Փետրվարի 6-8-ը Մյունխենում անվտանգության քաղաքականության հարցերով գումարված 45-րդ համաժողովին մասնակցել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Փետրվարի 7-ին նա ընդունել էր Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանին, իսկ հաջորդ օրվա ելույթում, ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ակնարկի, ասել. «Ես բազմիցս հայտարարել եմ եւ հիմա կրկնեմՙ մենք կռվելուց չենք վախենում, պարզապես պատերազմ ...
Պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցինՙ «Ինչպե՞ս կմեկնաբանեք «Հյուրիեթ» թերթում հրապարակված լուրը Թուրքիայի միջնորդությամբ ԼՂ հարցում ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ», ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը պատասխանել է. «Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվում: Ինչպես բազմիցս նշել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ...
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մի թեմա է, որ հետաքրքրում է Թուրքիային, սակայն այն լուրերը, թե Թուրքիան ներառված է հիմնախնդրի կարգավորման ծրագրում, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը : Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակը նշել է, որ Անկարան աջակցում ...
Ես տեղեկացված չեմ մոտակա ժամանակները ղարաբաղյան հակամարտության առնչությամբ որեւէ փաստաթղթի ստորագրման մասին, հայտնել է Մեթյու Բրայզան: «Ես ծանոթ չեմ նաեւ Հայաստանում մեր դեսպանի հայտարարությունից մեջբերումներին, սակայն հույս ունեմ, որ ամռանը պայմանավորվածություն ձեռք կբերվի հիմնարար սկզբունքների շուրջ: Այնուամենայնիվ դժվար է ասել, կստորագրվի՞ արդյոք այդ ժամանակամիջոցում որեւիցե փաստաթուղթ: Եթե հիմնարար սկզբունքները համաձայնեցվեն, ...
ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ջավահիրլի բնակավայրի հարավարեւելյան ուղղությամբ` համաձայն ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռքբերված պայմանավորվածության: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին (Մեծ Բրիտանիա) եւ ...
Հայաստանյան հասարակությունը վերջին տարիներին սկսել է հետաքրքրություն դրսեւորել աշխարհի բացարձակ կառավարմանը ձգտող մութ ուժերի քողազերծմանը միտված հրատարակությունների նկատմամբ: Այդ շարքից են «Սիոնի իմաստուններուն փրոթոքոլները» եւ Գերի Կահի «Աշխարհի գրավման ճանապարհին» գրքերի հայերեն թարգմանությունները (2006 թ.): Հասարակական հայտնի գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի նախաձեռնությամբ 2008 թվականի աշնանը Երեւանում լույս տեսավ հերթական գիրքը` բրիտանացի ...
Ռուսաստանյան զինվորականները հետեւակի մարտական մեքենա եւ 50 զինծառայող էին տեղակայել Քվեմո Նիկոզի գյուղի մոտ, որ գտնվում է վրացական ուժերի կողմից վերահսկվող տարածքում, Գորի քաղաքից 25 կմ հեռավորության վրա: Երեկ այսպիսի հաղորդագրություն էին տարածել վրացական լրատվամիջոցները, հղում կատարելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը, հավելմամբ, որ այդ տեղաշարժի մասին հայտնի էր դարձել տեղական ...
«Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածն այս անգամ նախագահական խոստումների կատարումը վերահսկող նոր կայքի մասին է:
Մեր ներկա համարի 4-րդ էջում ներկայացնում ենք ողջ աշխարհում մեծ հետաքրքրություն ստեղծած, բայց համեմատաբար շատ քիչ տպագրվածՙ Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն. համաշխարհային կառավարության գաղտնիքները» աշխատության մասին Գեւորգ Յազըճյանի գրախոսական-նկարագրականը: Գիրքը հայերեն թարգմանությամբ (թարգմանիչՙ Վարազդատ Ավագյան) լույս է տեսել 2008-ին, Երեւանում (հրատարակիչՙ Խաչիկ Ստամբոլցյան), եւ արդեն իսկ մեծագույն հետաքրքրություն է առաջացրել ...
Վերջին երկու շաբաթների ընթացքում ամերիկյան մոտ 20 ինտերնետային խոշոր կայքեր ու բլոգներ անդրադարձել են հայաստանցի լրագրող Աննա Կարապետյանի բաց նամակին, որն ուղղված է խոսքի ազատության ու իրավապաշտպան միջազգային կազմակերպություններին: Նամակի մեկնաբանությունն ու բուն նամակը հայտնվել են նաեւ այնպիսի հեղինակավոր թերթերի ինտերնետային կայքէջերին, ինչպիսիք են «Նյու Յորք թայմսը» (New York Times) ...
Բաքվում փետրվարի 11-ի առավոտյան սպանվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռաիլ Ռզաեւը: Իրավապահ մարմիններում Trend News-ի թղթակցին ասել են, որ Ռզաեւի վրա կրակել են տնից դուրս գալու պահին: Չնայած շտապ հոսպիտալացմանը, գեներալին փրկել չի հաջողվել:
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանիՙ Հայաստանը հետաքրքրված է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ֆինանսական հաշիվներն իրականացվեն ազգային արժույթներով, ոչ թե դոլարով կամ եվրոյով, քանի որ դա հանգեցնում է արտարժութային ռիսկերի դիվերսիֆիկացման եւ կրճատում գործարքավարական ծախսերը: Այդ մասին վարչապետն ասել է «Ռեգնում» գործակալության թղթակցին: Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք անցումը ռուբլուն` ...
Անցած ուրբաթ, երբ մենք խորհրդարանական ուժերին հարցնում էինք, թե արդյոք կազմո՞ւմ են իրենց համամասնական ցուցակները` Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար, որոնք, ըստ որոշ լուրերի, տեղի են ունենալու մայիսին, առանձնապես որոշակի պատասխաններ չստացանք: Մինչ այդ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը մեզ հիշեցրել էր, ...
Տոնավաճառներում առեւտրով զբաղվողների խնդիրները միայն հսկիչ-դրամարկղային մեքենաներով չեն պայմանավորված: Նրանցից ողջամիտները «ՀԴՄ-ներ չենք ուզում» բղավելու փոխարեն բարձրացնում են հարցադրումներ, որոնք օբյեկտիվ պահանջներ են եւ պետք է արժանանան կառավարության համապատասխան արձագանքին: Իրենց խնդիրներն ու դժգոհությունները Մալաթիայի փողոցի երկայնքով ձգվող 2 ոչ մեծ տոնավաճառներից մեկիՙ «Ռիմուլիկ» տոնավաճառի առեւտրականները խնդրեցին բարձրաձայնել մեր թերթի ...
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած հոգեբանական խնդիրներն ու ցնցումները հաղթահարելու համար պետք է համախմբվել, համոզված է հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը : Ամեն երեւույթ ունի դրական ու բացասական կողմեր, այս առումով ճգնաժամը կարող է նպաստել հասարակության միավորմանը, քանի որ խնդիրը համընդհանուր է: «Տնտեսական ճգնաժամի հետեւանքները կրում են հասարակ ...
Սրտխառնոցը, թույլ ջերմությունն ու գլխապտույտը տուբերկուլյոզի հիմնական ախտանշաններն են: Հիվանդությունը կարող է առաջանալ հատկապես կենցաղային վատ պայմաններից, վատ սնվելուց ու վարակված հիվանդի հետ շփվելուց: Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար Վահան Պողոսյանը նշում է, որ հասարակության մեծ մասն ահաբեկված է հիվանդությունից: Նրանց հիմնական մասը նախընտրում է հիվանդությունը գաղտնի ...
