Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը սպառման եզրին է կանգնեցրել թուրքական ժխտողականության դիրքերը: Թեեւ Թուրքիայի իշխանությունները ժխտողականությունից չեն հրաժարվում, սակայն ճանաչման գործընթացի ծավալումը կասեցնելու հրամայականով անընդմեջ դիմում են անհեռանկարային հակաքայլերի: Այս պայմաններում «հայկական բանաձեւերի» չեզոքացումը որպես առաջնահերթ խնդիր, անընդմեջ զբաղեցնում է Անկարայի քաղաքական օրակարգը, որը նպաստում է Հայոց ցեղասպանության հարցի ակտիվ արծարծմանը ...
Ապրիլի 27-ին Նյու Յորքի «Թայմս» հրապարակում Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիայի հովանու ներքո գործող «Երիտասարդ թուրքերի» միությունը կազմակերպել էր հանրահավաք «Հայկական ստերի դեմ պայքարի եւ զոհված դիվանագետների հիշատակը հարգելու» կարգախոսով, որի նպատակն էր հակազդել ապրիլի 24-ի միջոցառումներին: Ելույթներում «պատմությունը պատմաբանների հայեցողությանը թողնելու» կոչեր են արվել: Դրան հաջորդ օրվա հանրահավաքով, որը նույն ...
Ադրբեջանական կայքէջերն, առանց հոգնության եւ միօրինակությունից ծնվող ձանձրալի դառնալու վախի, ամեն օր, երբեմն օրվա ընթացքում մի քանի անգամ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր հայկական զինուժը այս կամ այն տեղում այս կամ այն տեւողությամբ խախտել է զինադադարը: Այսօրինակ հաղորդագրությունները, որ երբեք չեն հաստատվում, դարձել են սովորական:
ԶԼՄ-ներում մի շարք մեկնաբանություններ պատճառ էին դարձել, որ երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպի լրագրողներին: Խոսքը ԵԽԽՎ-ի` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի եւ «Հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ զանգվածային միջոցառումների անցկացման մասին» օրենքի նախագծի փոփոխությունների վերաբերյալ ԱԺ նախագահի մեկնաբանություններին էր վերաբերում:
Հանդիպումը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ ճանաչողական բնույթ կկրի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Ես համաձայնություն եմ տվել այդ հանդիպմանը: Կարծում եմ, որ դա կլինի ճանաչողական հանդիպում: Առաջին հերթին, ծանոթությունը ենթադրում է, որ տեսնենք, թե Հայաստանի նոր ղեկավարությունը ինչպես է արձագանքում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», հայտարարել է ...
Կառավարությունը երեկ արտահերթ նիստ էր հրավիրելՙ հաստատելու եւ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար իր գործունեության 2008-2012 թվականների ծրագիրը: Հիշեցնենք, որ նիստին լրագրողները հետեւում էին կառավարության մամուլի կենտրոնիցՙ օն-լայն ռեժիմով: Ծրագրի հիմնական դրույթները ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը հատկապես վերջին շրջանում գործուն աշխատանք է կատարում տեղի բնապահպանական հիմնախնդիրներին հասարակության իրազեկման, այդ խնդիրները հանրության եւ իշխանությունների ուշադրության ոլորտում պահելու ուղղությամբ: Կենտրոնում կազմակերպված հերթական քննարկումը համակողմանի անդրադարձ էր Գյումրիում ու Շիրակի մարզում շրջակա միջավայրի տարրերի վիճակին եւ դրանց որակի բարելավման առաջնահերթ միջոցառումներին: Այս մասին ընդարձակ ...
Համաձայն ԵԱՀԿ-ի վերջերս իրականացրած հետազոտության, Հայաստանի արտագնա աշխատողների տարեկան քանակը կազմում է 17000 (ինչն աշխատուժի ընդհանուր թվում կազմում է տղամարդկանց 14 եւ կանանց 3 տոկոսը): Աշխատանքային միգրանտների մոտ 93 տոկոսը մեկնում է Ռուսաստան: Հայաստանից մեկնած արտագնա աշխատողների 90 տոկոսը շարունակում է աշխատել Ռուսաստանում` չունենալով դրա իրավունքը: Հաճախ այս անօրինական աշխատողները ...
Մարտյան դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը սատարող քաղաքական ուժերն ու կազմակերպությունները 26 անգամ իրազեկում են ներկայացրել քաղաքապետարանինՙ երթեր եւ հանրահավաքներ կազմակերպելու համար եւ մերժում են ստացել: Երեկ այս մասին հայտարարեց Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանն ու հայտնեց, որ իրենք դիմել են վարչական դատարան` վիճարկելու քաղաքապետարանի որոշումները: Վարչական դատարանը նրանց ...
Մայիսի 2-ին կառավարության նիստերի դահլիճում կկայանա Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հերթական կոնգրեսը: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցին հայտնեց Լ.Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, բացի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, կոնգրեսին կմասնակցեն հայտնի մտավորականներ ու հասարակական գործիչներ: «Իսկ այլ կուսակցություններից ներկայացուցիչներ կհրավիրվե՞ն» հարցին ի պատասխան Ա. Մուսինյանը հայտարարեց. «Հայաստանում այլ քաղաքական ուժեր չկան. կան ...
- Պրն Բաբայան, վերջերս հրապարակվեց 2008-ի առաջին եռամսյակի 300 խոշոր հարկատուների ցուցակը, որտեղ «Գրանդ Քենդին» բարելավել էր իր դիրքերը եւ վճարած հարկերի չափով զբաղեցրել էր 19-րդ տեղը: Ինչո՞վ էր սա պայմանավորված:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը համատեղ հուշագիր են ստորագրել Արցախի բջջային օպերատորի հերթական նվիրատվության մասին: Այս անգամ «Ղարաբաղ Տելեկոմը» որոշել է կատարել 500 միլիոն դրամի նվիրատվություն, որը կուղղվի Արցախում առողջապահական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, Ստեփանակերտում կստեղծվի նոր բժշկահետազոտական լաբորատորիա, ձեռք կբերվի ռեանիմոբիլ, ինչի կարիքն ...
2009-ից Հայաստան ներկրվող գազի գինը կկազմի 165 դոլար: Ըստ «Ռեգնում» գործակալության, «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը հաստատել է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների համար գազի գնի բարձրացման նոր ռազմավարությունը: Այսպիսով, Հայաստան ներկրվող գազը 110-ի փոխարեն կկազմի 165 դոլար եւ այս գինը կպահպանվի մոտակա 3 տարիների ընթացքում: ԱՊՀ-ը մյուս երկրների եւ մերձբալթյան հանրապետությունների ...
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը ապրիլի 28-ին հայտարարել է, որ 170 միլիոն դոլար է առաջարկում «Ֆորդ» ընկերությանը 20 միլիոն բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Գործարքը կայանալու դեպքում, ինչպես հաղորդում է «Ազատությունը»` վկայակոչելով CNNMoney.com ինտերնետային պարբերականը, այս ամիս ավելի վաղ «Ֆորդ»-ի 100 միլիոն բաժնետոմս ձեռք բերած միլիարդատիրոջ բաժնեմասը կանցնի 5 տոկոսից: Քըրքորյանի ներդրումային ...
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ծնողազուրկ երեխաներին տրամադրելու համար շուկայական գներից բարձր գներով բնակարան գնելու դեպքի առթիվ: ՀՀ կառավարության 2003 թ. հուլիսի 23-ի թիվ 983-ն որոշմամբ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան ...
Լրացավ լրագրող, գրականագետ, պատմաբան, հասարակական-պետական գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» ՀԿ նախագահ Շչորս Դավթյանի ծննդյան 70-ամյակը:
Հայկական գեղանկարչության մեջ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար) անունը հայտնվեց 70-ականների սկզբին, երբ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի սան, Երվանդ Քոչարի աշակերտը արվեստասեր հասարակությանը ներկայացավ իր յուրօրինակ ներաշխարհով: ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարը թեւակոխում է իր կյանքի 6-րդ տասնամյակը: 1972-ից առ այսօր նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է 40 անհատական եւ 120 խմբակային ցուցահանդեսներով, որոնք ...
Այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է կազմակերպել մանկապատանեկան արվեստին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանն եւ բարձր ճաշակի ձեւավորմանը:
Անցած հանգստյան օրերը Կենտրոն համայնքի բնակչության զգալի մասի համար ուրախ եւ հուզիչ օրեր էին: Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը կազմակերպել էր հերթական ավանդական հանդիպումը համայնքի ծնողների եւ զինված ուժերում ծառայող նրանց որդիների հետ: Վայքում, Գորիսում եւ հանրապետության մի շարք զորամասերում արդեն 5-րդ տարին կազմակերպվող նախաձեռնության շրջանակներում այս անգամ էլ համայնքի ...
Այս վերնագրով ապրիլի 21-ին գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն իր մեծ հեռուստալսարան ունեցող «Փաստ» հաղորդման ժամանակ, ի թիվս այլ հրատապ թեմաների, անդրադարձել է մարտի 1-ի երեւանյան իրադարձություններին:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ղուկաս աբեղա Զաքարյանը: Հայրապետական վճռի կայացման համար հիմք է ծառայել Ղուկաս աբեղայի դիմումը: Կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը` Վահան Զաքարյան ավազանի անունով:
Այսօրվանից Արարատյան հայրապետական թեմի www.araratian-tem.am եւ www.qahana.am ինտերնետային կայքերում ընթերցողները հնարավորությունը կունենան տեղեկանալու մի շարք կարեւոր եւ օգտակար նյութերի: Քանի որ Հայ առաքելական տոների մեծ մասը ամեն տարի տարբեր օրերի է նշվում, շարժական լինելու պատճառով, հետայսու, ցանկացած մարդ կարող է իմանալ տոների հստակ օրերը եւ նկարագրությունը հայերեն, ռուսերեն եւ անգլերեն ...
