«Մենք իհարկե անտարբեր չենք Իսրայելին պաշտպանելու Թուրքիայի ջանքերի հանդեպ, բայց գտնում ենք, որ այդ պաշտպանությունը կապիտալի վերածելու եւ Հայոց ցեղասպանությունը դատապարտող կոնգրեսական բանաձեւին ընդդիմանալու պահանջով ամերիկա-հրեական համայնքի վրա ճնշում բանեցնելու թուրքական կառավարության նկրտումները պետք է որակել լկտիության գագաթնակետ», գրում է «Ջուիշ փրես»` Ամերիկայում լույս տեսնող հրեական խոշորագույն անկախ շաբաթաթերթն իր ...
Իրանում իրավիճակի զարգացումն անմիջական առնչություն ունի Հարավային Կովկասի երկրներում: «Արմինֆո» գործակալության համաձայն, նման հայտարարություն է արել Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Չմանրամասնելով Իրանի շուրջն իրավիճակը, Սեմնեբին նշել է, որ տեղի ունեցողն անմիջականորեն կառնչվի ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, քանի որ Հայաստանի համար Իրանը կարեւոր առեւտրային գործընկեր է, բացի ...
Աբխազիայում այս կիրակի անցկացված օրենսդիր մարմնի ընտրությունները նախնական տվյալներով ամբողջությամբ չեն կայացել: 35 ընտրատարածքներից 18-ում ընտրվել են պատգամավորներ, որոնցից միայն երկուսն են հայՙ Սերգեյ Մարկոսյանը եւ Վալերի Մայրումյանը: Մնացյալ 17 ընտրատարածքներում երկու շաբաթ անց տեղի կունենա քվեարկության երկրորդ փուլը, որին նույն ընտրատարածքում կմասնակցեն Ալբերտ Հովսեփյանը եւ Ֆարադ Միքայելյանը:
Մարտի 1-ից Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Էստոնիայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի մինչեւ 40 տարեկան կին քաղաքացիները դժվարություն կունենան ստանալու Հորդանանի անցագրեր: Թվարկված երկրների այն քաղաքացուհիները, որոնք 40-ն անց են եւ ճանապարհորդում են եղբոր կամ ամուսնու հետ, սովորականի նման կարող են անցագիր ստանալ հենց սահմանին:
Լոզանում (Շվեյցարիա) այսօր սկսվում է թուրքական Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի դատավարությունը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար, ինչը շվեյցարական օրենքով պատժելի արարք է: Փերինչեքն, ինչպես ծանոթ է «Ազգի» ընթերցողներին, անցյալ տարի հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանությունը կայսերապաշտական մի սուտ է»: Այս կապակցությամբ Շվեյցարիայում թուրքական «Թալաթ փաշա» կոմիտեն կոչ է հղել ...
Այս նամակներն իմ ձեռքն ընկան միանգամայն պատահականորեն: Համոզված եմ, որ ԱԺ պատգամավորի եւ նրա ընտրողներից մեկի նամակագրությունից քաղված այս դրվագները կհետաքրքրեն ոչ միայն ընթերցողներին, այլեւ նրանց, ովքեր պատրաստվում են առաջիկայում իրենց թեկնածությունը ներկայացնել նույն նպատակով:
Երեւանի քաղաքապետարանի երեկվա խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանը խիստ հանձնարարականներ է տվել թաղապետներին եւ քաղաքապետարանի քաղաքաշինության ու հողերի վերահսկողության վարչությանը` ուժեղացնելու ինքնակամ կառուցապատումների դեմ պայքարն ու վերահսկողությունը: Հենց հանձնարարականի թարմ տպավորությամբ քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը երեկ ներկայացրեց ինքնակամների հետ կապված իրավիճակային խնդիրները:
Առաջինը, որ աչքի է զարնում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին ծանոթանալիս, այն է, որ այնտեղ գերակշռում են գործարարներըՙ հայտնի, անհայտ, պաշտոնապես այդպիսին համարվող եւ ԱԺ պատգամավոր լինելու պատճառով պաշտոնապես այդպիսին չհամարվող: Դա պատահական չէ, քանի որ միայն որոշակի մակարդակի հասած բիզնես ունեցողները կարող են, տարբեր հաշվարկներով, 800 հազարից մինչեւ 1 ...
Շաբաթ օրն ավարտեց ԱԺ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրումների ժամկետը: Այսպիսով, համամասնականով առաջադրվել է 27 կուսակցություն եւ մեկ դաշինք («Իմփիչմենտ»)` ընդհանուր թվով 1467 կուսակցական, իսկ մեծամասնականով առաջադրվել է 173 պատգամավորության թեկնածու: Դուրս է գալիս մեկ տեղի համար «կոնկուրսը» շատ բարձր է` 16 մարդ: Այս թվերը ապրիլի 7-ի երեկոյան, առաջադրումների գրանցման ...
3 տարի առաջ 2 տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ ստեղծեցին Ծխելու դեմ պայքարի հասարակական դաշինքը: Անկախ նրանց կազմակերպած քարոզարշավներից, իրազեկման սեմինարներից, այդ մասին հրատարակած գրքույկներից ու կամավորական շարժում կազմակերպելուց, ծխող մարդուն տարհամոզելու ամենավստահելի միջոցն իրականությունն է, ծխելու պատճառով տուժած ու մահացած մարդկանց օրինակները: Ծխողների մեծամասնությունը, ինչքան էլ համոզված, այնուամենայնիվ, սովորաբար միայն ...
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) մտադիր է 290.000 դոլար ընդհանուր արժողությամբ ուլտրաձայնային (սոնոգրաֆիայի եւ էխոկարդիոգրաֆիայի) 12 սարքեր նվիրաբերել Սիսիանի հիվանդանոցին, Ախուրյանի ՀՕՄ-ի մոր եւ մանկան առողջության կենտրոնին, Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին եւ ծննդատանը, Բերդի հիվանդանոցին, Եղվարդի Նաիրիի հիվանդանոցին, Կարմիր Խաչի հիվանդանոցին, Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 կլինիկական ...
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Երվանդ Զախարյանը տրանսպորտի վարչությանը, «Երեւանտրանս» ընկերությանն ու պետավտոտեսչությանը հանձնարարել է հասարակական տրանսպորտի երթեւեկության կանոնակարգմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ խիստ վերահսկողություն սահմանել աշխատանքային ժամերին հասարակական տրանսպորտի վարորդների ծխելն արգելելու եւ մարտի 15-ից երեւույթը բացառելու ուղղությամբ:
Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) հայաստանյան մասնաճյուղերի Տերյան-69 հասցեում գտնվող նոր գրասենյակի բացման մարտի 3-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հյուրերին ու մասնակիցներին ողջունեց ՀՀԿ եւ ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Այնուհետեւ կազմակերպությունների նախագահ Արա Աբրահամյանի խոսքերով, երկու լայնամասշտաբ կառույցների անելիքներն էլ շատ են, քանի որ հիմնական ծրագրերից ...
Միքայել Թարիվերդիեւը համաժողովրդական սեր վայելող երգեր է գրել խորհրդային կինոյում երեւույթ դարձած բազմաթիվ ֆիլմերի համար: Նա Գինեսի ռեկորդների գրքի մեջ է մտել որպես կինոֆիլմերի համար ամենամեծ թվով երգեր գրած կոմպոզիտոր: Ռուս նշանավոր բանաստեղծ Վոզնեսենսկին նրան անվանում էր «նրբագեղ նոտա», էլիտար կոմպոզիտոր: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին թիֆլիսեցի էր եւ Մոսկվայի հայ ...
«Ֆիգարո» թերթը հաղորդում է, որ մարտի 4-ին Փարիզում, 95 տարեկան հասակում մահացել է մեծ գրող Անրի Թրուայան: 1938 թ. «Գոնկուր» գրական մրցանակի արժանացած գրողը Ֆրանսիական ակադեմիայի ավագագույն անդամն էր:
«Ազգն» օրեր առաջ անդրադարձել է Հատիս լեռան վրա մոլորված արշավախմբի որոնողական աշխատանքներին եւ նաեւ թե ինչպիսի դժվարություններ հաղթահարելով փրկարարները երեխաներին կարողացել են լեռան գագաթից իջեցնել անվնաս: Եվ ահա մարտի 2-ին, ժամը 17-ին, Ջրվեժ գյուղի սուրբ Կաթողիկե եկեղեցում, ժամերգությունից հետո, Գոհության աղոթք հղվեց առ Աստված իրենց համայնքի երեխաների փրկության համար: Գոհության ...
Մինչեւ 50,8 կգ քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի ներկայիս չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հերթական անգամ հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները: Լոս Անջելեսում հայ բռնցքամարտիկն իրեն կրկին գերազանց դրսեւորեց մինչեւ 49 կգ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի Վիկտոր Բուրգոսի հետ մենամարտում:
Նոր նվաճման հասավ Տալլինի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որի հիմնադիրն է մեր հայրենակից Ալբերտ Ստեփանյանը: Ակումբի ֆուտզալի «Արարատ» թիմը հաջող մրցելույթներ ունեցավ Էստոնիայի անդրանիկ առաջնությունում: Հաջողությամբ հանդես գալով իր ենթախմբում, «Արարատն» իրավունք էր նվաճել եզրափակիչում չեմպիոնի տիտղոսը վիճարկել Տալլինի «Անժիի» հետ:
Թենիսի «Master Class» ակումբը մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի աջակցությամբ կազմակերպել էր թենիսի անվճար դասընթացներ լրատվամիջոցների աշխատակիցների համար: Փետրվարի 12-ից մարտի 1-ը փորձառու մարզիչների գլխավորությամբ դասընթացների մասնակիցները ծանոթացան խաղի կանոններին, ինչպես նաեւ փորձեցին իրենց ուժերը թենիսի կորտերում: Նրանց միջեւ անցկացվեց մրցաշարՙ որոշելու լավագույններին: Տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում մրցեցին Արտավազդ Ամիրյանը («ԱրմենԱկոբ» հեռուստաընկերություն) եւ ...
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն Իրանում մասնակցում է միջազգային խոշոր մրցաշարի: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը թիմում ընդգրկել է Հովհաննես Դանիելյանին (48 կգ), Հրաչյա Ջավախյանին (54 կգ), Գաբրիել Թոլմաջյանին (57 կգ), Սամվել Մաթեւոսյանին (69 կգ), Անդրանիկ Հակոբյանին (75 կգ) եւ Արտակ Մալումյանին (81 կգ): Այս մրցաշարը մեր բռնցքամարտիկների համար ուժերի լավ ...
Այս օրերին Տաշքենդում Հայաստանի ըմբիշները մասնակցում են միջազգային մրցաշարի: Հունահռոմեական ոճի մեր ըմբիշներից իրենց գերազանց դրսեւորեցին Արման Ադիկյանը (66 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (120 կգ), որոնք հաղթելով բոլոր մրցակիցներին, կանգնեցին պատվո պատվանդանի վերին աստիճանին: Դենիս Ֆորովը (84 կգ) գրավեց մրցանակային 3-րդ տեղը:
2007 թ. մայիսի 4-6-ը Երեւանում կանցկացվի արագ շախմատի մրցախաղ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի եւ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի միջեւ: Մրցախաղը բաղկացած կլինի վեց պարտիայից: Յուրաքանչյուր օր մրցակիցները կանցկացնեն երկուական հանդիպում: Ժամակարգը` 25-ական րոպե ամբողջ պարտիայի համար գումարած 10-ական վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Մրցախաղը կազմակերպել է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից տեղեկացանք, որ «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անձնագրային կետի սահմանապահները արգելել են Երեւան-Վիեննա չվերթի երեք ուղեւորների թռիչքը, որոնք ներկայացրել էին Իսրայելի քաղաքացու կեղծ անձնագրեր: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Իսրայելի քաղաքացու կեղծ անձնագրերը նրանք 2500 ԱՄՆ դոլարով ձեռք են բերել ՀՀ քաղաքացի, 1968 թ. ծնվ. Սամվել Սուրենի ...