Ինչպես արդեն հաղորդել ենք «Ազգի» երեկվա համարում, Մ. Նահանգների Ռոդ Այլենդ նահանգի Կովենթրի քաղաքում երկուշաբթի երեկոյան ձերբակալվել են Կալիֆոռնիայից եկած 4 հայ երիտասարդներ, որոնք ամբաստանվում են բանկային հաճախորդների անձնական տվյալների օգտագործմամբ կեղծ դեբիտ կամ ATM քարտեր պատրաստելու եւ տարբեր բանկերից ավելի քան 100.000 դոլար քաշելու մեջ:
Փետրվարի 28-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին, որը առաջիկա նախագահական ընտրություններում համարվում է Ժակ Շիրակի պաշտոնի գլխավոր հավակնորդը:
Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու նախագծում Հայաստանի բացակայությունը, բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի հրապարակմամբ, ապացույց է Հայաստանի մեկուսացման խորացման: «Էկոնոմիստի» վերլուծական կենտրոնի Հայաստանին վերաբերող փետրվարյան զեկույցում նշվում է, որ Հայաստանը հերթական անգամ դուրս է մնացել տարածաշրջանային տնտեսական նախաձեռնությունից: Զեկույցի համաձայն, երկաթգծի շահագործումը հնարավորություն կտա Ադրբեջանից Թուրքիա տեղափոխել տարեկան մինչեւ 500 մլն տոննա ապրանք, ընդ որում ...
Ամեն անգամ, երբ ուժեղանում են ամերիկյան ճնշումները Իրանի վրա, տարածաշրջանում նկատելի ակտիվանում է քրդական գործոնը: Փետրվարի 20-ին BBC-ն, վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցչին, ի լուր աշխարհի հաղորդեց, թե ԱՄՆ-ն Իրանում արդեն թիրախներ է ընտրել, որոնց թիվը հասնում է 10 հազարի: Ըստ հաղորդման, ամերիկյան զինված ուժերի գլխավոր շտաբում որոշված է հարվածներ հասցնել ...
ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնիի հայտարարությունը, որ Իրանի խնդրի լուծման մեջ չի կարելի բացառել ոչ մի տարբերակ, ավելի իրական է դարձնում այդ երկրի ռազմական հարված հասցնելու հավանականությունը: Ռուս զինվորական փորձագետների կարծիքով, ելնելով տարածաշրջանում ամերիկյան ռազմական տեխնիկայի կենտրոնացման տեմպերից եւ քարոզչական ակտիվությունից, ավիացիոն-հրթիռային հարվածի գաղտնի պլանի իրագործումը նախատեսված է մինչեւ ապրիլ: Արդեն ...
Իրանական ոստիկանությունը ցրել է Թեհրանում հայկական դեսպանատան առջեւ ադրբեջանցիների բողոքի ցույցը, որի ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության եւ ադրբեջանցիների միջեւ: Ադրբեջանական «Դեյ.ազ» գործակալության փոխանցմամբ, իրավապահ մարմինների աշխատակիցները հեռացրել են ցուցարարներին դեսպանատան մոտից, սակայն բողոքի ակցիան շարունակվել է հարեւան այգում: Արդյունքում ձերբակալվել է ցույցի 6 մասնակից, որոնցից 4-ին ազատ են ...
Հունաստանը հետաքրքրված է ադրբեջանական գազի մատակարարմամբ, հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը: Նրա տեղեկացմամբ այդ հարցը քննարկման առարկա կդառնա ադրբեջանական պատվիրակությանՙ մարտի 14-16-ը Հունաստան կատարելիք այցելությանը: Ներկա դրությամբ եւ մինչեւ 2012 թ. ադրբեջանական գազը Շահ-Դենիզ հանքավայրից կմատակարարվի Վրաստան եւ Թուրքիա: Որոշակի պահանջներ է ներկայացրել նաեւ Իսրայելը:
Ո՞ւմ հետ պետք է հույս կապի ընտրողը եւ ինչպե՞ս չսխալվի, արդյոք կարո՞ղ ենք ընտրողից պահանջել, որ դիմանա նյութական գայթակղությանը: Այս հարցի դրական կամ բացասական պատասխանը երկուսուկես ամիս հետո տեղի ունենալիք ընտրությունների նկարագիրն է նաեւ պարունակելու: Իսկ պատասխան ունենալու համար մենք պետք է պատկերացնենք, թե ո՞վ է ընտրողը, ի՞նչ է ուզում, ...
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական տարբեր ուժերից եւ գործիչներից գրեթե միշտ լսում ենք, որ նրանք հանդիպում եւ բանակցում են այս կամ այն քաղաքական ուժերի, կուսակցությունների հետ` որոշելու, թե ընտրություններին միասնաբար մասնակցելու ինչ հնարավորություններ կան: Ենթադրաբար մեր երկրի քաղաքական գործիչները, որ նույնպես այս «ուտել-խմել» սիրող ազգի մի կարեւոր մասն են, չեն կարող ...
Երեկ նոր առաջադրումներ են եղել նաեւ մեծամասնական ընտրակարգով: Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքՙ Հայրապետ Հայրապետյան, Համազասպ Ուզունյան, Տիգրան Նալբանդյան, Աշտարակի թիվ 14ՙ Արագած Ախոյան, Թալինի թիվ 15ՙ Մնացական Մնացականյան, Մասիսի թիվ 16ՙ Տիգրան Ստեփանյան, Սեւանի թիվ 23ՙ Հրանտ Մադաթյան, Հրազդանի թիվ 25ՙ Մխիթար Հարությունյան, Չարենցավանի թիվ 26ՙ Ռոբերտ Թովմասյան, Նոր Հաճընի ...
Երեկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց «Իմփիչմենթ» դաշինքին եւ մերժեց գրանցել «Երեւանի օժանդակ օրինապահ ջոկատներ» հասարակական կազմակերպության դիտորդներին. վերջինս իր կանոնադրության մեջ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին կետեր չէր ներառել, իսկ կազմակերպության անդամներից մեկն էլ մեծամասնական ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվել:
«Իմ հիվանդության ընթացքում ինձ բոլոր լրատվամիջոցներն աջակցել են, եւ ամենից շատ` Հ1-ը, ես շոյված եմ, այսինքն` ես ճիշտ եմ ապրել, ճիշտ եմ աշխատել», եզրակացրեց երեկ ԱԺ պատգամավոր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը` առողջական խնդիրները հաղթահարելուց հետո հանդիպելով լրագրողներին: Նա նորություն հայտնեց` ԺՈՒԿ-ն ու Արշակ Սադոյանի ԱԺԴ-ն միասին են գնալու ...
Քաղաքական հայտարարությունները կուսակցությունների գործունեության հիմնական մասն են կազմում եւ խիստ հարգի են ընթացիկ ժամանակահատվածում` անկախ այն բանից, դրանք կրկնվում են, թե՞ գերազանցում են իրար մտքերի եւ երեւակայության անիմանալի վայրիվերումներով:
Քանի դեռ կառավարությունը որոշում չի կայացրել «Էյ Սի Փի» ընկերությանը Թեղուտի հանքավայրը շահագործելու թույլտվություն տալու վերաբերյալ, բնապահպանները մտադրվել են կանխել Լոռվա անտառների գլխին կախված հերթական արհավիրքը:
2007-2011 թթ.-երին «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրն» է երեկ հաստատել Հայաստանի կառավարությունը: Այն լրագրողներին ներկայացրել են առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը եւ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն Սամվել Գրիգորյանը: Ծրագրի հիմնական նպատակը վարակին համաճարակային արդյունավետ հակազդման ձեւավորումն է, իսկ հիմնական խնդիրներն են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին միջգերատեսչական հակազդման զարգացումը, վարակի կանխարգելումը բնակչության խոցելի խմբերի շրջանում, վարակով ...
Բուհական կրթությունից դժգոհողներն առավելապես շեշտում են ուսանողների մասնագիտական ցածր գիտելիքները, հայերենի աղքատիկ բառապաշարը, ընդհանուր զարգացածության անբավարար մակարդակը: Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պատճառների արմատները տեսնում է դպրոցում, ընտանիքում, միջավայրում: ԵՊՀ ռեկտորատի դահլիճում երեկ հրավիրած ասուլիսում նա խոսեց բուհական բարեփոխումների ու մի շարք այլ հարցերի մասին, որոնցից ամենացավոտը, բացի վերոնշյալից, ...
Կառավարությունը հավանություն է տվել որոշ ապակե տարաների ներմուծման համար ներկայիս 0 տոկոսի փոխարեն 10 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծին: Փոփոխությունն առաջարկվել է հաշվի առնելով տեղական ապակե տարաներ արտադրողների շահերը եւ նպատակ ունի ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության ...
Բնակարանային վտարումների հարցը համամարդկային խնդիր է դառնում ոչ միայն Երեւանի կենտրոնի բնակիչների համար: Ինչպես երեկ հաղորդեցին միջազգային լրատվական գործակալությունները, Կոպենհագենում մեծածավալ անկարգություններ եւ բախումներ են եղել ոստիկանների հետ: Կոպենհագենի կենտրոնական շենքերից մեկի` Երիտասարդական տան բնակիչները եւ նրանց մեծաթիվ կողմնակիցները աղբարկղերից եւ շինանյութերից բարիկադներ են կառուցել` պաշտպանելու շենքը կրոնական մի կազմակերպության ...
Կյանքի 89-րդ տարում վախճանվել է ամերիկացի պատմաբան Արթուր Շլեզինգերը: Պուլիցերյան մրցանակի դափնեկիրը մահկանացուն կնքել է չորեքշաբթի օրը, Նյու Յորքում, սրտի ինֆարկտից: Շլեզինգերը Քենեդի ընտանիքի հավատարիմ բարեկամներից էր, սառը պատերազմի ժամանակ ամերիկյան լիբերալիզմի կարեւորագույն գաղափարակիրը, ծանուցում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»:
Քսանհինգ տարեկանում արդեն փնտրված եւ հարգանք ներշնչող թավջութակահարուհին աննախընթաց հաջողություններ է արձանագրել Մ. Նահանգներում, Կանադայում եւ եվրոպական երկրներում ունեցած իր ելույթներով, գրում է Արփինե Քոչարյանը Նյու Յորքից:
Միլանի կոնսերվատորիան կրում է Ջ. Վերդիի անունը, ժամանակին նրան չեն ընդունել այդ նույն կոնսերվատորիա: Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերայի քննարկումը այնպիսի բնույթ է կրել, որն արագացրել է հեղինակի մահը: Անտոն Վեբեռնը Իսպանիայում անհաջողություն կրեց, նվագախումբը դիրիժորի խստապահանջությանը չդիմանալովՙ չընդունեց նրան: Աշխարհի հայտնի, մեծանուն երաժիշտների կյանքից պատառիկներ հավաքել ու մի գողտրիկ ...
Փետրվարի 22-23-ը, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարանին կից մշակույթի հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ եւ ՀՀ դեսպանատան աջակցությամբ, Վրաստանի մշակութային փոխհարաբերությունների կենտրոն «Կովկասյան տանը» գործեց անվանի մանրանկարիչ Մերուժան Շահումյանի «Ավետարանի մանրանկարներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:
Ձմեռվա ցրտերն ու անհարմարությունները վերջապես ընդմիջեց գարունըՙ փողոցներում հայտնված ձնծաղիկների ու մանուշակների փնջերով, նոր հույսերի ու ակնկալիքների ծնունդով, եւ վերջապես տարվա ամենագեղեցիկ տոներից մեկովՙ մարտի 8-ով: Նախընտրական իրարանցումն ու խառնաշփոթը փորձեք այս շաբաթ մոռանալ մեր կայքէջում: «Ազգն» այս շաբաթ արտերկրի եւ Հայաստանի մեր բոլոր ազգակիցներին հնարավորություն է ընձեռում շնորհավորելու իրենց ...
Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկ կառավարությունը, «գնահատելով մեծ բարերարներ Ֆրիտյոֆ Նանսենի եւ Իզմիրլյանների պատմական դերը հայ ժողովրդի կյանքում» եւ հաշվի առնելով համանուն հիմնադրամների աջակցությունը Հայաստանի մանկատներին, որոշել է «Երեւանի հատուկ տիպի մանկատունը» վերանվանել Մարի Իզմիրլյանի, իսկ «Հույս մանկատունը»ՙ Ֆրիտյոֆ Նանսենի անուններով:
Վուստերից (Մասաչուսեթս) ստացված մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին Ջեֆերսոնի անվան ակադեմիական կենտրոնում, Կլարք համալսարանի «ողջակիզման եւ ցեղասպանության ուսումնասիրությունների Ստրասլեր ընտանիքի բաժնի կազմակերպությամբ տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի դասախոսությունը «Հին քաղաքակրթություն եւ պետություն ղեկավարելու արդի հմտություններ: Հայաստանը երկընտրանքի առաջ» թեմայով:
Հանրային հարաբերությունների` PR տեխնոլոգիաների (public relation) զարգացումը կարեւորում են առաջադեմ բոլոր երկրները, իսկ մեզ մոտ դա կարեւորվում 4-5 տարին մեկ` ընտրություններից ընտրություն: Ընդ որում, մեզ մոտ գերակշռում են գովազդն ու քարոզչությունը, քան հենց PR տեխնոլոգիաների կիրառումը, որը ենթադրում է հանրության, քաղաքացիների հետ շարունակական աշխատանք` կառուցված երկխոսության վրա եւ ուղղված առանձին ...
Այս շաբաթվա ներդիրը պարզապես անվանել ենք «Հետաքրքրական»: Կարինե Դանիելյանի «Բնականի սահմանագծից անդին» հրապարակումը ներկայացնում է կլինիկական մահ տարած մարդկանց (նրանցից երկուսը բավականին հայտնի են մեր հասարակությանը) վկայություններն ու խորհրդածությունները գոյության այլ շերտերի մասին: Հանրահայտ Սթոունհենջի եւ Նոյյան տապանի վերաբերյալ նոր հայտնագործությունների ամենաթարմ տեղեկություններ է հաղորդում Հակոբ Ծուլիկյանը: Կներկայացվի նաեւ այս ...
Այսօր իսպանական Լինարես քաղաքում մեկնարկում է շախմատի ավանդական մրցաշարի երկրորդ շրջանը: Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին կեսն անցկացվել էր մեքսիկական Մորելիա քաղաքում: 7 տուրից հետո աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են Վիշվանաթան Անանդն ու Մագնուս Կառլսենը: Լեւոն Արոնյանը Պյոտր Սվիդլերի հետ 3,5 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը: Արոնյանը առավելության հասավ Անանդի նկատմամբ, ...
Երեկ ՆՓԱԿ-ում մեկնարկեց կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմակերպած որակավորման մրցումների փուլը, որի հաղթողները Հայաստանը կներկայացնեն մարտի 15-28-ը Գերմանիայի Հաննովեր քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: