«Ազգը» սեպտեմբերի 13-ի համարում տեղեկացրել էր, որ Թուրքիայի «Մեծ միասնություն» կուսակցությունը հայց է ներկայացրել ընդդեմ «Թարաֆ» թերթի հոդվածագիր Ահմեդ Ալթանիՙ «Թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով, եւ պահանջել նրան պատասխանատվության ենթարկել ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով նույն թերթում նրա «Ա՜խ, աղբարիկ» վերնագրով գրության համար:
Ռուսաստանը կարող է դադարեցնել իր անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, եթե վերջինիս Խորհրդարանական վեհաժողովը նրան ձայնից զրկի առաջիկա նստաշրջանում: Նման նախազգուշացմամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, որը Պետդումայում գլխավորում է միջազգային գործերի հանձնախումբը: ՌԻԱ գործակալությունը հաղորդում է, որ նրա որոշմանը հավանություն է տվել Դաշնության խորհրդի համանման հանձնախմբի ...
Եվրոմիությունը նախագահող Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար Ժան Պիեռ Ժուեն հայտարարել է, որ Եվրոմիությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացում է ակնկալում: «Մենք հարաբերությունների նորմալացում ենք ակնկալում», երկուշաբթի օրը Բրյուսելում ասել է նա լրագրողներին, որտեղ ընթանում է Եվրոմիության «եռյակ»-Թուրքիա նիստը: Ժուեն որպես «պատմական ժեստ» է գնահատել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ժամանումը ...
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հավաստել Է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ իր երկրի դիրքորոշումը չի փոխվել: Նա նշել Է, որ այդ թեման կարեւոր տեղ Է գրավել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած բանակցություններում: Մեդվեդեւը աջակցություն Է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ուղղակի բանակցությունների շարունակմանը: «Մենք շփումների շարունակում ենք ակնկալում ամենամոտ ...
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էնն Դերսին հայտարարել Է, որ Վրաստանի իրադարձությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ եկել Է տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծելու ժամանակը: «ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին Ադրբեջան իր այցի ընթացքում նշել Է, որ այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենանպաստավոր ու կարեւոր պահն Է: Նա հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պաշտպանում Է ...
Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ Թեհրանում կայացած բանակցություններից հետո լրագրողներին հայտարարել Է, որ ինքը վերստին հավաստել Է ղարաբաղյան հակամարտության լուծման գործում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որպես միջնորդ հանդես գալու Թեհրանի պատրաստակամությունը: Նա նշել Է, որ Թեհրանը եւ Երեւանը ընդհանուր դիրքորոշում ունեն «կովկասյան տարածաշրջանում ...
Թե ինչու ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հենց երեկ առավոտ հայտարարեց կուսակցությունից եւ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու որոշման մասին, երբ հենց երեկ երեկոյան ՀՀԿ խորհուրդը պետք է քվեարկությամբ հաստատեր ԱԺ նախագահի պաշտոնում նրա նպատակահարմարության հարցը, մի տեսակ անհասկանալի է մնում, քանի որ մեզ` լրագրողներիս նա մինչեւ այդ նիստը սպասելու համբերության կոչ ...
Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանն անդրադարձավ ծննդօգնության հարցերին: Նա հավաստիացրեց, որ նոր համակարգը, որով երաշխավորվում է անվճար ծննդօգնությունը, ներդրվել է եւ բավարար աշխատում է:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը Հայաստանի առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոյի գլխավորությամբ այս օրերին այցելել էր Հայաստան: Ինչպես երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց առաքելության ղեկավարը, այցելությունը 2 նպատակ ունիՙ Հայաստանի տնտեսությունը ուսումնասիրել, որը կատարվում է ԱՄՀ անդամ բոլոր երկրներում, երկրորդըՙ Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններ վարել հիմնադրամի օժանդակության ...
Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել, այդ մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունըՙ հղում անելով դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանին: Ըստ վերջինիս, երեքշաբթի օրը Հովհաննես Մանուկյանը նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել հրաժարականի դիմումը: Մանուկյանը իր հրաժարականի պատճառների մասին ոչինչ չի հաղորդել: Հովհաննես Մանուկյանը վճռաբեկ դատարանի նախագահ էր նշանակվել 2005-ին, ...
Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի աշխատանքային նիստի ժամանակ երեկ հայտնի է դարձել, որ այդ դեպքերն ուսումնասիրող հասարակական հանձնախմբի պատրաստած տեսաերիզը դիտելուց հետո հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նամակներ է հղել ոստիկանապետին, գլխավոր դատախազին, առողջապահության նախարարության փորձագիտական գիտագործնական կենտրոնի տնօրենին` տեսաերիզի որոշ դրվագների վերաբերյալ պարզաբանումներ խնդրելով:
Մատենադարանի շենքի հետնամասում ընթանում են հողահարթեցման աշխատանքներՙ նոր մասնաշենքի շինարարությունը սկսելու համար: Տարածքը կազմելու է մոտ 18 հազար քմ, որից 3 հազարը հատկացվելու է գրապահոցին: Նախնական հաշվարկով շենքի շինարարության վրա կծախսվի ավելի քան 8 մլն դոլար: Այդ մասին հայտարարվեց անցած տարվա հոկտեմբերին, երբ Մատենադարան այցելեց այն ժամանակ հանրապետության վարչապետ Սերժ ...
Հինգ օր է անցել այն օրվանից, երբ ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով հարկային վարչարարության կատարելագործման խնդիրներին` քաղաքացիներին դիմեց խնդրանքով, որպեսզի բոլորը առեւտուր իրականացնելիս պահանջեն հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնները եւ լինեն խստապահանջ: Իսկ թե որքանո՞վ ազդեցին երկրի վարչապետի հորդորները մեր քաղաքացիների վրա եւ թե որքա՞ն սրտացավությամբ եւ գիտակցաբար ընդունեցին այն հանգամանքը, ...
2008 թվականին իրականացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը փոխել է իր ձեւաչափը եւ նախկին մեկ շաբաթվա փոխարեն անց է կացվում հինգ ամսվա ընթացքումՙ ըստ բնագավառների: Արդեն կայացել են գրողների, մշակույթի, կինոյի համահայկական համաժողով-փառատոնը: Իսկ սեպտեմբերի 17-22-ը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում, Երեւանում ու Ծաղկաձորում անց է կացվելու ...
Հայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են մեկնել անձնական, կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական եւ այլ հանգամանքներից ելնելով: Սկզբում կրթական ու տնտեսական նախապայմաններից դրդված պանդուխտների (գլխավորապես ամուրի երիտասարդներՙ ուսանող, առեւտրական, արհեստավոր, հողամշակ, գործավոր) ժամանակավոր տեղաշարժ էր, որը որպես Օսմանյան կայսրությունում հայության նկատմամբ գործադրված պարբերական ջարդերի (1894-1896 թթ., 1909) եւ Հայոց ցեղասպանության (1915-1923 ...
Հայերի հետ շփվումՙ ավելի բարի ես դառնում: Սա հայ հարեւան, ընկեր ունեցող պարսիկների կենցաղով հաստատված ասացվածք է, որին լիովին հավատում է շիրազաբնակ պարսիկ լուսանկարիչ Արշին Ալյաֆարը: Նա հենց այդ պատճառով էլ հետաքրքրվել է Հայաստանով եւ նախորդ տարի աշնանը 10 օր շրջագայել եւ շուրջ 2 հազար լուսանկար արել մեր երկրում:
Մշակութային պարբերականների համար այս դժվար ժամանակներում «Կերպարվեստը» շարունակում է ոչ միայն պահպանվել, այլ նաեւՙ զարգանալ: Հրապարակման 5-րդ տարին է արդեն: Հանդեսն աստիճանաբար ե՛ւ բովանդակային, ե՛ւ ծավալային, ե՛ւ դիզայներական առումով որակական փոփոխություններ է կրում, տպագրվում է 1500 օրինակ եւ չնչին բացառությամբ դրանք անվճար բաժանվում են նկարիչների միության անդամներին, արվեստագետներին, գրադարաններին, խմբագրություններին, ...
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում, որն այս տարի կրում էր «Կրոնական ժառանգություն եւ սրբատեղիներ» խորագիրը, Հայաստանի ԻԿՕՄՕՍ-ի նախագահ Գագիկ Գյուրջյանի, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանային արժեքների պատասխանատու տեր Ասողիկ քահանա Կարապետյանի եւ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդի օգնական հայր Մխիթար աբեղա Գրիգորյանի երեք տասնյակ մշակութային ժառանգությամբ հետաքրքրվողների, մասնագետների հետ այցելեցինք Արարատի մարզի ...
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է ամերիկահայերին սեպտեմբերի 21-ի` Հայաստանի անկախության օրվա առթիվ: Նահանգապետը իր հայտարարությունում ողջունելով բոլոր նրանց, ովքեր տոնում են այդ օրը, նշել է, «Կալիֆոռնիան սովորույթների եւ մշակույթների ֆանտաստիկ մի խառնուրդ է, եւ այսօր ես շնորհակալություն եմ հայտնում մեր ամերիկահայ բնակիչներին այն հրաշալի ազդեցության համար, որ նրանք ունեցել ...
Պեկինի օլիմպիական խաղերում մեր 6 մեդալներից 3-ը Հայաստանին բերեցին գյումրեցի մարզիկները` երկու Տիգրան Մարտիրոսյանները եւ Գեւորգ Դավթյանը: Այս տարվա ընթացքում սա միջազգային մրցասպարեզներում գյումրեցիների առաջին նվաճումը չէր: Օրերս տեղի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետարանի սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը մասնավորապես նշեց շիրակցի մարզիկների` երկու Տիգրանների, ...
Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում իրենց մրցավեճն են սկսել տարիքային 5 խմբերի շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության պարգեւները վիճարկող պատանի շախմատիստները: Տարեցտարի մասնակիցների քանակն աճում է: Եթե 2000-ին Հունաստանի Հալկիդիկի քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել էին 469 շախմատիստներ, ապա 2007-ին խորվաթական Շիբենիկում մրցավեճի էին բռնվել 758 մասնակիցներ: Նոր մեկնարկած մրցաշարը ռեկորդային ...
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր դարձյալ հետաձգել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Ըստ «Արմենպրեսի», Գ. Ջհանգիրյանը գործը քննող դատավոր Ժորա Վարդանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 18-ին: Հիշեցնենք, որ Գ. Ջհանգիրյանը ձերբակալվել է այս տարվա փետրվարի 23-ին ...