AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#007, 2009-01-21 > #008, 2009-01-22 > #009, 2009-01-23 > #010, 2009-01-24 > #011, 2009-01-27
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 23-01-2009



Տեղադրվել է` 2009-01-23 00:00:44 (GMT +04:00)

ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ազգը» արդեն հայտնել է, որ նախորդ օրը հարձակման է ենթարկվել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանը: Ըստ «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբույժ Արթուր Քոչարյանի , Բաբաջանյանի վիրահատությունը տեւել է շուրջ 4 ժամ, վնասված են եղել նրա ձախ վերին եւ ստորին վերջույթները, մկանները, նյարդերը եւ զարկերակը: Ներկայումս Հ. Բաբաջանյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ եւ նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Ինչպես «Արմենպրեսին» հայտնեց ԴԱՀԿ ԱԾ մամլո քարտուղարը, ծառայությունում Հայկ Բաբաջանյանը վարում է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերող կատարողական վարույթները: ԴԱՀԿ ծառայությունը չի բացառում, որ դեպքը կարող է անմիջական կապ ունենալ հարկադիր կատարողի ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Իր հերթին «Բջնի հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը երեկ հայտարարություն է տարածելՙ դատապարտելով Հ. Բաբաջանյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը: Ընկերությունը անդրադարձել է նաեւ «մամուլում շրջանառվող լուրերին եւ ակնարկներին»: Հայտարարության մեջ ասվում է. «Մեր կազմակերպությունը գործում է օրենքի դաշտում: «Բջնի» ընկերությունը երբեք չի փորձել ու չի փորձում գործել օրենքից դուրս»: Վերջինս նաեւ իր վարկածներն է առաջարկել տեղի ունեցածի կապակցությամբ, հերքելով իրենց կազմակերպության մասնակցությունը այդ հանցանքի կատարման մեջ, նշելով, որ «հարկադիր կատարող Հ. Բաբաջանյանը շարքային աշխատակից է, որը տեղյակ չէ նույնիսկ իր կատարողական վարույթի նյութերին»: «Բջնի» ընկերությունը տեղի ունեցածում մեղադրում է գործող իշխանություններին. «Կարծում ենք, զուգադիպություն չէ աճուրդի այս նախաշեմին նման եղանակով վարկաբեկել «Բջնի» ընկերությանը եւ հասարակության հարգանքը նվազեցնել վերջինիս նկատմամբ: Համոզված ենք, որ այս վարկածի ուղղությամբ նույն իշխանության մասը կազմող իրավապահները որեւէ գործողություն չեն կատարի»: Ընկերությունը հույս է հայտնում, որ իրավապահ մարմինները շատ արագ կբացահայտեն իրական հանցագործին:

Այս պայմաններում իշխանական որոշ լրատվամիջոցներ հիշեցնում են Խ. Սուքիասյանի հորՙ ժամանակին կատարած սպառնալիքը «Բջնիին» տիրանալու հավակնություն ունեցողներին պատժելու մասին:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 23-01-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua