Երեկվա քաղաքական տաք թեման շարունակում էր մնալ քաղաքապետի ընտրություններում ընդդիմության տարբեր թեւերի պահվածքը, իսկ առավել ստույգ` «Ժառանգության» պատասխանը ՀԱԿ-ի մեկ օր առաջվա որոշմանը` քաղաքի ավագանու ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ցուցակով մասնակցելու վերաբերյալ: Որ «Ժառանգությանը» դրան կպատասխանի սեփական ցուցակով եւ միայնակ ընտրությունների գնալու հայտարարությամբ` սպասելի էր գուցե: Բայց մինչ այդ նախորդ ...
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը «Զամանին» տված հարցազրույցում, որը հրապարակվել էր մարտի 3-ի համարում, «Հնարավո՞ր է, որ ապրիլի 24-ին ԱՄՆ-ում կատարվի Թուրքիայի համար անախորժ զարգացում» հարցին ի պատասխան ասել էր. «Չեմ կարող ասել, թե հարց չի ծագի: Ծագման ռիսկը, իհարկե, պահպանվում է»: Այնուհետեւ նա սխալ էր համարել Ցեղասպանության հարցում որեւէ երկրի, ...
Հայաստանը սպառազինության մատակարարումներ է ստանում իր ռազմական դաշնակից Ռուսաստանից: Այս մասին «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը : Ազիմովը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանին` Կովկասում իր մերձավոր դաշնակցին, զինում է Գյումրի քաղաքի ռուսական ռազմական բազայի համար ռազմական տեխնիկայի համալրման քողի տակ: Արազ Ազիմովը նաեւ ...
Ռուսաստանը համաձայնագիր է ստորագրել Ցխինվալի եւ Սուխումի հետ իր կողմից անկախ ճանաչված այս սուբյեկտներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին: Օգնության ընդհանուր ծավալը 2009-ին կկազմի 5,16 մլրդ ռուբլի, մոտ 150 մլն դոլար: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ թեեւ կրճատումներ են եղել նաեւ դաշնային ծախսերի առումով, սակայն 2009 թ. ֆինանսական աջակցությունը Աբխազիային ...
Թբիլիսիի «Պրիմավերա» հյուրանոցում տեղի կունենա տարածաշրջանային խորհրդաժողովՙ նվիրված Հարավային Կովկասի ԶԼՄ-ների վիճակին: Խորհրդաժողովն անցկացվում Է «Անկախ ԶԼՄ-ներ քաղաքական ինտեգրացման համար» նախագծի շրջանակներում, որն իրականացնում Է ոչ կառավարական կազմակերպություններիՙ Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի (Վրաստան), «Տարածաշրջան» հետազոտական կենտրոնի (Հայաստան) եւ Լրագրողների պաշտպանության խորհրդիՙ «Ռուխ»-ի (Ադրբեջան) կոնսորցիումը: Խորհրդաժողովի ընթացքում կլսվեն «Վրացական ...
ԼՂՀ-ում ժողովրդագրական հայեցակարգի մշակման հարցերով զբաղվող բարձրագույն խորհուրդը, որը գլխավորում է վարչապետ Արա Հարությունյանը , օրերս կայացած նիստում ներկայացրել է հայեցակարգի նախագիծը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին հրամանագիր է ստորագրել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու եւ Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին:
Բնակչության անապահով խավերին վրա հասած թանկացումներին ի պատասխան պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որով նախատեսվում է բյուջեում սոցիալական ծախսերի ինդեքսավորում թանկացումների չափով` մոտ 20 տոկոսով: Իսկ որպես այդ ինդեքսավորման ֆինանսական աղբյուր Դալլաքյանը նշում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու եւ ստվերային տնտեսության դեմ պայքարելու պարագան, ինչի ...
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց Արարատի մարզի Մասիս քաղաքի նորակառույց ոսկու արտադրության գործարան, որը կառուցվել է անցյալ տարվա նոյեմբերից հունվար ամիսներին: Ձեռնարկության 85 տոկոսի սեփականատերը «ԱՍՍԱԹ» ընկերությունն է: Այստեղ ստեղծվել է 20 աշխատատեղ, որոնց թիվն առաջիկա 2 ամսում կավելանա եւս 15-20-ովՙ 150 հազար դրամ նվազագույն աշխատավարձով:
Վրաստանի Էներգետիկայի կարգավորման հարցերով ազգային հանձնաժողովը մարտի 16-ին «Կազտրանսգազ Թբիլիսի» գազաբաշխիչ ընկերությունում նշանակել է հատուկ կառավարիչ: Հանձնաժողովի տվյալներով, որոշումը պայմանավորված է ընկերությանՙ շուրջ 47,4 միլիոն դոլար կրեդիտորական պարտքով:
Գյուղատնտեսության ոլորտում նոր հեռանկարային ճյուղ հիմնելու եւ զարգացնելու նպատակով «Պիկուբո» ՍՊ ընկերությունը հանրապետություն է ներկրել աֆրիկյան 100 ջայլամ: Վերջիններս, հարմարվելով Հայաստանի բնակլիմայական պայմաններին, արդեն սկսել են ձու ածել: Ինչպես «Արմենպրեսին» ասաց ընկերության տնօրեն Գագիկ Գեւորգյանը , այդ թռչունների ձվերի առաջին խմբաքանակը նախատեսվում է դնել ինկուբացման, իսկ մնացածները վաճառել, ...
Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական նախագիծը կազմելու համար գումար կհատկացնի Ասիական զարգացման բանկը: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, հայկական կողմը բանկի համապատասխան ստորաբաժանման ղեկավարության հետ վերջերս է այդ ուղղությամբ քննարկում իրականացրել, եւ բանկը պատրաստակամություն է հայտնել գումար հատկացնել նախագիծը կազմելու համար: «Միայն այդ աշխատանքների ավարտից հետո պարզ կդառնա, ...
Կենտրոնական բանկը մարտի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 5.080.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքՙ 375.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 375.40 դրամ:
Չնայած զարգացած երկրներում առողջապահական ոլորտի հրաշագործություններին եւ կյանքի միջին տեւողության երկարաձգման փորձերին, 21-րդ դարում անոթային հիվանդությունների մեծ աճ է արձանագրվում: Սա նշանակում է, որ մարդ պետք է պատրաստվի անոթաբանին դիմել 50 տարեկանից հետո, եթե չի ծխում, եթե ծխում է` թող պատրաստվի անոթային խցանումների մասին տեղեկանալու արդեն 30 տարեկանից: Ընդ որում, ...
«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում երեկ կանգնելու տեղ գտնելն էլ բարդ էրՙ ներկայացվում էր «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» գիտահանրամատչելի, փաստավավերագրական ֆիլմը: Այն երրորդն է Հայաստանի մասին «Իկար» ընկերության ֆիլմաշարում: Առաջին երկուՙ «Տիգրան Մեծ» եւ «Նեմրութ» ֆիլմերը նույնչափ հաջողություն են ունեցել: Ինչը թերեւս փաստումն է հայագիտության ու ինքնաճանաչման հանդեպ մերՙ հայերիս հետաքրքրվածության:
Վերջերս «Ինքնագիր» հանդեսում հրատարակվեց Չարենցի անտիպ գործերից երկուսը` «Չարենց` Մարգարե» եւ «Եղիշե Չարենց` հեղափոխության բանաստեղծ» վերտառությամբ: Հոդվածները հրատարակելու իրավունքը հանդեսը ձեռք է բերել ամերիկացի գրականագետ Ջեյմս Ռասելից, որն այդ հոդվածները ստացել է պատճենահանման արդյունքում: «Հայելի» մամուլի ակումբում գրականագիտության դոկտոր, չարենցագետ Դավիթ Գասպարյանը մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչպես են այդ ...
Վերջերս լույս տեսավ «Ինքնագիր» գրական հանդեսի 5-րդ համարը: Պետք է խոստովանել, որ հանդեսի յուրաքանչյուր համար թարմություն է մեր գրական-մշակութային կյանքում: Երեւույթները դիտվում են նոր տեսանկյունից, անկաշկանդ հայացքով: Իսկ այս համարն առանձնահատուկ էր առավել, քանզի գրական բացահայտումը վերաբերում էր մեր մեծին` Եղիշե Չարենցին:
Երեկ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ դասական երաժշտության «Գործիքային կատարում» անվանակարգում հանրապետության նախագահի կողմից հայտարարված երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը: Մրցույթին հայտեր ներկայացրած ութ երաժիշտներից ժյուրիի որոշմամբ եզրափակիչ փուլ էին անցել հինգըՙ «Լինոս» լարային քառյակը (ջութակՙ Ջեմմա Աբրահամյան, Լուսինե Աղաբաբյան, ալտՙ Լիլիթ Մխիթարյան, թավջութակՙ Աշխեն Գասպարյան), Արուս Աճեմյան (դաշնամուր), ...
1990-ականների սկզբների պատերազմական գործողությունների մեր հաղթանակներին անմիջապես հաջորդած փլուզվող ու նոր ձեւավորվող հասարակական-տնտեսական հարաբերությունների մութ ծալքերում կապիտալի նախնական կուտակման գլխապտույտ գայթակղություններին տրվածՙ խաղաղ ժամանակներում ռազմական մեր ձեռքբերումները պահպանելու ճիշտ մարտավարություններից շեղումն ընդունեցինք որպես քարոզչական պատերազմում տանուլ տալու իրողություն: Չեմ կարծում, թե սեփական ժողովրդի, երկրի պատմությունը, մշակույթն արժանավայել ներկայացնել-գնահատելը քարոզչության մենաշնորհն ...
Համբարձումյանների ընտանիքում միահյուսվել են ուրախության, հպարտության ու տխրության զգացմունքները: Հունիսին ընտանիքի երեք որդիները` Արսենը, Արմանն ու Արտակը կճանապարհվեն ազգային բանակ ու երկու տարի կկրեն «հայրենիքի պաշտպան» պատվավոր կոչումը: «Դեռ մանկուց միշտ միասին ենք եղել, դպրոցում, բակում, տանը, ամենուր: Նեղ պահերին միմյանց օգնում ենք, խորհուրդներ ենք տալիս: Երեւի ճակատագրի հեգնանքն է, ...
Երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Երեւանի փողոցներում պարեկների շրջելու փաստերին, լսելի դարձրեց, թե պարեկային ոստիկանները, կարմիր բերետավորները երբեմն անհարկի են կանգնեցնում երիտասարդ մարդկանց` ուսանողներին, բարձր դասարանների աշակերտներին, խուզարկում, նրանց հետեւից մտնում շենքեր: Ըստ Հովհաննիսյանի` հարվածի տակ են ընկնում այն բարձր դասարանցիները, ովքեր չգիտեն իրենց ...
Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 62-ամյա դանիացի մասնագետ Ֆլեմինգ Սերիցլեւը:
Երկու հանդիպումներով երեկ մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի 18-րդ խաղարկությունը: Նոր մրցաշրջանի մեկնարկն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ: Երկու հանդիպումներում էլ գրանցվեցին խոշոր հաշվով հաղթանակներ: Եվ եթե «Փյունիկի» հաղթանակը «Կիլիկիայի» նկատմամբ սպասելի էր, ապա «Ուլիսի» խոշոր հաշվով հաղթանակը «Գանձասարի» նկատմամբ ինչ-որ չափով կարելի է անակնկալ համարել:
Ֆրանսիական Նիս քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց Գատա Կամսկու հետ: Մրցակիցներից յուրաքանչյուրը մեկական հաղթանակ տոնեց: «Կույր» շախմատում Լեւոնը սպիտակներով հաղթեց, իսկ արագ շախմատում պարտություն կրեց:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին դեռ 3 տուր կա եւ մրցանակային տեղերի համար պայքարն առջեւում է: Հայ շախմատիստուհիներից միայն Լիլիթ Մկրտչյանը հնարավորություն ունի պայքարելու մեդալների համար: 8-րդ տուրում Լիլիթը ոչ-ոքի խաղաց ռումինացի Քրիստինա Ֆոյսորի հետ ու վաստակեց 6 միավոր: Լիլիթն ընթանում է 5-րդ տեղում եւ ընդամենը կես միավորով է ...
Ավարտին է մոտենում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Նախորդ համարում նշել էինք, որ հայ շախմատիստներից երեքը` Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրեասյանն ու Արման Փաշիկյանը որոշակի հնարավորություններ են պահպանում դառնալու մրցանակակիր: Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի ավարտական երկու տուրերում նրանք հաջող խաղային: Նշված եռյակից նախավերջին` 10-րդ տուրում հաղթանակ ...
Ստամբուլում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով հաղթեց թուրք շախմատիստուհի Բեթյուլ Իլդիզին ու վաստակեց 5,5 միավոր: 8-րդ տուրում կենտրոնականը երկու չին շախմատիստուհիների` Հոու Յիֆանի եւ Չժաո Սյուեյի մրցավեճն էր: Հաջողությունն ուղեկցեց Սյուեյին, որն էլ 7 միավորով գլխավորեց աղյուսակը: Նրան կես միավորով զիջում է Հոու Յիֆանը: 6 ...
Երկրորդ տարին անընդմեջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) հովանավորում է Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան: Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ու ՀԲԸՄ-ը:
Դատարանի դահլիճում միայն մեղադրող կողմն էր, երբ հնչեց քարտուղարի «Դատարանն է գալիս, ոտքի՛» արտահայտությունը: Դատարան չէին ներկայացել ամբաստանյալների փաստաբանները, տուժող կողմի ներկայացուցիչներն ու իրավահաջորդները: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընթերցեց «Յոթի գործով» փաստաբանների դիմում-նամակը, որտեղ մասնավորապես ասվում էր, որ պաշտպանական կողմը դատարան չի ներկայանա, մինչեւ դահլիճում չապահովվի արդարության մթնոլորտ ու դատարանը ...
Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Շանթ Հարությունյանը մարտի 17-ին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղափոխվել է առողջապահության նախարարության հոգեբուժական բժշկական կենտրոն ՓԲ ընկերության «Նուբարաշեն» կլինիկա: Տեղափոխումը պայմանավորված է վարույթն իրականացնող մարմնի կայացրած «Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության մասին» որոշմամբ:
Գարնան գալուն զուգընթաց մեր հայրենակիցները օտար ափերում աշխատանք գտնելու հույսով ենթարկվում են թրաֆիկինգի` շահագործման: Ահա այդպիսի դեպքերից մեկը: 2008 թ. ապրիլին ՌԴ Ալթայի երկրամասի Զալեսովո ավան են փոխադրել եւ շինարարական աշխատանքներում շուրջ վեց ամիս շահագործման են ենթարկել 1958-ին ծնված Էդիկ Ղ.-ին, 1980-ին ծնված Էմիլ Ղ.-ին, 1986-ին ծնված Վիգեն Հ.-ին, 1983-ին ...
«Յունիբանկ»-ն ավարտեց իր հայաստանյան մասնաճյուղային ցանցի միացումը սպասարկման online համակարգին: Ներկայումս տվյալների միասնական բազային են միացված բանկի գլխամասային գրասենյակը եւ 28 մասնաճյուղերը: Բանկի եւս երկու մասնաճյուղերը` «Ստեփանակերտն» ու «Գանձասարը», որոնք տեղակայված են ԼՂՀ-ում կմիացվեն online համակարգին մոտ ժամանակներս: