Հանկարծ ու պարզվեց, որ այս պահին Հայաստանում երեք նախագահ կա` առաջին, երկրորդ, երրորդ, ոչ ավել, ոչ պակաս: Ճիշտ է, գործող նախագահը երրորդն է, սակայն, հասկանում եք, այդ չի նշանակում, որ նախորդ երկուսը նախագահ չեն, թոշակառու են կամ թե ինչ. պարզվեց` ոչ միայն առաջին նախագահն է հավակնում գործող դառնալ, այլեւ երկրորդը ...
Վերջին շրջանում հայկական եւ թուրքական մամուլը սկսել է վերարծարծել հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Արծարծումները թուրքական մամուլի պարագայում կրում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 23-ին Մոսկվայում ունեցած ելույթին, Աստանայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ նրա կարճատեւ զրույցին, ինչպես նաեւ «Ուոլ սթրիթ ջոռնըլում» հրապարակած հոդվածին արձագանքելու բնույթ:
Անհավատալի բաներ են տեղի ունենում Ռուսաստանում: Ամենածայրահեղական ու ագրեսիվ ռուս նացիոնալիստական կազմակերպություններից մեկը` Ապօրինի ներգաղթի դեմ շարժումը իր օրերս կայացած համագումարում որոշել է հրաժարվել գաղափարախոսությունից եւ վերածվել եվրոպական տիպի ծանրակշիռ նացիոնալիստական շարժման: Նշված կազմակերպությունը հայտնի է հատկապես իր ընդգծված հակակովկասյան տրամադրություններով, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես իր փողոցային երթերով ...
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Առաջիկա նախագահական ընտրությունները Ադրբեջանում չպետք է ներազդեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա, եւ ես հուսով եմ, որ գործընթացը կանգ չի առնի, ամեն դեպքում, դա կախված է Ադրբեջանի կառավարությունից»: Այս մասին «Թրենդ նյուսին» ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Հուլիսի վերջին ...
Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին շրջանում մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում, ինչը կնպաստի թույլի հաշվին խնդիրը կարգավորելուն, եթե հիմա մենք չգնանք ճիշտ ուղղությամբ: Երեկ այսպիսի հայտարարությամբ «Տեսակետ» ակումբում հանդես եկավ Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) ղեկավար Շավարշ Քոչարյանը` թվարկելով մտահոգիչ իրադարձությունները, որոնցից առաջինն, ըստ նրա, Մեդվեդեւի այցն էր Բաքու եւ ռուս-ադրբեջանական ռազմավարական ...
Պաշտոնավարության հարյուր օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո գրասենյակը տարածել է նախագահի ուղերձը, ուր նա խոսում է ներքին եւ արտաքին քաղաքականության, անվտանգության եւ զինված ուժերի կատարելագործման, ոստիկանության ու դատական համակարգի գործունեության, արդյունավետ տնտեսական քաղաքականության, այդ թվում` հարկային ու մաքսային մարմինների աշխատանքի մասին:
Երեկ ասուլիս հրավիրած ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախ այս ամառվա կեսին ամփոփեց խորհրդարանի գարնանային նստաշրջանի աշխատանքը, բայց հավանաբար ասուլիսի հրավիրման նպատակը լրագրողների հարցերին պատասխանելն էր ավելի շատ, հատկապես որ ԱԺ նախագահին մամուլը շարունակում է իր տարբեր հրապարակումներով «փոխարինել» Հովիկ Աբրահամյանով: «Ազգը» խնդրեց անդրադառնալ մամուլում շրջանառվող այդ վարկածին, ըստ ...
Տարածքային կառավարման նախարարությունում երեկ հյուրընկալվել էր Շիրակի մարզպետԼիդա Նանյանը: Վերջինս խոսեց Շիրակի մարզում կառավարության հաստատած 2008-12-ին իրականացվելիք ծրագրերի մասին: Հունիսի 12-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ընթացքում քննարկվել են Շիրակի մարզին վերաբերող հիմնախնդիրները եւ կայացվել են որոշումներ: Գյումրիում հիմնախնդիրներից մեկը երկրաշարժից տուժած անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելն է: Կառավարությունը հավանություն ...
Բացառիկ է երկիրս Հայաստան, իսկ Երեւանը` բացառիկության առումով ուղղակի գագաթնակետ: Ցավոք, բացառիկությունը տվյալ դեպքում չի տարբերում ո՛չ դրական, ո՛չ բացասական իրողություններ: Ու կարծես մեզանում սովորական է դառնում այն իրականությունը, երբ ոչ մեկը մյուսին չի լսում, չի էլ ցանկանում:
Երեկ կառավարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստը: Այն բացեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ ազգային խորհրդի աշխատանքների ակտիվացման համար հարկ է ընդլայնել նրա կազմը, ընդգրկելով մի շարք պետական պատասխանատուների, որը հնարավորություն կտա պետության եւ հասարակական կազմակերպությունների միջեւ ստեղծելու համագործակցության նոր շրջան:
Տիգրանակերտի պեղումներն սկսելու պահից ակնկալվում էր որ այդտեղ կհայտնաբերվեն հայերեն արձանագրություններ: Սպասումներն արդարացան. բառացիորեն օրերս արշավախմբի անդամները գտել են նման արձանագրություն: Գտածոն մի փոքրիկ սկավառակ էՙ մոտ 8 սմ տրամագծով, որը գտնվել է 5-6-րդ դարերում կառուցված եկեղեցու սալահատակի վրա, սրահի միջնամասում, հյուսիսային պատին կից: Դա նվիրատվական իր է, որի մի ...
Անհատականությունը, առավել եւս դրա վառ արտահայտվածությունը անհնար է որեւէ կերպ դրսեւորում չունենա: Տաղանդը, անկեղծությունը, նվիրումը, տարիների կուտակված արվեստային փորձն ու վարպետությունը, մտավորականի ներքին կեցվածքն ու ճշմարիտ դիրքորոշումը, նախանշում է արտիստի, արվեստագետի ճանապարհը: Այդպիսի մեկը ի բնե իրեն շնորհածը անխուսափելիորեն վերադարձնում է մարդկանց. այդպես է վարձահատույց լինում: Վարդան Պետրոսյանի անուրանալի շռայլ ...
Օրերս Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսի, որ մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: «Ազգի» հետ զրույցում դեսպանը կարեւորեց նման հանրաճանաչ ռեժիսորի մասնակցությունը հայկական միջազգային կինոփառատոնին, ընդգծելով, որ գերմանական երեք ֆիլմ է ներկայացվել փառատոնի շրջանակներում: Ըստ տիկին Վիկտորինի, ֆիլմերի գնահատականը ...
Մեհրջուին իրանական ժամանակակից կինոյի ամենանշանավոր դեմքերից է: 1969-ին նկարահանած «Կովը» խաղարկային կինոնկարը նրան բերեց միջազգային ճանաչում: 1971-ին ֆիլմը գաղտնի դուրս բերվելով Իրանից, մասնակցեց Վենետիկի կինոփառատոնին` դառնալով փառատոնի ամենամեծ իրադարձությունը: Միջազգային կինոգետները ֆիլմը համարում են շրջադարձային աշխատանք իրանական կինոյի պատմության մեջ: Մեհրջուին այն ռեժիսորներից է, որ չի շեշտում դերասանի ճանաչվածությունը, սակայն ...
Երեկ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս տարվա միասնական քննությունների ընթացքում դրական տեղաշարժեր են նկատվում: Դժգոհություններ չեն եղել թեստերի բովանդակության առումով: Բողոքարկումների թիվը փոքր տոկոս է կազմել, որն էլ վկայում է լավ արդյունքների մասին:
Աշխարհում փոքր ու մեծ շատ գործեր ծնվում են մարդկային հոգուց բխող սիրուց: Ամերիկացի Ռիչարդ Նայը , որն առաջին անգամ Հայաստան է այցելել 1992 թվականին, սիրում է Գյումրին եւ այժմ եկել ու սկսել է իրականացնել իր հղացած «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը»: Նա հենց այդ անվամբ ստեղծված մշակութային հասարակական կազմակերպության ...
Ինչ վերաբերում է ուղղակի հայկական ծիրանին, ապա, Վենդերսի խոսքերով, մոտ մեկ շաբաթ լինելով Հայաստանում. «կերել եմ մի քանի հարյուր ծիրան, ուտում եմ առավոտյան, կեսօրին: Հայկական ծիրանը շատ համեղ է»: Վիմ Վենդերսին հայկական ծիրանն այնքան է դուր եկել, որ իր հետ ծիրանի կորիզ է վերցրել` Գերմանիայում տնկելու համար, հույս ունենալով, որ ...
ԵՄԱ ամենամյա մրցանակներին այսօր արժանացան «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, «Ռադիո հայ» ռադիոկայանը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբը: Ակումբի փոխնախագահ Ավետ Դեմուրյանի խոսքերով` ԵՄԱ-ն, հետեւելով ԶԼՄ-ների եւ լրագրողների աշխատանքներին, գնահատել է ոչ թե նրանց լրագրողական ստեղծագործությունները, այլ մեծ նշանակություն է տվել խոսքի ազատությանը:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» ավանդական փառատոնի մանկական մրցույթում հաղթանակ է տարել ռուսաստանաբնակ 10-ամյա հայուհի Լարան: Նա նվաճել է մրցույթի գրան-պրին` գլխավոր մրցանակը:
Օգոստոսի 8-ին Պեկինում կտրվի ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկը, որին նախապատրաստվում են նաեւ Հայաստանի 25 մարզիկներ: Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը օլիմպիադայի մասնակից հայ մարզիկներին հավաստագրեր ու հուշանվերներ հանձնեց` մաղթելով հաջող մրցելույթներ Պեկինում: «Այսօր ուրախալի օր է: Չորս տարի շարունակ մարզիկները նախապատրաստվել են առաջիկա օլիմպիադային: Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում ցույց ...
Ինչպես նշել էինք, ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Բանանցին» ուժեղ մրցակից էր բաժին հասել հանձին ավստրիական «Զալցբուրգի»: Ուստի հաջողության հասնելու «Բանանցի» հնարավորությունները շատ ցածր էին գնահատվում: Բուքմեյքերները «Բանանցի» հաղթանակն արտագնա խաղում գնահատել էին 14 գործակցով, իսկ «Զալցբուրգինն» ընդամենը 1,08: Սակայն նույնիսկ ամենահոռետես ֆուտբոլիստները չէին կարող գուշակել, որ «Բանանցը» խայտառակ պարտություն կկրի 0-7 ...
Մարտունու շախմատի մրցաշարի 7-րդ տուրից հետո 5,5 միավորով միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Արման Փաշիկյանը: Վերջին երկու տուրերում Արմանը հաղթեց Լեւան Պանցուլայային ու Ավետիք Գրիգորյանին: Առաջատարից կես միավորով հետ է մնում Ջիանչաո Ժոուն: 6-րդ տուրում նա պարտության մատնեց Ավետիք Գրիգորյանին, իսկ հաջորդ մրցախաղը շահեց Հրանտ Մելքումյանից:
Բելառուսի թիմի հաղթանակով ավարտվեց ԱՊՀ լրագրողների միջեւ ամենամյա ֆուտբոլային մրցաշարը, որը կայացավ Բրյանսկում: Մրցաշարի կազմակերպիչներն էին Բրյանսկ մարզի եւ քաղաքի Երիտասարդության քաղաքականության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեները եւ Բրյանսկի մարզական լրագրողների ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցում էին նաեւ Վոլգոգրադի (Ռուսաստան), Վիլնյուսի (Լիտվա), Լուցկի (Ուկրաինա), Բրյանսկի եւ Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմերը: Հայաստանի թիմը, ...
Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն այն բանից հետո, երբ պայթյուն է տեղի ունեցել շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու: Նման հաղորդագրություն է երեկ տարածել «Ջավախք» խորհրդի գրասենյակը: Նույն պատրվակով հայկական շրջան են բերվել մեծ թվով վրացի հատուկջոկատայիններ: Ձերբակալվածների մի մասը ազատ է արձակվել: