AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#075, 2008-04-19 > #076, 2008-04-22 > #077, 2008-04-23 > #078, 2008-04-24 > #079, 2008-04-26
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 23-04-2008



Իրավիճակ

Տեղադրվել է` 2008-11-09 14:31:46 (GMT +04:00)

ՄԻ ՔԱՆԻ ԾԱՆՐ ԽՆԴԻՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կառավարությունը ձեւավորված է, լավ-վատ` նրա մասին ընդունված է խոսել 100 օր հետո միայն, ու չարժե նախօրոք չկամություն անել այս կամ այն նշանակման մասին, նույնիսկ եթե զարմացած ես ե՛ւ նշանակումից, ե՛ւ նախարարի անձից: Բոլոր դեպքերում նոր կառավարությունում ցնցող նորություններ չկան` մեծամասամբ ծանոթ դեմքեր են, որոնց աշխատանքից այս կամ այն ոլորտում շատից-քչից տեղյակ ենք: Անգամ կարելի է յուրովի բացատրություն տալ արտակարգ իրավիճակների նախարարության գոյությանը մեր փոքրիկ երկրում, եթե իսկապես մտածենք, որ շատուշատ խնդիրներում արտակարգ միջոցառումների ու միջամտությունների կարիքը կա: Անգամ կարելի է մխիթարվել, որ արդարության ցուցիչ է այնպիսի համեստ որակներով բարձր պրոֆեսիոնալի նախարար դառնալն, ինչպիսին, ասենք, Տիգրան Դավթյանն է, սակայն բոլոր դեպքերում, անկախ ցանկալի-անցանկալի նախարարներից, այս կառավարությունը հետմարտիմեկյան կառավարություն է եւ մի շարք խնդիրներ, անկախ կառավարության ծրագրի իրականացման սովորական ընթացքից, պետք է իրականացնի: Նոր կառավարությունը ինչ խնդիր ուզում է լուծի` երկու խնդիր պետք է լուծի ու լուծի. դրանցից առաջինը մարդկանց սոցիալական վիճակի գոնե մի շատ փոքրիկ խազ բարելավումն է, երկրորդը` սովորական հայ մարդու հանդեպ ամենուրեք տեղի ունեցող անարդար վերաբերմունքի եթե ոչ բացառումը, գոնե մեղմումը պետք է ապահովի: Եթե վերանանք բարձր ու պոպուլիստական ձեւակերպումներով հարկի-անհարկի արտաբերվող գաղափարական նախադասություններից, որ կարող է հնչեցնել ամեն պաշտոնյա, իրականությունը հազար կիլոմետրով հեռու է այդ արտահայտությունների բովանդակությունից:

(Նորանշանակ կառավարության մասին կարդալ նաեւ էջ 16, Ա. Մարտիրոսյանի հոդվածը):

Իսկ ամեն տեսակի դժգոհության շարժիչ ուժ սոցիալական վիճակը եթե մինչեւ նախագահական ընտրությունները բնակչության զգալի մասի համար հեռու էր բավարարի կամ գոնե նվազագույն տանելիի մակարդակից եւ պատճառ դարձավ, որ մարդկանց բավական ներշնչող զանգվածներ իրենց ձայնը տան ոչ իշխանական թեկնածուների, այժմ նոր թանկացումների պատճառով ընդհանրապես հեռանում է տանելիի եզրագծից` նոր կառավարությունը հնից ավելի շատ պետք է ջանա այն նախկին եզրագծին հասցնելու ու գուցե թե մի քիչ վիճակն ավելի բարելավելու համար: Թե ոնց պետք է այս երկուսն իրականացվեն` դժվար է ասել, որովհետեւ անգամ վարչարարության կրկնակի խստացման դեպքում երկնքից նոր ռեսուրսներ չեն ընկնելու վերահաս, այդ թվում` գազի եւ դրան ուղեկից թանկացումների սոցիալական հետեւանքները մեղմելու համար, ուրեմն էս գլխից կարելի է ենթադրել, որ նոր կառավարությունը հրաշագործի որակներ պետք է ունենա առնվազն` վիճակը բարելավելու նոր ռեսուրսներ որոնելով եւ գտնելով: Մյուս կողմից էլ` կարծես հայ չինովնիկների մտածողության մեջ նախագահական ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո հեղափոխություն տեղի չի ունեցել եւ բավական չէ միայն նոր վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկ հրահանգը, որ նրանք աշխատեն միայն գիտելիքն ու բարեկրթությունը ելակետ ունենալով կամ մի քանի ամսում այնպես կատարելագործվեն, որ համապատասխանեն եվրոստանդարտին. չէ, մերոնք դեռ երկար գնալու են «ախպերավարի» բացված արահետներով, դեռ երկար իրենց դիմող յուարաքանչյուր քաղաքացուց եւ հարց լուծել խնդրող նրա դիմումից «հաց են քամելու», դեռ երկար բյուրոկրատական քաշքշուկի են ենթարկելու սովորական հայ մարդուն, դեռ երկար կամայական ու անարդար վճիռներ են կայացնելու հաճախ: Իսկ մենք ժամանակ չունենք: Ավելի ճիշտ` այս կառավարությունն առանձնապես ժամանակ չունի, քանի որ հասարակության մեջ եղած դժգոհությունն այս երկու ուղղությամբ չեզոքացնելուց զատ` պետք է հաղթահարի նաեւ մարտիմեկյան իրադարձությունների պատճառով հասարակության գոնե որոշ շերտերում ստեղծված անվստահության ճգնաժամը, բացի այդ պետք է կատարի նաեւ եվրոկառույցների առաջարկած «դարձ ի շրջանս յուր»-ը` մարտիմեկյան դեպքերի անաչառ հետաքննության, «Ժողովների, հանրահավաքների, երթերի եւ ցույցերի մասին» օրենքի փոփոխությունների մի մասը հետ փոխելու, ընդդիմության հանդեպ հանդուրժողական կեցվածք որդեգրելու տեսքով:

Ընդամենը երեք ամիս հետո, երբ կհնչեն կառավարության արածի առաջին գնահատականները, զուգահեռ նաեւ ԵԽԽՎ-ում նորից Հայաստանի պարտավորությունների հարցը կվերաքննեն, փաստորեն կհնչի նաեւ Սերժ Սարգսյանի կազմած կառավարության հաջողել-չհաջողելու նախնական գնահատականը` հետագա ընթացքը կախված կլինի հենց այդ առաջին բնորոշումներից: Այսինքն` ներկա դժվար ժամանակին երեք ամիս հետո չի կարելի ասել, որ պակաս դժվար ժամանակ է հաջորդելու: Եթե դժվարությունները հաղթահարելու, չեմ վախենում ասել, հեղափոխական ճանապարհներ չորդեգրվեն, քիչ է ասել, թե առայժմ որոշ ժամանակով ընդհատակ անցած դժգոհությունները չեն վերարթնանա, եւ հին դժգոհներին նոր զանգվածներ չեն գումարվի:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 23-04-2008


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua