Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի որոշ դրույթներ, ի մասնավորի Ցեղասպանության հարցի շուրջը Հայաստան-Թուրքիա պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ, լայն եւ իրարամերժ արձագանքներ են գտել քաղաքական տարբեր շրջանակներում, անգամ ՀՀՇ-ական մամուլում, որը, չնայած Ցեղասպանության հարցի արծարծմանը բոլորովին կողմնակից չլինելուն, առիթ է համարել «հակասերժական» ...
«Ամոթ է, որ արտաքին գործերի ծառայություններում աշխատելը որպես կարիերա ընտրած պաշտոնյաները հանձնաժողովի առաջ կանգնեն եւ դժվարություններ ունենան ընդունելու պատմական փաստերը եւ ճանաչելու միջազգայնորեն ընդունված իրականությունները: Զարմանալի է, որ մենք կարող ենք խոսել մեկուկես միլիոն մարդկանց մասին, որոնց կոտորել են, կանանց մասին, որոնց բռնաբարել են, կամ բոլոր մյուսների մասին, որոնց բռնի ...
Վերջերս Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հայտարարությունների, ՀՀ նախագահը ներկայացրեց իր տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադառնալով երկու հարեւան պետությունների հարաբերությունների կարգավորմանը, նա ասաց, որ դեմ չէ թուրքական կողմի առաջարկած` պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «ադրբեջանական ժողովուրդը հոգնել է բանակցություններից, եւ մենք պետք է պատրաստ լինենք ամեն պահի ռազմական ճանապարհով ազատագրելու մեր բռնազավթված տարածքները: Տասը տարուց ավելի մեր հողերն օկուպացված են, ինչը տառապանքներ է բերում ադրբեջանական ժողովրդին ու պետությանը», ասել է նա Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 90-ամյակի առթիվ ...
Մինչ կառավարության երեկվա նիստի օրակարգին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Նա մասնավորապես նշեց, որ հիմնականում պետությունից դժգոհությունը ձեւավորվում է, երբ պետությունը քաղաքացիներին մատուցում է անորակ, ոչ ժամանակին ծառայություններ:
Կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը երեկ լրագրողներին ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը: Ըստ փոխնախարարի, ծրագրով նախատեսված միջոցառումների եւ բարեփոխումների արդյունքում գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը նպատակ ունի ընդգրկվել աշխարհի երկրների առաջին տասնյակում:
Մարքսիստական կուսակցությունն այլեւս չի սատարի Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, կուսակցությունն այդ ուղղությամբ իր քաղաքական առաքելությունն ավարտված է համարում եւ մտադիր է հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրել սեփական թեկնածուին: Ըստ նրա` Լ. Տեր-Պետրոսյանն իր ծրագիրը չկարողացավ կյանքի կոչել եւ «մրցախաղը տանուլ տվեց տակտիկական զինանոցի սնանկության պատճառով»: ...
Ի պատասխան Լ. Տեր-Պետրոսյանի շտաբի դիմումի, քաղաքապետարանը պատասխանել է, որ հանրահավաքը Մատենադարանի մոտ արգելվում է, սակայն թույլատրվել է անցկացնել «Հրազդան» կամ «Դինամո» մարզադաշտերին հարող տարածքում: Ըստ «Ազատության», Լեւոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, որ հուլիսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքն ու երթն իրենք իրավունք ունեն անցկացնելու Երեւանի Ազատության հրապարակում կամ Մատենադարանի ...
Կառավարության դիրքորոշումը հստակ է. տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում առաջնահերթություն է հռչակվել մի քանի պատճառով: Նախ, օբյեկտիվորեն ստացվել է այնպես, որ Հայաստանի միակ մրցակցային առավելությունը կարող է լինել ժողովրդի մտավոր ներուժը, որտեղ էլ պետք է լինեն հիմնական ներդրումները:
1988 թվականից ի վեր Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը Հայաստանում իրականացրել է հումանիտար աջակցության եւ զարգացման բազմաթիվ ծրագրեր: Դրանց թվում էՙ «Արձագանքը»: Հիմնական նպատակն է Հայաստանում հզորացնել ապակենտրոնացված փրկարարական համակարգը:
Սեպտեմբերի քսանին լրանում է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյակը: Սա սովորական հոբելյան չէ, այլ նշանակալից մի օր, որ ամեն հայի պարտքն է հիշել այն: Վստահաբար, Աստված ողորմած եղավ հայոց ազգի նկատմամբ, որ ճիշտ ժամանակին աշխարհ ուղարկեց իր լուսավորչաշավիղ «առաքյալին»` Լեւոն-Կարապետ Պալճյանին:
«Գասպրինտ» հրատարակչությունը 2007-ին տպագրել է «Սարյանը եւ Փարիզը» խորագրով ժողովածուն: 328 էջ ծավալով (չհաշված Մարտիրոս Սարյանի եւ օտարազգի նկարիչներիՙ բազմաթիվ ներդիր գունավոր նկարները) այդ ժողովածուն հրատարակվել է շքեղ կազմով եւ բարձրորակ թղթով: Գիրքը նորություն է, որովհետեւ առաջին անգամ գրեթե ամբողջությամբ ներկայացվում է մեծն Սարյանի փարիզյան կյանքն (1926-1928 թթ.) ու այդ ...
Ֆրեզնոյում տեղակայված Կալիֆոռնիա պետական համալսարանի պատասխանատուների հետ նոր կայքի ստեղծման մանրամասները քննարկելու օրերին 74 տարեկան հասակում սրտի անկանոն աշխատանքի հետեւանքով վախճանվել է մասնագիտությամբ տնտեսագետ եւ իրավաբան, բայց վերջին երկու տասնամյակում նաեւ հմուտ լուսանկարիչ դարձած Ռիչարդ Էլբրեխտը:
Հայաստանի գրողների միության վարչությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 61-րդ տարում հանկարծամահ եղավ ճանաչված բանաստեղծ եւ հրապարակախոս Իգնատ Մամյանը եւ ցավակցում հանգուցյալի հարազատներին, գրչակիցներին ու ընթերցողներին:
Հուլիսի 13-20-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատոնը, կազմակերպիչների խոսքերով, լինելու է հագեցած եւ ցուցադրելու է լավագույն ֆիլմեր: Այս տարի փառատոնի կազմակերպիչներն ամենատարբեր երկրներից ստացել են 454 ֆիլմի հայտ: Փառատոնի յոթ օրվա ընթացքում կներկայացվեն 166 ֆիլմեր, որոնք Երեւանի կինոթատրոնների երեք դահլիճներից բացի կընդգրկեն Տիկնիկային թատրոնի մեծ եւ փոքր սրահները, ...
Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ դրամաշնորհի համաձայնագիրը, որը վերաբերում է Երեւանի պետական կոնսերվատորիայի երաժշտական գործիքների բարելավման ծրագրին, օրերս ստորագրվել է: Հայաստանի երաժշտական գործունեության բարելավմանը նպաստելու նպատակով Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհ կտրամադրի մինչեւ 42 մլն 800 հազար դրամ:
Հիմք ընդունելով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը եւ Վարդավառի տոնին հաջորդող ննջեցելոց օրվա կապակցությամբ կառավարությունը երեկ որոշեց 2008-ի հունիսի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել հունիսի 28-ը` շաբաթ օր:
Հայաստանի բնակչության միայն 23 տոկոսն է իր ապագան տեսնում երկրի սահմաններից դուրս: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այդ են վկայում Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Նույն հարցումների տվյալներով` արտագաղթելուն դեմ չէին լինի Ադրբեջանի բնակիչների 28 եւ Վրաստանի բնակիչների 26 տոկոսը: ԱՊՀ-ի երկրներից այդ ցուցանիշով առաջատարը Մոլդովան է, որի բնակիչների 31 տոկոսը ...
Հանրապետությունում բուհական ընդունելության քննությունները կսկսվեն հուլիսի 20-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 10: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմորդների փաստաթղթերը համապատասխան բուհեր կընդունվեն հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 16-ը: Քննությունները կկազմակերպվեն բնագիտական առարկաներից, աշխարհագրությունից, պատմությունից, հայ գրականությունից (բանավոր), ինչպես նաեւ լեզուների բանավոր քննություններից: Հայոց լեզու, գրականություն, ...
Հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ գիտական հասարակայնությունը նշեց պոլիմերային պրոցեսների կինետիկայի, հեղուկ բյուրեղների ֆիզիկայի եւ քիմիայի, համակարգչային կենսաբանության եւ քիմիայի ոլորտում հայտնի գիտնական եւ Հայաստանում գիտության կազմակերպիչ Արամ Շահինյանի 70-ամյակը:
Վերջին օրերին հայկական, իսկ առավել հանգամանալից ու ընդարձակՙ գերմանական լրատվամիջոցները հատուկ ուշադրությամբ հետեւեցին բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի թեթեւքաշայինների չեմպիոն Արթուր Աբրահամի ամերիկյան մրցապայքարին, ուր բռնցքամարտից բացի կար լեզվամարտ ու ձեռնամարտ, ցավոք սրտի, նաեւՙ լրագրողական անտեղյակություն: «Ազգի» նախորդ համարում մեր ընթերցողներին իրազեկել էինք ամերիկյանՙ հիասթափություններով լեցուն տպավորություններին ու խոստացել ներկայացնել մեր ...
Մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտ» մրցանակի շարքի ընթացիկ մրցաշրջանի երրորդ մրցաշարըՙ Ուիմբլդոնը: Մրցաշարն անհաջող դասավորվեց Դավիթ Նալբանդյանի համար, որն արդեն մեկնարկում պարտվելով կանադացի Ֆրանկ Դանցեւիչին (4-6, 2-6, 4-6), դուրս մնաց հետագա պայքարից:
Մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով զոհված 10 անձանցից 9-ի հարազատները գործով նախաքննությունն իրականացնող հատուկ քննչական ծառայության կողմից ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ, 10-րդ տուժողի հարազատը օբյեկտիվ պատճառով առայժմ չի կարողացել ներկայանալ նախաքննական մարմին, մոտ օրերս նա եւս կճանաչվի որպես տուժողի իրավահաջորդ: Ըստ «Նոյյան տապանի», այս մասին ասել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը: ...
2008-ի հունիսի 23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործով մեղադրյալ` ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի կալանավորումը որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով երկարացնելու միջնորդությունը:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց երկու ամսով երկարացնել ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի կալանքի ժամկետը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Գուրգեն Եղիազարյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների եւ պետական իշխանությունը յուրացնելու մեջ եւ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նախաքննության մարմինը դատարանին ներկայացրած միջնորդության մեջ հիմնավորել է, որ ...
ԵՊՀ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Շահվերդյանի «Կոգնիտիվ հաջորդականության մասին կամ «էշանալուց» մինչեւ «էշացում» հրապարակումը` իներցիոն մտածողության ավերների վերաբերյալ: Խաչատուր Դադայանի վարած «Ռուսաստանյան արդի բիզնեսի նշանավոր հայերը» շարքն այս անգամ նվիրված է Հրայր Սիմոնյանին: Թուրքիայում այսօր ապրող ծպտյալ հայերի` միայն հայկական ծագման շրջանակում ներքին ամուսնությունների մասին է պատմում Ռուբեն Մելքոնյանի հրապարակումը, ...