ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՈՒՐՆՈՎ. - Բարի երեկո, պարո՛ն նախագահ: Շնորհակալություն մեր հաղորդմանը հյուրընկալվելու հրավերն ընդունելու համար: Առաջին հարցը, որ ցանկանում եմ Ձեզ ուղղել հետեւյալն է. որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ի՞նչ է Ձեզ համար նշանակում ապրիլի 24 ամսաթիվը:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Անմար կրակի մոտ, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, պաշտոնատար անձինք գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Ծիծեռնակաբերդի երկինքը երեկ անհնար լազուր էր, նախորդ օրվա անձրեւային ամպերիցՙ ոչ մի հետք, Ծիծեռնակաբերդի ճանապարհն ամեն ապրիլ 24-ին մյուս օրերից շատ տարբեր է. այստեղով անցնող ամեն հայ այդ օրը մի հետք, արյան հիշողության մի հետք, ծանր խոհի, ապրումի, լուռ մի պատառիկ է թողնում: Աշխարհի ոչ մի անկյունում երեւի չի լինի ...
Ապրիլի 24-ին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվեց հոգեհանգստյան արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի լույս հոգիների հանգստության համար: Նույն օրը Մայր աթոռ Սբ Էջմիածնում մատուցվեց պատարագ, որի պատարագիչն էր Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: «Պատմությանը նայում ենք խոր ցավով, բայց, քանի ...
Թբիլիսիում գործող Թուրքիայի դեսպանատան առջեւ ապրիլի 24-ին հայկական եռագույնն էր ծածանվում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին դեսպանատան մոտ արդարություն եւ ճանաչում պահանջելու համար:
Մի քանի օր առաջ Երեւանում առաջին անգամ հանդիպեցին հայր ու որդիՙ 40 տարի անց: Բառերով շատ դժվար է նկարագրել հորՙ Մեսրոպի եւ որդու Սթիվիի հուզումն ու երջանկության արցունքները: Նույնը շարունակվեց նաեւ երկու եղբայրների հանդիպման ընթացքում, որոնք իրար տեսնում էին առաջին անգամ, այն էլ մայր հայրենիքում: Իսկ հիմաՙ այդ դառն ու ...
«Գրան Օրիան դը Ֆրանս» մասոնական կազմակերպության ներկայացուցիչները եկել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց կազմակերպությունը ներկայացնող հայազգի Գի Հակոբյանը, իր համար անընդունելի է, որ Թուրքիան ցեղասպանության ճանաչման հարցում մերժողական քաղաքականություն է վարում, պետք է ջանք չխնայել արդարությունը հաստատելու համար: «Մենք ապրիլի ...
Կալիֆոռնիայի նահանգային սենատը նշել է Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը: Սենատոր Դեյվ Քոգդիլի գրասենյակից հայտնում են, որ սենատորը, որ ներկայացնում է Ֆրեզնոն, Մադերան, Մարիպոսան, Սան Ջոքինը, Ստանիսլավան եւ Տուոլումնը, ապրիլի 24-ին ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Ֆրեզնոյում: Դեյվ Քոգդիլը Կալիֆոռնիայի նահանգային ժողովի Հայոց ցեղասպանության ...
Հայոց մեծ եղեռնի հիշատակին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Նա եւս ծաղկեպսակ դրեց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
Ապրիլի 23-ին Հոլոքոսթի ամերիկյան հուշաթանգարանում ելույթներ են ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը եւ Բարաք Օբաման, հաղորդում է Nouvelles d՛Arme՛nie հանդեսի կայքէջը: Բայդենը նշել է, որ նախագահ Օբաման ցեղասպանության կանխումը համարում է «ազգային կարեւոր գերակայություն»:
Երեկ մինչեւ ուշ գիշեր բոլորի նման մենք էլ սպասում էինք Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին, որն ուշանում էր: Այդ ընթացքում Միացյալ Նահանգների հայկական իրազեկ աղբյուրների հետ մեր տեւական հեռախոսազրույցները փաստեցին, որ խոր հուսախաբություն է տիրում սփյուռքահայ գրեթե բոլոր շրջանակներում: Պատճառըՙ Թուրքիա-Հայաստան-Շվեյցարիա ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունն էր: Դա, ասում ...
Ապրիլի 22-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջը, եւ այդ համատեքստում սահմանվել է «ճանապարհային քարտեզ»: Քանի որ դա առաջիկա քայլերի յուրատեսակ ուղեգիծ է նշանակում, ինչպես նաեւ պայմանավորվածությունների ժամանակացույց, ապա հարցեր են առաջանում: Որո՞նք են այդ քայլերը, ի՞նչ հաջորդականությամբ են կատարվելու ...
Ապրիլի 23-ին արթնացանք ու ազգովին նվեր ստացանք հայ-թուրքական համատեղ հայտարարություն եւ ճանապարհային քարտեզ, որոնք, դեռ անհայտ է, ինչպե՞ս են փոփոխելու մեր քաղաքական քարտեզի ուրվագծերը եւ առհասարակ` ինչպե՞ս են տակնիվեր անելու Հայաստանի եւ աշխարհի հայոց առնելիքն ու անելիքը: Ժամանակին, Տեր-Պետրոսյանի օրոք, երբ քիչ էր մնում ԼՂՀ հարցի կարգավորման «փուլային» տարբերակին համաձայնեինք, ...
Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն իր ապրիլի 24-ի «Tagesschau» լրատվական ծրագրի էլեկտրոնային էջում ծանուցում է Հայաստան- Թուրքիա մերձեցմանՙ «Ճանապարհային քարտեզ» ծրագրի մանրամասներինՙ Ստամբուլի իր թղթակից Ուլրիխ Փիքի միջոցով։ Գերմանական վերոհիշյալ աղբյուրը, հղում անելով թուրքական թերթերին, հաղորդում է, թե նախագիծը 5 քայլ է նախատեսում մինչ ամբողջովին փոխադարձ ճանաչում եւ սահմանների բացում։ ...
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ (ԱՌԿԱ): Այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ում կայացած մամլո ասուլիսում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ թուրք-հայկական սահմանի բացումը կնպաստի Հայաստանի արդյունաբերական եւ տնտեսական զարգացմանը:
Ինչպես հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ԱՄՆ փոխնախագահը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների հայտարարությունը: «ԱՄՆ փոխնախագահը հիացմունք է հայտնել նախագահ Սարգսյանի կառավարմանը եւ ընդգծել, որ ԱՄՆ վարչակազմն այդ գործընթացում ամեն կերպ աջակցելու է Հայաստանին ...
Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունն ԱՄՆ-ից հետո ողջունել է նաեւ Եվրոմիությունը, իսկ Եվրոհանձնաժողովը, ինչպես երեկ կայքէջում նշել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, հայտարարել է, որ աջակցում է կողմերի երկկողմ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ գործադրած դիվանագիտական ջանքերին: Նույն աղբյուրի համաձայն, հայտարարությունը «մաքոքային» դիվանագիտություն է սկզբնավորել Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ: Ակտիվացել ...
Ֆրանսիան ողջունում է Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկիզբ առած «Ճանապարհային քարտեզ» անվանյալ ծրագիրը, որը պիտի նպաստի երկու երկրների միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանը, կարդում ենք ինտերնետում գերմաներեն լեզվով սփռված ֆրանսիական դիվանագիտական կայքէջերից մեկում։ «Մենք հույս ենք տածում, որ սա աշխարհին կարող է ցույց տալ, թե հաշտեցումը հնարավոր է բաց ...
Համիդ Ասքարին բազմակողմանի զարգացած արվեստագետ է. երաժշտական կրթությունից բացի ավարտել է Թեհրանի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: 2006 - ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 2008 թվականին` ասպիրանտուրան: Այնուհետեւ 2008 թ. որպես խմբավար ավարտել է պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի դասարանը: Նշենք նաեւ, որ այժմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ...
Լեւոն Արոնյանը շարունակում է գլխավորել Նալչիկի շախմատի մրցաշարային աղյուսակը: 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ ու վաստակեց 5 միավոր: Վլադիմիր Հակոբյանը եւս հաշտություն կնքեց Եվգենի Ալեքսեեւի հետ: Հակոբյանը 4 միավորով Մամեդյարովի, Բաքրոյի եւ Էլյանովի հետ բաժանում է 7-10-րդ տեղերը:
Առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը նախապատրաստվում է նոր մենամարտիՙ շարունակելով իր առջեւ նորանոր խնդիրներ դնել ու դրանք հաջողությամբ լուծել: Նա բազմիցս հայտարարել է, որ մտադիր է տեղափոխվել ավելի բարձր քաշային կարգ եւ այնտեղ եւս արժանանալ աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Վախթանգն արդեն քաշային երկու կարգերում չեմպիոնական գոտիներ է ...
Դավիթ Նալբանդյանը հաջողությամբ հաղթահարեց Բարսելոնի թենիսի մրցաշարի 3-րդ փուլի արգելքըՙ պարտության մատնելով իսպանացի Նիկոլաս Ալմագրոյին (6-3, 6-4): Բայց այդ հաղթանակը նրա վրա թանկ նստեց: Նա ոտքի վնասվածք ստացավ, որի պատճառով չի կարող կորտ դուրս գալ Ռաֆայել Նադալի հետ քառորդ եզրափակիչ հանդիպմանը, որը մեծ հետաքրքրությամբ էր սպասվում: Այսպիսով, Նալբանդյանը դուրս մնաց ...
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը հաջող մեկնարկեց Մալթայում ընթացող ֆեդերացիայի գավաթի եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ դիվիզիոնի «Բ» ենթախմբում: Առաջին տուրում մեր թենիսիստուհիները 3-0 հաշվով պարտության մատնեցին Մոլդովայի ընտրանուն: Աննա Մովսիսյանն առավելության հասավ Տերտեացիի նկատմամբ, Լյուդմիլա Նիկոյանը հաղթեց Վասենինային: Իսկ զուգախաղում մրցակիցների նկատմամբ հաղթանակ են տոնել Մովսիսյանն ու Նիկոյանը: