- Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին կարո՞ղ ենք ասել, որ հայ պատմաբանները պարզերես են եւ ցեղասպանությունը կարողացել են գիտական, քարոզչական եւ դասագրքային մակարդակով պատշաճ ներկայացնել ինչպես հայ հանրության, այնպես էլ համաշխարհային ասպարեզում:
Ռոբերտ Ֆիսքն այս հարցը դիտում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության տեսանկյունից: Հոդվածը «Ինդիփենդենտ» թերթից արտատպել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը, որտեղից թարգմանաբար հատվածներ ենք ներկայացնում:
Արդեն ավանդական դարձած, Եղեռնի հիշատակի օրվա տարեկան հանրահավաքը Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի առթիվ տեղի կունենա առաջիկա կիրակի օրը, կեսօրից հետո ժամը 2-ին 43-րդ փողոցի եւ Բրոդվեյի հատման մասում գտնվող «Թայմս» հրապարակում, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Թեեւ քարոզարշավի կազմակերպումը ինքնակամ ստանձնել է Կեսարիայի կրթության համակարգի աշխատողների արհեստակցական միության երկրորդ մասնաճյուղի ղեկավար Ալի Իհսան Օզթուրքը, սակայն դրա հիմքում հայ-թուրքական մերձեցումից, այսպես կոչված, տագնապահար եղած ադրբեջանցիներին Թուրքիայի ղեկավարների «կարեկցանքն» է: Նրանք, որպես կարեկցանքի դրսեւորում, անընդմեջ հայտարարություններով ադրբեջանցիներին հավաստիացնելիս, թե «քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը, Հայաստանի հետ ...
Ֆրանսահայ գրող Դենիզ Տոնիկյանի եւ Կանաչների կուսակցության Ֆրանսիայում ապրող թուրք անդամ Միշել Աթալայի նախաձեռնությամբ ապրիլի 19-ին Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող Կոմիտասի արձանի առաջ տեղի է ունեցել Եղեռնի 94-ամյակին նվիրված «Կոլեկտիվ բիզ միասին» (բոլորս միասին) վերտառությամբ միջոցառումը, որի նպատակն է եղել անկեղծ երկխոսություն սկսել հայկական եւ թուրքական համայնքների միջեւ` հասնելու համար ...
«Տիկին Նալբանդյանը, ծագումով դանիուհի, ողբում է նահատակ եւ հերոսական մի ժողովրդի համար, որ դարձել էր իրենը, եւ դա անում է այնպես, որ ալեկոծում է մեր երակները եւ արցունքներ է խլում մեր աչքերից»:
Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Հայ ասպետ» գիտահանրամատչելի պատանեկան հաղորդման կազմակերպիչները նախատեսել են սփյուռքի երիտասարդությանն էլ ընդգրկել հաղորդաշարում: Կազմակերպիչների ուշադրության կենտրոնում է հատկապես ջավախահայ երիտասարդների մասնակցության խնդիրը: Այդ կապակցությամբ նրանք դիմել են «Ջավախք» հայրենակցական միությանը` առաջարկությամբ օժանդակել Ջավախքի հայկական դպրոցների խելացի պատանիներին` հաղորդաշարին մասնակցելու համար: Կազմակերպչական առումով «Ջավախք» հայրենակցական միությունն առաջին հերթին ...
Կանադայում Թուրքիայի դեսպան Ռաֆեթ Աքգյունայը հետ է կանչվել, ծանուցում է ավստրիական «Դեր Շտանդարտը»ՙ պարզաբանելով, թե հայոց հարցի առնչությամբ Կանադայի դիրքորոշումն է նման վերաբերմունքի պատճառը:
Ըստ PanARMENIAN.Net-ի ապրիլի 28-ին Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի հետ սահմանի բացման հարցը: Նիստը կվարի երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ադրբեջանի հետ հարաբերությունների եւ Հայաստանի հետ սահմանի բացման հարցը գլխավորը կլինի նիստում: Վերջին ամիսներին Անկարան եւ Երեւանը հարաբերությունների կարգավորման բանակցությունները վարում են փակ դռների հետեւում: Գլխավոր ...
ՀՀ նախագահի նստավայրից հաղորդում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Ապրիլի 23-ին կկայանա Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների առանձնազրույցը:
Այդ մասին, ինչպես երեկվա համարում նշում է «Միլլիեթը», «Արդարություն եւ բարգավաճում» խմբակցության նիստում, որն ապրիլի 21-ին հրավիրվել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովի շենքում, հայտարարել է վարչապետ Էրդողանը: Նա մասնավորապես ասել է. «Երկրում շահարկման առարկա են դարձրել Հայաստանի հետ մեր շփումները: Դա շատ ցավալի է: Ադրբեջանի նկատմամբ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ...
«Եվրոմիությունը մեծ կարեւորություն է տալիս Թուրքիայի` որպես կառույցին անդամակցության թեկնածու երկրի պարտավորությանը` ունենալու լավ հարաբերություններ հարեւանների հետ. այս սկզբունքը հիմնարար է մեզ համար», ասաց Եվրոմիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան «Արմենպրեսին» տված հարցազրույցում: Նրա խոսքերով` Եվրոպական միությունը մշտապես խրախուսել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը` ...
Երեկ մոտ մեկ ժամ «Միացում» ազգային նախաձեռնության անդամները կրկին հավաքվել էին Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ ու վանկարկում էին` Արցախ-Հայաստան միացում, հող ծախողը` դավաճան: Իսկ նրանց հավաքի նպատակը մեկն էր` նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ դեմ առ դեմ հանդիպում: Չնայած նախարարին հղած երեք նամակներն ստացել էին պատասխան, որ իրենց կընդունի ...
Արտաքին քաղաքականությունը եւ դիվանագիտությունը ոչ միայն պետական գործունեության ամենակարեւոր ոլորտներից են, այլեւ հասարակական գիտությունների ու գիտահետազոտական ուսումնասիրությունների ամենաէական բնագավառներից մեկը: Այս ճշմարտությունն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել հատկապես մեր ժամանակներում, երբ աննախադեպ չափերով բարդացել են միջազգային հարաբերությունները, անկախություն նվաճած երկրների թիվը մոտեցել է 200-ի, ձեւավորվել են միջազգային հակադիր կենտրոններ, կազմավորվել ...
«Որքա՞ն զբոսաշրջիկ է այցելում Հայաստան» թեմայով երեկ սեմինար-մամուլի ասուլիս տեղի ունեցավ էկոնոմիկայի նախարարությունում, որին մասնակցում էին փոխնախարար Արա Պետրոսյանը , զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը եւ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի ու արտաքին առեւտրի բաժնի պետ Ալեքսանդր Պետրոսյանը : Սեմինարի նպատակն էր ներկայացնել, թե ...
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում երեկ տեղի ունեցավ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ասուլիսը: Մարզպետն անդրադարձավ մարտի 26-ին Կոտայքի մարզում կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստում ընդունված մարզի զարգացմանը միտված որոշումներին, դրանց իրականացման հարցերին: Կ. Շահգալդյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Երեկ հայաստանյան 24 հասարակական կազմակերպություններ մասնակցում էին ԱՄՆ ՄԶԳ «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» կազմակերպած «ՀԿ տոնավաճառ» միջոցառմանը: Յուրաքանչյուրը ներկայացրել էր մինչեւ այժմ իրականացրած ու առաջարկվող ծրագրերը: Իսկ տոնավաճառ այցելած հյուրերը տեղում կողմնորոշվելուց հետո իրենց ձայնը պետք է տային 3 կազմակերպության: Հաղթող հասարակական կազմակերպությանը կտրվի դրամաշնորհ: Մեզանում նման տոնավաճառ անցկացնելը նորություն ...
Ապրիլի 23- 26-ը կդադարեցվի Վրաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը` Թբիլիսիի մերձակայքում մայրուղային գազատարի վերականգնողական աշխատանքների կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ից, այդ ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահեստավորված գազի հաշվին` առանց սահմանափակումների:
Կանադայի «Զորյան» ինստիտուտից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Տորոնտոյում օրերս լույս է ընծայվել (նոր վերամշակված հրատարակությունը) «Ջորջթաունի տղաները» (The Georgetown Boys) գիրքը, որ հայերի Կանադա ներգաղթելու պատմությունն է ներկայացնում: 1923 թվի սկզբներին «Նիըր Իսթ Ռիլիֆ»ՙ Մերձավոր Արեւելքի օգնության կազմակերպությունը Լոնդոնի քաղաքապետի հիմնադրամի աջակցությամբ Թուրքիայի եւ Հունաստանի որբանոցներից 109 հայերի ...
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը հանդիսավոր պայմաններում հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հանձնեց Արվեստի եւ գրականության շքանշանի սպայի պարգեւանշանը:
Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկացանք, որ ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգից Հայաստան է ժամանում երգչախումբ: Փորձեցինք նամակագրական կապով կասեցնել սխալ դրդապատճառների հիման վրա գործունեության ծավալումը Հայաստանում եւ մասնավորապես Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արտահայտված սխալ դիրքորոշումները:
Վերջերս հասարակական բավական լայն հնչեղություն ստացավ «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախմբի ժամանումը Հայաստան: Երգչախմբի ներկայացվող նպատակը շատ բարի էր եւ գովասանքի արժանի. «միության եւ բարյացակամության կամուրջներ կառուցել» եւ հարգանք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն ցավալիորեն պետք է ընդգծենք, որ դա այցի միայն մեկ երեսն է:
Դանիացի երկու միսիոներների` Մարիա Յակոբսենի (1882-1960) եւ Քարեն Եպպեի (1876-1935) հիշատակին նվիրված գիտաժողով է տեղի ունենալու ապրիլի 24-ին Կոպենհագենի «Պենշնհայսքուլի» գիշերօթիկ ավագ դպրոցի դահլիճում, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը:
Հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչի երկրորդ մասնակիցը: Երրորդ տարին անընդմեջ եզրափակիչում խաղալու իրավունք ստացավ «Բանանցը», որը մայիսի 9-ին պատվավոր մրցանակը կվիճարկի երկրի չեմպիոն «Փյունիկի» հետ:
Մեկօրյա հանգստից հետո Նալչիկում ընթացող շախմատի Գրան պրիի խաղարկության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 6-րդ տուրն իրոք կարելի է հայկական շախմատի օր համարել Նալչիկում: Մեր երկու շախմատիստներն էլ մրցելով Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, հաղթանակներ տոնեցին:
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսի 5-ին Շվեյցարիայի ընտրանու հետ կայանալիք արտագնա խաղով կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում: Մեր հավաքականն ընդգրկված է ընտրական 2-րդ խմբում, որտեղ հանդես կգան նաեւ Թուրքիայի, Իռլանդիայի, Վրաստանի ու Էստոնիայի հավաքականները: Հունիսի 9-ին մեր ֆուտբոլիստները կհյուրընկալեն Թուրքիայի հավաքականին:
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականն ապրիլի 25-30-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Այդ ընթացքում ապրիլի 27-ին եւ 29-ին ընկերական խաղերում ուժերը կչափի Իրանի մինչեւ 16 տարեկանների ընտրանու հետ: Թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հավաքական է հրավիրել 20 ֆուտբոլիստի:
Ապրիլի 23-25-ը հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում կնվազի 2-4 աստիճանով: Ըստ «Հայպետհիդրոմետի», օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` 0 +5, ցերեկը` +4 +8, ցածրադիր մասերում գիշերըՙ +5+9, ցերեկըՙ +11 +15, ...
Չեխիայի մայրաքաղաքում հայտնաբերվել են հայկական հանցավոր խմբի 4 անդամներ, այդ թվում` մեկ «օրենքով գող»: Ինչպես հաղորդում է չեխական «Փրայմ Քրայմ» գործակալությունը, չորս հանցագործները ձերբակալվել են մարտի 23-ին, բացի այդ, եւս մեկին հաջողվել է ձերբակալել Սլովենիայում: Ոստիկանության հաղորդմամբ, հանցավոր խումբը զբաղվել է լիզինգային մեքենայություններով` Չեխիայում եւ Ավստրիայում: Բացի այդ, հանցավոր խմբի ...