AZG Daily #20, 04-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#118, 2008-06-21 > #119, 2008-06-24 > #120, 2008-06-25 > #121, 2008-06-26 > #122, 2008-06-27
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 25-06-2008



Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

Տեղադրվել է` 2008-11-09 14:32:18 (GMT +04:00)

Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՆԵՐԴՆՈՂԻՑ

Հ. Ծ.

«Forbes»-ի գլխավոր մարտավարը բացահայտում է

Հունիսի 18-ին Ուոթերթաունում (Մասաչուսեթս, ԱՄՆ) գործող «Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարան» (ԱՀԳԹ) կազմակերպության շենքում տեղի է ունեցել շնորհանդես նվիրված Վահան Ճանճիկյանի «Even Buffet isn՛t Perfect» բառախաղային վերնագրով նոր գրքի լույս ընծայմանը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Գրքի «Ի՞նչ կարող ես (եւ չես կարող) սովորել աշխարհի խոշորագույն ներդնողից» ենթավերնագիրը որոշ բան հուշում է հատորի հեղինակի մասին: Պարզվում է` Ճանճիկյանը «Forbes» հանդեսի ներդրումային բաժնի գլխավոր մարտավարն է, «Forbes»-ի ներդնողների խորհրդատու ինստիտուտի գործադիր տնօրենը եւ «Forbes Growth Investor» եւ «Special Situation Survey» ներդրումային տեղեկատու պարբերականների խմբագիրը: Նա նաեւ Hillview Capital Advisors, LLC անկախ խորհրդատվական ֆիրմայի ներդրումային հանձնաժողովի անդամ է:

Ճանճիկյանը կապիտալի շուկայի տեսության եւ այլ հարակից նյութերի վերաբերյալ բազում հրապարակային դասախոսություններ է կարդացել ինչպես պրոֆեսիոնալ մակարդակի մենեջերների, այնպես էլ մանրածախ առեւտրի ներդնողների առաջ: Նա չգերազանցված մասնագետ է համարվում այդ բնագավառում:

Ավարտել է Վիլլանովա համալսարանը, այնուհետեւ մագիստրատուրայի բաժնում սովորել եւ հետագայում ֆինանսների գծով դոկտորական է պաշտպանել Վիրջինիա տեխնոլոգիական համալսարանում, նրան է շնորհվել «Չարտերային ֆինանսական մեկնաբան» պատվավոր կոչումը: Դասավանդել է հաշվապահություն, տնտեսագիտություն եւ հարակից առարկաներ Դելավար, Հյուսիսարեւելյան եւ Հայաստանի ամերիկյան համալսարաններում, ինչպես նաեւ Բոստոն քոլեջում: Ուսումնասիրություններն ու հոդվածները տպագրվել են բազմաթիվ մասնագիտական պարբերականներում, այդ թվումՙ «Forbes»-ի էջերում եւ Forbes.com կայքում: Նրան հաճախ են հյուրընկալում հեռուստատեսային եւ ռադիոկայանների ծրագրերում` լսելու իր հեղինակավոր կարծիքը գործարար շրջանակներին վերաբերող ամենատարբեր հարցերի մասին: «Ուոլ սթրիթ ջոռնըլը», «Բոստոն գլոբը», «Բարոնզը», «Վաշինգտոն փոստը» եւ այլ հեղինակավոր պարբերականներ հաճախ են մեջբերումներ անում նրա գրություններից: Նա համահեղինակն է եւ խմբագիրը «Forbes Stock Market Course» ուսումնական ձեռնարկի:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 25-06-2008


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua