Պետությունների անկախության խորհրդանիշների կարեւորագույն բաղկացուցիչն է ազգային դրամական միավորը: Դեռ հնում, երբ որեւիցե իշխանավորի հաջողվել է դրամ հատել, սա միանշանակ ցույց է տվել ոչ միայն այդ երկրի քաղաքական ու տնտեսական հզորությունը, այլեւ անկախության աստիճանը, որը նրան հաջողվել էր հասնել այլ երկրների նկատմամբ: Դրամ արտադրելու հնարավորություն ունեին շատ քիչ պետություններ, եւ ...
Ռուսաստանում ազգամիջյան անառողջ հարաբերությունները, ցավոք, հասել են մի աստիճանի, որ եթե, ասենք, կովկասյան ազգության անձը որեւէ ողբերգական դեպքի կապակցությամբ նույնիսկ ճանաչվել է որպես տուժող կողմ, այնուամենայնիվ չի արժանանում հասարակության կարեկցանքին բացառապես իր «աշխարհագրական» ծագման պատճառով:
Առհասարակ, Թուրքիայի մասին խոսելիս հարկ է կատարել հետեւյալ հարցադրումը. «Ո՞ր Թուրքիան, զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին, Սահմանադրական դատարանի միջոցով դատաիրավական, իսկ Ուսումնական բարձրագույն խորհրդի միջոցով կրթական համակարգը վերահսկող եւ դեռեւս Քեմալ Աթաթուրքի օրոք ձեւավորված առանձնաշնորհյալ ընտրախավին ենթարկվող «խորքային պետությո՞ւնը», թե՞ խորհրդարանական վերջին ընտրություններում ձայների 46,7 ...
Վաշինգտոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանի բացման հարցը տարիներ շարունակ ձգձգվում է, որոշ հայտնի ու անհայտ պատճառներով: «Ազգը» քանիցս անդրադարձել է այդ խնդիրներին: Փետրվարի 15-ին «Վաշինգտոն փոստ» թերթի լրագրող Ջոն Քելլին դարձյալ արծարծում է այդ թեման` պատասխանելով Վաշինգտոնից Մարիլին Ջոնսի նամակին:
Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի քառօրյա նիստը, որը սկսվեց պատգամավորների զգալի մասնակցությամբ, սակայն մինչ նիստի առաջին ընդմիջումը դահլիճը նկատելիորեն դատարկվեց: Նիստի մեկնարկին, երբ հաշվառվում էին պատգամավորները, հայտարարվեց, թե ներկա են 104 պատգամավորներ, ինչին քիչ անց հակադրվեց «Ժառանգության» վարչության նախագահ Անահիտ Բախշյանը ՙ հայտարարելով, թե խորհրդարանի դահլիճում ներկա է 98 ...
ՀՀ քաղծառայության համակարգում հայտնաբերվել է կեղծ դիպլոմով քաղծառայության պաշտոն զբաղեցնելու դեպք, որի կապակցությամբ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ դեպքի հետ կապված բոլոր փաստերն ու անհրաժեշտ այլ տեղեկատվությունը տրամադրվել են ՀՀ դատախազությանը: Մինչ այդ Քաղաքացիական ծառայության խորհուրդը միջնորդություն է ներկայացրել տվյալ քաղաքացիական ...
Ռուսաստանում վերջին ժամանակներս սկսել են կենդանության նշաններ ցույց տալ գրեթե կիսամեռ վիճակում հայտնված դեմոկրատական ընդդիմադիր ուժերը: Փորձեր են արվում ստեղծելու նոր կուսակցություն` ներքին երկպառակություններից հյուծված հների փոխարեն, ջանքեր են գործադրվում միավորելու զանազան կցկտուր շարժումները, հաշտեցնելու դրանց հավակնոտառատ առաջնորդներին եւ այլն:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ նրա ազդեցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա թեմայով տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած մամուլի ասուլիսի բանախոսներն էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եւ «Սինոփսիս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Հայաստանին Եվրոմիության երկրների հետ առեւտրի GSP+ արտոնությունների տրամադրումը պետք է, որ խթան լինի տեղական արտադրողների համար: Խոսքը շուրջ 6400 անուն ապրանքների մասին է, որոնք Հայաստանի արտադրողները կարող են արտահանել ԵՄ երկրներ առանց մաքսատուրքի կամ ցածր մաքսատուրքով: GSP+ արտոնությունների ընձեռած հնարավորությունների մասին գործարարների մոտեցումն իմանալու նպատակով դիմեցինք Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ՀԱԱՊ) ...
Երեկ անդրադառնալով Աջափնյակ թաղամասի 5 շենքերի վիճակին, պրն Բասենցյանը նշեց, որ այդ շենքերը վթարային չեն ու համարվում են 3-րդ աստիճանի, ուստի դրանք 2009 թվին կամրացվեն ու կհանձնվեն բնակիչներին: Իսկ Գարեգին Նժդեհի պողոտա տանող կամուրջը գտնվում է վթարային վիճակում ու այսօրվանից կփակվի վերանորոգման նպատակով: Կամրջի վերանորոգման աշխատանքները իրականացնելու է «Կրիար» շինարարական ...
Սուրբ Էջմիածնի միաբան Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը , Սրբազանին տրվում է արհեստական շնչառություն: Նա ունի գանգոսկրերի վնասվածք եւ գանգուղեղի փակ վնասվածք: Հիշեցնենք, որ Ներսես սրբազանը հարձակման էր ենթարկվել փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը Մայր ...
Երեկ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքները շարունակվելու են նաեւ այս տարի` փողոցների լուսավորություն, ասֆալտապատում: Այս տարի նախատեսվել է կառուցել 7 կմ երկարության ինքնահոս ջրագիծ Նորք-Մարաշ համայնքի անտառներն ու բնակելի տներին կից սեփականաշնորհված հողերը ...
Փետրվարի 22-ին Փարիզի 14-րդ թաղամասի Պլեզանս փողոցի թիվ 11 շենքի ճակատին զետեղվեց ցուցանակ` ի հիշատակ ֆրանսիական Դիմադրության ականավոր գործիչներ Միսաք եւ Մելինե Մանուշյանների, որոնք այդ տանն ապրել էին նախքան 1943 թ. գեստապոյի կողմից Միսաքի ձերբակալվելը: Ցուցանակը հանդիսավորապես բացեցին Շառլ Ազնավուրը, Փարիզի փոխքաղաքապետ Կատրին Վիյո-Շարիեն (Catherine Vieu-Charier), Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ժամանակավոր ...
Կորուսյալ երկրի հայկական կարոտը մի տեւական ժամանակ միայն հոգեւոր կեցության «բնակիչն» էր` արտահայտված բանաստեղծության կամ առհասարակ գեղարվեստական մտաձեւերի, պատկերների մեջ:
Վաստակաշատների մի տեսակ կա, որին տրված կոչումներն ու պարգեւները լինեն-չլինենՙ տվյալ անձանց կենսագրությանը ոչինչ չեն ավելացնի, բացի իրենց լինելիությունը փաստող տողից: Այդ մարդկանց որեւէ պարգեւ շնորհելովՙ հենց բուն պարգեւի արժեքն ու վարկը եւ տվյալ հասարակության ինքնաճանաչումն ու ինքնագնահատականն են այլ մակարդակի բարձրանում:
Արդեն մի քանի ամիս Սունդուկյանի անվան Մայր թատրոնն աշխատում է նոր սկզբունքներով: Գեղարվեստական ղեկավարի փոխարեն թատրոնում ստեղծվել է 14 հոգուց բաղկացած գեղարվեստական խորհուրդ, որտեղ ընդգրկված են ոչ միայն սունդուկյանցիները, այլեւ ներկայացուցիչներ հասարակության լայն շերտերից: Խորհուրդը ղեկավարում է մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը: Կազմում ընդգրկված են Արա Խզմալյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ժիրայր Դադասյանը ...
Այս խոստովանությունը հայ ճարտարապետության մեծ երախտավոր Արմեն Հախնազարյանը փոխանցել էր ինձ Գերմանիայի հինավուրց Աախեն քաղաքի իր առանձնատանը, իր հայախոս գերմանուհի տիկնոջ ներկայությամբ, երբ այցելել էի իրեն «Ազգ» -ի համար հարցազրույց վարելու: Քաղցկեղով ծանր հիվանդ հայ պատմագիտական հուշարձանների անխոնջ ու խիզախ պաշտպանը այդ օրերին մեծ փոթորիկ էր բարձրացրել ՄԱԿ-ում, ...
«Երբ ես մահանամ, գուցե Կանադայում ապրող իմ երեք դուստրերից մեկը վերադառնա եւ հայերի ներկայությունը այստեղ շարունակվի», «Ֆրանսպրես» գործակալության լրագրողին հայտնել է յոթանասունն անց հայազգի Մայքլ Ջոզեֆ Մարտինը, որը համարվում է Դաքայում (Բանգլադեշում) ապրող վերջին հայը:
Վաղը լույս կտեսնի «Մանկապատանեկան ազգ» ներդիրը, որը պատրաստվում է UNICEF-ի եւ «Ազգ» օրաթերթի համագործակցությամբ: Արդեն երկրորդ տարին 12-17 տարեկան մի խումբ երեխաներ ոչ միայն սերտում են լրագրության այբուբենը, այլեւ փորձում են մասնագիտական հմտությամբ ներկայացնել իրենց տարեկիցների լուծման կարոտ խնդիրները, հասցեագրելով իրենց պարբերականը ոչ միայն երեխաներին, այլեւ նախեւառաջ մեծահասակներին, ...
Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը եւ «Ազգ» օրաթերթի խմբագրությունը խոր ցավով գուժում են ՀԹՄՄ վարչության անդամ, Գյումրիի թիվ 2 Վահան Թեքեյանի անվան դպրոցի երկարամյա տնօրեն
Լեւոն Արոնյանը շատ հաջող է հանդես գալիս շախմատի Լինարեսի գերմրցաշարումՙ 4 տուրից հետո Ալեքսանդր Գրիշչուկի հետ 3 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը: 2,5 միավոր ունի Անանդը, 2-ականՙ Կառլսենն ու Իվանչուկը, 1,5ՙ Դոմինգեսը: Աղյուսակը 1-ական միավորով եզրափակում են Ռաջաբովն ու Վան Յուեն:
Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարում A1 խմբում վերջին երեք տուրերում գերազանց հանդես եկավ Հայաստանի այս տարվա չեմպիոն Արման Փաշիկյանը: Մեկնարկում 3 ոչ-ոքիներից հետո նա նույնքան անընդմեջ հաղթանակ տոնեցՙ հաջորդաբար պարտության մատնելով ղազախստանցի Պավել Կոտսուրին, Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչին եւ ադրբեջանցի Էլթայ Սաֆառլիին: Հաջող խաղի շնորհիվ Փաշիկյանը 6 հնարավորից վաստակեց 4,5 ...
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ Ֆրանսիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունումՙ 8 թիմերի մրցավեճում գրավելով պատվավոր 3-րդ տեղը:
Երեւանի «Բանանցը» փետրվարի 20-ին մեկնել է Կիպրոս, որտեղ արտասահմանյան իր առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի: Կիպրոսում թիմը կմնա մինչեւ մարտի 7-ը: Նախատեսվում է ընկերական չորս հանդիպում անցկացնել: Դրանցից առաջինն արդեն կայացել է: «Բանանցը» 2-0 հաշվով հաղթել է շվեդական «Գոֆլեին»: Հաջորդ խաղը «Բանանցի» ֆուտբոլիստները կանցկացնեն փետրվարի 26-ին Կիեւի «Դինամոյի» 2-րդ կազմի հետ: ...
«Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկության մեկնարկային խաղում Կապանի «Գանձասարը» ոչ-ոքի (0-0) խաղաց Տաջիկստանի փոխչեմպիոն «Փարվոզի» հետ: Հաջորդ հանդիպումը մեր ֆուտբոլիստները կանցկացնեն Բահրեյնի երիտասարդական հավաքականի հետ: Վերջինս առաջին խաղում 0-2 հաշվով զիջել է Թուրքմենստանի չեմպիոն «Աշգաբադին»:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին չհաջողվեց մտնել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հաջորդ փուլ: Առաջին խաղում ոչ-ոքի խաղալով բուլղարացիների հետ (2-2), մեր ֆուտբոլիստները 0-7 հաշվով պարտվեցին իրենց գլխավոր հակառակորդներինՙ լատվիացիներին: Թեեւ ավարտական խաղում մեր թիմը 8-5 հաշվով պարտության մատնեց էստոնացիներին, սակայն դուրս մնաց հետագա պայքարից: ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարի «B» խմբում 4 ...
Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները վերջապես ուղեւորվեցին ուսումնամարզական առաջին հավաքի, որն անցկացնելու են Վրաստանի Ուռեկի բնակավայրում: Մինչ այդ նախատեսվում էր հավաք անցկացնել Խորվաթիայում, սակայն հետո որոշվեց մեկնել Բաթումի: «Արարատը» պետք է հավաքի մեկներ դեռեւս փետրվարի 18-ին, սակայն ֆուտբոլիստները չէին ստացել նախորդ ամիսների աշխատավարձերն ու պարգեւավճարները, ուստի միայն պարտքերի մարումից հետո հնարավոր եղավ ...
Փետրվարի 24-ին եւ 25-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ին տեղ-տեղ կդիտվեն տեղումներ, որոնք լեռնային շրջաններում կարտահայտվեն ձյան տեսքով: Ինչպես «Արմենպրեսին» ասացին «Հայպետհիդրոմետից»` վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` - 5 -10, ցերեկը` -3 +2, ցածրադիր ...