Այս շաբաթ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հիսունվեց մասնակից պետությունների գրեթե բոլոր արտաքին գործերի նախարարները կհավաքվեն Ֆինլանդիայի մայրաքաղաքում` համագործակցության նշանակալի ջանքեր գործադրելու այս ճգնաժամային շրջանում կայունություն սերմանելու ուղղությամբ:
Նոյեմբերի 30-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը շրջայցով ուղեւորվել էր Բաքու, որտեղից նա կմեկնի Բելգիա, ապա եւ Ֆինլանդիա: Ուղեւորվելուց առաջ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում նա շրջայցի մասին պարզաբանումներ է տվել: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, Բաբաջանն ասել է, որ դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում նախատեսվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից հետո կհրավիրվի «Կովկասի կայունության եւ համագործակցության ...
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում տեսնում է Նյու Յորքի նահանգից սենատոր Հիլարի Քլինթոնի թեկնածությունը: «Ես չեմ կասկածում, որ Հիլարի Քլինթոնը ամենահարմար թեկնածուն է այդ պաշտոնում», հայտարարել է Օբաման, նշելով, որ նա վաղուց է ճանաչում Քլինթոնին եւ գնահատում է նրա փորձը:
Բաբաջանի հարցազրույցն ամբողջությամբ նոյեմբերի 28-ին հրապարակվել է Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ամենօրյա տեղեկագրում: Հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարն անդրադառնում է նաեւ թուրք-ամերիկյան հարաբերություններին, Իրաքի քաղաքական զարգացումներին, Եվրոմիության հետ բանակցություններին եւ Կիպրոսի հիմնահարցին: Սակայն մեզ առաջին հերթին հետաքրքրում են նրա մոտեցումները Հայաստանին: Դրանք հնարավորություն են տալիս հստակեցնելու նաեւ Հայոց ցեղասպանության, ...
2 ժամ 7 րոպե տեւողությամբ «Ցեղասպանություն առանց մեկնաբանությունների» վավերագրական ֆիլմը Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը ներկայացնելու մինչ օրս չօգտագործված սկզբունքով է նկարահանված: «Աշխատելով Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության եւ «Շպիգել» գերմանական հեղինակավոր ամսագրի խմբագիրներից Վոլֆգանգ Գուստի հետՙ առանց հայկական մասնակցության եւ հեղինակային տեքստի, միմիայն գերմանական արխիվներում առկա փաստաթղթերի հիմքով ներկայացվել ...
Երեկ քառօրյայի օրակարգ չմտավ եւ 15 օրով հետաձգվեց Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման վերաբերյալ օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու հարցը, որով նաեւ փոխվում է Երեւանի քաղաքապետի ինստիտուտը: Պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին` արդյոք այդ 15 օրը չի՞ դառնա երեք ամիս, նստաշրջանի վերջին քառօրյան է վերջապես, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ...
Վերջին օրերին շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Երեւանում առաջիկայում սպասվում է ուժեղ երկրաշարժ, չի համապատասխանում իրականությանը, լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ նշեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը : Սեյսմիկ պաշտպանության ծառայությունն ունի ազգային դիտացանց, որը 150 կայանների օգնությամբ հետեւում է ավելի քան 40 պարամետրերի: Օգտագործելով տեղեկատվության փոխանցման ժամանակակից մեթոդներըՙ ...
Հոկտեմբերի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարած հանրահավաքները ժամանակավորապես դադարեցնելուց հետո Հայ ազգային կոնգրեսի աշխատանքները չեն դադարել: Նրանք հանդիպել են համակիրների հետ, ակտիվ զանգվածին տեղեկացրել ապագա անելիքների մասին, խորհրդակցություններ հրավիրել, որոնց արդյունքները գոհացրել են ՀԱԿ-ի ղեկավարությանը: Սակայն այս օրերին ՀԱԿ-ին առաջին հերթին անհանգստացնում ու մտահոգում են հատկապես ղարաբաղյան հարցն ու ներկա փուլում ...
Դեկտեմբերի 1-ին Արարատ քաղաքի մերձակայքում տեղի ունեցավ 186,3 կմ երկարությամբ` Քաջարան-Արարատ մայրուղային գազատարի գծային հատվածի շինարարությունն ավարտելուն նվիրված արարողությունը, հաղորդում է «Նոյյան տապանը»: Այն Իրան-Հայաստան գազատարի շարունակությունն է` Հայաստան բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան ընդլայնելու եւ տեխնոլոգիական երկրորդ մուտքային գիծ ստեղծելու նպատակով: Քաջարան-Արարատ գազատարը կառուցվել է բարդ լեռնաերկրաբանական եւ եղանակային ...
Ռուսաստանյան «Յունիաստրում բանկը» եւ Կիպրոսի բանկը հուշագիր են ստորագրել Ռուսաստանում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համատեղ ծրագրի իրականացման վերաբերյալ: Հուշագիրը 2008-ի նոյեմբերի 19-ին ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի պաշտոնական բանակցությունների շրջանակներում: Հուշագիրը ենթադրում է փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների վարկավորման ոլորտում 15 մլրդ ...
Արմավիրի «Ֆեռոմոլիբդեն» գործարանի բանվորները փետրվար ամսից մինչ օրս աշխատավարձ չեն ստացել եւ երեկ բողոքում էին Հայաստանի նախագահի նստավայրի մոտ: Ձեռնարկությունն առայժմ աշխատում է. «Դե, բավականին աշխատել ենք, գործարանը մի ամիս կանգնել, երկու ամիս աշխատել է, աշխատավարձ չեն տալիս, ասում են. կլինի` կտանք, որտեղ ուզում եք, գնացեք բողոքեք»: Ըստ բանվորների` մինչ ...
2008-ին Երեւանում կատարված կանաչապատման աշխատանքներին եւ 2009-ի ծրագրերին երեկ անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Նա հայտնեց, որ 2008-ի ծրագրով նախատեսված կանաչապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ավարտվել է նաեւ ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատան կառուցումը, ինչի շնորհիվ մայրաքաղաքում ծաղկային տարածքները կավելանան եւ կհամալրվի տեսականին: Ջերմատանը կաճեցվեն 20-25 տեսակի ծաղկասածիլներ:
- «Ալիքը» թե՛ սփյուռքահայ մամուլի պատմության եւ թե՛ Իրանում լույս տեսնող ամենահին օրաթերթերից մեկն է: Ի՞նչ խնդիրների եւ ի՞նչ դժվարությունների է բախվում թերթը: Այսպես ասենք, ինչպիսի՞ն է «Ալիքի» կյանքն այսօր:
Ավելի քան քառասուն կտավներ Սարյանի, Մինասի, Կոջոյանի, Հակոբյանի ստեղծագործություններից երեկ ներկայացվեցին «Ակադեմիա» պատկերասրահում: Միջոցառումը նվիրված էր Վազգեն Առաջին կաթողիկոսի 100-ամյա հոբլեյանին` մասնակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արք. Կճոյանի, հայտնի արվեստագետների, մտավորականների:
Այս տարի Հռոմի Սինեմա Դելլա Ռեալտա հայտնի կինոփառատոնում Կուլտ մրցանակին արժանանալուց եւ մի շարք միջազգային կինոփառատոներին մասնակցելուց հետո, դեկտեմբերի 3-ին Պրահայի Օկո կինոթատրոնում կազմակերպված շնորհանդեսով չեխ կինոբեմադրիչ Յանա Շեւչիկովայի «Գյումրի» ֆիլմը կսկսեն ցուցադրել չեխական կինոթատրոններում: Սա Սպիտակի երկրաշարժի 20-ամյակին նվիրված հոգեբանական մի հրաշալի կինոպոեմ է, որն օտարի աչքերով մեզ համար ...
Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության համակարգում ծառայում են 3000-ից ավելի փրկարարներ: Կան մի շարք գերատեսչական կազմակերպություններ, որոնց փրկարարների թիվը անցնում է 1000-ից: ՀՀ կառավարության այս տարվա ընդունած որոշմամբ, սեպտեմբերի 4-ը ընդունվեց փրկարարի օր:
Հայ-թուրքական սահմանում գտնվող Կարս քաղաքում շուտով կավարտվի դեպի իրար ձգվող երկու հսկա` 32 մետր երկարությամբ ձեռքերի հուշարձանի շինարարությունը, հաղորդում է Թուրքիայի «Հայթերթը»: «Այս հուշարձանը Հայաստանի հետ բարեկամության խորհրդանիշն է», գրել է «Անատոլիան այսօր» հանդեսը, որտեղ նաեւ ասվում է, որ նախագահ Գյուլը Հայաստան կատարած իր այցելությամբ կոտրեց երկու երկրների միջեւ գոյացած ...
Աշոցքի նախկին շրջանի ձորի գյուղերից ամենահեռավորն է Ձորաշենը: Այնտեղ տանող ուղին Գյումրի-Բավրա ավտոմայրուղուց Վարդաղբյուր գյուղի մոտ թեքվում է աջ ու որոշ ժամանակ հետո 2000 մետր բարձրությունից մի քիչ իջնելով` 22 կիլոմետր գնում, դեմ է առնում սարե փակուղուն: Թվում է` սարերի մեջ կորած այս մոռացված հողե խորդուբորդ ճանապարհով հավքն իր թեւով, ...
Նյու Յորք քաղաքում փառահեղորեն վեր խոյացող Ս. Վարդան մայր տաճարի օծման 40-ամյակն է նշվել հոկտեմբերի 12-ին, տեղեկացնում է «Ապագայ» ազգային, մշակութային շաբաթաթերթի նոյեմբերի 3-ի համարը:
Նոյեմբերի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ հիմնարկի բնակելի գոտում դատապարտյալների ջանքերով կառուցված Սուրբ Հարություն եկեղեցու օծման արարողությունըՙ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, բարձրաստիճան այլ այրերի, մտավորականների մասնակցությամբ:
Համբուրգի «Ունիվերզում» ակումբի 29-ամյա միջինքաշային բռնցքամարտիկ Խորեն Գեւորը ուրբաթՙ նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան («Ազգում» կրկնել էինք գերմանական թերթի սխալ ամսաթիվըՙ նոյեմբերի 29) Հելսինկիի Հարթվալ արենայում 10 000 մարզասերների առջեւ տպավորիչ խաղ ցուցադրեց ու ֆինն 32-ամյա բռնցքամարտիկ Ամին Ասիկաինենի դեմ մրցապայքարում տոնեց իր 30-րդ հաղթանակըՙ առաջին անգամ դառնալով տիտղոսակիր:
Ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նիստում քննարկվել է «Փյունիկ»-«Արարատ» խաղում դաշտից հեռացված ֆուտբոլիստների որակազրկման հարցը: Մրցավարին հայհոյելու համար «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը որակազրկվել է 2 խաղով, «Արարատ» ակումբը տուգանվել 100 հազար դրամով:
Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում այդ երկրի շախմատի երիտասարդական հավաքականի հետ մրցախաղ են անցկացնում մեր երիտասարդ շախմատիստները: Մեր երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված են Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Յուրաքանչյուր մրցախաղ բաղկացած է 4 պարտիայից: Հաղթանակի դեպքում թիմին տրվում է 2 միավոր, ոչ-ոքին գնահատվում է մեկ միավորով:
2005-ի հունիսին քաղաքացի Զ. Բ.-ն ձեռք էր բերել մեկսենյականոց բնակարան Երեանում, վճարելով 10 700 ԱՄՆ դոլար բնակարանի սեփականատիրոջ դստերըՙ Էմմա Ղազարյանին: Սակայն արդեն մեկուկես ամիս անց, 2005-ի օգոստոսի 8-ին Երեւանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը նույն Է. Ղազարյանի հայցի հիման վրա առուվաճառքի պայմանագիրը ճանաչել էր անվավեր, քանի ...
Ոստիկանությունից հաղորդում են, որ Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նալբանդյան փողոցի 110 շենք 54 բնակարանում սպանություն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը սուր-կտրող-ծակող գործիքով 3 անգամ հարվածել է նույն տան բնակչուհի, 1948 թ. ծնված Թամարա Հովհաննիսյանի պարանոցին, սպանել նրան, ննջասենյակից հափշտակել 370000 դրամ, ...
Ըստ «Նոյյան տապանի», կիրակի լույս երկուշաբթի ժամը 4.00-ին Նյու Յորքի Մուրեյ Հիլլ թաղամասում տեղի է ունեցել հրաձգություն. կրակոցի թիրախ են դարձել երեք հոգի, որոնք դուրս էին գալիս Սուրբ Վարդան տաճարում տեղի ունեցած արարողությունից: Ինչպես հաղորդում է Ասոշիեյթեդ պրեսը, վերքերը մահացու չեն: Վիրավորներից երկուսին տեղափոխել են Բելըվյու հիվանդանոց, երրորդի անձն առայժմ ...
Տարբեր լեզուներով եւ խոշոր տպաքանակներով Նինա Մաքսիի «Баку-90...» վավերապատում-գրքի («Ազգ», 20.06.2008, 13.11.2008) լույսընծայմանն աջակցելու նպատակով կարելի է դոլարային փոխանցումներ կատարել VTB բանկին (աջակիցների անունները կհրապարակվեն).