Երեկ տարածաշրջանային ուղեւորության շրջանակներում Անկարա այցելեց Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելը: Նա Թուրքիայից կմեկնի Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս, ապա եւՙ Պաղեստին, որտեղ էլ կավարտվի նրա երկրորդ շրջայցը: Առաջինը Միտչելը կատարել էր հունվարի երկրորդ կեսին, որի ընթացքում նախատեսված էր նաեւ լինել Թուրքիայում, սակայն վերջին պահին հետաձգվեց:
Հայոց մամուլում ժամանակ առ ժամանակ հրապարակվող հակառուսական նյութերը, թերեւս, կարելի է բնական համարել այն իմաստով, որ աշխարհում միշտ էլ կգտնվեն պետություններ ու քաղաքական ուժեր (ներառյալ ներքին)ՙ պատրաստ վճարելու դրանց համար: Քավ լիցի, եթե նման հրապարակումներում կա կառուցողական միտք: Մինչդեռ հաճախ հանդիպում ես այնպիսի հորինվածքների, որոնցում բացակայում է նույնիսկ տարրական տրամաբանությունը: ...
Եվրոմիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակից դառնալուց հետո Բելառուսը «շատ լուրջ խնդիրներ» կունենա, եթե ճանաչի Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի անկախությունը: Նման հայտարարություն է արել Եվրոմիությունում նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, որի խոսքերը մեջբերում է մոսկովյան «Կոմերսանտ» թերթը:
Բուշեհր քաղաքում ավարտվել է իրանական առաջին ատոմակայանի կառուցումը: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով այցով Իրանում գտնվող «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի խոսքերը: Մինչեւ գործարկումը պետք է իրականացվեն մի շարք բարդ գործողություններ:
Հերթական անգամ Հայաստանում Վրաստանի դեսպանատան մուտքի մոտ հավաքվածները պահանջում էին վերջ տալ Ջավախքում կատարվող ձերբակալություններին, Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հաստատել օրինականություն, Ջավախքում բացել համալսարան, որտեղ դասերը պետք է մատուցվեն նաեւ հայերեն լեզվով: Ազատ արձակել Ջավախքում կալանավորված մի շարք ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են միայն քաղաքական հայացքների համար: «Հայաստանը վտանգված է, որովհետեւ վտանգված է ...
Թուրքիայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Կղզիների գլխավոր խորհրդի անդամության հավակնորդ է հայազգի Ավետիս-Գեւորգ Հիլքաթը : Ինչպես հաղորդում է «Մարմարա» օրաթերթը, Ավետիս Հիլքաթը այցելել է Գնալը կղզի եւ հանդիպել բնակիչների հետ: Այնուհետեւ նա իր նախընտրական քարոզչական պաստառներն է փակցրել կղզու շուկայի պողոտայի խանութների ապակիներին, մյուս թեկնածուների նկարների կողքին: ...
Ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի արծարծումներում ադրբեջանական քարոզչամեքենան միշտ էլ ցավով է շեշտում, այսպես կոչված, Խոջալուի ողբերգությունը: Հանդիսանալով հակահայ քարոզչության հերթապահ նյութ, որը պարբերաբար թարմացումներ է ունենում ադրբեջանական մամուլում, այդուհանդերձ, հարեւան երկրի համար Խոջալուն իրենց իսկ պատմության համար սեւ բիծ է թողել: Այն, ինչ ներկայացնում են նրանք գլխիվայր շուռ տված իրականության ...
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը փետրվարի 27-ին կժամանեն Երեւան: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից, հանգստյան օրերին համանախագահները հանդիպումներ կունենան Ստեփանակերտում: Մարտի 2-ին նրանք կրկին կժամանեն Երեւան` հանդիպումներ ունենալու Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել էր Հայաստանին վերաբերող 5 վարկային ծրագրեր: Դրանք ենՙ 50 մլն դոլար արժողությամբ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ֆինանսավորման համար, 25 մլն դոլարՙ գյուղական ճանապարհների կառուցման համար, լրացուցիչ 8 մլն դոլարՙ սոցիալական ներդրումների եւ լրացուցիչ 2 մլն դոլարՙ գյուղական զարգացման ծրագրերին: Ընդհանուր առմամբ, այս ...
Երեկ Ազգային ժողովում քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխության հարցով քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ եթե նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանի իշխանությունները գնային համաներման, մարտի 1-ի դեպքերի հետ կապված, ապա այս թնջուկը կարող էր փակվել:
Պետության հիմնական գործառույթներից մեկը հասարակական կարգի պահպանումն է եւ իր քաղաքացիների անվտանգության ապահովումը: Փորձը ցույց է տալիս, որ զանգվածային անկարգությունների դեպքում պետությունը պարտավոր է համարժեք գործողություններով կանխել դրանք, այլապես յուրաքանչյուր պետություն կընկնի պերմանենտ ցնցումների մեջ: Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին քաջածանոթ է պետության այս գործառույթը: 1996 թ. նա նույնիսկ առիթ է ...
Փետրվարի 25-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպում են ունեցել ԵՄ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի, ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Թոմաս Կնոթհեի, ՀՀ-ում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի եւ ԵՄ-ի երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոյի հետ: Ըստ ՀԱԿ-ի հաղորդագրության, քննարկվել ...
Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների մակարդակով Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցը դրական լուծում է ստացել: Այս մասին երեկ հայտնեց Հայաստանի երկաթուղիները կառավարող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավար Շեւքեթ Շայդուլինը : Ըստ նրա, բացի ավտոմայրուղիներից Հայաստանը նաեւ տարանցման լրացուցիչ հնարավորությունների կարիք ունի, ինչը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը: Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ...
Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումները ֆինանսատնտեսական ծանրագույն ճգնաժամի պայմաններում կարող են ունենալ սոցիալական լուրջ հետեւանքներ: Թանկացումներն անխուսափելիորեն կհանգեցնեն առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների` սննդամթերքի թանկացումներին: ՀՀ-ում ավելի քան 1 միլիոն մարդ խոցելի վիճակում է եւ այդ թանկացումներից կտուժեն հատկապես բնակչության անապահով խավերը: Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նման մտահոգություն ...
Լիբանանյան բանկի կողմից հայկական «Անելիք» բանկի բաժնեմասը 30 մլն դոլարով ձեռք բերելու գործարքի մասին վերջերս տեղեկություն էր տարածել «Անելիք» բանկի ղեկավարությունը: Սակայն գնորդ բանկի անվանումը մինչեւ օրս չէր նշվում: Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ դա լիբանանյան «Կրեդիտ բանկն» է:
Երեւանի նախկին Երիտասարդական պալատի տեղում նախատեսվում է կառուցել 28 հարկանի հյուրանոց: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, այն լինելու է եռանկյունատիպ եւ ամենաբարձր հյուրանոցը Երեւանում: Առայժմ քննարկվել է միայն հյուրանոցի նախագիծը: Ինչ վերաբերում է տարածքում ընդհանուր համալիրի կառուցմանը, Ս. Դանիելյանը նշեց, որ դեռեւս որոշ չհստակեցված հարցեր կան: Նախապես ...
Փետրվարի 14-ին Դյուսսելդորֆի Դոյչե օպեր ամ Ռայն անունը կրող թատրոնում կայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան: 2 ժամ տեւողությամբ գունեղ բեմադրությունն ավարտվեց հանդիսատեսի բռավոներով, վարագույրը մի քանի անգամ իջավ-բարձրացավՙ առիթ տալով ներկայացումը հավանած հանդիսատեսին 15 րոպե եւս շարունակել երեկոնՙ հոտնկայս, երկարատեւ, բուռն ծափերով ողջունելով գլուխ խոնարհող արտիստներին:
Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողով էր անվանի գրողի թանգարանում, որը լավ էր նախապատրաստել հաստատության ղեկավարությունը, բայց... դահլիճում նստած էին 12-15 հոգի` ներառյալ զեկուցողները, իսկ գրողներ չկային:
Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցի երգչախումբը թողարկել է հոգեւոր երգերի` «Օրհնյալ է Աստված» խորագիրը կրող ձայնասկավառակ:
Չնախատեսված ազատությունների թյուր ընկալումները, ազատության իլյուզիան մեզ պարուրեց կեղծիքի այնպիսի թանձր շպարով, որ այս խորը թմբիրից կամ դեպրեսիայից դուրս գալը շատ ջանքեր է պահանջելու: Բայց մինչ այդ լավ է խուճապ առաջացնելըՙ ափսոս, որ միայն սեփական մաշկի վրա զգալու պարագայում: Կեղծ ազատությունները վայելելու չտեսի անհագուրդությունից էր, որ այսօր չարի ծաղիկներըՙ կյանքի ...
Եթովպական երաժշտությունը վերջին տասնամյակում բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային, հատկապես ամերիկյան երաժշտասերների շրջանում: Թողարկվել է 23 սկավառակ եւ 2 DVD եւ ըստ նյուրյորքյան «Տադիաս» պարբերականի, որտեղից «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը արտատպել է «Դեռեւս հետազոտելու շատ բան կա այդ բնագավառում» նյութը: Ֆրենսիս Ֆալչետոն է «Էթիոպիկս» խորագրով այդ սկավառակների շարքի ստեղծողը: ...
Ազգն ընդհանուր տարածքային, տնտեսական եւ այլ կապեր ու գործոններ ունենալուց առաջ մշակութաբանական երեւույթ է, ուստի այս գիտակարգով անվանվող տեսակը չի կարող ոտնձգություն անել ուրիշի մշակույթի վրա: Հայոց պատմահայրը վրացիների մասին հիշում է երկու-երեք անգամ, հենց հոգեւոր-մշակութային կամ ներքին անմիաբանության մեջ հարեւանի ունեցած դերի համատեքստում (խորհրդանշական հարաբերություն): Դրանցից առաջինը կապվում է ...
Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 միջնակարդ դպրոցի մանկավարժական եւ աշակերտական հանրույթները ծանր կորուստ կրեցին: 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ վաստակաշատ մանկավարժ, բեղմնավոր աշխատանքային ուղի անցած, մարդկային անբասիր նկարագիր ունեցող դպրոցի տնօրեն Անտոն Սարգսի Փիլոյանը:
ԴԱՀԿԱԾ երեկ տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ ԴԱՀԿ-ի շարքերում մեկնարկել է ինքնամաքրման գործընթացը: ԴԱՀԿ-ն բացահայտել է, որ համակարգի Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Սեւակ Բաղդասարյանը, չարաշահելով պաշտոնական դիրքը, կազմել է կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես Բաղդասարյանը կազմել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին կեղծ արձանագրություն, կնքել անշարժ գույքի առուվաճառքի կեղծ ...
Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը Շիշլիի հայկական դպրոցում հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, թուրք պետնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հայտարարել է. «Մենք դարեր ի վեր այս հողերում կիսել ենք հաց ու ջուր: Միասին ապրել ենք լավ եւ վատ օրեր»: Անդրադառնալով հայ-թուրքական ...
Հայ գաղթաշխարհի պատմության» 3-րդ եւ «Հայ պարբերական մամուլ»-ի 2-րդ հատորները պատրաստ են հրատարակության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը , «Հայ գաղթաշխարհի պատմության» եռահատոր ժողովածուի երրորդ հատորը կանդրադառնա Ամերիկայի հայ գաղթօջախներին: Առաջին երկու հատորները ներկայացնում են Ռուսաստանի ու Եվրոպայի հայ համայնքները: «Մեր պատմագրությունը հասավ ...
Շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարում առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին C եւ B խմբերում հանդես եկող շախմատիստները: C խմբում հիանալի հանդես եկավ Աղասի Ինանցը` 7 միավորով ճանաչվելով մրցաշարի հաղթող: Ավարտական տուրում նա ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Վադիմ Կոզլովի հետ, որը եւս վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր իրենց օգտին գրանցեցին նաեւ Առնոլդ Մինասյանն ու Գլեբ ...
Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ 2009-ի Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Ինչպես հայտնի է, այս տարի գավաթի մրցաշարին մասնակցում են միայն բարձրագույն խմբի ութ ակումբները: Վիճակահանությամբ գավաթի քառորդ եզրափակիչում կհանդիպեն հետեւյալ զույգերը. «Փյունիկ»-«Կիլիկիա», «Ուլիս»-«Գանձասար», «Բանանց»-«Արարատ», «Միկա»-«Շիրակ»: Առաջին հանդիպումները կկայանան մարտի 17-ին եւ 18-ին զույգերում առաջինը նշված թիմի խաղադաշտերում: Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի ...
Թեթեւ քաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի նախկին բազմակի չեմպիոն, 42-ամյա Արթուր Գրիգորյանը չորսամյա ընդմիջումից հետո կրկին ռինգ դուրս եկավՙ մասնակցելով Universum պրոմոութերական ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված շոու ծրագրին: Նա 6 ռաունդանոց մենամարտ անցկացրեց բուլղարացի Կիրկոր Կիրկորովի հետ եւ հաղթանակած հեռացավ ռինգից:
Միջին քաշային կարգում WBC-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի ներկայիս չեմպիոն Կելի Պավլիկը հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսներըՙ ԱՄՆ-ում կայացած մենամարտում հաղթելով մեքսիկացի Մարկո Անտոնիո Ռուբիոյին: Ողջ մենամարտի ընթացքում Պավլիկն առավելություն ուներ, ուստի 9-րդ ռաունդից հետո մրցակցի մարտավկաները ստիպված էին դադարեցնել մենամարտը:
Սոֆիայում ընթացող Գատա Կամսկու եւ Վեսելին Թոփալովի մրցախաղի 6-րդ պարտիան ոչ-ոքի ավարտ ունեցավ: Սեւերով խաղացող Վեսելին Թոփալովը որոշ առավելություն ուներ, սակայն չկարողացավ հաղթանակի հասնելու ուղիներ գտնել: Իսկ Կամսկին հավերժական շախի շնորհիվ պարտիան ավարտեց ոչ-ոքի: 6 տուրից հետո Թոփալովը մրցախաղը շահում է 3,5-2,5 հաշվով: Մրցամարտի ավարտին մնացել է 2 տուր: