ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը հիմնականում գոհ է առաջին կիսամյակում ՊԲ-ում կատարված աշխատանքից: Այս մասին արտահայտվելով երեկ կայացած մամուլի ասուլիսում, նախարարը նաեւ նշել է, որ ԼՂՀ նախագահը նույնպես դրական է գնահատել վերջերս բանակում անցկացված տեսչական ստուգումների արդյունքները: Բացառությամբ մարտյան դեպքերի, երբ ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողություն ...
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադարձավ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովի աշխատանքների ընթացքին: Հանձնաժողովի անդամը նշեց, որ խորհրդարանական հանձնաժողովն արդեն ավարտում է իր գործունեության առաջին` փաստահավաք փուլը եւ շուտով կանցնի երկրորդ` ստացված նյութերի ուսումնասիրման եւ վերլուծության փուլին:
Մեր դիտարկումներն ու հարցումները ցույց են տալիս, որ հանրային խորհրդի գաղափարի նկատմամբ վերաբերմունքը բարդ եւ հակասական է, քանի որ քաղաքացիների գնահատականները չափազանց տարբեր են: Սակայն նրանց բոլորին ընդհանրացնում է վստահության ճգնաժամը հաղթահարելու մտահոգությունը: Արտահայտված գնահատականների հիման վրա առանձնացրել ենք խմբեր, բնականաբար, հասկանալով դրանց տարբերակման ողջ պայմանականությունը:
Հայ արիական միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը տարածել է հայտարարություն նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված, որում ասվում է. «Թուրքիան մեր թիվ 1 թշնամին է: Եվ քանի դեռ ակնհայտ դրսեւորումներով այս թշնամական երկիրը ներում չի հայցել ու չի փոխհատուցել անցած դարասկզբին կատարած ցեղասպանության համար, Դուք իրավական ու բարոյական իրավունք չունեք ...
Երեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առողջապահական ոլորտի մասնագետներին տրամադրեց ավելի քան 1,5 ժամ` լսելով ՀՀ առողջապահության ոլորտում հավակնոտ մի ծրագիր` ամփոփ մատուցմամբ, դրա մասին հարցեր ու զեկույցներ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մրցութային փաստաթղթերի փաթեթը: Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը , մրցույթի հայտարարությունը կտեղադրվի Wall Street Journal կամ Financial Times թերթերում, որից 90 օր հետո հայտնի կդառնա բջջային կապի երրորդ օպերատորի անունը: Մրցութային ...
Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ ու համագործակցությամբ երեկ «Լաթար» համալիրում տեղի ունեցավ «Ներդրումները մարդկային կապիտալում. առկա վիճակն ու հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան: Գործարար, բիզնես կառավարման դոկտոր Ռադիկ Վանունցը ներկայացրեց «Ռադվան տեխնոլոգիա» ընկերությունը, որ գործում է 2004-ից:
Երեկ ՀՀ տնտեսական մրցակցային պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին անբարեխիղճ մրցակցությանը, մրցակցային օրենքի խախտմանը վերաբերող հարցեր:
«Համաձայն Հայաստանի 1991-1998 արտաքին միգրացիայի գործընթացներին վերաբերող հետազոտության, վերը նշված ժամանակաընթացքում արտագաղթել են շուրջ 760-780,000 անձինք: Այս քանակը կազմում է անկախության ժամանակահատվածի ՀՀ բնակչության համարյա 20%¬ը: Աշխատանքային միգրանտների շուրջ 90 %-ն ընտրում է Ռուսաստանն իբրեւ նպատակակետ երկիր:
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում երեկ ներկայացվեց «Հայաստան. տնտեսական մոնիտորինգ» զեկույցը, որն անդրադարձ էր Հայաստանի տնտեսության 2008-ի առաջին կիսամյակի արդյունքներին: Զեկույցը ներկայացրին ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիտոմենե Վարուդակիսը , ՀԲ երեւանյան գրասենյակի տնտեսագետ Աղասի Մկրտչյանը եւ ՀԲ երեւանյան գրասենյակի գյուղատնտեսության ու բնապահպանության ծրագրերի պատասխանատու Արտավազդ Հակոբյանը ...
ՀՀ ԱԳՆ սփյուռքի հարցերով նորաստեղծ կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը Ծաղկաձորում հանդիպեց «Գրողների 4-րդ համահայկական համաժողովի» մասնակիցներինՙ ժամանած 17 երկրներից: Հանդիպման նպատակըՙ տեղեկանալ այն բոլոր խնդիրներին ու պրոբլեմներին, որոնք տարիներ շարունակ ծառացել են սփյուռքի տարբեր համայնքներում եւ դրանց լուծման ուղիներ ու ելքեր գտնել: Նա ներկայացրեց նոր ձեւավորված կառույցի աշխատանքները եւ նշեց. ...
Կանադացի ռեժիսոր Կարլ Վալիքեն ոգեշնչվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Բլու-ափ» ֆիլմից` ընտրելով լուսանկարչության ուղին: Ութսունականներին Վալիքեն սկսեց ճանապարհորդել: Լուսանկարում ու նկարահանում էր բնության գեղեցիկ տեսարանները, հետաքրքրական արարողություններն ու միջոցառումները` համադրելով անշարժ ու շարժվող կադրերը: 2008-ին ռեժիսորն ավելի քան մեկ տարի ապրեց Ինդոնեզիայում: Նկարահանած «Արյուն եւ խունկ» ֆիլմը պատմում է Բալիի կրոնական ...
«Տասնյոթ տարեկան էի, երբ առաջին անգամ ֆիլմ նկարահանեցի: Հրաշալի զգացողություն էր: Կարեւորում եմ պատկերի ճարտարապետությունը: Ֆիլմ չեմ նկարահանում, այն պատրաստում եմ: Կա յոթ գույն, յոթ հնչյուն, բայց նրանք դարեր շարունակ հիացրել ու հուզել են մարդկանց: Կինոն էլ է այդպիսին` մարդկանց գրավում է, զարմացնում, կախարդում: Պատկերը զգացմունքի ազատությունն է: Կադրը, որ ...
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում այսօր պահպանվում է շուրջ 400 հայկական եկեղեցի, որոնք արձանագրված են պարսկերեն հրատարակված տեղեկատու քարտեզին: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը : Մյուս հյուրըՙ «Արմինյըն ռիփորթըր» շաբաթաթերթի թղթակից, «Ազգ» օրաթերթի նախկին լրագրող Թաթուլ Հակոբյանը , թարմ տպավորություններ պատմեց ...
Այսօր եվրոգավաթների խաղարկությունում մեկնարկի դուրս կգան «Արարատն» ու «Բանանցը»: «Արարատը» Աբովյանում կհյուրընկալի շվեյցարական «Բելինցոնային», իսկ «Բանանցը» մրցակցի դաշտում կմրցի ավստրիական «Զալցբուրգի» հետ:
ՀՀ չեմպիոն «Փյունիկը» պարտությամբ սկսեց չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլը` Կիպրոսում 0-1 հաշվով զիջելով «Անորտոսիսին»: Դաշտի տերերը զգալի առավելություն ունեին: Երեք անգամ հյուրերին գոլից փրկեց դարպասաձողը: Իսկ 72-րդ րոպեին Կարեն Դոխոյանը ձեռքով խաղաց: 11 մ հարվածն անվրեպ իրացրեց Նիկոս Ֆրուսոսը: Ինչ խոսք, 0-1 հաշվով կրած պարտությունը «Փյունիկին» հնարավորություն է ընձեռում ...