AZG Daily #20, 04-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#071, 2009-04-21 > #072, 2009-04-22 > #073, 2009-04-23 > #074, 2009-04-24 > #075, 2009-04-25
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 23-04-2009



Ընթացիկ

Տեղադրվել է` 2009-04-23 01:07:15 (GMT +04:00)

ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՄԿՐՏԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգից Հայաստան ժամանած երգչախմբի վերաբերյալ

Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկացանք, որ ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգից Հայաստան է ժամանում երգչախումբ: Փորձեցինք նամակագրական կապով կասեցնել սխալ դրդապատճառների հիման վրա գործունեության ծավալումը Հայաստանում եւ մասնավորապես Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արտահայտված սխալ դիրքորոշումները:

Հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցին, որը Հայաստանում ավետարանական մկրտական շարժման պատմական ժառանգորդն է, խստորեն մերժում եւ անընդունելի է համարում բոլոր կազմակերպիչների եւ հանձին Ավետարանչական ընկերակցության (Ավետարանական եկեղեցու) հովանավորչական գործունեությունը այս երգչախմբի նկատմամբ: Միեւնույն ժամանակ, Հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցին որեւէ մեկին իրավունք չի տվել իր անունից ներկայանալու եւ գործունեություն ծավալելու Հայաստանում:

Ի լրումն ուզում ենք նաեւ տեղեկացնել, որ Հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցին անցել է ստալինյան եւ կոմունիստական ռեժիմի հալածանքների ու արհավիրքների միջով, մշտապես պահպանելով բարիդրացիական հարաբերություններ Մայր Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ` ստանալով մշտական խնամք այդ շրջանում, որի վառ ապացույցն է ներկայիս հաստատուն հարաբերությունների առկայությունը: Ուստի Հայաստանի Հանրապետությունը կարիք չունի նոր «առաքելությունների»:

Խմբ. կողմից տեղեկացնենք, որ Հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցին չի ենթարկվում Ռընե Լեւոնյանի գլխավորած «Ավետարանչական եկեղեցուն»:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 23-04-2009


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua