AZG Daily #88, 17-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-16 22:21:07
Բորսայում վաճառվել է 8.55 մլն դոլար

2012-05-16 18:09:12
Թուրքական ռազմազօդային ուժերի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա

2012-05-16 17:12:47
Դիմում է գրել

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#069, 2009-04-17 > #070, 2009-04-18 > #071, 2009-04-21 > #072, 2009-04-22 > #073, 2009-04-23
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 21-04-2009



Տեղադրվել է` 2009-04-21 15:13:16 (GMT +04:00)

ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է ԻՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ, 21-ը ապրիլ, 2009թ.

Երեւան - ապրիլ 21, 2009թ. Կասկադ Բանկը հայտարարում է, որ էականորեն իջեցրել է առեւտրային վարկերի բազային տոկոսադրույքըՙ սահմանելով 15%, նախկինում գործող` 18%-ի փոխարեն: Տոկոսադրույքի զգալի նվազեցում է կատարվել նաեւ մինչեւ 50,000 ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ Եվրոյով տրամադրվող առեւտրային վարկերի դեպքումՙ կազմելով, համապատասխանաբար 20% եւ 18%, նախկինում գործող` 24% եւ 22%-ի փոխարեն:

Կասկադ Բանկն առաջարկում է նաեւ ավանդներ գրավիչ եւ շահավետ պայմաններով: Այժմ, ներդնելով ՀՀ դրամով ավանդ Կասկադ Բանկում, արդեն հնարավոր է ստանալ մինչեւ 15.5% տարեկան տոկոսադրույք: Նորացվել եւ բարելավվել են «Կասկադ» ավանդի պայմանները, ըստ որոնց երկու ամիսը մեկ բարձրանում է ավանդի եկամտաբերությունը եւ ավանդատուին հնարավորություն է ընձեռնվում պահպանել կուտակված տոկոսները` ժամկետից շուտ այն ընդհատելու դեպքում:

Կասկադ Բանկը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին օգտվել բանկի կողմից մատուցվող ծառայություններից շաբաթվա ցանկացած օր, քանի որ Բանկն աշխատում է յոթ օրՙ առանց հանգստյան օրերի:

Ավելացվել է համատեղ զեղչային ծրագրով Բանկի քարտատերերին զեղչ տրամադրող առեւտրային կետերի քանակը եւ տրամադրվող զեղչի տոկոսը: Այժմ մեր քարտատերերը հնարավորություն ունեն օգտվել արդեն մինչեւ 50% զեղչից քաղաքի 177 առեւտրի եւ սպասարկման կետերում:

Բանկի վարած արդյունավետ քաղաքականության շնորհիվ 2009թ. I եռ արդյունքներով Բանկի կողմից արձանագրվել է շահութաբերության բավարար մակարդակ, ինչը վկայում է նաեւ հաճախորդների շրջանում Բանկի վայելած վստահության մասին:

Կասկադ Բանկը մտադիր է շարունակել իր ակտիվ գործունեությունը նաեւ 2009թ.-ինՙ նպատակ ունենալով առավելագույնս բարելավել իր հաճախորդներին տրամադրվող բանկային ծառայությունները:

Կասկադ Բանկի 100% բաժնետեր է հանդիսանում «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ն, որի մնացած ընկերություններն են Կասկադ Կրեդիտ ՓԲԸ-ն, Կասկադ Ինշուրանս ՓԲԸ-ն, Կասկադ Ինվեստմենթս ՓԲԸ-ն եւ Կասկադ Քնսալթընթս ՓԲԸ-ն:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 21-04-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua