Նախագահի նստավայրից հաղորդում են, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացմանը, առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում ու կառույցներում համագործակցությանը, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ազգային տնտեսությունների առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող ...
ԱԳՆ-ից հաղորդում են, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը հանդիպեց Միացյալ Թագավորության նախկին վարչապետ, բարոնուհի Մարգարետ Թետչերինՙ 1988-ի երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանի տված շնորհակալագիրը հանձնելու նպատակով: Հանդիպման ընթացքում դեսպան Գաբրիելյանը տիկին Թետչերին փոխանցեց Հայաստանի կառավարության եւ ժողովրդի երախտագիտությունըՙ ավերիչ երկրաշարժից հետո ...
Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեի մեր երկրում պաշտոնավարման ժամկետը լրացել է, նա այդպիսով ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը: Երեկ «Ազգը» հրապարակել էր, որ արդեն որոշ ժամանակ Հայաստանում չէ մեր երկրում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն: Նշվում էր նաեւ, որ դեսպանի հեռանալը տարբեր մեկնաբանությունների ու կարծիքների տեղիք էր տվել, ավելի ...
Որ Վրաստանը վերջին ժամանակահատվածում հաճախ է քննադատում Հայաստանի կառավարության գործունեությունը, Լարիսա Ալավերդյանը համարում է հետամնացություն, որտեղ բացակայում է քաղաքական կուլտուրան: Անդրադառնալով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրապարակավ հնչեցրած արտահայտությանը, որտեղ վրաց նախագահը քննադատում էր Հայաստանի տնտեսական վիճակը, «Ժառանգության» ներկայացուցիչը նկատում է. «Քաղաքական կուլտուրային էքստրեմիզմը երբեւէ օգուտ չի բերել: Քաղաքական ...
Բաքվում ձերբակալվել է Վրաստանի ադրբեջանցիների ազգային խորհրդի նախագահ Դաշգին Գյուլմամեդովը: «Դեյ.ազ» գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Սադիգ Գյոզալովը: Ըստ նրա, 2008-ի դեկտեմբերին Դաշգին Գյուլմամեդովի հանդեպ հարուցվել էր քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178 հոդվածի համաձայն` խարդախության մեղադրանքով:
Ֆրանսիական հեղինակավոր «Ֆիգարո» թերթն անդրադարձել է ֆրանսիացի գրող Ժիլբեր Սինուեի նոր` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Երեւան» վեպին: «Ֆիգարոյի» հարցին, թե ինչու է Ժիլբեր Սինուեն, չլինելով հայ, որոշել գրել Հայոց ցեղասպանության մասին, գրողը պատասխանել է, որ իրեն միշտ հայ ժողովրդին մոտ է զգացել: «Ես սերում եմ Եգիպտոսի հույն կաթոլիկների ընտանիքից: Իմ ...
Մեկ օր առաջ տարածված լուրերը վարչապետի եւ կառավարության հրաժարականների մասին երեկ լավագույնս հերքեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` այցելելով Ազգային ժողով եւ ԱԺ նախագահի ընկերակցությամբ հանդիպելով ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների հետ` քննարկման նյութ ունենալով տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսական իրավիճակը եւ այն հաղթահարելու սցենարները ներկայացնելով խորհրդարանականներին: Երկու ժամից ավելի տեւած քննարկումներից ...
«ԲՀԿ-ն լուրջ է մոտենում քաղաքապետի ընտրություններին: Դա մեզ համար քաղաքական լուրջ հարթակ է», երեկ «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը : Նախօրեին պարզ դարձավ, որ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, որը քաղաքական ֆիգուր չէ ու ընդհանրապես քաղաքական գործունեություն չի ծավալել: Մինչ ...
Ազգային անվտանգության խորհրդից հաղորդում են, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Օննո Էլդերենբոսին: Քննարկվել են տարածաշրջանում անվտանգությանը եւ կայունությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կընդունի մարդու իրավունքների ...
Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին: Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը: ...
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին հայաստանյան հասարակության մեջ առկա պատկերացումները բաժանվում են երկու տրամագծորեն հակադիր մասի: Առաջինՙ ճգնաժամը համարյա թե աշխարհի վերջն է եւ շուտով քաոս, սոցիալական պայթյուն եւ անկանխատեսելի իրավիճակ կստեղծվեն աշխարհում եւ մեր երկրում: Երկրորդՙ ճգնաժամով ավելի շատ վախեցնում են, իսկ իրականում այդքան սարսափելի չէ: Ըստ այդ պատկերացման, ճգնաժամը ...
Մարտի 10-ին Տավուշի մարզպետարանի որոշմամբ հայտնի գործարար, «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանին շնորհվեց Տավուշի մարզի պատվավոր քաղաքացու կոչում: Հրանտ Վարդանյանին շատ բան է կապում Տավուշի մարզի հետ: «Գրանդ հոլդինգի» համագործակցությունը մարզի հետ ունի ավելի քան 10 տարվա պատմություն: «Գրանդ տոբակո» ընկերության հիմնադրումից հետո Հրանտ Վարդանյանը Տավուշի մարզից սկսեց ծխախոտագործության վերածնունդը ...
2008-ին Հայաստան են այցելել 588 հազար զբոսաշրջիկներ, որը 2007-ի ցուցանիշի համեմատ ավելի է 9,4 տոկոսով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նա նշեց, որ այս տարի ակնկալվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի 10 տոկոսով աճ, թեեւ, վարչության պետի հաղորդած տեղեկատվության ...
Հայկական կողմն ավարտել է Թուրքիային էլեկտրաէներգիայի մատակարարման նախապատրաստական աշխատանքները, թուրքական կողմից իրականացվող համանման աշխատանքների ավարտից հետո մատակարարումը կսկսվի: Այս մասին «Նոյյան տապանին» հայտնել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից: Հիշեցնենք, որ թուրքական «Յունիտ» ընկերությունը այդ երկրի նախագահի 2008-ի սեպտեմբերի սկզբին Երեւան այցի օրերին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ...
«Դար» հիմնադրամը մեծ գործունեություն է ծավալում հոգեւոր, մշակութային, գիտակրթական եւ գրական ոլորտներում: Բազմաբնույթ մտահղացումների շարքում հիմնադրամի նախագահ, բանաստեղծ, նկարիչ Սվետլանա Հակոբյանի նախաձեռնությամբ ու ջանքերով տպագրվել է եւ շուտով գրքասերների դատին կհանձնվի թատերագիր, դերասան, բեմադրիչ Աննա Պետրոսյանի գրական սխրանքի արժանի ստեղծագործությունը: «Բոլոր ժամանակների Հայաստանը» հնչեղ վերնագիրը կրող վկայագրքի յոթհատորյակի լույս տեսած ...
Երեկ մայրաքաղաքի կենտրոնական վայրերում խմբված մարդիկ ուշիուշով դիտում, նկարում ու հեռախոսով իրար էին փոխանցում պատերին փակցված ԵՊՀ-ի, ՏՀ-ի, ԵՊԼՀ-ի իրավաբանական, տնտեսագիտության, օտար լեզուների եւ այլ ֆակուլտետների բուհերի ղեկավարների, դասախոսների անունները, որոնց որպես կաշառակերներ ներկայացրել էին սենսացիոն ակցիայի կազմակերպիչները: Երեք տասնյակ լուսանկարների փակցման հեղինակները «ՄԻԱՍԻՆ» երիտասարդական շարժման «Կոռուպցիայի դեմ պայքարի» ծրագրի ...
Միանգամից, մեկ զրույցի ընթացքում Ֆիլիպ Հակոբյանի ներքին, ստեղծագործական աշխարհը զգալ, թերեւս, այնքան էլ չհաջողվեց: Իմ զրուցակցի հանգիստ, մեղմ տոնը վստահ, ազատ արվեստագետի տպավորություն է թողնումՙ մտքի հանդարտ հոսք, կապույտ աչքերի մեղմ հայացք, ճիշտ այնպիսի զգացողություն, ինչ իր բնանկարներն են առաջացնում:
Ի թիվս դուդուկի հանրահռչակման գործում կատարված բավական նշանակալի աշխատանքի, հայտնի երաժիշտ Գեւորգ Դաբաղյանը մարտի 21-22-ին դուդուկի դասեր կտա Վենետիկի Երաժշտության ուսումնասիրության միջմշակութային ինստիտուտի հայկական մշակույթի ուսումնասիրման ֆակուլտետում: Ինչպես տեղեկացնում է Panarmenian.net կայքը, դասընթացները կազմակերպվել են հատուկ ընտրված երաժիշտների համար:
Արդեն մի քանի օր է, ինչ շոու-բիզնեսում տիրում է շոկային իրավիճակ: Դա սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի փետրվարի 18-ի հրամանով արգելվեց համերգասրահներում ոչ կենդանի ձայնով երգող երգիչ-երգչուհիներին բեմ տրամադրելը: Իսկ եթե կլինեն այդպիսիք, ապա ազդագրերի վրա պետք է հստակ նշվի, որ ելույթը ուղեկցվում է ֆոնոգրամայով: ...
Բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Յուրի Բաշմետին աշակերտած, հայտնի ալտահար Մաքսիմ Նովիկովի մենահամերգը կկայանա մարտի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Երեկ «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում երաժիշտը հայտնեց, որ այդ համերգը Երեւանի մշակութային կյանքում կարելի կլինի երեւույթ համարել, քանի որ ալտահարների մենահամերգներն ինքնին եզակի են:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Եվրոպական հեռարձակողների միությունը Վրաստանին առաջարկել է փոխել երգի բառերը կամ այլ համար ներկայացնել «Եվրոտեսիլի» մրցույթին: Հաղորդվում է, որ կազմակերպիչները քաղաքական են համարել վրացիների We Don՛t Wanna Put In երգը` նշելով, որ այն հակասում է «Եվրոտեսիլի» կանոններԻն: Երգի կրկներգը` We Don՛t Wanna Put In, անգլերենից թարգմանվում է որպես` ...
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում վերելքով է խաղում Տիգրան Պետրոսյանը, որը 5 հնարավորից վաստակելով 4 միավոր, առաջատարների խմբում է: 5-րդ տուրում Տիգրանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ սեւերով պարտության մատնելով ուկրաինացի Իլյա Նիժնիկին: Հաջորդ տուրում նրա մրցակիցը կլինի ուկրաինացի մեկ այլ շախմատիստՙ Անդրեյ Վոլոկիտինը:
Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 3-րդ տուրը բավական հաջող էր հայ շախմատիստուհիների համար, որոնք տոնեցին երեք հաղթանակ, 2 պարտիա ավարտեցին ոչ-ոքի:
Ստամբուլում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարի 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում Էլինա Դանիելյանի մրցավեճն էր աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի հետ: Հայ շախմատիստուհին իրեն լավ դրսեւորեց եւ սեւերով կարեւոր հաղթանակ տոնեց: Այդ հաջողության շնորհիվ Դանիելյանը մրցաշարային աղյուսակում 2,5 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական:
Ֆրանսիական Կապել լա Գրան քաղաքում ավարտված շախմատի մրցաշարի հաղթող ճանաչվեց ուկրաինացի Յուրի Վովկը` 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Քարամյանը եւ Վրաստանում բնակվող Դավիթ Հարությունյանը 6 միավորով բաժանեցին 31-77-րդ տեղերը, իսկ հայաստանցի Հովհաննես Դանիելյանը 5,5 միավորով բաժանեց 78-148-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում էին ռեկորդային թվով շախմատիստներ (611):