AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#125, 2008-07-02 > #126, 2008-07-03 > #127, 2008-07-04 > #128, 2008-07-05 > #129, 2008-07-08
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 04-07-2008



Միջազգային

Տեղադրվել է` 2008-11-09 14:32:20 (GMT +04:00)

«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Գրում են թուրք-իսլամականները, պատճառաբանելով.

«Կրոնափոխ հրեաներն են ստեղծել Թուրքիայի Հանրապետությունը»

Հուլիսի 1-ին Անկարայում բանակի պաշտոնաթող գեներալների եւ դերծովակալի գլխավորությամբ բարձրաստիճան այլ զինվորականների ձերբակալությունը ցնցել էր ողջ Թուրքիային: Շարունակվում են միջազգային լայն հնչեղություն ստացած ձերբակալությունների արձագանքները: Ոչ պակաս ցնցող էին նաեւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղի երեք լուսանկարները, որոնք նախ հրապարակվեցին իսլամական «Վաքիթ» թերթի հունիսի 12-ի համարում, ապա եւ թուրքական մյուս թերթերում: Այնուհետեւ այդ լուսանկարներով հեղեղվեցին համանուն կայքէջերը:

Ինչո՞վ պայմանավորել այդ ցնցումը: Մինչ հարցին պատասխանելը, նշենք, որ օգոստոսին լրանում է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Բույուքանըթի պաշտոնավարման ժամկետը: Քանի որ Թուրքիայում այդ պաշտոնին սովորաբար նշանակվում է ցամաքային զորքերի հրամանատարը, ուստի Բաշբուղը, որպես գլխավոր շտաբի պետ, առաջիկա ամիսներին պետք է փոխարինի Բույուքանըթին:

Այս հանգամանքը Բաշբուղի «Վաքիթում» հրապարակված լուսանկարներին սենսացիոն բնույթ է հաղորդել, որովհետեւ այս լուսանկարներում թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հաջորդ պետը պատկերված է Երուսաղեմում ձեռքերով հենված հրեաների համար սուրբ համարվող Լացի պատին, որն, ըստ ավանդույթի, Սողոմոն իմաստունի մեծ տաճարի արեւմտյան պատն է:

Հունիսի 12-ին «Վաքիթը» Իլքեր Բաշբուղի լուսանկարները Լացի պատի մոտ հրապարակել էր «Ո՞վ է այս գեներալը» վերնագրով առանց անուն նշելու: Չնայած լուսանկարների շուրջ երկրում բարձրացող անախորժ աղմուկին, գլխավոր շտաբը նախընտրել էր քար լռություն պահպանել: Ամենայն հավանականությամբ, աղմուկը ոտնձգություններից ապահովագրել է «Վաքիթին», իսկ գլխավոր շտաբի լռությունը ոգեւորել, որ իսլամական այս թերթը հունիսի 14-ին վերստին արծարծեց լուսանկարների թեման, ուղղելով Բաշբուղին հետեւյալ 3 հարցը. «Դո՞ւք եք լուսանկարում պատկերված անձը: Ունեցե՞լ եք գաղտնի հանդիպում Սահմանադրական դատարանի փոխնախագահ Օսման Փաքսութի հետ, որտեղ քննարկման է դրված վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը փակելու հարցը: Ո՞րն է ձեր դերը օտարերկրյա ակումբում»:

Առաջին հարցի առնչությամբ «Վաքիթը» գրում է. «Եթե Լացի պատի մոտ պատկերված անձը գեներալ Իլքեր Բաշբուղն է, ապա ցամաքային զորքերի հրամանատարությունը պետք է պարզաբանի. նա այնտեղ Երուսաղեմի տեսարժան վայրերն այցելելու նպատակո՞վ է եղել իբրեւ զբոսաշրջիկ, թե՞ աղոթելու: Թեեւ մենք հունիսի 12-ի համարում արդեն գրել էինք. «Պաշտոնական այցով Իսրայելում գտնվող բարձրաստիճան թուրք զինվորականը Երուսաղեմում «հրեա հավատացյալների» համար «սուրբ» համարվող Լացի պատի մոտ աղոթեց, հենելով պատին ձեռքերը»: Ե՞րբ եք պարզաբանելու»:

Ինչ վերաբերում է 3-րդ հարցում ակնարկվող «օտարերկրյա ակումբին», ապա խոսքը տվյալ դեպքում 1882-ին անգլիացի դիվանագետ Ալֆրեդ Սանդիսոնի նախաձեռնությամբ ստեղծված «Արեւելք» խմբի մասին է: Ազատ եւ ընդունված մասոնների օթյակի նախկին նախագահ Փաշաքայի, Թուրքիայի ռազմական ակադեմիայի նախկին հրամանատար Օզդենի, Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ, նախկին նախարար Մողուլթայի եւ այլոց հետ, ըստ «Վաքիթի», այս խմբի անդամների թվում է նաեւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը:

Մինչդեռ թուրքական զինվորական կանոնադրությունը արգելում է զինծառայողների անդամակցությունը որեւէ հասարակական, քաղաքական կամ այլ կազմակերպություններին: Իլքեր Բաշբուղը, ինչ խոսք, անպատասխան է թողել «Վաքիթի» հարցադրումները: Գուցե դրանում իր դերն է կատարել «Արեւելք» խմբին նրա անդամակցության վկայականի պատճենը, որը նույն համարում տպագրել է այս թերթը:

Հարցը, սակայն սոսկ «Վաքիթի» հրապարակած լուսանկարները կամ հարցադրումները չեն, այլ դրանց հավանական արձագանքը իսլամական շրջանակներում եւ համանուն թերթերում: Եթե «Վաքիթը» սահմանափակվում է ցամաքային զորքերի հրամանատար Բաշբուղի սաբաթայական (այդպես են կոչում Թուրքիայում առերեւույթ կրոնափոխ հրեաներին) ծագման բացահայտմամբ, ապա հունիսի 18-ի համարում տեղական «Էլ Ազիզ» թերթը ընթերցողին մեկ անգամ եւս հիշեցնում է, որ ապագա գլխավոր շտաբի պետի նման սաբաթայական է նաեւ ներկայիս գլխավոր շտաբի պետ Բույուքանըթը. ավելացնելով. «Այն որ Բույուքանըթն ու Բաշբուղը սաբաթայական են, զարմանալի չէ... Կրոնափոխ հրեաներն են ստեղծել Թուրքիայի Հանրապետությունը»:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 04-07-2008


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua