Միշտ էլ հետաքրքրական է հետեւել եվրոպական տարբեր կառույցների չինովնիկների այցին Հայաստան, այդ ժամանակ է միայն, որ բացահայտ երեւում է, թե ինչքանով է մեր երկիրն ազատ ու անկախ: Եվրոպական կառույցների տարբեր տրամաչափի ներկայացուցիչների այցերը, լինեն դրանք ԵԽԽՎ համազեկուցողները, Ագոյի կամ մեկ այլ խմբի անդամները, ցուցադրում են մեր երկրի թե՛ իշխանությունների եւ ...
Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի առաջարկը կքննարկվի հաջորդ երկուշաբթի` հունվարի 26-ին, Ստամբուլում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Հնգակողմ պլատֆորմ (Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան եւ Վրաստան) ստեղծելու վերաբերյալ թուրքական կողմի առաջարկը քննարկվելու է փոխարտգործնախարարների մակարդակով: Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը կմասնակցի հունվարի ...
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օրերս ելույթ ունենալով Արցախի պետհամալսարանի խորհրդի ընդլայնված նիստում, նշել է, որ ոլորտի զարգացման ուղղությամբ պետությունը հետեւողական քայլեր է անում կրթական օջախների կառուցման, վերանորոգման ու վերազինման, դասախոսական կազմի սոցիալական վիճակի եւ աշխատանքային պայմանների բարելավման առումներով: Մասնավորապես, այս տարվա պետբյուջեում կրթության եւ գիտության բնագավառին հատկացված գումարները 1,8 միլիարդ ...
«Կ՛երեւի հայերը պէտք եղած դասը չեն քաղած 1915-ի փորձառութենէն... Մենք կրնանք այսօր ալ քանի մը ռումբ ղրկել սահմանէն անդինՙ մեր ռազմափորձերուն ընթացքին...»:
Խոսքը Հայոց ցեղասպանության մասին է եւ այս արտահայտությունը Թուրքիայում, որպես կանոն, օգտագործվում է «այսպես կոչված» բառակապակցությամբ: Այս մոտեցումը, ըստ երեւույթին, վերանայվում է Թուրքիայում, որ «Միլլիեթ» թերթը հունվարի 21-ի համարում գրել է. «8-րդ դասարանցիներին «Հեղափոխության պատմություն» առարկան ուսուցանելիս, ուսուցիչներն այլեւս «անհիմն» կամ «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտության փոխարեն օգտագործելու են «1915-ի ...
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարաբյանին: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ավանդական կուսակցության պատմական դերակատարությունն ու նրա մեծ ավանդը հայապահպանության, Հայ դատի հետապնդման եւ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Գրող, հրապարակախոս, Աժ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը փորձում է յուրաքանչյուր հարցի պատասխանել ծայրահեղ անկեղծ` անկախ այն բանից, թե իր խոսքերից որ քաղաքական ուժը կվիրավորվի: Դեռեւս 2 ամիս առաջ Ալվարդ Պետրոսյանը հույս էր հայտնում, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում Հայաստանին ձայնի իրավունքից չեն զրկի: Երեկ «Հայացք» մամուլի ակումբում Պետրոսյանը կրկին համոզմունք հայտնեց, որ ...
Պատմական Էրեբունի (Արին բերդ) ամրոցի տարածքում հռչակված Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) փորձում է սրբագրել նախկին դաշինքների սխալները եւ իրականացնել Հայաստանի եւ սփյուռքի հայ ազգայնականների փափագը` հզոր եւ միասնական ազգայնական ուժի ձեւավորումը: Համախմբումը Իրանի, Ռուսաստանի, արաբական, եվրոպական երկրների ազգայնական ուժերի հետ արդեն ունի հարաբերություններ: Իսկ Հնդկաստանի, Տաջիկստանի արիական միության հետ փորձում ...
Միացյալ Նահանգների նոր նախագահի երդմնակալության արարողությունը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հիացմունքն է առաջացրել, բայց եւ փիլիսոփայական մտորումների առիթ տվել. «Ով ոչինչ էր, նա դառնում է ամեն ինչ»:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մեկ տարով երկարացրեց 2007-ի դեկտեմբերին «Հայէկոնոմբանկին» 15 մլն դոլար ընդհանուր գումարով սինդիկացված վարկի 5 մլն դոլար առաջին մասնաբաժնի մարման ժամկետը: Այս մասին երեկ «Հայէկոնոմբանկում» հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը: Նա նաեւ հայտնեց, որ «Հայէկոնոմբանկը» ՎԶԵԲ-ի կողմից ճանաչվել է «Առեւտրի ...
«Արմավիա» ավիաընկերության կողմից Երեւան-Բեյրութ չվերթի դադարեցումը անհանգստություն է առաջացրել լիբանանահայության մեջ: Այդ մասին անդրադարձ է եղել տեղի հայկական մամուլում: Մասնավորապես ՀՅԴ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահեն Գանտահարյանը, պատասխանելով «Ասպարէզ» թերթի հարցին, անհամաձայնություն է հայտնել Երեւան-Բեյրութ չվերթի թեկուզ ժամանակավոր դադարեցմանը, քանի որ այդ չվերթը «Գաղութ-Հայաստան կապի խնդիր է»: Նա համեմատություն է ...
Ինչպես հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչությունը, երեկ ՀՀ նախագահ, «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հիմնադրամի նախագահության որոշումը` գործադիր վարչության տնօրենի պարտականությունները Արա Վարդանյանին հանձնելու կապակցությամբ: Արա Վարդանյանը հիմնադրամում աշխատում է 2004-ից` նախ արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, այնուհետեւ` փոխտնօրեն: 2008-ի հունիսից նշանակվել է ...
«Տասնյակ զարգացող երկրներ դիտավորյալ ուռճացնում են մահացու հիվանդությունների դեմ պատվաստումներ ստացած երեխաների թիվը, որպեսզի ՄԱԿ-ի հովանավորած ծրագրերից ավելի շատ փող կարողանան կորզել», գրում է «Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալության լոնդոնյան թղթակից Մարիա Չենգը, հենվելով «Լանսետ» (նշտար) բժշկական ամսագրի տվյալների վրա:
Այդ մասին հունվարի 21-ի համարում գրել է թուրքական haberler.com կայքէջը, արձագանքելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նույն օրվա ասուլիսին, որը հրավիրված էր 2008-ի դիվանագիտական տարին ամփոփելու նպատակով: Մամուլի ասուլիսում Նալբանդյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին եւ մասնավորապես ասել. «Մեր մոտեցումը չի փոխվելՙ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, մենք ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը նոր մրցաշրջանում հանդես կգա Հունաստանի Սալոնիկ քաղաքի ՊԱՕԿ թիմում: 2007-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը, որ անցած տուրի 4 տարվա պայմանագիր էր կնքել Շվեդիայի ԳԱԻՍ-ի հետ, ՊԱՕԿ-ում հանդես կգա վարձավճարով, որի ժամկետն առայժմ կես տարի է:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում պայքարը չեմպիոնի տիտղոսի համար վերջնագծում ավելի է թեժացել: Այդ պայքարում առայժմ ամենահաջողակը գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն է: Նրա ավելի փորձառու մրցակիցներին ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել Քոթանջյանի առաջխաղացումը: Վերջին տուրերում Տիգրանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ մոտ է վերջնական հաջողության:
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի հերթական առաջնությունը: Վերջին տարիներին Հայաստանը մարզաձեւի միջազգային մրցումներում ներկայացնում էր Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը: Սակայն նրանք արդեն հրաժեշտ են տվել մեծ սպորտին: Անաստասիան անցած տարի վնասվածք էր ստացել, բացի այդ էլ այս զույգի տարիքն արդեն 30-ն անց էր:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել երկու նոր հուշադրամ: Առաջինն արծաթե հուշադրամ է, որը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակում: Այն նվիրված է Լեւ Յաշինին:
«Ազգը» արդեն հայտնել է, որ նախորդ օրը հարձակման է ենթարկվել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանը: Ըստ «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբույժ Արթուր Քոչարյանի , Բաբաջանյանի վիրահատությունը տեւել է շուրջ 4 ժամ, վնասված են եղել նրա ձախ վերին եւ ...