Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ խոսվել է Ռուսաստանի հայ համայնքի մասին` որպես աշխարհի ամենամեծ եւ, միաժամանակ, վատ կազմակերպված համայնքի մասին: Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես, ասելով. «Պատրաստ եմ Հայաստանի շահից ելնելով բանակցել եւ աշխատել ցանկացած քաղաքական ...
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի երեկ կայացած նիստում Հայաստանի հարցով համազեկուցողները ներկայացրել են նոր բանաձեւի նախագիծ, որտեղ անդրադարձ է կատարվում «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ» թիվ 1609 բանաձեւի հարցադրումներին, դրանց կատարման ընթացքին եւ այն խնդիրներին, որոնք ծառացած են Հայաստանի առջեւ: Արմենպրեսը հղում անելով Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, նշում է, որ փաստաթղթում ...
Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության համար Ֆրանսիայում հանրաքվեի անցկացումը պարտադիր չի լինելու: Երեկ գիշեր այս որոշումն են ընդունել ֆրանսիացի սենատորներն իրենց լիագումար նիստում: «Ֆիգարո» թերթը տեղեկացնում է, որ քվեարկության ժամանակ 297 «կողմ» եւ 7 «դեմ» ձայներով չեղյալ է հայտարարվել եվրոպական կառույցներին վերաբերող օրենքի այն ուղղումը, որը պարտադիր է համարում ԵՄ ընդլայնման դեպքում ...
Մեր թերթի նախկին հեղինակներից Թաթուլ Հակոբյանը, որ այսօր աշխատակցում է Մ. Նահանգներում լույս տեսնող անգլիատառ «Արմենիան ռիփորթեր» շաբաթաթերթին, պարբերականի վերջին համարում` հունիսի 14, 2008, Վրաստանի գերազանցապես ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանից պատրաստել է մի ուշագրավ թղթակցություն, որը տպագրում ենք թարգմանաբար, առանց կրճատումների:
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի գնահատականովՙ «Եվրոպական քաղաքական մշակույթը Հայաստանում կիրառելու փորձերը, որ նպատակ ունեին շատ կարճ ժամանակամիջոցում մեզանից, ասենք, ֆրանսիացի ձուլել, ոչ միայն անհաջողության են մատնվում, այլեւ սպառնում են երկիրը տանել նույն այդ Եվրոպայի 18-19-րդ դարերի արնաշաղախ ճանապարհով: Մինչդեռ պատերազմի վերսկսման վտանգը ահազանգում է, որ դա կործանում կլինի մեզ համար»: ...
«Հեծանիվ հնարելու կարիք չկա, աշխատեք փաստաթղթով, եւ կշահեն օրենքի դաշտում գործողները», երեկ նման հայտարարություն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որին մասնակից էին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների նախագահության անդամ` հանրապետության մի շարք խոշոր գործարարներ եւ Հայաստանի վարչապետի գլխավորած Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի անդամները:
«Մետրոպոլ» հյուրանոցում երեկ տեղի ունեցավ բանտային կառավարման կանոնների վերաբերյալ սեմինար քննարկում, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, Եվրոպայի խորհրդի փորձագետներ, ներկայացուցիչներ` քրեակատարողական վարչությունից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ոստիկանությունից, դատական դեպարտամենտից:
Մարտի 1-2-ի իրադարձությունները քննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը երեկ համալրվել էր արտախորհրդարանական ուժերով, հանձնաժողովի նիստերին արդեն մասնակցում էին Սարգիս Մուրադխանյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունից, Արտավազդ Վարդանյանը` որպես Վազգեն Մանուկյանի ներկայացուցիչ, հանձնաժողովի նամակին արձագանքել է նաեւ Գուրգեն Արսենյանը` նա եւս առաջիկայում կմասնակցի նիստերին: Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ առաջարկել էր ՀՀՇ-ի Գեւորիկի թեկնածությունը. «Մենք ...
Երբ ծանոթանում ես «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի կենսագրությանը, զարմանում ես, թե ինչպես է ջահել երեւանցին, կոմերիտականը, կենսասեր լավատեսը հայտնվել ֆինանսների «մռայլ» աշխարհում: Մինչդեռ «առեղծվածի» լուծումը պարզ է: Գերազանց ավարտելով Երեւանի թիվ 20 դպրոցը, նրան որպես ազգային հեռանկարային շրջանավարտի ուղարկել են Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, ...
Երեկ ուշ երեկոյան Համաշխարհային բանկի հրապարակած «Համաշխարհային կառավարման չափորոշիչները 1996 - 2008» ամենամյա զեկույցում տրված են աշխարհի 212 երկրների ցուցանիշները կառավարման 6 հիմնական չափորոշիչների գծով: Այդ չափորոշիչները սահմանվում ենՙ օգտագործելով 35 միջազգային կազմակերպությունների գնահատականները: Հայաստանը զեկույցում ընդգրկված է 1998-ից:
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) դեռ ամիսներ առաջ էր հանդիպում հրավիրել` քննարկելու կրթական համակարգի եւ աշխատաշուկայի միջեւ եղած խնդիրները: Հայտնի է, որ այսօր մեր երկրում զբաղվածության հարցը մնում է առաջնային խնդիրներից մեկը: Տարեկան հազարավոր շրջանավարտներ այդպես էլ չեն կարողանում աշխատանք գտնել, որովհետեւ մերօրյա տնտեսության պայմաններում աշխատաշուկայի պահանջներն այլ են: Նախորդ ...
Հունիսի 22-ին Ջավախքում, իսկ ավելի կոնկրետ Ախալքալաքի Կարծախ (Կարզախ) գյուղում բավականին ցուրտ ու անձրեւոտ եղանակին մեծաթիվ մարդիկ կանգնած գյուղի բարձունքներից մեկում ունկնդրում էին Ջիվանու եւ հայ ուրիշ գուսանների ու աշուղների երգերի կատարումները: Միջոցառմանը մասնակից էին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Ջավախքի տարբեր շրջանային ղեկավարներ ...
Հունիսի 18-ին Ուոթերթաունում (Մասաչուսեթս, ԱՄՆ) գործող «Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարան» (ԱՀԳԹ) կազմակերպության շենքում տեղի է ունեցել շնորհանդես նվիրված Վահան Ճանճիկյանի «Even Buffet isn՛t Perfect» բառախաղային վերնագրով նոր գրքի լույս ընծայմանը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Օրերս կայացավ Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ, սպորտային պարերի միջազգային կարգի մրցավար, «Էլենը եւ երեխաները» պարային թատրոն-ստուդիայի գեղղեկ եւ պարուսույց Էլեն Գրիգորյանի բենեֆիսը: Նա մանկուց է պարարվեստում եւ մասնագիտացել է վաստակաշատ մասնագետներ Հովսեփ Շամամյանի, Սուրեն Գյանջումյանի, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի պարային բաժնում` Վանուշ Խանամիրյանի, Ֆրունզե Ելանյանի մոտ: 35 ...
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ նախորդ տուրերից հետաձգված երկու հանդիպում: Աբովյանում մրցեցին առաջնության առաջատար «Արարատն» ու երկրի չեմպիոն «Փյունիկը»: Ընթացիկ մրցաշրջանում արարատցիները գավաթի կիսաեզրափակիչում երկու անգամ հաղթել էին «Փյունիկին» (2-1, 3-0): Իսկ ահա առաջնության խաղում դարպասները մնացին անառիկ: «Արարատը» 10 խաղից հետո վաստակեց 25 միավոր եւ շարունակում է միանձնյա ...
Կարճ ժամանակով հայրենիք վերադարձած եւ «Բանանցում» հանդես եկած Կարեն Ալեքսանյանը կրկին մեկնել է արտերկիր: Նա պայմանագիր կկնքի Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող Ժոդինոյի «Տորպեդոյի» հետ: Վերջինիս ղեկավարությունը վաղուց էր ցանկանում հրավիրել Ալեքսանյանին, ինչը հնարավոր դարձավ այժմ:
Հայաստանի երիտասարդ ծանրորդները մեծ վերելքով հանդես եկան Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մեր բոլոր չորս ծանրորդներն էլ դարձան մրցանակակիրներ: Առաքել Միրզոյանից ու Արամ Անդրիկյանից հետո մրցահարթակ դուրս եկած Սեւակ Սահակյանն ու Ռուբեն Ալեքսանյանն էլ արժանացան մեդալների:
Ինտերնետային որոշ կայքէջեր տեղեկատվություն են տարածել, թե իբր Արթուր Աբրահամի կրտսեր եղբայրը` Ալեքսանդրը մենամարտի ավարտից հետո ռինգի հատակին պառկած Էդիսոն Միրանդայի հասցեին ինչ-որ բան է ասել, ապա կալանավորվել է եւ առավոտյան 100 դոլար գրավի դիմաց բաց է թողնվել: Բացի այդ ասվում է, որ Ֆլորիդայի մարզական հանձնախումբը 100 հազար դոլարով տուգանել ...
Շախմատի Հայաստանի ակումբային առաջնությունն ավարտվեց «Միկա» թիմի հաղթանակով: Չեմպիոնի կոչման համար բավական թեժ մրցակցություն էր ծավալվել «Միկայի», «Բանկերի արքայի» եւ ՖԻՄԱ-ի միջեւ: Ի վերջո, վճռորոշ եղավ բոլոր պարտիաներում վաստակած միավորների ընդհանուր քանակը, քանի որ նշված թիմերը մրցաշարում վաստակել էին հավասարՙ 8-ական միավոր:
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ Աղվան Հովսեփյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերի հանդիպմանը քննարկվել են մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի հարցերը: Ա. Հովսեփյանը նշել է, որ նախաքննության ընթացքում հաջողվել է պարզել հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների շրջանակը, ոստիկանությունից առգրավվել են համապատասխան մատյանները, հարցաքննվել է շուրջ ...
Իտալիայում սպանություն կազմակերպելու մեղադրանքով հունիսի 14-ին ձերբակալվել են Հայաստանի հինգ քաղաքացիներ` Արթուր Ասատրյանը, Դավիթ Ղազարյանը, Վահե Բուդաղյանը, Միհրան Մկրտչյանը եւ Տիգրան Գյուրջյանը: