AZG Daily #20, 04-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#037, 2007-02-28 > #038, 2007-03-01 > #039, 2007-03-02 > #040, 2007-03-03 > #041, 2007-03-06
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 02-03-2007



Տեղադրվել է` 2008-11-09 14:27:21 (GMT +04:00)

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՐՀՈՒՄ 74-ՐԴՆ Է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր երկիրն առաջինն է տարրական կրթության ընդգրկվածության եւ վերջինըՙ նավահանգիստների ենթակառուցվածքների առումով

Համաշխարհային տնտեսական ֆորումի Հայաստանում գործընկեր կազմակերպություն «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնից տեղեկանում ենք, որ ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի, Հայաստանը աշխարհի 124 երկրների մեջ զբոսաշրջության ոլորտի մրցունակությամբ զբաղեցնում է 74-րդ տեղը: ԱՊՀ երկրներում Հայաստանի ցուցանիշը երրորդն է եւ զիջում է միայն Վրաստանին (66-րդ տեղ) ու Ռուսաստանին (68-րդ տեղ): Ադրբեջանը զբաղեցնում է 75-րդ տեղը:

Ըստ զեկույցի, զբոսաշրջության ոլորտում ամենամրցունակը Շվեյցարիան է, ապա Ավստրիան եւ Գերմանիան: Ամենա ոչ մրցունակ երկրներն են Չադը, Բուրունդին եւ Անգոլան:

Մրցունակությունը որոշվում է երեք ցուցանիշներովՙ ոլորտը կանոնակարգող դաշտ, զբոսաշրջության բիզնես միջավայր եւ ենաթակառուցվածքներ, մարդկային, մշակութային եւ բնական ռեսուրսներ: Վերոնշյալ ցուցանիշներից Հայաստանն առավել լավ դիրքերում է ոլորտը կանոնակարգող դաշտով (65-րդ տեղ) եւ մարդկային, մշակութային եւ բնական ռեսուրսներով (62-րդ տեղ): Եվ ընդհակառակը, մեր երկրի ցուցանիշը ցածր է բիզնես միջավայրի եւ ենթակառուցվածքների մասով (96-րդ տեղ):

Հայաստանի մրցունակ առավելություններն են սանիտարահիգիենիկ պայմանները, զբոսաշրջիկների անվտանգությունն ու ապահովությունը, նրանց նկատմամբ վերաբերմունքը, ոլորտի գնային մրցակցությունը:

Մեր երկրի մրցունակության հիմնական թերությունները նշվել են հետեւյալ գործոնների մասովՙ վիզային ռեժիմն այն երկրների հետ, որոնց քաղաքացիներն ամենից շատ են ճանապարհորդում, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ներքին տրանսպորտային եւ օդային ուղեւորափոխադրումների ենթակառուցվածքները, օդային կապն այլ երկրների հետ եւ այլն:

Միեւնույն ժամանակ Հայաստանն աշխարհում առաջին տեղն է գրավել տարրական կրթության ընդգրկվածության մակարդակով եւ վերջինը նավահանգիստների ենթակառուցվածքով:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 02-03-2007


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua