Անցյալ ուրբաթ օրը, Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակի հոբելյանական հանդիսությանը, վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանի Հանրապետության նախագահի հովանու ներքո Վիկտոր Համբարձումյանի անունով 500.000 դոլար միջազգային մրցանակ է սահմանվել աստղաֆիզիկայի բնագավառում նվաճումների համար, տարակուսանքով ընդունվեց ոմանց կողմից: Եվ դա բնական է, բայց միայն առաջին հայացքից: Մի փոքրիկ երկիր, ինչպիսին Հայաստանն է, իր ...
17 տարի առաջ` սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեն ցույց տվեց հայ ժողովրդի կամքը եւ անկախ ապրելու ցանկությունը: Սակայն արդյոք անցած 17 տարիների ընթացքում մենք կարողացա՞նք ստեղծել մեր երազանքների Հայաստանը: Այսօր, երբ արդեն անկախ Հայաստանը «չափահաս» է, կարող ենք քննել անցած տարիների փորձըՙ հասկանալու, թե ինչ ենք արել իսկապես անկախ ու ...
Ըստ «Արմենպրեսի», ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն պատերազմն ինքնասպանություն է համարում, որը չի կարող օգնել լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: «Վերջերս Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները պարզորոշ ցույց տվեցին, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները իրավացի էին, պնդելով, որ պատերազմն ինքնասպանություն է, որեւէ արդյունք չի տա եւ չի կարող ծառայել ղարաբաղյան հակամարտության ...
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահության թեկնածու, սենատոր Բարաք Օբաման շնորհավորել է ԱՄՆ հայ համայնքին Հայաստանի Հանրապետության անկախության 17-ամյակի առթիվ: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: «Հայ-ամերիկյան հարաբերություններն անհրաժեշտ են մեր երկրների անվտանգության եւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար», ուղերձում նշել է ամերիկացի սենատորը: Նա նաեւ ընդգծել է, որ հայ ...
Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը: Շնորհավորելով դիվանագետին, նախագահն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը: Նա երախտագիտություն է հայտնել ամերիկյան կառավարությանն` անկախությունից ի վեր մեր երկրին ցուցաբերած հետեւողական օժանդակության համար: Սերժ Սարգսյանը բարձր ...
Հայաստանում անկախության հռչակման 17-րդ տարեդարձի նախօրյակին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է մի խումբ օտարերկրացի լրագրողների, որոնց թվումՙ թուրքական «Միլլիեթի» մոսկովյան թղթակից Ջենք Բաշլամշին: Լրագրողները Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Ղարաբաղի հիմնահարցին եւ Վրաստանի վերջին զարգացումներին առնչվող բազմաթիվ հարցեր են ուղղել ՀՀ նախագահին: Հարցերով Սերժ Սարգսյանին է դիմել նաեւ «Միլլիեթի» թղթակիցը, որոնց պատասխանները թուրքական ...
Գերմանա-հայկական ընկերությունը Բեռլինի Հեսսենյան ներկայացուցչությունում սեպտեմբերի 23-ին, ժամը 20.00-ին հրավիրում է վերոհիշյալ վերնագրով դասախոսության: Բանախոսը «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» հիմնադրամի ծրագրի ղեկավար քաղաքագետ Ուլլա Քուքսն է: 1900 թվականին լեհ հրեայի ընտանիքում ծնված, ցեղասպանություն բառեզրը ստեղծող իրավաբան Ռաֆայել Լեմկինը 20-ականներից արդեն պայքարում էր կոնվենցիայի համար: Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված նրա համառ աշխատանքի ...
Վերջերս ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի (ՎՊ) կողմից Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող քաղաքային ջեռուցման ծրագրի` ստուգման արդյունքներին վերաբերող հայտարարությունների առնչությամբ երեկ պարզաբանումներով հանդես է եկել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակը:
Մայրաքաղաքում այս տարվա ընթացքում իրականացված շինարարական եւ բարեկարգման աշխատանքներին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը : Այդ շարքում թվարկվածներից էր ոռոգման ցանցի վերականգնումը 5 համայնքներումՙ 12 կմ ընդհանուր երկարությամբ, փողոցների ասֆալտապատումը, ճաքալցումը, կամուրջների վերականգնումը Աճառյան-Մյասնիկյան փողոցներում եւ այլն: Փոխքաղաքապետը հայտնեց, որ ամրացման ենթակա ...
Անակնկալ հանդիպումների, արցունքախառն գրկախառնությունների եւ անջնջելի հիշողությունների մթնոլորտում շաբաթ օրը` սեպտեմբերի 20-ին, Երեւանի «Նոր Ձորաբերդ» ռեստորանում տեղի ունեցավ պաշտոնական բացումը եգիպտահայ վարժարանների աշակերտների համաշխարհային հավաքի, որի մասին «Ազգը» տեղեկացրել էր ժամանակին: Երկար տարիների բաժանումից (որոշ դեպքերում մինչեւ 50 տարի) հետո իրար հանդիպեցին նախկին դասընկերներ` վերապրելու համար անցյալի քաղցր ...
Ժամանակակից երեւանցու բնավորության գրեթե բոլոր բացասական գծերը, կենցաղի, մտածելակերպի ու արտահայտությունների անգամ ամենաաննշան ու փոքրիկ տարրեր են լավագույն կերպով արտացոլված ռեժիսոր-դերասան Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ, որի պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Տեսարանը սկսվում է երաժշտական համարով, որի ընթացքում հումորային փոքրիկ դրվագները ներկայացնում են հերոսներին` ...
Գյումրիում ու Շիրակի մարզում Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին նվիրված հերթական միջոցառումը տեղի ունեցավ մարզկենտրոնի նրա անունը կրող միջնակարգ դպրոցում, կրթօջախի սաների, մանկավարժների եւ մեծաթիվ հյուրերի մասնակցությամբ: Միջոցառումը սկսվեց դպրոցի շենքի դիմաց երջանկահիշատակ կաթողիկոսի կիսանդրու բացմամբ (հեղինակ` Զավեն Կոշտոյան): «Այսօր մի կարեւոր հոգու պարտք է, որ կատարում ենք ...
Անցած շաբաթավերջին Մայնի Ֆրանկֆուրտում բացվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության առաջին գրասենյակը տեղի երիտասարդ հայ պրոֆեսիոնալների «Հայք» կազմակերպության համագործակցությամբ: «Հայքը» 2003 թվականից Մանհայմ քաղաքում գործող հայ-գերմանական երիտասարդական ակումբ է, որին անդամակցում են ուսանողներն ու ակադեմիականները, լայն ցանց ունի Գերմանիայի ողջ տարածքում եւ համագործակցում է 18 գերմանական համալսարանների հետ:
Այսօր` սեպտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում կկայանա հանդիսությունՙ նվիրված պետական-քաղաքական ակնառու գործիչ Ֆադեյ Տաճատի Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Հանդիսության կազմակերպիչներն են Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան, Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղը եւ Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիան:
Սեպտեմբերի 27-ին Երեւանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա էկումենիկ աղոթքի արարողություն` Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Նորին ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի բարձր նախագահությամբ: Ինչպես հաղորդել են Մայր աթոռի մամլո դիվանից, էկումենիկ արարողությանը կմասնակցեն ավելի քան 25 ներկայացուցիչներ Արեւելյան ուղղափառ, Օրթոդոքս, Կաթոլիկ, Անգլիկան եւ այլ քրիստոնեական ...
Ալբանիայի Դուրեն քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում գերազանց ելույթներ ունեցան հայ ծանրորդները, որոնք մեդալների հարուստ ավարով վերադարձան հայրենիք: Ընդհանուր առմամբ մեր 7 ծանրորդները նվաճեցին 18 մեդալ (3 ոսկե, 9 արծաթե, 6 բրոնզե) եւ թիմային հաշվարկով գրավեցին 2-րդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին: Միջազգային մրցասպարեզներում հայ ծանրորդների նվաճած մեդալների քանակն ...
Հերցեգ Նովի քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Սամվել Տեր-Սահակյանն ու Կարեն Գրիգորյանը հերթական 2 տուրերի հանդիպումներից հետո էլ պահպանեցին առաջատարի դիրքերը: Տեր-Սահակյանը մինչեւ 16 տարեկանների մրցաշարում 5-րդ տուրում ուժերը չափեց իր հետ աղյուսակը գլխավորող շվեդ շախմատիստ Նիլս Գրանդելիուսի հետ: Երկու շախմատիստներն էլ մինչ այդ միավոր չէին կորցրել: Մրցակիցները ...
Թենիսի Դեւիսի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: Վճռորոշ խաղում պատվավոր մրցանակը կվիճարկեն Արգենտինայի եւ Իսպանիայի հավաքականները:
Հատուկ քննչական ծառայության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ օգոստոսի 31-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի վայր մեկնած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Հովհաննիսյանին ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հայհոյել, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ավտովթար կատարած «ԲՄՎ-525» ավտոմեքենայի ուղեւոր Արտյոմ Փայտյանը ...
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լ. Մշեցյանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ «գումարը պետք է դիմումատու կազմակերպությանը վճարվի վճռի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ կետի համաձայն, վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում: Կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ կետի համաձայն, վճիռը վերջնական է ...
«Ազգը» հեռախոսազրույց ունեցավ Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի հետ եւ տեղեկացավ, որ հանրապետությունում առաջիկա մեկ շաբաթում սպասվում է 10-15 աստիճան ջերմաստիճանի նվազում: Վաղը օրվա երկրորդ կեսից հանրապետությունում սպասվում է ամպամածության ավելացում: Այսօր սպասվում է եւս 5 աստիճանի նվազում, կգրանցվի 27-29 աստիճան տաքություն: Սեպտեմբերի ...