AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#016, 2009-02-03 > #017, 2009-02-04 > #018, 2009-02-05 > #019, 2009-02-06 > #020, 2009-02-07
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 05-02-2009



Մշակույթ

Տեղադրվել է` 2009-02-05 13:05:02 (GMT +04:00)

ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

ԼԻԼԻԹ ՅՈԼՉՅԱՆ

Եկեղեցաշինությունը մեր ժողովրդի մշակույթի կարեւորագույն մասն է: Դարերի ընթացքում, բնական աղետներից եւ պատերազմներից ճարտարապետական կոթողներն ավերվում են` առաջացնելով վերանորոգման անհրաժեշտություն: Վերոնշյալի կարիքն ունեն բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում նաեւ Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այն 18-րդ դարի շինություն է` ռուսական ճարտարապետությանը հատուկ ոճով, որը 2007-ին ավերակներից վերականգնվել է, խորանը պատկերազարդվել:

Խորանի պատկերազարդման աշխատանքները կատարել է որմնանկարիչ Լեւոն Զաքյանը: Զրույցի ժամանակ նա նշեց, որ ռուսներից ներմուծված 18-րդ դարի ճարտարապետություն է. «Փորձեցինք պահպանել եւ ձեւավորեցինք: Խորանը սրբատաշ քարերից Էր, մենք ծեփել տվեցինք եւ արդյունքում ստացանք այն, ինչ կա այժմ,-ասաց նա,-քանի որ եկեղեցին Սուրբ Հովհաննես Մկրտչի անունով է, այստեղ բարեխոսը Հովհաննես Մկրտիչն է եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Այս եկեղեցում որմնանկարիչն աշխատել է 2 ամիս` աշակերտ Արտյոմ Մելքոնյանի հետ: Վերականգնման աշխատանքներից առաջ Լեւոն Զաքյանն արտագրել է պատերի գրությունները, ապա դրանք վերականգնել: Եկեղեցիներում որմնանկարները եւ հոգեւոր թեմաներով նկարները դարձել են նրա ստեղծագործական կյանքի անբաժանելի մասը: Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցին նույնպես վերանորոգվել է 1990 թվականին եւ այսօր արդեն կատարվում են շրջակայքի բարեկարգման աշխատանքներ: Հոգեւոր հովիվ Տեր Սահակ քահանա Սահակյանը, որ 1990-ից Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվն է, ակնհայտ կերպով զգում է տարբերությունը: Ինչպես նշում է Տեր Սահակը` շատ վատ վիճակում են նաեւ եկեղեցու նկարները:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պատվերով 1997-ին Զաքյանը վերանորոգել է որմնանկարները` պահպանելով ամեն մանրուք:

«Շատ եմ կարեւորում որմնանկարների դերը, հատկապես այն նկարների, որտեղ հոգի է դրված եւ զգացմունք: Որմնանկարչի աշխատանքին նայելով ամեն մի նկար, ոչ թե պարզ, սովորական պատկեր է, այլ այդ նկարներով մարդ կարողանում է հոգու աչքերով միավորվել պատկերված Սրբինՙ նրան ունենալով իբրեւ բարեխոս: Հենց այդպիսին են Լ. Զաքյանի սրբանկարները», որմնանկարչի գործը գնահատեց Տեր Սահակը:

Տեր հայրը համոզված է, որ յուրաքանչյուր գործ պետք է սկսել աղոթքով ու հավատքով, առավել եւս, երբ արված աշխատանքը վերաբերում է եկեղեցուն:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 05-02-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua