AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#045, 2009-03-14 > #046, 2009-03-17 > #047, 2009-03-18 > #048, 2009-03-19 > #049, 2009-03-20
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-03-2009



Տեղադրվել է` 2009-03-18 18:16:44 (GMT +04:00)

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑԸ ՄԻԱՑՎԵԼ Է online ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

«Յունիբանկ»-ն ավարտեց իր հայաստանյան մասնաճյուղային ցանցի միացումը սպասարկման online համակարգին: Ներկայումս տվյալների միասնական բազային են միացված բանկի գլխամասային գրասենյակը եւ 28 մասնաճյուղերը: Բանկի եւս երկու մասնաճյուղերը` «Ստեփանակերտն» ու «Գանձասարը», որոնք տեղակայված են ԼՂՀ-ում կմիացվեն online համակարգին մոտ ժամանակներս:

Online համակարգի գործարկման շնորհիվ բանկի հաճախորդներին հնարավորություն ընձեռվեց բանկային գործարքները կատարել այդ համակարգին միացված ցանկացած մասնաճյուղում` անկախ իրենց սկզբնական սպասարկման հասցեից: Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի Տեղեկատվական համակարգերի կառավարման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը, այս համակարգի կիրառությունն առավել ուշագրավ է դրամական փոխանցումների ծառայություններից օգտվող հաճախորդների համար: Մասնավորապես, «Յունիստրիմ» համակարգով դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումը հաճախորդը կարող է ստանալ online համակարգին միացված բանկի ցանկացած մասնաճյուղում` անկախ փոխանցողի կողմից նշված հասցեից: Նշենք, որ 2008թ.-ին Հայաստանում «Յունիստրիմ» համակարգի շրջանառությունը կազմել է 802 մլն ԱՄՆ դոլար` 22%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

Online համակարգի ներդրման աշխատանքները «Յունիբանկ»-ում սկսվել էին 2008թ.-ի հուլիսից: Բանկի ներդրումները այս ուղղությամբ կազմել են մոտ 1 մլն դոլար: «Տարեկան կտրվածքով «Յունիբանկ»-ը սպասարկում է մոտ 1,5 մլն հաճախորդ, այնպես որ մեզ համար շատ կարեւոր է հաճախորդների նման թվաքանակի սպասարկման հետ մեկտեղ պահպանել սպասարկման հարմարավետությունն ու արագությունը»,- ասում է Մ.Հակոբյանը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-03-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua