ՆԱՀԱՆՋ 9 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի հավաքականը ցուցակում 9 հորիզոնականով նահանջել է` զբաղեցնելով 121-րդ տեղը: Դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին: Ընդհանրապես առաջին տասնյակում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Բոլոր հավաքականներն էլ պահպանել են իրենց դիրքերը: Մեր հավաքականի երեկվա մրցակից Լատվիայի ընտրանին 3 հորիզոնականով բարձրացել է եւ զբաղեցնում է 67-րդ տեղը: Ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի առաջիկա մրցակից էստոնացիները դասակարգման ցուցակում տեղ են զբաղեցրել մեր ֆուտբոլիստների հարեւանությամբ` 122-րդ հորիզոնականում: Իսպանացիներից հետո մեր մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեն թուրքերը, որոնք եզրափակում են լավագույն տասնյակը: Բելգիայի ընտրանին մեկ հորիզոնականով բարձրացել է եւ ընթանում է 53-րդ տեղում: Բոսնիացիներն էլ 2 տեղով առաջադիմել են եւ զբաղեցնում են 59-րդ հորիզոնականը: Նախորդ ամսվա համեմատ ամենամեծ առաջընթացն ունեցել է Նիկարագուայի հավաքականը, որը վարկանիշն ավելացրել է 176-ով եւ միանգամից 50 տեղով բարձրացել է: 33 հորիզոնականով առաջընթաց է ունեցել Պանամայի հավաքականը: Իսկ ահա Եգիպտոսի ընտրանին 15 տեղով նահանջել է: Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները: | 1. Իսպանիա | 1693 | | 2. Գերմանիա | 1403 | | 3. Հոլանդիա | 1357 | | 4. Իտալիա | 1318 | | 5. Բրազիլիա | 1248 | | 6. Արգենտինա | 1181 | | 7. Խորվաթիա | 1175 | | 8. Անգլիա | 1136 | | 9. Ռուսաստան | 1119 | | 10. Թուրքիա | 1040 | | 14. Ուկրաինա | 932 | | 48. Լիտվա | 595 | | 67. Լատվիա | 492 | | 72. Ուզբեկստան | 476 | | 90. Բելառուս | 395 | | 99. Մոլդովա | 362 | | 108. Վրաստան | 327 | | 121. Հայաստան | 278 | | 122. Էստոնիա | 265 | | 136. Ադրբեջան | 213 | | 140. Ղազախստան | 206 | | 147. Տաջիկստան | 162 | | 155. Թուրքմենստան | 131 | | 159. Ղրղըզստան | 112 |
|