«Հայաստան» լրատու, Աթենք, 20.03.2009 : Երեկ Սիրիայից, վարձակալությամբ վերցված օդանավով հարյուր քսան քրիստոնյա է տեղափոխվել Գերմանիա, սակայն դեռեւս պարզ չէ, թե նրանցից քանիսն են հայերը:
Հարեւան Վրաստանում կարծես գարունը իսկապես փոփոխություններ է բերելու, քանի որ խոստացված ակտիվության իրենց բաժինն են բերում ոչ միայն վրացական ընդդիմության ներկայացուցիչները, այլեւ իշխանությունները: Մասնավորապես, արդեն իսկ ձերբակալությունների մի շարք փակի տակ է դրել ընդդիմադիր կուսակցություններից մեկի տասից ավելի ակտիվիստների:
«Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, «Ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանը, «Ջավախք» ժողովրդավարական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանն ու Ջավախքի մտավորականների միության նախագահ Ազատ Շիպակցյանը` անդրադառնալով Ջավախքում գոյություն ունեցող հիմնախնդիրների ակտիվացմանն ու հասարակական-քաղաքական քննարկումներին` միասին ընդունած իրենց հայտարարության մեջ նկատում են, որ ինչ-որ ուժերից ուղղորդվող մարդիկ կազմակերպված ձեւով փորձում են հասարակության ուշադրությունը ...
«Իհարկե, յուրաքանչյուր համայնք փորձում է իր կողմը գրավել հայերին: Երբեմն արաբներին ենք կարեկցում, երբեմն հրեաներին, բայց հիմնականում ամեն ջանք գործադրում ենք չեզոք մնալու համար», նշել է 55-ամյա խանութպան Կարո Սանդրունին օտարերկրյա լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում: Նա բացատրել է, որ բարեկամական հարաբերություններ պահպանվում են բոլորի հետ: «Հայկական համայնքը այս հինավուրց քաղաքում ...
ԱԳՆ-ից հաղորդում են, որ մարտի 13-ին կայացել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ նստաշրջանի առաջին նիստը, որի ժամանակ տեղի են ունեցել հանձնաժողովի նոր նախագահի ու բյուրոյի ընտրությունները: Երկամյա ժամանակաշրջանով ԿԿՀ նախագահ ընտրվեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Փոխնախագահներ են ընտրվել Ռոբերտո Ստորաչին (Իտալիա), Տակաշի Արշիկին (Ճապոնիա) եւ Լեյսա ...
Ստամբուլում գտնվող 134 տարվա պատմություն ունեցող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին այսօր գործում է որպես զվարճանքի վայր, հաղորդում է «Նոյյան տապանը»: Ինչպես գրում է «Սաբահ» օրաթերթը, ձեւափոխումից հետո եկեղեցին ստացել է The Hall անվանումը եւ այժմ համարվում է գիշերային Ստամբուլի զվարճանքի վայրերից մեկը, որի մուտքը մոտ 15-20 ԱՄՆ դոլար է: Այցելուները ...
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցը տարածաշրջան չի փոխի այն իրողությունը, որ Հայոց ցեղասպանություն եղել է: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Թուրքական մամուլն իր հերթին, ուշադրություն դարձնելով, որ Նենսի Փելոսիի այդ խոսքերը հնչում են Բարաք Օբամայի` ապրիլի սկզբին Թուրքիա նախատեսված այցից ...
ԼՂՀ Վերահսկիչ պալատի խորհուրդն իր հերթական նիստում հաստատել է Շուշիի վարչակազմին, քաղաքացիական ծառայությանն ու հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին ԼՂՀ պետբյուջեից «Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ» խմբի շրջանակներում հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
«Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, բացատրելով ընտրություններին չմասնակցելու իրենց պատճառը, մասնավորապես նշվում է, որ «դատապարտելով իշխանությունների կողմից խոսքի ազատության սահմանափակումները եւ անհանդուրժողականության մթնոլորտի տեւական արմատավորումը, իշխանածառա սպասարկող լրատվամիջոցներում «Ժառանգության» ու Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին տարիներ շարունակվող պատվիրովի եւ անհիմն մեղադրանքները, ստի ու ապատեղեկատվության տեղատարափը, որը պարբերաբար ուժգնանում է հատկապես ընտրություններից առաջ, ...
Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների, հարկային միջնորդների ինստիտուտի ստեղծման եւ հարկային ու մաքսային օրենքների կիրառման մասին մեկնաբանությունների տրամադրման նոր մեխանիզմների հայեցակարգերը երեկ լրագրողներին ներկայացրին պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ահարոն Չիլինգարյանն ու հարկային եւ մաքսային ռազմավարության վարչության պետ Արման Զարգարյանը :
Մարտը Հայաստանի բնակիչներին մտահոգեց դոլարի փոխարժեքի հանկարծակի աճով, ապա նաեւ գների բարձրացմամբ: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը գուցե որոշել է տանուլ տվածը ինչ-որ ձեւով հետ բերել նաեւ Հայաստանո՞ւմ: ՀՀ որոշ քաղաքացիներ արդեն տարեվերջին զգացին ֆինանսների պակասությունը որոշ ձեռնարկություններում, կազմակերպություններում` կապված աշխատողների կրճատման, աշխատավարձերի ու նպաստների վճարման ձգձգումների հետ: ՀՀ-ից դուրս աշխատող մերձավորների ...
Հայկական դրամի արժեզրկման վերաբերյալ իրենց զրույցներում որոշ տնտեսագետներ ու քաղաքական գործիչներ այն միտքն են արտահայտում, թե գործընթացը նպաստելու է տեղական արտադրության խթանմանը: Նման մոտեցումը կարելի է հարգանքի արժանացնել, եթե դրանց հեղինակներն իրենց խոսքում նշեն, թե կոնկրետ տնտեսության ո՞ր ոլորտներում են պատկերացնում հայկական գործարարության աշխուժացումը: Ցավոք, նման բան չկա:
Խմբագրությունում կուտակվել են մի քանի տասնյակ նամակներՙ մեր թոշակառուներին հուզող ամենակարեւորՙ խնայդրամարկղում նրանց տարիների աշխատած ու վաստակած խնայողությունների հարցով: Նամակներում գրեթե նույն պահանջն է, որ պետությունը թոշակառուներին գոնե մաս-մաս ամեն տարի որոշակի գումարներ բաց թողնի խնայդրամարկղից: «Ազգին» հղած նամակում Վանաձոր սովխոզի Շահումյան ավանից Կոմիտաս Ափինյանը գրում ...
«Յոթի գործով» դատավարությունը մեկնարկեց ուղիղ ժամը 12-ին: Դատարանում ներկա էին միայն հինգ ամբաստանյալները: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին դատարանի որոշմամբ ուղարկել էին հոգեբուժական փորձաքննության, իսկ Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբՙ ոտքի չկանգնելու եւ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը սանկցիա էր կիրառել, արգելելով ամբաստանյալին 10 օր մասնակցել դատավարությանը:
Հիմա, երբ արդեն երկշաբաթյա հեռավորությունից եմ նայում սարոյանական երկու հրաշագեղ երեկոներին, ավելի լավ եմ ըմբռնում, թե որքան կարեւոր գործ էր այդ նախաձեռնությունը ու Թեհրանի «Րաֆֆի» մշակութային եւ մարզական միության հետ ինչպիսի սխրանք կատարեցինք:
Սյուզի Փաթաթանյանն արդեն 4 տարի հաճախում է «Հայ միասնության խաչ» կազմակերպություն: Հաստատությունում իր համար կատարել է մի շարք բացահայտումներ, սովորել նկարչություն, գոբելեն, ասեղնագործություն: Վերջերս հաստատությունում բացվեց «Մանուկների թագավորություն» կառույցը, որտեղ երեխաները իրականացնում են միջմշակութային երկխոսություն, այլ երկրների հասակակիցների հետ` քարոզում բարություն, սեր ու անկեղծություն: «Փոքրիկ իշխանն» իմ ամենասիրելի ստեղծագործությունն է, ...
Մարտի 1-3-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ազգային քարոզչության կոնֆերանսը, որի նպատակն է եղել պատրաստել առավել իրազեկված մասնագետներ ամերիկացի օրենսդիրների հետ քննարկումների արդյունավետությունը բարձրացնելու համար: Կոնֆերանսը կազմակերպել են Հայաստանյայց եկեղեցու արեւելյան եւ արեւմտյան թեմերի, ՀԲԸՄ-ի եւ մի շարք այլ միությունների համագործակցությամբ: «Մեր համատեղ ջանքերը ուղղված են էլի ...
Որպես 2008-ի լավագույն հեռուստատեսային վավերագրական ֆիլմ, հեղինակավոր «Գոլդն Մայք» (Ոսկե Մայք) մրցանակին է արժանացել «Լեռնային Ղարաբաղ, Արցախ: Պայքար ազատության համար» ֆիլմը, տեղեկացնում է Վաշինգտոնում ԼՂ Հանրապետության պաշտոնական գրասենյակից ստացված մարտի 20-ի մամլո հաղորդագրությունը:
Հաշվի առնելով, որ տարեցտարի ավելանում են ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ ճնշումների, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերըՙ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը ձեւավորել է նման իրավախախտումների արագ արձագանքման խումբ, որի կազմում ընդգրկված են լրագրողական եւ իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ: Գործում է «թեժ գիծ», որով հնարավոր կլինի օպերատիվ կերպով ահազանգեր ստանալ այդ ...
Ստամբուլի Բիլգի համալսարանում ցուցադրվել է «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի մասին պատմող փաստագրական ֆիլմ: Ինչպես տեղեկացնում է «Թարաֆ» թերթը, ֆրանսիական ARTE հեռուստաալիքի աջակցությամբ Օսման Օքքանի եւ Սայմոն Սիտեի պատրաստած ֆիլմը մարտի 24-ին կհեռարձակվի այդ նույն հեռուստաալիքով: Ֆիլմում ներկայացվում են Հրանտ Դինքի կյանքը, նրա սպանության գործի շարունակվող դատական գործընթացը եւ ...
Շաբաթ օրը անակնկալորեն, դավադիր կերպով սրտի կաթվածը հարվածեց մեր տաղանդավոր ֆոտոլրագրողներից Ռուբեն Մանգասարյանին: Նա վախճանվեց 49 տարեկանում, ստեղծագործական ամենաբեղուն գործունեության կիզակետում: Նա ֆոտոլրագրող էրՙ մասնագիտության լավագույն եւ ճշմարիտ իմաստով: Առաջին ապացույցը Արցախյան ազատամարտի տարիներին նրա ինքնազոհ ներկայությունն էր բոլոր տաք ճակատներում, իսկ հետագայում, արդեն խաղաղ պայմաններում, ֆոտոլրագրային բազում նախաձեռնություններն ու ...
«Սա մեծ մարտ է լինելու երկուսիս համար էլ», ասել էր Baby Doll մականունը կրող 27-ամյա Ելենա Ռայդըՙ 21-ամյա Killer Queen-Սյուզի Քենտիկյանի դեմ մրցամարտից առաջ: «Ելենան ոչ միայն ուժեղ մրցակցուհի է, այլեւ իմ մրցակցուհիներից ամենաուժեղը: Ուզում եմ միայն փաստել, թե մեջս ինչ կա թաքնված», ասել էր Սյուզին:
Շաբաթ օրն Արտաշատում կայացած «Կիլիկիա»-«Ուլիս» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 18-րդ առաջնությունը: Մասնակից ութ թիմերը չորս շրջանով անցկացվելիք մրցաշարում կորոշեն առաջնության մրցանակակիրներին: Նոր մրցաշրջանում իր կազմը զգալիորեն ամրապնդած «Ուլիսը» առաջնությունը սկսեց հաղթանակով: 48-րդ րոպեին հաշիվը բացեց «Ուլիսի» ամենափորձառու ֆուտբոլիստըՙ 35-ամյա Արթուր Քոչարյանըՙ դառնալով առաջնության անդրանիկ գոլի հեղինակ:
Վճռաբեկ դատարանից հաղորդում են, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ, որով Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ դատապարտել նրան ազատազրկմանՙ 3 տարի ժամկետով, պատիժը կրելու սկիզբը հաշվելով ...
«Մարտի 10-ին Հովիկ Հունանյանի գլխավորած «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով», այսպես կոչված, անկախ հանձնաժողովըՙ «Էրեբունի» ՔԿՀ վարչակազմի միջնորդության հիման վրա, քննարկել է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը», երեկ հրապարակված իրենց հայտարարության մեջ գրում են «Առավոտ», «Հայք», «Հրապարակ» օրաթերթերի, «Տարեգիր» թերթի, «Ա1+» հեռուստաընկերության եւ«Լրագիր. am» ...
Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, մարտի 23-ին հրապարակեց Երեւանի «Օդնոկլասնիկ» սրճարանում 2008-ի սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած միջադեպի գործով դատավճիռը: Ինչպես «Նոյյան տապանին» հայտնեցին վճռաբեկ դատարանից, արագացված դատաքննության կարգով անցկացված գործով ամբաստանյալ Սահակ Ազիբեկյանը հանցավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 112 հոդվածի 2-րդ ...
Մարտի 23-ին ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Արամայիս Հայրապետյանը: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության, քննիչը կասկածվում է քաղաքացի Ա. Հարությունյանին ծեծելու դեպքի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքը ձգձգելու, փաստաթղթային կեղծիքների եւ պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու միջոցով ծանր հանցագործություն կատարած ճանապարհային ոստիկանության աշխատակից Հ. Հովհաննիսյանին ...