Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 100 տոկոսին մոտեցող հավանականությամբ ձայնի իրավունքից չի զրկի Հայաստանի պատվիրակությանը, բայց դեռեւս «7-ի գործը» կմնա հիմնական պահանջ: Այսօր առավոտյան ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը կրկին կանդրադառնա Հայաստանի հարցին` Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման գնահատականը տվող բանաձեւի նախագծում վերջին փոփոխությունները քննարկելու նպատակով:
Կզրկե՞ն, չե՞ն զրկի: Կարծես ամեն ինչ արդեն ասվել է: Նույնիսկ պետք եղածից ավելի: Հնչել են բոլոր` կարելի թե անկարելի ենթադրությունները, կանխագուշակումները, հոխորտանքներն ու սպառնալիքները, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ճամբարներից: Նույնիսկ կրկնվել է Լաֆոնտեի հայտնի առակի` աղվեսի եւ խաղողի վիճակը` աղվեսի դունչը չհասավ խաղողի ողկույզին, ասաց` խակ է: Պատրաստ է անշուշտ ...
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այս նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, չորեքշաբթի օրը բավականին երկար տեւող քննարկմամբ կանդրադառնա Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետեւանքներին ու դրանց առնչվող ԵԽԽՎ բանաձեւի կատարմանը, որով առաջարկվում էր Ռուսաստանին վերանայել Հարավային Օսիան ու Աբխազիան ճանաչելու որոշումը: Այս հարցն էլ կարծես այս անգամ դարձել է Ռուսաստանի հետ այլ տոնով խոսելու ...
«Ջավախքի խնդրի նկարագիրը փոխվեց 2005-ից: Եթե մինչ այդ ջավախահայերը ինքնաբուխ, հիմնականում անկազմակերպ տրամադրություններով էին գնում ինքնակարգավորման, ապա 2006-ից վրացահայերի մոտեցումները փոխվեցին, նրանք վրացական իշխանություններից պահանջեցին հաշվի առնել հայերի էթնիկ իրավունքները», երեկ «Ուրբաթ» ակումբում նկատեց «Երկիր» հայրենակցական միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունին : Այդ ժամանակահատվածից միությունը կազմակերպել է սեմինար` ...
BBC News լրատվական գործակալության աշխատակից Սառա Ռեյնսֆորդը Ստամբուլից ահազանգում է «խիստ մտատանջող» մի երեւույթի առնչությամբ, որն սպառնում է Թուրքիայի աշխարհիկ, ոչ բարեպաշտ մահմեդական քաղաքացիներին:
Ստամբուլի դատարանում «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հերթական դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել գլխավոր մեղադրյալների միջեւ: Յասին Հայալի եղբայրը` Օսման Հայալը, որը նույնպես դատարանի առջեւ կանգնած 20 ամբաստանյալների թվում է, փորձել է պաշտպանել իր եղբորը եւ ամեն ինչում մեղադրել մեկ այլ գլխավոր մեղադրյալ Էրհան Թունջելին: «Երբ ...
Նախագահի նստավայրից երեկ հաղորդագրություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու: Ցյուրիխում նախատեսվում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նշվում է, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ցյուրիխյան հանդիպումը երրորդն է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: ...
Հայերիս հանդեպ գործադրված Մեծ եղեռնի պատճառով մենք կորցրեցինք մեր հայրենիքը, եւ պատմական Հայաստանում մեր թողած ժառանգությունն այդ ժամանակներից կա՛մ համակարգված քանդման է ենթարկվում, կա՛մ էլ ներկայացվում որպես նվաճողների սեփականությունը: Աղթամար կղզում վեր խոյացող Սուրբ Խաչ եկեղեցին կորցրել է սուրբ կոչվելու ամեն մի հատկանիշ, քանի որ նրա գմբեթի վրա ծածանվող թուրքական ...
Անկարայի դատախազությունը դադարեցրել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության համար հրապարակավ ներողություն խնդրելու Թուրքիայում ծավալված արշավի կապակցությամբ հետաքննությունը: Որոշման մեջ ասված է, որ դատախազությունն արշավի նախաձեռնողների քրեական հետապնդման անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «ժողովրդավարական հասարակություններում տարբեր հայացքների ազատությունը պաշտպանվում է խոսքի ազատության սկզբունքի շրջանակներում»: Հետաքննությունը հունվարի սկզբին սկսվել էր Անկարայի դատախազություն ...
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկի նախօրեին Հայաստանի ԱԺ նախագահը ստորագրել է մի հրամանագիր, որով ստեղծվելու է աշխատանքային խումբ` ՀՀ քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարող օրենքի նախագիծ մշակելու համար: Աշխատանքային խմբի ղեկավարն է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, խմբի անդամ են Արմեն Ռուստամյանը, Ավետ Ադոնցը, Արծրունի ...
Հունվարի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տարեկան հաշվետու զեկույցը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Մի խումբ երիտասարդներ վերջերս անդամակցել են ՌԱԿ Դետրոյթի «Արշակ Չոպանյան» մասնաճյուղին, տեղեկացնում է այդ առթիվ ստացված հաղորդագրությունը: Պաշտոնական երդմնառությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին: Բացման խոսքով հանդես է եկել մասնաճյուղի ատենապետ Հակոբ Ալեքսանյանը: Այնուհետեւ ներկայացվել է դոկտ. Հարություն Արզումանյանի պատրաստած վավերագրական կարճ տեսաֆիլմը ՌԱԿ պատմության եւ գործունեության մասին: Հանդիսությանը ներկա ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության իրականացրած աշխատանքներով պարզվել է, որ 2008-ի հունվարին աշխատանք փնտրողների եւ գործազուրկների թիվը 2007-ի դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել է: Սակայն այս տարվա հունվարի 23-ի տվյալներով, եթե դեկտեմբեր ամսին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 90600, ապա այժմ գործազուրկների թիվը կազմում է 95000: Այս ...
- Տարօրինակ պիտի թուէր որեւէ հայու համար տեսնել բոլորովին նորակազմ համայնքէ ներս իր, մանաւանդ հայերէն լեզուով, թերթը: Թերթ մը, որ տարածուն է եւրոպական ցամաքամասէն ներս նաեւ: Ի՞նչն էր դրդապատճառը նման թերթ մը հրատարակելու, մանաւանդՙ բոլորովին անձնական նախաձեռնութեամբ:
Սեւակի 85-ամյա հոբելյանին կազմակերպված միջոցառումն անցավ ինչպես հարկն էր. հրավիրվել էին գրողներ, նվագախումբ, երգչախումբ, բանաստեղծի գրական ժառանգության գիտակներ ու պարզապես «սկսնակներ»: Դրվատանքի ու երկրպագության խոսքերի հեղեղը, հյուրերի բազմազանությունը, տարբեր տարիքի ու սեռի ասմունքողները, սակայն, գոնե իմ խորին համոզմամբ, կարծես շրջանցեին այն լուսավոր ու անմեկնելի մթնոլորտը, որը հատուկ է միայն Սեւակին...
Երբ խոսում են բարեփոխումներից, առաջին մղումով հավատում եմ, բայց հակասական ապացույցների հազարավոր քանակություն վայրկենապես հառնում ու ջախջախում է հավատս: Մնում է լավատեսության թեթեւ նշույլ` այն էլ հույսի տեսքով:
Լիլիթ Իսոյանը Կազանում է ապրում արդեն 11 տարի: Ընտանիքով տեղափոխվել էին, երբ 6 տարեկան էր: Հայրը ԽՍՀՄ տարիներին այստեղ էր բանակ ծառայել, հետո էլ ավարտել համալսարանը եւ աշխատանքի անցել Կազանում: Մայրը Հաղպատի բնակիչ էր: Մինչեւ Ռուսաստան տեղափոխվելը տարվա մի մասն ապրում էին Հաղպատում, մյուսը` Կազանում: Դպրոցը Լիլիթն ավարտել է Կազանում, ...
Իրան-Հայաստան բարեկամության միությունը (ԻՀԲՄ), որն արդեն երկու տարի գործունեություն է ծավալում Իրանում, հունվարի 10-ին Թեհրանի «Արասբարան» (հոնար) մշակութային կենտրոնում կազմակերպել էր Իրան-Հայաստան 15-ամյա բարեկամական գործունեությանը նվիրված ձեռնարկում:
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը տեղի ունեցավ շախմատի Հայաստանի ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսը, որին ներկա էին 137 պատգամավորներից 129-ը: Ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միայն կոնֆերանսի ավարտական մասում միացավ աշխատանքներին:
Բավական լարված մրցապայքարում անցավ շախմատի տղամարդկանց 69-րդ առաջնությունը, որի պարգեւներն էին վիճարկում 14 շախմատիստներ: Չեմպիոնության հարցը վճռվեց ավարտական երեք տուրերում: Բավական ժամանակ աղյուսակը միանձնյա գլխավորած Տիգրան Քոթանջյանին չհաջողվեց առաջնությունն ավարտել 1-ին տեղում: 11-րդ տուրում Տիգրանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Պետրոսյանի հետ, իսկ ահա հաջորդ տուրում Արտաշես Մինասյանից կրած պարտությունը փաստորեն ճակատագրական ...
Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը հաջող են հանդես գալիս հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում: 5-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանին հաղթելուց հետո, Լեւոն Արոնյանը, որ մեկնարկում պարտիաներն ավարտել էր ոչ-ոքի, կրկին շարունակեց այդ շարքը: Վերջին երեք տուրերում նա հաշտություն կնքեց Վասիլի Իվանչուկի, Սերգեյ Կարյակինի եւ վան Վելիի հետ: 8 ...
Ինչպես եւ սպասվում էր, շախմատի Հայաստանի գործող չեմպիոնուհի Լիլիթ Գալոյանը պահպանեց իր տիտղոսը: 10 շախմատիստուհիների մրցավեճում Գալոյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ երկրորդ տարին անընդմեջ արժանիորեն նվաճեց ուժեղագույնի տիտղոսը: Լիլիթը մասնակիցներից միակն էր, որ պարտություն չկրեց:
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ծննդավայր Կեսարիայում: Նման որոշում է կայացրել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպումը տեղի է ունենալու 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Կեսարիայի «Քադիր Հաս» մարզադաշտում, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 1-ը: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր ...
Մի քանի տարի առաջ էր, երբ տարածվեց այժմ հանգուցյալ նկարչուհի Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանիՙ Տերյան փողոցի բնակարանում կատարված գողության լուրը: Պարզ, անշուք բնակարանի մի անկյունում ինքն ու դուստրն էինՙ շվարած-նստած: Բնակարանը բավականին անապահով էր անվտանգության տեսանկյունից, որքան հիշում եմ, գետնից ոչ այնքան բարձր գտնվող պատուհանները երկաթե ճաղավանդակով անգամ ապահովված չէին, փայտե դուռ ...
Հունվարի 27-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 28-ին եւ 29-ին` առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում եւ Շիրակում` մառախուղ: Քամին հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ, որն առանձին վայրերում կուժգնանա 13-18 մ/ վրկ-ով: Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 30-ի գիշերը նույնքանով կբարձրանա: Ըստ «Արմենպրեսի», Երեւանում հունվարի 27-ին հնարավոր են տեղումներ, 28-29-ը ...