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում կենտրոնականն Աբովյանում «Արարատի» եւ «Բանանցի» միջեւ կայացած խաղն էր: Գավաթի եզրափակիչի մասնակիցները վճռորոշ հանդիպումից առաջ հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց: Երկու թիմերն էլ ակտիվ խաղ ցուցադրեցին: Խաղային որոշ առավելությունն արարատցիների կողմն էր, որոնց գրոհներն ավելի վտանգավոր էին:
Սենսացիոն եւ իրոք անհավանական լուր է տարածել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, տեղեկացնելով, որ IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը մեղադրվում է բռնաբարության համար: Ըստ թերթի, դեպքը տեղի է ունեցել Շվեյցարիայի հյուրանոցներից մեկում, որտեղ իջեւանել էր Արթուրըՙ նախապատրաստվելով Էլվիս Այալայի հետ մենամարտին: Ենթադրյալ տուժողը հյուրանոցի աշխատակցուհին է:
Շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկը` Սերգեյ Գրիգորյանցը, որ չորս տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքի էր հասել, հաջորդ երեք տուրերում չափազանց անհաջող հանդես եկավ եւ զիջեց դիրքերը: 5-րդ տուրում նա սեւերով զիջեց Սերգեյ Մովսիսյանին, հաջորդ պարտիայում էլ պարտվեց Պավել Տրեգուբովին եւ միայն 7-րդ տուրում իր օգտին կես միավոր գրանցեց` ոչ-ոքի խաղալով ...
«Հրազդան» մարզահամալիրի տնօրենության, Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան, «Սադիա» ընկերության, ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի եւ ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի աջակցությամբ ու հովանավորությամբ անցկացվեց «Մանկաբոլ-2008» անվանումը կրող ֆուտբոլի մրցաշար 8 թիմերի մասնակցությամբ: Դրանցից չորսը ներկայացնում էին Երեւանի «Զատիկ», Աբովյանի «Սոս Կինդերդորֆ», Գյումրիի եւ Դիլիջանի մանկատների թիմերը: Մյուս մասնակիցներն էին Բրազիլիայի եւ Արգենտինայի ինտերնացիոնալ թիմերը, ...
Անցած ուրբաթ օրը Գյումրիում մեկնարկել եւ հաջողությամբ ընթանում է շախմատի միջազգային բավական ուժեղ մրցաշար Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի մարզիկների մասնակցությամբ: Հանրապետության երկրորդ քաղաքում առաջին անգամ անցկացվող այս բարձրակարգ (10-րդ կարգի) մրցաշարի 12 մասնակիցներից 5-ը միջազգային գրոսմայստերներ են, 6-ը միջազգային վարպետներ, իսկ Գյումրին ներկայացնում է վարպետության թեկնածու Դավիթ Քալաշյանը: Մասնակիցների ...
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 28-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 66 անձ, եւս 27 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման ...
Ինչպես տեղեկացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, ապրիլի 29-ին հանրապետությունում կպահպանվի ջերմային բարձր ֆոնը, իսկ ուշ երեկոյից սկսած մինչեւ մայիսի 3-ը հանրապետությունում սպասվում են տեղումներ: Օդի ջեմաստիճանը 10-12 աստիճանով կնվազիՙ մինչեւ 23 աստիճան: Մայիսի 1-3-ը մայրաքաղաքում սպասվում է 22-24 աստիճան տաքություն` առավելագույնը, իսկ նվազագույնը` 8-10-ի սահմաններում: Լեռնային շրջաններում ...
Երեւան-Գյումրի ավտոճանապարհային 83-րդ կմ-ում կիրակի օրը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ 1982-ին ծնվ. Հովսեփ Չիվաշյանին պատկանող «ԳԱԶԵԼ» մակնիշի 06 00 506 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել։ Վարորդը եւ ավտոմեքենայում գտնվող 10 ուղեւորներից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։
Իմ հայրը` Ղազար Հարությունի Աղաջանյանը ծնվել է 1896-ին Վանի շրջանի Բելու գյուղում: Լալոյի Մավրակ գյուղից զորակոչվել է բանակ եւ ծառայել զորավար Անդրանիկի զորքում: Բանակից զորացրվելուց հետո իր հարազատներին` ծնողներին, եղբայրներին եւ միակ քրոջը չի գտել: Նրանց մասին ունեմ հետեւյալ տեղեկությունները.