AZG Daily #8, 18-04-2014

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ВАРДГЕС АРЦРУНИ: "Я знаю секрет, как вывести Армению из тяжелого положения и благоустроить ее"

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#050, 2009-03-21 > #051, 2009-03-24 > #052, 2009-03-25 > #053, 2009-03-26 > #054, 2009-03-27
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 25-03-2009



Անցուդարձ

Տեղադրվել է` 2009-03-25 01:10:55 (GMT +04:00)

ԳՈՐԾԸՙ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ծննդյան 50-ամյակի առթիվ

Սերվանտեսյան խոսքըՙ մարդն իր գործերի զավակն է, տեղին է հիշատակել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի առնչությամբ: Լինելով իր ժողովրդի արեւմտյան հատվածի շառավիղը, նրա ճակատագրի եւ արժեքների կրողն ու ժառանգորդըՙ Սեպուհ (աշխարհիկ անունըՙ Հայկ) Չուլջյանն արյան ու գեների կանչով, ջանադիր նվիրյալը դարձավ այդ ժողովրդի հավատքն ու ավանդույթները գալիք սերունդներին անխաթար փոխանցելու, հոգեւոր Հայաստանի անապական լույսը նրանց սրտերում վառ պահելու գործի: Խոսքն ու գործը նրա համար ներդաշնակորեն միասնական եղան ու անտրոհելի: Ստեղծելով, ծնունդ տալով մնայուն արժեքներիՙ ինքն էլ վերստին ծնունդ առավՙ դառնալով դրանց զավակը:

Գուգարաց թեմն անուրանալի ձեռքբերումներ ունեցավ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի գործունեության շնորհիվ: Ձեւավորելով թեմը եւ հսկայական ջանքեր ներդնելով նրա կայացման գործում, իր ներկայությունն ու գործուն մասնակցությունն ունենալով հանրային կյանքին առնչվող գրեթե բոլոր ոլորտներումՙ նա մեծապես նպաստեց հասարակություն-եկեղեցի կապերի ամրապնդմանը: Հատկապես հիշատակության են արժանի ազգային, հոգեւոր-եկեղեցական մշակույթի ու ավանդույթների մատչելի մեկնաբանությամբ մատուցվող միջոցառումները, քարոզչական գործունեությունը:

Իբրեւ հոգեւորականի տիպարՙ Սեպուհ սրբազանն իր հայրենաշունչ խոսքով ու գործերով վայելում է ազգասեր առաջնորդի համբավ: Նրա նախաձեռնությամբ, ինչպես նաեւ հայաստանաբնակ եւ սփյուռքահայ բարերարների նյութական ու բարոյական աջակցությամբ, Գուգարաց թեմում իրականացվեցին առաջնորդարանի, հովվատների, եկեղեցիների, մատուռների ու ճամբարային համալիրների կառուցումը եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքներ:

Վանաձորում Թայիրովների պատմական առանձնատանՙ իբրեւ առաջնորդարան վերակառուցումն ու տարածքի բարեկարգումը առանձնակի գեղեցկություն պարգեւեց քաղաքի այդ հատվածին:

Խորհրդային ժամանակներից թեմի տարածքում հոգեւոր ծառայություն էին մատուցում Վանաձորի Սբ Աստվածածին եւ Ստեփանավանի Սբ Սարգիս եկեղեցիները: 1996 թվականից Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ջանքերով նորակառույց եկեղեցիների թիվը թեմում դարձավ 10, կառուցվեց 10 մատուռ, վերականգնվեց 19 եկեղեցի:

Կրթադաստիարակչական ծառայությունների թվում հարկ է նշել Վանաձորում «Ծիծեռնակ» եւ «Կռունկ» թեմապատկան ճամբարների հիմնովին վերակառուցումն ու կահավորումը: Այդ ճամբարներում ութ տարի շարունակ անվճար իրենց ամառային հանգիստ են անցկացնում հազարավոր դպրոցականներ: 2002 թվականին թեմի առաջնորդի մտահղացմամբ ու ջանքերով հիմնադրվեց «Հայրենիք եւ եկեղեցի» մանկապատանեկան ամսաթերթը, որը, ճամբարների հետ մեկտեղ, իր անուրանալի դերն ունի մատաղ սերնդի քրիստոնեական ու ռազմահայրենասիրական դաստիարակության, աղանդների դեմ պայքարի գործում: «Հայաստանի անկախության պայմաններում աղանդների գոյությունը յուրաքանչյուրիս ազգային արժանապատվությանը հասցված ապտակ է,- ասում է Սեպուհ սրբազանը:- Եվ մեր ճշմարիտ հավատքի պահպանման համար պատասխանատու են թե՛ եկեղեցին ու պետությունը, թե՛ մտավորականությունն ու հասարակությունն ընդհանրապես»:

Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն այսօր 50-ամյա այր է: Նա իր համար նշանաբան է ընտրել «Հայրենիք եւ եկեղեցի» կարգախոսըՙ համոզված, որ հայրենի պետությունն ու Հայ առաքելական եկեղեցին այն երկու հզոր թեւերն են, որ մշտապես ապահովելու են մեր ժողովրդի թռիչքը դեպի ապագաՙ զերծ պահելով նրան ժամանակակից վտանգավոր խորշակ-քամիներից:

Խոսքն ու գործը նրա համար ներդաշնակորեն միասնական ու անտրոհելի ամբողջություն են: Ստեղծելով, ծնունդ տալով մնայուն արժեքներիՙ նա թեմակից հոգեւոր հովիվների հետ կերտում է ամբողջ մի թեմի կենսագրություն եւ իր գործերի ծնողը լինելովՙ վերստին ծնունդ է առնում այդ գործերովՙ դառնալով իր գործերի զավակը:

Շնորհավոր ծնունդդ, Սրբազան հայր:

Երեկ լրացավ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ծննդյան 50-ամյակը: «Ազգ»-ը ջերմորեն շնորհավորում եւ քաջառողջություն է մաղթում սրբազանին:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 25-03-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.