զույգն է (36,41 միավոր): 2-րդ տեղում ընթանում են բուլղարացի գեղասահորդներ Ալբենա Դենկովան ու ...
«Ազգի» հարցադրմանը, թե դոլարի չդադարող անկումներն ինչպես են անդրադառնում հիմնադրամի գործունեության վրա, գործադիր տնօրենը պատասխանեց. «Մեր տարածքային կառույցների հետ որոշել ենք ծրագրերի հաշվարկների մեջ ներառել նաեւ 10 տոկոս հավելյալ ծախսի գումար, որպեսզի դոլար-դրամ տատանումների դեպքում ծրագրի արժեքը չփոխվի»: Նա ավելացրեց սակայն, որ դրանից խնդիրը չի լուծվում, որովհետեւ փոխարժեքի տատանումները սովորաբար ...
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սոթքի ոսկու հանքավայրի նոր ֆաբրիկայի կառուցման մասին քննարկումը նշանավորվել է արտառոց միջադեպով: «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկության հնդիկ նախագահ Սանջեյ Դալմիան բառացիորեն արգելել է դահլիճ մտնել «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանին:
Սեփական բնակարաններ ունեցող սպիտակցիները երկրաշարժից հետո կորցրին բնակարաններն էլ, այդ բնակարանների փոխարեն պետությունից փոխհատուցում ստացված գումարներն էլ: Այսօր քաղաքում 962 այդպիսի ընտանիքներ կան: Այդ գումարները նրանք ստացան խնայբանկի ավանդների տեսքով եւ ձեռք չտվին դրանց, քանի որ Միխայիլ Գորբաչովը խոստացել էր 2 տարվա մեջ աղետի գոտու բնակարանների հարցը լուծել: Ոչ 2, ...
Անցնող տարին հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից ամենահագեցածն ու արդյունավետը կարելի է համարել: Հայաստանում Ռուսաստանի տարվա վերջին միջոցառումների շրջանակներում երեկ Երեւանում բացվեց Ռուսաստանի ազգային ցուցահանդեսը եւ սկսվեց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Ֆրադկովի այցը Հայաստան:
Հայաստանում անկախ թերթի հզորացմանն է ուղղված «Եվրասիա» հիմնադրամի (ԵՀ) «Լրատվամիջոցների աջակցման» ծրագիրը, որի նպատակը քիչ հայտնի եւ անկախ տպագրական ընկերությունը գործունեության այնպիսի մակարդակի հասցնելն էր, որպեսզի կարողանար մրցել պետությունից ֆինանսավորվող տպագրատան հետ: Անկախ լրատվամիջոցների տպագրատուն ստեղծելուն ուղղված ծրագրի գործընկերը «Գինդ» տպագրատունն էր, որը 1997 թ. ԵՀ տրամադրած 350 հազար դոլարով ...
Հայաստանում ամեն տարի արգանդի վզիկի քաղցկեղի 250-260 նոր դեպքեր են բացահայտվում: Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության աճն արձանագրվում է ընդհանրապես ամբողջ աշխարհում: Հայաստանի դեպքում տագնապեցնողն այլ հանգամանք է: Որպես կանոն, բժշկի դիմած հիվանդների 50 տոկոսն արդեն բարձիթողի վիճակում է, այսինքն, այլեւս փրկություն չկա: Համեմատության համար ասենք, որ Եվրոպայում նույն ցուցանիշը 8 ...