ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՆԿԱՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ Փետրվարի 24-ին եւ 25-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ին տեղ-տեղ կդիտվեն տեղումներ, որոնք լեռնային շրջաններում կարտահայտվեն ձյան տեսքով: Ինչպես «Արմենպրեսին» ասացին «Հայպետհիդրոմետից»` վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` - 5 -10, ցերեկը` -3 +2, ցածրադիր մասերում գիշերըՙ -3 -6, ցերեկըՙ +4 +9, Լոռիում` գիշերըՙ -3 -6, ցերեկը` +4 +9, Տավուշում գիշերըՙ -3 +2, ցերեկըՙ +8 +13, Արարատյան դաշտում եւ Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` -3 +1, ցերեկըՙ +8 +11, Սյունիքի հովիտներում գիշերըՙ +1 +6, ցերեկըՙ +12 +17 եւ նախալեռներում գիշերըՙ 0 -5 , ցերեկըՙ +7 +12 աստիճանի սահմաններում: Երեւանում փետրվարի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերըՙ -2 -4 ցերեկըՙ +8 +10, երեկոյան կողմ` +2 +4 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ: |