Նախագահի նստավայրից հաղորդում են, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացմանը, առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում ու կառույցներում համագործակցությանը, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ազգային տնտեսությունների առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող հարցեր: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում կունենա նաեւ Հայաստանի գործարար շրջանակների հետ: