Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (Միացյալ Նահանգներ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հերթական տարածաշրջանային այցով արդեն վաղը կլինեն Երեւանում:
Թուրքիան աշխարհի լրատվամիջոցների կիզակետում է հայտնվել դարձյալ հատկապես ԱՄՆ-ի նորընտիր նախագահի այցելության առիթով: Ոչ ոք չի կարող վիճարկել այդ երկրի ռազմավարական նշանակությունը ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Մերձավոր Արեւելքի համար: Եվ թուրք քաղաքական առաջնորդներն իրե՛նք են ամենից առաջ գիտակցում եւ չարաշահում այդ նշանակությունը, շարունակելով իրենց երկրի փոքրամասնությունների ճնշումները, մինչ Արեւմուտքը նախընտրում ...
«Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» խորագրով խորհրդաժողովը, որը նախատեսված էր իրականացնել դեռեւս օրեր առաջ, տեղի կունենա այսօր` ապրիլի 21-ին: Ինչպես Ա-ինֆոյին հայտնեց միջոցառման նախաձեռնող կողմը, հանդիպումը կկայանա Ախալքալաքում: Խորհրդաժողովին մասնակցելու են տարածաշրջանում գործող տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, նաեւ` երկրում առկա տարբեր դեսպանատների, իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, ովքեր ...
Նախագահի նստավայրից հաղորդում են, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:
1992-ին Տաշքենդում ստորագրված փաստաթուղթն ուժի մեջ Է մտել 1994 թվականի ապրիլի 20-ին: Ութ տարի անց վերակազմվեց Հավաքական անվտանգության պայմանագրի միջազգային կազմակերպության, որը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Կազմակերպության անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: ՀԱՊԿ-ի կանոնադրական նպատակն է պայմանագրի անդամ յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության եւ ...
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ քննարկելով ոլորտում իրականացվող պետական ծրագրերը, կարեւորագույն խնդիր է համարել Արցախի էներգետիկ անկախության հասնելը, որը հնարավորություն կտա նաեւ էլեկտրաէներգիա արտահանելու: Դրական տեղաշարժեր կան, նշել է վարչապետը, սակայն անելիքներն ավելի շատ են:
Երեւանում երեկ մեկնարկեց 1909 թվականի ապրիլին Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը սկսվեց տերունական աղոթքով, որից հետո կարդացվեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը: Գիտաժողովի մասնակիցներին խոսք ուղղեցին կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ԱԳՆ-ից հաղորդում են, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի քաղաքային խորհուրդը հայտարարություն է ընդունել Հայոց Ցեղասպանության մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի ոչնչացումը, ինչպես նաեւ նրանց զանգվածային վտարումը եւ տեղահանումը, որն իրականացվել էր երիտթուրքական կառավարության կողմից, ապացուցված պատմական փաստ է: Այս գործողությունները դիտարկվում են ...
Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա տարածաշրջանի Պազիան դի Պրատո քաղաքում, Իտալիայում Հայաստանի դեսպանության եւ հայ համայնքի ջանքերով, ապրիլի 18-ին հիմնադրվել է «Հայկական զբոսայգի. 1915» պուրակը, որը վերջնական, ավարտուն տեսք կստանա այս տարվա աշնանը: Ըստ ԱԳՆ-ի, վերջին ամիսներին սա Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա շրջանում այս կարգի առաջին նախաձեռնությունը չէ: Շրջկենտրոն Ուդինեում 2008-ին «Հայկական զբոսայգի. 1915» ...
Ապրիլի 18-ին լրացավ վերջնաժամկետը, երբ 30 օրվա ընթացքում Հանրային խորհրդի կազմում պետք է ստեղծվեին մնացյալ 12 հանձնաժողովները: Մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովներում ընդգրկվելու ցանկությամբ Հանրային խորհուրդը ստացել է 1550 դիմում, որոնցից 400-ը` հասարակական կազմակերպություններից, 60-ը` հիմնադրամներից, 150-ը` ասոցիացիաներից եւ այլն: Հանրային խորհրդի ժամանակավոր նախագահ Վազգեն Մանուկյանը փաստում է, որ հասարակության շրջանում ...
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 6,1 տոկոս տնտեսական անկում: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 93,9 տոկոսը կամ շուրջ 465,5 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ հունվար-փետրվարին արձանագրված անկումը կազմել էր 3,7 տոկոս: Փաստորեն, տնտեսական անկումը Հայաստանում խորանում է: Նշենք, ...
Օրերս կոմպոզիտորներ Էդուարդ Սադոյանն ու Լեւոն Չաուշյանն անդրադարձան կոմպոզիտորների միությանը, քննադատեցին միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի գործելաոճը: «Ազգ»-ի հետ առանձնազրույցում Ամիրխանյանը անդրադարձավ կոմպոզիտորների հնչեցրած մեղադրանքներին եւ ներկայացրեց իր տեսակետը:
Ռուբեն եւ Վերոնիկա Վարդանյանների ընկերների հիմնադրամը, Հայաստան 2020 ծրագիրը եւ ARGA հիմնադրամը հանդես են եկել Տաթեւի վանքի վերածննդի եւ զարգացման ծրագրի իրագործման նախաձեռնությամբ: Ծրագիրն իրականացնելու համար ներդրվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար: Իրականացումն ընթանալու է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հովանու ներքո, իսկ ծրագրի մշակման ամբողջ պատասխանատվությունը կրում է «Ամերիա» ...
1958 թվականի աշնանը հայ մեծանուն բալետմեյստեր, հետագայում Հայաստանի պարի պետական անսամբլի առաջին գեղ. ղեկ Էդուարդ Մանուկյանի, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայաստանի պարի պետական անսամբլը: Կեսդարյա ստեղծագործական բուռն ճանապարհ անցած, մեծ ճանաչում վայելած անսամբլը այս տարի նշում է հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանը ըստ արժանվույն նշելու համար ստեղծվել է բեմականացված մի ներկայացում, ...
Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանը հետեւողական ուշադրութիւն է դարձնում ուսուցիչների հետհամալսարանական մասնագիտական եւ մանկավարժահոգեբանական վերապատրաստութեան դասընթացներին: «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը համալսարանի այն օղակն է, որը իրականացնում է հայրենի ուսուցիչներիՙ արեւմտահայ լեզուի, արեւմտահայ գրականութեան դասական շրջանի եւ սփիւռքահայ գրականութեան գծով մասնագիտական վերապատրաստութիւնը, ինչի անհրաժեշտութիւնը, ցաւօք, ազգային կրթութեան ռազմավարութեան մէջ տասնամեակներ ...
Գոնե նրանք, ինչպես ժողովուրդն է ասում, օրվա ապրուստը ճակատի քրտինքով վաստակողները, թվում է, համարձակ կլինեն, ճշմարտության մասին կարող են ավելի բաց խոսել ու հետեւանքների մասին չմտածել: Բայց, չէ, վախվորած են, նույնիսկ պատանի զրուցակիցս (հարց ես տալիս, ասում է` բոլորի՞ն եք այդպես հարցնում): Մեր կյանքն այնպես են սարքել, որ մի բանի ...
Երեւանում սկսվում է զբոսաշրջության սեզոնը, եւ մեր քաղաքային իշխանություններն այսօրվանից մինչեւ սեզոնի փակումըՙ մինչեւ հոկտեմբեր, գիշեր ու զօր տքնաջան աշխատելու են, որպեսզի մեր քաղաք այցելող բոլոր զբոսաշրջիկները հեռանան այնքան զվարթ ու երջանիկ, որ հաջորդ տարի նորից շտապեն այստեղ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ սփյուռքի նախարարությունից, այսօր կառավարության նիստերի դահլիճում ժամը 10-ին տեղի կունենա Ճարտարապետների համահայկական համաժողովի պաշտոնական բացումը, որտեղ բացման խոսքով հանդես կգա նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովին իրենց ողջույնի ուղերձներով հանդես կգան Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ֆրանսիայից, Կանադայից, ...
Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկացանք Միացյալ Նահանգներից «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախմբի ապրիլի երկրորդ կեսին Հայաստան այցելության մասին` հրավերով Հայաստանի ավետարանչական համայնքի: Ըստ ներկայացվածի, այցի նպատակն է «միության եւ բարյացակամության կամուրջներ կառուցել» եւ հարգանք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում անհաջողությունները շարունակում են ուղեկցել նախորդ մրցաշրջանի դափնեկիրներ Երեւանի «Արարատին» ու Կապանի «Գանձասարին»: Ընդ որում, արարատցիները հայտնվել են անմխիթար վիճակում: Թիմը ոչ միայն 4 անընդմեջ պարտություն է կրել, այլեւ ոչ մի կերպ չի կարողանում բացել գոլերի հաշիվն առաջնությունում: Հերթական տուրում արարատցիները սեփական հարկի տակ հյուրընկալել էին ...
Նալչիկում ընթացող շախմատի Գրան պրիի հերթական 3 տուրերից հետո Լեւոն Արոնյանը զիջեց առաջատարի իր դիրքը: 3-րդ տուրում նա սեւերով անդրանիկ պարտությունը կրեց ուկրաինացի Սերգեյ Կարյակինից: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում հաջորդ տուրում կայանալիք Արոնյան-Գրիշչուկ մրցավեճը: Այն ավարտվեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերը հաշտություն կնքեց նաեւ 5-րդ տուրում Եվգենի Ալեքսեեւի հետ կայացած պարտիայում: 5 ...
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը մեկնել է Մալթա, որտեղ կմասնակցի ֆեդերացիայի գավաթի եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբի հանդիպումներին: Մեր հավաքականը ուժերը կչափի Ֆինլանդիայի, Եգիպտոսի, Ալժիրի, Հունաստանի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Մոլդովայի եւ Նորվեգիայի հավաքականների հետ:
Ապրիլի 21-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ին եւ 23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում կբարձրանա 3-5 աստիճանով: Ըստ «Հայպետհիդրոմետի», վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` -3 +2, ցերեկը` +9 +13, ...
Երեւան - ապրիլ 21, 2009թ. Կասկադ Բանկը հայտարարում է, որ էականորեն իջեցրել է առեւտրային վարկերի բազային տոկոսադրույքըՙ սահմանելով 15%, նախկինում գործող` 18%-ի փոխարեն: Տոկոսադրույքի զգալի նվազեցում է կատարվել նաեւ մինչեւ 50,000 ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ Եվրոյով տրամադրվող առեւտրային վարկերի դեպքումՙ կազմելով, համապատասխանաբար 20% եւ 18%, նախկինում գործող` 24% եւ ...