Հրադադարի համաձայնագրի 15-ամյակի նախօրյակին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս: Այն, ինչպես նախապես խոստացել էր ՊԲ հրամանատարը, պետք է տեղի ունենար պաշտպանական շրջաններից մեկում, սակայն անձրեւոտ եղանակը խանգարեց մտահղացման իրականացմանը: Արտագնա ասուլիսը պարզապես հետաձգվեց մինչեւ հաջորդ հանդիպումը լրագրողների հետ:
Մայիսի 9-ի վաղ առավոտից ԼՂՀ-ում Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի եւ ԼՂՀ պաշտպանական բանակի կազմավորման 17-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներն էին: ԼՂՀ էին ժամանել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները, ՀՀԿ-ից Գագիկ Մինասյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
«15 տարի առաջ դադարեցվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որ դարձել էր նախկին Խորհրդային Միության տարածքում ամենաուժեղ հակամարտությունը: Այդ ժամանակ առաջնորդները խիզախ ու հեռատես որոշում ընդունեցինՙ իրենց ռազմական հրամանատարներին ցուցում տալով ստորագրելու անմիջական հրադադարի անժամկետ համաձայնագիր», նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ հրապարակված հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում հերքել է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կողմից իրեն վերագրվող հայտարարությունները: Նշենք, որ ռուսական լրատվամիջոցը հղում անելով Մ. Բրայզային, նշել էր, որ ամերիկացի համանախագահն ասել է, թե իբր Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները քայլ առ քայլ պետք է վերադարձվեն ...
Մայիսի 7-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան շտապել էր հայտարարել, որ կողմերը հիմնականում համաձայնության են եկել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջը: Ներկայացնելով հանդերձ այդ հանդիպումը, «Ալիեւն ու Սարգսյանը համաձայնության եկան հիմնարար սկզբունքների շուրջը» վերնագրով, թուրքական լրատվամիջոցները դիվանագիտական աղբյուրներից ստացած տեղեկությունների ...
Մայիսի 10-ի առավոտյան ժամը 9.45-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ 702-րդ մոտոհրաձգային բրիգադի ժամկետային զինծառայող, սերժանտ Անար Խանբաբօղլու Հաջիեւը, ինքնակամ լքելով իր դիտակետը, անցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային սահմանը եւ գերի հանձնվել ՊԲ-ի դիրքապահներին: Ըստ ԼՂՀ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության, պարզվել է, որ ադրբեջանցի զինվորն այդ քայլին է դիմել ...
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH Փարիզի գլխավոր գրասենյակը) եւ Հայաստանում ու Վրաստանում իր ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններիՙ Մարդու իրավունքների կենտրոնի (HRIDC, Վրաստան) եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (CSI, Հայաստան) տարածած հաղորդագրության համաձայն, Վրաստանի վերաքննիչ դատարանը պետք է վերականգնի արդարադատությունը:
«Ազգը» անդրադարձել է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած ճարտարապետների համահայկական համաժողովի աշխատանքներին ու տարբեր երկրներից ժամանած ճարտարապետների կարծիքներին: Ստորեւ ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում վայելող անվանի ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանի (ԱՄՆ, Դետրոյթ) հետ հարցազրույցը: «Ազգի» ընթերցողներին Հովսեփ Սարաֆյանի գործունեության մասին արդեն տեղեկացրել ենք: Հայաստանից մեկնելուց առաջ պրն Սարաֆյանն ասաց.
Նախընտրական քարոզչության առաջին շաբաթն առանձնապես աշխույժ չէր, համենայն դեպս այդպես է թվում, երբ դիտում ենք քարոզչական թեմաներով լրատվական թողարկումները եւ անգամ քարոզչական տեսահոլովակները: Անցյալ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների իներցիան նկատելի է ամեն ինչի մեջ` ե՛ւ կարգախոսների, ե՛ւ քարոզչական երթուդարձի, ե՛ւ ավտոբուսներով ընտրողների հետ հանդիպման վայր մարդկանց տեղափոխելու, ե՛ւ կուսակցական ակտիվիստների ...
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերանայեց Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցը եւ չեղյալ համարեց դրա 10-րդ կետը: Դրա համար հիմք դարձավ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ խոսքը ընտրություններին չհաշվառված քաղաքացիների մասնակցության մասին է, որոնք նախկինում կարող էին դիմում ներկայացնել բնակության վայրից եւ ընտրական ցուցակներում հայտնվել: ԿԸՀ-ն երեկվա նիստում չեղյալ ...
Բազմաթիվ են կոչերն ու էլեկտրոնային նամակները, որ Ռամկավար ազատական կուսակցության տարբեր շրջանակներից, մարմիններից եւ անհատներից ստանում է «Ազգը» : Անշուշտ, չենք կարող տեղ տալ դրանց, սակայն հարկ ենք համարում շեշտել դրանց ընդհանուր բովանդակության էությունը: Ինչպես հայտնի է, օրերս ՌԱԿ ընդհանուր պատգամավորական ժողով է տեղի ունենում Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, ...
«Լինսի» հիմնադարամի ներկայացուցիչ եւ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը երեկ «Ազգին» հայտնեց, որ լուրերը, թե իբր Քըրք Քըրքորյանը պատրաստվում է ներդրումներ անել Թուրքիայում, չեն համապատասխանում իրականությանը: Նման տեղեկատվություն տարածել էր «Նոյյան տապանը»ՙ հենվելով թուրքական լրատվամիջոցների վրա: Ապատեղեկատվությունը լույս էր տեսել նաեւ մեր թերթում, որի համար ցավում ենք:
Երեկ ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Հենրիկ Իգիթյանը: Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, անվանի արվեստաբան, հասարակական գործիչ Հենրիկ Իգիթյանը այն վառ անհատականություններից էր, ով իր ներկայությամբ որեւէ ոլորտում կարողանում էր հեռահար ծրագրեր իրականացնել եւ դրանց արժեքավորության ակնհայտության շնորհիվ գնահատականը ստանալ տեղում: Ինչպես ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձում. ...
Հայաստանի պարի պետական անսամբլը Մոսկվայում վերջին անգամ ելույթ էր ունեցել ուղիղ 2 տարի առաջՙ 2007 թվականին: Բարեբախտաբար մոսկովյան հասարակությունը անսամբլի 50-ամյակի հոբելյանական համերգը դիտելու հնարավորություն ունեցավ օրեր առաջՙ մայիսի 1-ին:
Երբ տգիտությունն ու անտակտությունը սահմաններ չեն ճանաչում, հրապարակավ ներկայացվում են հոդվածներ, որտեղ «լրագրողը» սեփական նեղմտությունը ամենայն հանգստությամբ վերագրում է մեծանուն որեւէ անհատականությանՙ արհամարհելով, ստորացնելով բարոյական, ազգային, համամարդկային արժեքները, եթե իհարկե ընդհանրապես տեղյակ է դրանց:
Հնգօրյա աշխատանքային ծրագրով օրերս Դոնի Ռոստովում էր գտնվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվիրակությունը` ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յու. Սուվարյանի գլխավորությամբ:
Գերեզմանատունը մոտ տասը տարի առաջ հայտնաբերել էր Սյունիքի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը եւ նրա անխոնջ ջանքերի շնորհիվ է, որ աշխարհին հայտնի է դառնալու Վայոց ձորի Եղեգիս գյուղում ծվարած հրեական մինչ օրս անհայտ համայնքի գոյության փաստը:
Օրերս Երեւանի մասնավոր դպրոցներից մեկում մի միջոցառում տեղի ունեցավ, որ սոսկ դպրոցական հերթական հանդես չես անվանի: Բեմական անկաշկանդ շարժուձեւով աչքի ընկնող աշակերտները ներկայացրին Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներում» տեղ գտած մի եղելություն, թե ինչպես է Եղեռնից մազապուրծ մի սփյուռքահայ Լիբանանից Հայաստան այցելելուց առաջ իր որդիներին հարցնում. «Հայրենիքից ձեզ ի՞նչ բերեմ»: Մեծըՙ ...
Աննախադեպ հաստակողություն են դրսեւորում ռուսաստանցի հոմոսեքսուալիստները: Չնայած Մոսկվայում բաղձալի շքերթ անցկացնելու հարյուրից ավելի դիմումների մերժումներին, իրար գժի պես սիրող «տղամարդիկ» որոշել են նույնիսկ «արյան» գնով նշանավորել «Եվրոտեսիլի» մոսկովյան հանդեսը:
Հանրապետությունում երեկվանից սկսվել է պետական բուհերում ընդունելության քննությունների համար դիմորդներից դիմում-հայտերի ընդունումը, որը կտեւի մինչեւ հունիսի 1-ը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, օտարերկրյա քաղաքացիների եւ 2009-ի գարնանային զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերը կընդունվեն մինչեւ հուլիսի 10: Հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, հայոց պատմություն, ...
Հունիսի 30-ին կդադարի տպագրվել Ֆրանսիայի հայկական «Յառաջ» թերթը: Այն Եվրոպայի առաջին հայալեզու օրաթերթն է, որը Փարիզում հրատարակվում է 1925 թվականից: Օրաթերթը հիմնել է Շավարշ Միսաքյանը, հետո հանձնել է դստերը` Արփիկ Միսաքյանին: Ինչպես էլեկտրոնային նամակում նշում է մեր գործընկերներից մեկը, «Յառաջը» կդադարի լույս տեսնել ոչ ընթերցողների կամ նյութերի պակասի պատճառով: Բաժանորդների ...
Մայիսի 10-ին Լեհաստանի Պլոցկ քաղաքում WKA-ի անցկացրած պրոֆեսիոնալ քիքբոքսինգի մրցաշարում 72,5 քաշային կարգում հայազգի Անատոլի Հունանյանը 3:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Լեհաստանը ներկայացնող հայտնի մարզիկ Լասզեկ Կոլտունին եւ պրոֆեսիոնալ քիքբոքսինգի ասոցիացիայի գծով դարձավ աշխարհի չեմպիոն: Անջել օֆ ֆայրը մրցաշարում հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացվեց հայկական դրոշը: 27-ամյա հայ մարզիկը հաղթանակը ...
Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում անդրադարձավ օրեր առաջ «Արարատ» ակումբի ղեկավարությանՙ իր եւ ֆեդերացիայի հասցեին հնչած մեղադրանքներին: Նա նշեց, որ որպես ֆեդերացիայի նախագահ պարտավոր է աջակցել բոլոր ակումբներին, սակայն դա չի նշանակում, որ իրավունք ունի շրջանցելու ֆուտբոլային օրենքներն ու բավարարելու «Արարատում» ֆուտբոլիստների հայտավորման խնդրանքը: Մանավանդ, որ այս ...
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 18-րդ խաղարկության հաղթող ճանաչվեց «Փյունիկը», որը 4-րդ անգամ արժանացավ պատվավոր մրցանակին: Հաղթանակը ձեռք բերվեց «Բանանցի» հետ գավաթային թեժ մրցապայքարում:
Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթեւոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում պետական բուհերի` Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի եւ նրանց մասնաճյուղերի 2009թ. դիմորդների համար, ովքեր ընդունվել են 1-ին կուրս, հայտարարում է մրցույթ, որի արդյունքում 10 հաղթողների ուսման վարձը հետագա 4 տարիների համար ...
Ձեզ է դիմում Շուշանիկ Թանդիլյանն Ալավերդի քաղաքից: Երեսուներկու տարեկան եմ, մանկուց հաշմանադամ: Փոքր տարիքից ոտքս կաղում էր, 2005թ.-ի փետրվարին ենթարկվեցի վիրահատության Երեւանի «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնում: Առաջին վիրահատությունն անցավ անհաջող: Վիրահատվեցի եւս երկու անգամ (մարտ եւ սեպտեմբեր ամիսներին):Սկեսեցի քայլել ձեռնափայտի եւ քայլակի օգնությամբ: 2005թ.-ի հոկտեմբեր ամսին կտրուկ փոխվեց առողջական ...