Ազգությամբ, տարիքով, ստեղծագործական ժառանգության չափ ու քանակով, ճանաչումով տարբեր երկու գրողՙ Լիա Իվանյանն ու Յուրի Պոլյակովը , որ մեր ժամանակակիցներն են, ինձ համար բացահայտվեցին միաժամանակ եւ մեկը մյուսի միջոցով: Պոլյակովի համբավն արդեն վաղուց է իր երկրի` Ռուսաստանի սահմաններից անցել, իսկ գործերի տպաքանակը մի քանի հրատարակությունով եւ ...
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Տոների եւ տոնական ամսաթվերի» օրենքի մեջ փոփոխությունների օրինագիծը` օգոստոսի 11-ը ճանաչել Ազգային ինքնության օր, Մատենադարանի հնագույն ձեռագրերի ինստիտուտի ավագ գիտաշխատող Վարդան Դեւրիկյանի մտահոգությունն է առաջացրել: Հիշեցնենք, որ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել Դաշնակցություն կուսակցությունը:
Հայաստանի ազգային արխիվի ֆոնդից 2008-ին օգտվել է աշխարհի տարբեր երկրների 10 քաղաքացի: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ֆոնդերից օգտվել են Ճապոնիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Ավստրիայի 1-ական, ԱՄՆ-ի` 3, Իրանի` 2 ուսումնասիրողներ: ԱՄՆ-ի քաղաքացիներն ուսումնասիրել են «Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի տարածքային հարցերի մասին. 1914-1917 թթ.», «Ալեքսանդրապոլի ճարտարապետությունը 19-րդ ...
Երեքամյա ժամկետի ավարտից հետո Գրինֆիլդի (Վիսկոնսին, ԱՄՆ) բնակիչ, հայազգի հասարակական գործիչ եւ դաստիարակ Շերլի Սարյանը մեծ հույսեր ունի վերընտրվելու ապրիլի 7-ին կայանալիք քաղաքային վարչության ընտրության ժամանակ, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 10-ի համարը: Նրա օգտին է խոսում ոչ միայն հարյուրավոր մարդկանց դիմումներին ժամանակին արձագանքելը, այլեւ քաղաքի նոր գրադարանի ...
«Ազգ» օրաթերթը շարունակում է համագործակցությունն Ազգային գրադարանի հետ ու իր ընթերցողներին է ներկայացնում 2009-ի հոբելյանական տարեդարձները: «Հիշարժան տարեթվեր» գրքույկը կազմել է Գայանե Կարապետյանը , խմբագրել` Ռաֆիկ Ղազարյանը : Գրքույկը հրաշալի օգնություն է գրադարաններին, զանգվածային լրատվամիջոցներին, տեղեկատվական հաստատություններին ու կազմակերպություններինՙ 2009-ի հոբելյանական ...
«Կամ ես եմ քայլում խոնավ երկնքով/Կամ իրականությունն է այսքան օտար/Ես ցեխի մեջ էլ գույն եմ փնտրում/Ու հիմարին հագցնում վեղար», ահա այսպես պատասխանեց երիտասարդ բանաստեղծուհի Անուշ Քոչարյանը, երբ խնդրեցի նրան բնութագրել իրեն:
Օրեցօր ավելանում է Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտելու ցանկություն ունեցող բռնցքամարտիկների թիվը: Թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Նոնիտո Դոները հայտարարել է, որ կցանկանար ռեւանշի հնարավորություն ընձեռել Վախթանգին: Հիշեցնենք, որ ֆիլիպինցի Դոները միակ բռնցքամարտիկն է, որին հաջողվեց 2007-ի ամռանը պարտության մատնել Դարչինյանին` խլելով նրանից IBF-ի վարկածով չեմպիոնական գոտին: Շատերի ...
Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում ընկերական խաղում ուժերը չափեց Լատվիայի ընտրանու հետ: Չնայած երկու թիմերի գործադրած ջանքերին, դարպասները մնացին անառիկ:
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի հավաքականը ցուցակում 9 հորիզոնականով նահանջել է` զբաղեցնելով 121-րդ տեղը: Դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին: Ընդհանրապես առաջին տասնյակում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Բոլոր հավաքականներն էլ պահպանել են իրենց դիրքերը: