Վերջապես մեր քաղաքականների կրծքից կախված ծանր քարն ընկավ, մի մրցակցի` «Ժառանգությանը» շարքից հանեցին հենց ամենասկզբում, իսկ, նկատենք, դրա համար ջանում էին բոլորը` ընդդիմություն, իշխանություն, լրատվամիջոցներ: Բայց սա մակերեսն է, իրականում կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում մերկացնել իրենց ողջ զինանոցը` գաղտնազերծվել փաստորեն, քանի որ այլեւս թաքցնելու բան չկա` կոալիցիան միակ, ...
Ադրբեջանը շարունակում է քարոզչական «պատերազմը»` հերթական անգամ բարձրաձայնելով իր մոտեցումների ու դիրքորոշման մասին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Սակայն հետեւելով վերջին հայտարարություններին` կարելի է ասել, թե Ադրբեջանը փորձում է մեկ այլ որակմամբ ներկայացնել տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության իր մոտեցումը:
Նախքան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցելությունը Թուրքիա պաշտոնապես կհայտարարվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում հետապնդող «փաթեթի» մասին, որի առաջին կետը սահմանի բացումն է: Այս մասին գրում է թուրքական «Թարաֆ» թերթը: «Կարգավորման փաթեթի» շրջանակում առաջին քայլերն են լինելու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ընդհանուր սահմանի բացումը», գրում է թերթը: «Թարաֆը», վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրներ, ...
Հետեւելով վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի հարցի լուծման բանակցային գործընթացին եւ դրանում մեծ տերությունների «շահագրգռվածությանը», բնական հարց է ծագում, թե ինչքանով են, այսպես կոչված, միջնորդ կամ երրորդ կողմ կոչվողները «չեզոք» եւ արդյոք նրանք այս «ծանր» բեռը իրենց ուսերին են վերցրել զուտ հումանիտար սկզբունքներից ելնելով, թե՞ այստեղ հստակորեն երեւում են նրանց ...
Երեքշաբթի գերմանական լրատվամիջոցները վկայակոչելով թուրքական «Հյուրիեթը» նշեցին, թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հարեւան Իրաք կատարած իր այցելության ժամանակ «փշրել է տաբուն»ՙ արտասանելով «Քրդստան» բառը:
Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին մարտի 23-ին վերջնագիր է ներկայացրել Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) անջատականներին, որոնք Իրաքի հյուսիսային շրջաններից հարձակումներ են կատարում Թուրքիայի տարածքի վրա:
Ինչպես փոխանցում է CNN-TURK-ը, Անկարայի նման որոշումը կապված է ապրիլի սկզբին նախատեսված ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա այցի հետ, որից առաջ թուրքական կողմը ցանկացել է «դրական քայլ» անել: Այդ նպատակով հայերեն ռադիոկայանի հեռարձակումները կսկսվեն ոչ թե հունիսին, ինչպես նախատեսված էր, այլ ապրիլի 1-ին: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այդ քայլը ...
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երեկ հայտարարություն է արել ապրիլի 9-ին Թբիլիսիում սպասվող ընդդիմության հանրահավաքի առնչությամբ «նոր բացահայտումների» մասին: Ըստ վրաց իրավապահների, ընդդիմությունը ապրիլի 9-ի հանրահավաքին պատրաստվում է նաեւ զինվելով:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը սովորություն չունի քննարկելու այլ կուսակցությունների, քաղաքական ուժերի գործունեությունը: Հետեւաբար չի պատրաստվում մեկնաբանել «Ժառանգություն» կուսակցության ՀԱԿ-ին չմիանալու եւ քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու որոշումը: Արամ Սարգսյանն ավելի նախընտրելի համարեց պարզաբանել, թե ինչու իր գլխավորած Դեմկուսը չի մասնակցում ընտրություններին: «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած հանդիպման ժամանակ ...
«Դավիթ Հակոբյանի ամբողջ վիրավորվածությունը բխում էր նրանից, որ նա պաշտոնական հայտարարությամբ հավակնություն էր ցուցաբերել զբաղեցնելու ՀԱԿ ցուցակի երրորդ տեղը: Մնացածը դուք կարող եք գնահատել: Ես միայն կարող եմ ավելացնել հետեւյալը, որ մարտի 15-ին կոնգրեսի քաղխորհուրդը լիազորել էր կոնգրեսի կենտրոնական գրասենյակին կազմել ավագանու թեկնածուների ցուցակը, եւ դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները իրենց ...
Մարտի 13-ին Մինսկում տեղի է ունեցել Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի երկրների գյուղատնտեսական բանկերի միջազգային միության հիմնադիր հավաքը եւ միության հիմնադրման արարողությունը: Հավաքին Հայաստանից մասնակցել է «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Այս մասին բանկից ստացված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը» դարձել է ...
Ճիշտ երկու տարի է անցել այն օրից, երբ ժողովրդի սերն ու հարգանքը վայելող մարդու եւ քաղաքական գործիչի, ազգի լավագույն զավակներիցՙ Հայաստանի Հանրապետության երկարամյա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան բոթը ցնցեց ամենքին: Լինելով վարչապետ, ՀՀԿ նախագահ, տոգորված նժդեհյան գաղափարներով, նա իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդի անկախ պետականության ձեռքբերման եւ հզոր Հայաստան ...
1999 թ. Պրահայում հիմնադրված «Օրեր» հանդեսը տասը տարի շարունակ կարողացել է պահպանել սփյուռքյան մամուլում իր որոշակի տեղը, թեեւ թե՛ ֆինանսական, թե՛ նյութերի հրատարակության պատրաստման զգալի դժվարություններին նկատի առնելով, որ ե՛ւ ստեղծագործական, ե՛ւ տեխնիկական աշխատանքները (խմբագրում, սրբագրում) հիմնականում միանձնյա` գլխ. խմբագիր Հակոբ Ասատրյանի ջանքերով են կատարվում: Այս առումով անխուսափելի է «Օրերի» ...
Հայոց մեծ եղեռնի 94-ամյակի նախօրեին «Ռենդըմ Հաուս» հրատարակչությունը ապրիլի 4-ին լույս կընծայի Գրիգոր Բալաքյանի «Հայկական Գողգոթա» ականատեսի վկայությունների հատորը անգլերեն լեզվով, ըստ «Ազգի» խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության:
Հայաստանի Գիտատեխնոլոգիական ազգային ակադեմիան (ԳՏԱԱ) ստեղծվել է երկու տարի առաջ եւ արդեն կարողացել է ստեղծել 9 գիտական սեկցիաներ, որոնցում աշխատում է գիտատեխնոլոգիական ոլորտի 70 բարձրակարգ մասնագետ: ԳՏԱԱ հիմնական նպատակներից է գիտնականների եւ արտադրողների համագործակցությունը օգտագործել ի շահ մեր երկրի տնտեսության զարգացման:
Սփյուռքահայ ինքնությունը հիմնականում ապահովող-պահպանող գրական-մշակութային կյանքի զարկերակները սնուցողներից է ամերիկահայ գրող Սարգիս Վահագնըՙ տասնամյակների բեղուն գրական հունձքով: Դեռեւս 50-ականներին նա մասնակցել է Բեյրութի «Գրական շրջանակի» ձեւավորմանը, տպագրվել է գրական տարբեր հանդեսներում («Նոր գիր», «Անի», «Գարուն», «Շիրակ», «Առագաստ», «Կամար»): Աշխատակցելով «Շիրակ» ամսագրին` տասը տարի շարունակ վարել է հանդեսի միջազգային գրականության բաժինը:
Մարտի 24-ին ավարտվեց Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի «Դասական երաժշտության» բնագավառի «Երգեցողություն» անվանակարգի մրցույթների շարքը: Տեղեկացնենք, որ «Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ 5 տարի առաջ հիմնված մրցույթի առաջին օրից ողջ կազմակերպչական եւ համակարգման աշխատանքները կատարում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչությունը: «Երգեցողություն» անվանակարգի յոթ մասնակիցներն էլ (Աբրահամյան Գրիգոր, Այվազյան Հովհաննես, Գեւորգյան Թերեզա, Էքսուզյան Աստղիկ, ...
Հայաստանում, պաշտոնական տվյալներով, տարեկան արձանագրվում է հղիության ընդհատման շուրջ 10 հազար դեպք: Ընդ որում, ոչ պաշտոնական տվյալները որոշակիորեն տարբերվում են պաշտոնականից: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության առաջատար մասնագետ Գայանե Ավագյանը , հղիության ընդհատման դեպքերի ընդհանուր թվից 2.5-3 հազարն ինքնաբեր վիժումներն են, ...
ԱԳՆ-ից հաղորդում են, որ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միության կողմից հովանավորվող «Լրագրողների ցանց» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած մոտ 30 արաբ եւ հրեա լրագրողների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանը , մշակութային շաբաթվա շրջանակներում մարտի վերջին Հայաստան կժամանի Բրազիլիայի հանրահայտ երաժշտական խմբերից «Տրիո իմաժեսը»: Խումբն ապրիլի 1-ին համերգով հանդես կգա Գյումրիում, իսկ ապրիլի 3-ին` Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մշակութային շաբաթվա շրջանակներում ապրիլի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն ...
Սերվանտեսյան խոսքըՙ մարդն իր գործերի զավակն է, տեղին է հիշատակել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի առնչությամբ: Լինելով իր ժողովրդի արեւմտյան հատվածի շառավիղը, նրա ճակատագրի եւ արժեքների կրողն ու ժառանգորդըՙ Սեպուհ (աշխարհիկ անունըՙ Հայկ) Չուլջյանն արյան ու գեների կանչով, ջանադիր նվիրյալը դարձավ այդ ժողովրդի հավատքն ու ավանդույթները ...
Ամերիկահայոց հոգեւոր առաջնորդ Ղեւոնդ արք. Դուրյանի սպանության 75-ամյակի առթիվ անցյալ տարի Մ. Նահանգներում հրատարակված եւ մեծ աղմուկ բարձրացրած «Սպանություն խորանի մոտ» գրքի հեղինակ Թերրի Ֆիլիպսը մարտի 26-ից ապրիլի 4-ը Ռուսաստան եւ Հայաստան է այցելելու բանախոսելու եւ հարցազրույցներ տալու 1933 թվի դեկտեմբերի 24-ին Նյու Յորքի Սբ Խաչ ...
Մարտի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2010-ի ընտրական մրցաշարի հերթական խաղում կհյուրընկալի Էստոնիայի ընտրանուն: Չորս օր անց մրցակիցներն ուժերը կչափեն Տալլինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրավիրել է 19 ֆուտբոլիստի: Հավաքականի կազմում չէ փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին: ...
Ֆրանսիական Նիս քաղաքում ընթացող «Ամբեր» մրցաշարի վերջին 3 տուրերում Լեւոն Արոնյանը փոփոխակի հաջողությամբ խաղաց: 6-րդ տուրում նա 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Սերգեյ Կարյակինին: Արոնյանը հաղթեց արագ շախմատի պարտիայում: 7-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Արոնյանի մրցավեճն առաջատարներից մեկիՙ Վլադիմիր Կրամնիկի հետ: «Կույր» շախմատի պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ արագ շախմատում հաջողությունն ...
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Վարշավա, որտեղ կմասնակցի լեհ անվանի բռնցքամարտիկ եւ մարզիչ Ֆելիքս Շտամի հուշամրցաշարին: Այն ավանդական է եւ այս տարի արդեն անցկացվելու է 26-րդ անգամ: Մրցումներին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը թիմում ընդգրկել է 5 բռնցքամարտիկիՙ Ռոբերտ Եղիսյանին (57 կգ), Արա Պուլուզյանին (60 կգ), օլիմպիական խաղերի ...
Մարտի 23-ին, «Նելեգալ-2009» միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները մաքսանենգության մեջ մերկացրել են Երեւան քաղաքի բնակիչներ Էդգար Սարուխանյանին, Համլետ եւ Մարտուն Կարապետյան եղբայրներին: