Նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը, ինչ խոսք, բարենպաստ մթնոլորտ է ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին ի սկզբանե դրականորեն վերաբերվող թուրքական մամուլը միանգամայն դրական գնահատեց նաեւ այցը: Խնդիրը սակայն սոսկ այցի գնահատականը չէ, այլ դրա շրջանակներում ստացած տպավորությունն ու այցի ազդեցության տակ երկրում Հայաստանի համար նպաստավոր հասարակական կարծիք ...
Այս վերնագրով «Հյուրիեթի» սեպտեմբերի 16-ի համարում Զեյնեթ Գյուրջանլըն գրում է. «Թեեւ Աբդուլլահ Գյուլը Երեւան գնաց, իսկ հոկտեմբերի 14-ին Թուրքիա կժամանի նրա հայ պաշտոնակից Սարգսյանը, սակայն Հայաստանի հետ մերձեցմանը զուգընթաց Թուրքիան հետզհետե հեռանում է հայկական սփյուռքից: Արտգործնախարարության պատասխանատու գործչի արտահայտությամբ, օր չի լինում, որ հայկական սփյուռքը, որը մասնագիտություն է դարձրել այսպես ...
Ըստ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, այդ օրերին նվազեցին ներկրումները, արտահանումները, երկիրը կրեց լուրջ տնտեսական վնասներ: Տրանսպորտի եւ էներգետիկ դիվերսիֆիկացիայի խնդիրները պետության անվտանգության համար ունեն ռազմավարական նշանակություն: Իրանի հետ երկաթգծի կառուցումը, ըստ նրա, տրանսպորտային դիվերսիֆիկացիային ուղղված քայլ է: Ա. Բաղդասարյանը գոհունակություն հայտնեց հարեւան Իրանի կեցվածքի առնչությամբ. պատերազմական իրադարձությունների հետեւանքով ...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը նախադեպ չի ստեղծում Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի համար: «Ռուսաստանն ակտիվորեն աջակցելու Է ԱՊՀ-ի տարածքի բոլոր հակամարտությունների խաղաղ լուծմանը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների, ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների հարգման հիման վրաՙ նպատակ ...
ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրասիայի գործերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան բարձր է գնահատում Կովկասի խաղաղության, կայունության եւ անվտանգության վերաբերյալ Թուրքիայի առաջարկությունը: Բրայզայի խոսքովՙ «Թուրքիայի կողմից այդ պլատֆորմում ընդգրկված մի շարք պետություններ հարց են տալիս, թե ինչո՞ւ Ռուսաստանի կողքին դրանում ներգրավված չեն Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ը»: «Օրինակ, Վրաստանը հրաժարվում Է մասնակցել որեւԷ կազմակերպության, որն ...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռամազան տոնի կապակցությամբ ընդունելով հանրապետությունում հավատարմագրված մահմեդական երկրների մի խումբ դեսպանների` հայտարարել է, որ Ադրբեջանի մինչ այժմ չլուծված գլխավոր հիմնախնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է, որի «կարգավորման գործում այս տարիներին առաջընթաց ձեռք չի բերվել»: «Անկասկած, այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, բռնազավթված հողերը պետք է ...
Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի, Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, որը հայտնի դարձավ Ցեղասպանությունը ժխտելու իր հայտարարություններով, ինչի պատճառով նույնիսկ կանգնեց շվեյցարական դատարանի առաջ, ազգությամբ հայ է: Թերթը պնդում է, որ նա ծագումով Երզնկայի Ակն Ապուչեղ գյուղից է, որտեղ նրա պապի հայրը եղել է Ստեփան Պերինչօղլին կամ Պերինչօղլյանը, իսկ վերջինիս ...
Ինչպես սեպտեմբերի 16-ի համարում տեղեկացնում է «Ենի շաֆաքը», Մալաթիայի երկրորդ ատյանի դատարանը քննել եւ մերժել է տեղական երգիչ Քյազըմ Աքընջըի հայցը, որով հայցվորը, հիմք ընդունելով, որ ինքը ծագումով հայ է, պահանջել էր իր անունը անձնագրում դարձնել Սարգիս Ներսիսյան: Դատարանի նիստում, ըստ «Ենի շաֆաքի», ներկա է գտնվել քաղաքի ոստիկանության անձնագրային բաժանմունքի ...
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած Հայ համազգային կոնգրեսի հանրահավաքից հետոՙ երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը «Հայացք» մամուլի ակումբում հրավիրվել էր ասուլիսի` ներկայացնելու հանրահավաքից առաջացած տպավորություններն ու արդյունքները: Չնայած քաղաքապետարանն այս անգամ թույլ էր տվել ՀԱԿ-ին անցկացնել հերթական «վճռականը», Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը դժգոհելու բան գտել էր: Մուսինյանի մատուցմամբ` սեպտեմբերի 15-ի ...
Մամուլի ազգային ակումբի հյուրը խոսեց Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության որոշ հրատապ խնդիրների մասին: Ըստ ընկեր Վահանի, Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից տարբեր անջատված երկրամասերի անկախության ճանաչումը (Ֆրանսիան, ԱՄՆ-ը ճանաչել են Կոսովոն, իսկ Ռուսաստանըՙ Աբխազիան եւ Հարավային Օսիան), նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել: Այսինքն, մինչ օրս շահարկվող կարծիքը, որ տարածքային ...
Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները եւ մելիքական տները 17-19-րդ դարերում» չափազանց հետաքրքրական աշխատության մասին Գեւորգ Յազըճյանի հրապարակումը, Երուսաղեմում հայ եկեղեցու խնդիրների վերաբերյալ հարցազրույց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հետ: 1991 թվականին Սուրբ Էջմիածնում հայոց երջանկահիշատակ զույգ կաթողիկոսներ Վազգեն Ա-ի եւ Մեծի տանն Կիլիկիո Գարեգին կաթողիկոսի միջեւ կայացած ...
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում երեկ Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանն» իր աշխատանքները սկսեց Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովը: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը ողջունելով համաժողովի մասնակիցներինՙ նշեց, որ «Աշխարհի հետ մեր ինքնությամբ» խորագրով անցկացվող համաժողովը շատ կարեւոր դեր ու առաքելություն ունի եւ արդեն հասունացել է այն պահը, որ ...
Վայոց ձորում տարեկան արտադրվում է 5 հազար տոննա հացահատիկ, 3 հազար տոննա խաղող, այլ պտուղների բերքը եւս առատ է: Առատությունն այս տարի եւս չի խնայվել Վայոց ձորին: 2306 ք/կմ տարածք, 300 համայնք ունեցող մարզում այս տարի ինքնահոս ջրանցքների կառուցման շնորհիվ մոտ 7 հազ. հեկտարով ավելացել են ոռոգելի տարածքները, առհասարակ ոռոգման ...
Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի առիթով Հայաստան ժամանած անվանի գիտնականներից է Նյու Յորքի Քորնել համալսարանի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Երվանդ Թերզյանը, որի հետ առաջին անգամ զրուցելու հնարավորություն ունեցա Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակում, ուր նախորդ օրն անցկացվեց նրա մեծարման երեկոն` մասնակցությամբ գիտության եւ կրթության ոլորտի ներկայացուցիչների: «Հայերենս զորավոր չէ», ասաց Թերզյանը, բայց համաձայնեց ...
Արցախի Տիգրանակերտի գտնվելու վայրի մասին չափազանց սուղ տեղեկությունները չխանգարեցին այն հայտնաբերելուն եւ մեկ տարի հետազոտությունից հետո արդեն 3 տարի պեղումներ ձեռնարկելուն: Ի վերջո պեղումները շարունակելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունըՙ 30 մլն դրամ տրամադրեց եւ այսօր արդեն բացված են 6,5 մ բարձրությամբ, 320 մ երկարությամբ պարիսպները, 60 ...
Սեպտեմբերի 7-ին Ռոբերտ Ստուրուայի «Համլետ» ներկայացմամբ մեկնարկեց Շեքսպիրյան միջազգային փառատոնը, որի ընթացքում բազմաթիվ երկրների թատերախմբեր յուրահատուկ ընկալմամբ ու մոտեցմամբ ներկայացրին Շեքսպիրի ստեղծագործությունները:
Անատոլի Ավետյանի գեղարվեստական աշխատանքներում աչքի ընկնող հանգամանքներից մեկը նյութի բազմազան տեսակների օգտագործումն է: Նկարիչն աշխատում է խառը տեխնիկայով. մետաղը, քարը, ապակին, հայելին, ներկն ու թուղթն ինքնարտահայտման գրեթե հավասար միջոցներ են:
Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը բացեց իր 40-րդ թատերաշրջանը: «Ազգը» հանդիպեց թատրոնի գրական մասի վարիչ, գրող Նորայր Ադալյանի հետ ու խնդրեց տեղեկացնել, թե այս թատերաշրջանում ի՞նչ ծրագրեր են մշակվել: «Այս աշունը կարելի է համարել շատ տաք, ակտիվ, աշխույժ ժամանակաշրջան Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի համար: ...
«Արշիլ Գորկու օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է «Վասպուրականի մանրանկարչությունը 13 -15-րդ դարերում» ցուցահանդեսը։ Մեծաթիվ ձեռագրերի ցուցադրությամբ այցելուներին է ներկայացվել հայկական մանրանկարչության հիասքանչ մանվածքն իր գունագեղ հյուսվածքներով, որից աչք կտրելն այնքան դժվար է, որքան Արշիլ Գորկու կտավներից։ Գորկու նկարչության եւ նրա հայկականության հարցի մասին Մատենադարանում զրուցեցինք արվեստագիտության ...
Հիշեցնենք «Երեխաները մեր ապագան են» թեւավոր խոսքը: Այսօր հազվադեպ ենք գործածում այս բառերը, կարծես ամաչելով երեխաների նորմալ աճը բազմաթիվ զրկանքներով խաթարված տեսնելու համար:
Երեւանցիների ամենասիրելի ու գողտրիկ վայրերից մեկըՙ «Սիրահարների» այգին, 1949-ին ռուս մեծ բանաստեղծ Ալ. Պուշկինի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ անվանակոչվել է Պուշկինի այգի: Սակայն 1995-ին Երեւան քաղաքի պատգամավորների խորհրդի որոշմամբ, զբոսայգին վերանվանվեց Սիրահարների, իրեն հարող Դեմիրճյան փողոցով, որը ժողովրդի կնքահայրությամբ կոչվել է նույնպես Սիրահարների: Մինչեւ 2006-ը այգին լքված ու ավերված վիճակում էր, ...
Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն աստիճանաբար արագություն է վերցնում: Կայացած երեք տուրից հետո արդեն ի հայտ են եկել առաջատարները, որոնց թվում են նաեւ հայ շախմատիստները: Նրանցից բոլորից հաջող են հանդես գալիս Սամվել Տեր-Սահակյանն ու Կարեն Գրիգորյանը, որոնք շահել են բոլոր երեք պարտիաներն էլ: 3-րդ տուրում նրանք ...
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ օրը շատ հաջող էր հայ ծանրորդների համար: Գերազանց ելույթ ունեցավ մեր հանրահայտ ծանրորդ, օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդինՙ 69 կգ քաշային կարգում հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: 19-ամյա հայ պատանին ոսկե մեդալի արժանացավՙ երկամարտում ցույց տալով 310 կգ (140+170) արդյունք:
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային տուրի հանդիպումների 2-րդ օրը մեծ հետաքրքրություն էր ներկայացնում ՌԴ չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Զենիթի» եւ «Յուվենտուսի» մրցավեճը: «Զենիթը» նորամուտն էր նշում խմբային մրցաշարում, իսկ «Յուվենտուսը» որոշ ընդմիջումից հետո կրկին իրավունք էր ստացել վիճարկելու պատվավոր մրցանակը: Դիկ Ադվոկատը թիմի հարձակման գծում հույսը դրել էր Արշավին-Դանի-Պոգրեբնյակ ...
Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ընդդիմության տարածած տեսաֆիլմը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվության մասին: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, «ակնհայտ է, որ ֆիլմում օգտագործվել են տարբեր ժամանակահատվածներում, տարբեր անձանց եւ կառույցների նկարահանումները` քաղաքական նպատակներով կատարված որոշակի մոնտաժումներով»: Նկատի ունենալով, որ ֆիլմում օգտագործվել են նաեւ ...