ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆԳ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իտալիայում սպանություն կազմակերպելու մեղադրանքով հունիսի 14-ին ձերբակալվել են Հայաստանի հինգ քաղաքացիներ` Արթուր Ասատրյանը, Դավիթ Ղազարյանը, Վահե Բուդաղյանը, Միհրան Մկրտչյանը եւ Տիգրան Գյուրջյանը: Իտալիայի Լացիո շրջանի ոստիկանության օպերատիվ-հետաքննչական բաժանմունքից Հայաստանի դեսպանատանն իրազեկել են, որ նշված անձինք ձերբակալվել են հանցանք գործելու պահին` սպանություն կազմակերպելու կասկածանքով: ՀՀ ԱԳՆ-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ նշված անձինք հաշվառված չեն եղել Իտալիայում Հայաստանի դեսպանատանը, հայտնի չէ, թե ինչով էին նրանք զբաղվում Իտալիայում: |