Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են հետաքրքրական զարգացումներ ունենալ, կամ նվազագույնը այդպիսիք ի ցույց կդրվեն հանրությանը` որոշակի դիվիդենտներ ապահովելու համար: Ինչ-որ քայլերի լինելիության մասին հայտարարությունները հաճախակիանում են, մինչդեռ դժվար է խոսել դրանց իսկության մասին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 22-26-ի ամառային նիստի օրակարգի նախագծում, ի թիվս այլ հարցերի, ներառել է նաեւ Հայաստանի խնդիրը, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1643 բանաձեւի դրույթների կատարման գնահատականը: Դրանցից ավելի շատ ու առավել հաճախ խոսվում է այն առաջարկ-պահանջների մասին, որոնք վերաբերում են 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերից հետո ...
Հունիսի 4-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում իսլամական աշխարհին դիմեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ուղերձում նա ասաց, որ փոխգործակցության նոր եզրեր գտնելու համար եկել է Կահիրե եւ ոչ մի ճառով չի հաղթահարվի տարիների վաղեմություն ունեցող անվստահությունը: Օբաման միաժամանակ անդրադարձավ պաղեստինա-իսրայելական հակամարտությանը եւ նշեց. «Մերձավոր Արեւելքում խաղաղության ուղին անցնում է երկու առանձին պետությունների ...
Հայաստանի բանկերի միջոցով Քրդստանի բանվորական կուսակցությանը փողեր փոխանցելու վերաբերյալ թուրքական աղբյուրների տարածած լուրերը հորինվածքներ են եւ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, պատասխանելով «Նոյյան տապանի» հարցին, նաեւ նշել է. «Հայաստանի Հանրապետությունում ներդրված է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործուն եւ արդյունավետ համակարգ: Հայաստանը անդամակցում կամ ...
Երեկ, փաստորեն, կարճ ժամանակով` 15 օրով Ազգային ժողովը հաղթեց կառավարությանը, քանի որ վիճահարույց հարկային փաթեթի` երեկ կայանալիք քվեարկությունը, կառավարությունն, ի դեմս ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի, հետաձգեց 15 օրով: ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրողներին ասաց, որ երեկ առավոտյան այս փաթեթի շուրջը քաղաքական ուժերի քննարկում է եղել, կառավարությունն ...
Երեկ, մինչեւ ուշ երեկո շարունակվում էին Երեւանի Մոսկվայի հրապարակում իրականացվող ծաղկային ձեւավորումները: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը. «Շուրջ 5000 պետոնյա եւ կատարանտուս հոլանդական ցրտադիմացկուն մեկամյա ծաղիկներով ձեւավորվել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դրոշները: Մեկ շաբաթից այդ ծաղիկները ավելի ցայտուն տեսք կստանան: Իսկ հաջորդ տարվա ...
Փաստորեն ՀՀԿ-ն հայ իրականության մեջ միակ կուսակցությունը չէ, երբ անդամները տարբեր կարծիքներ են հայտնում որեւէ դեպքի կապակցությամբ, սակայն հետո պարզվում է, որ խմբակցությունը բացարձակ այլ տեսակետ ունի:
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) երեկ «Արդշինինվեստբանկին» տրամադրեց 5 մլն դոլար վարկային գիծ` արտաքին առեւտրի ֆինանսավորման համար: Դրանով «Արդշինինվեստբանկն» ընդգրկվեց IFC-ի առեւտրի ֆինանսավորման գլոբալ ծրագրում (GTFP) եւ հնարավորություն ստացավ միանալու արտաքին առեւտրի ոլորտում ֆինանսական ստանդարտ ծառայություններ մատուցող միջազգային բանկերի ցանցին, որոնք նպաստում են երկրի արտաքին առեւտրի զարգացմանը:
Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը մեր հանդեպ ցուցաբերած լավ վերաբերմունքի համար: Այսօր շատ լավ խաղ ընթացավ գեղեցիկ մարզադաշտում: Երկու իրար արժանի մրցակիցների մրցավեճ էր, որում կարողացանք հաղթել: Շատ գոհ եւ երջանիկ եմ: Մեր լրագրողներն ու երկրպագուները ձեռքից բաց թողեցին հոյակապ հանդիպումը դիտելու հնարավորությունը: Սակայն քանի որ խաղը ...
Բուհական քննությունների ժամանակ արդարության կոչնակ հնչեցնող կրթության ոլորտի պատասխանատուներին ամեն տարի պետք է հիշեցնել, որ քննական ամեն մի կենտրոնում կատարվածի մասին լուրերը փոխանցվում են գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, իսկ մայրաքաղաքում տեղի ունեցածը հայտնի է դառնում մի քանի ժամվա ընթացքում: Եթե կարծում են, թե հայոց լեզու եւ գրականություն առարկայից բարձր միավորներՙ ...
Ընդունելության քննությունների առաջին անհաջող փորձի առիթով հեռուստատեսությամբ մի պաշտոնյա ասում էր, թե դրա պատճառը պետք է փնտրել ոչ թե թեստերի դժվարության մեջ, այլՙ դիմորդների ոչ այնքան լավ պատրաստվածության: Այսօրվա ամենից շատ քննարկվողՙ թեստերի բովանդակության բարդության թեման, իհարկե, հարաբերական է. կախված դիմորդի հիմնավոր կամ թույլ իմացությունից: Այն հանգամանքը, որ գրեթե բոլոր ...
«Արմենիա» նոր առագաստանավը իսպանական Վալենսիա նավահանգստում էր, եւ մենք ստիպված էինք մեր անբողջ բեռն այնտեղ ուղարկել մեկնումից երկու ամիս առաջ: Մեզ օգնեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւ «Ապավեն» փոխադրական ընկերությունը: Մեկնարկից երկու շաբաթ առաջ բեռները պետք է լինեին Վալենսիայում, բայց պարզվեց, որ դրանք Մալագա նավահանգստում կլինեն մայիսի 27-ին` մեկնարկի ...
Հայաստանն առաջին անգամ ներկայացել է Կաննի կինոփառատոնի կինոշուկայումՙ համեստագույն տաղավարով եւ վերջին երեք տարիներին նկարահանված 30 ֆիլմով: Մեր կինեմատոգրաֆիստների աշխատանքն առաջացրել է սպասվածից շատ ավելի մեծ հետաքրքրություն, ինչը փառատոնում հայկական պատվիրակության ղեկավար, ազգային կինոկենտրոնի ղեկավար Գեւորգ Գեւորգյանի հավաստմամբ, արդյունք է աշխարհի տարբեր երկրների կինոստուդիայում աշխատող հայ կինեմատոգրաֆիստների ուշադրությամբ: Մասնակցության արդյունքը ...
«Հայը չի կարող աշխարհին նույն կերպ նայել, ինչպես ֆրանսիացին, գերմանացին, լեհը: Մտածողությունն է տարբեր, սակայն աշխարհում այլ վայրեր չկան, որտեղ հայազգի ռեժիսորները անկախ փաստից, թե ո՛ր երկրում են ստեղծագործում, կարողանան հանդիպել, ծանոթանալ միմյանց աշխատանքներին, հետագա ստեղծագործական նախագծեր մշակեն: Այս հինգ տարվա ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած ծանոթությունները շատ ...
Ամերիկահայ ֆոտոլրագրողուհի Ալեքսանդրա Ավագյանի անունը եթե շատ ծանոթ չէ Հայաստանում, այնուամենայնիվ նրանք, ովքեր National Geographic (Նեշընլ Ջեոգրաֆիկ) ամսագրի եւ աշխարհում վայելած նրա բարձր հեղինակության մասին լսել են, պիտի անպայման հիշեն 2004 թվի համարներից մեկում նրա պատրաստած 22 էջանոց ռեպորտաժը` «Հայաստանի վերածնունդը» վերնագրով, որն իր ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց ...
Վեց վավերագրական ֆիլմեր կներկայացնեն արտահայտման ազատության խնդիրները Հայաստանում: «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Արտահայտման ազատության արմատավորումը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում էլ աջակցություն է ցուցաբերվել 6 ֆիլմերի ստեղծմանը:
Հունիսի 5-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հերթական թողարկումն էր «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի, որը վարում է Հակոբ Ռուբինյանը` լավագույն հայ հեռուստալրագրողներից ու հանդիսավարներից մեկը: (Առիթը եկել, ուզում եմ ասել, որ նրա բանավոր խոսքը միշտ աչքի է ընկել մաքրությամբ, իսկ կանոնավոր ու գեղեցիկ հայերենն ստիպել է, որ հեռուստաեթերում միմյանց հետ ...
«Գերմանիայի շաբաթների 2009» ծրագրի շրջանակում հունիսի 10-ին եւ 11-ին Վայոց Ձորի մարզում համերգներով հանդես կգան տենոր Քրիստոֆ Շեբենը եւ դաշնակահար Ստյուարտ Էմերսոնը: Միջազգային ասպարեզում հաջողություն վայելող եւ նորարարությամբ աչքի ընկնող երաժիշտները կկատարեն Ֆելիքս Մենդելսոն Բարթոլդիի, Յոհաննես Բրամսի, Ֆրանց Շուբերտի եւ Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները:
Ըստ Panarmenian.net-ի, Թուրքիայում սկսել է Օսմանյան կայսրության նշանավորի ճարտարապետներից մեկի` հայազգի Սինանի հիշատակին նվիրված տարին: Սինանին նվիրված միջոցառումները ծրագրվում է անցկացնել Լոնդոնում, Երուսաղեմում, Փարիզում եւ Կահիրեում: Հանրաճանաչ ճարտարապետ Սինանը ծնվել է 1489-ին, հայկական ընտանիքում: Նրան ցանկանում էին դարձնել ենիչերի, բայց հետո սուլթան Սելիմը նրան ուղարկել էր սովորելու նկարչություն եւ ճարտարապետություն: ...
Ըստ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հունիսի 9-ին հայտնաբերվել է մի հայ քահանայի դիակ: Մահացած հոգեւորականը 34-ամյա Արմեն Խաչատուրյանն է: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով «Ֆրանսպրես»-ի լուրը, Երուսաղեմի ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդը տեղեկացրել է, որ հայ հոգեւորականի դիակը հայտնաբերվել է սանդղավանդակում: «Հայ հոգեւորականի մահը հանցագործության հետեւանք ...
Թուրքերից Հայաստանի երիտասարդական հավաքականի կրած խոշոր հաշվով պարտությունը մեծ ցավ պատճառեց հայ ֆուտբոլասերներին: Եվ դա հասկանալի է: Բայց պետք է խոստովանենք, որ մրցակիցն իրոք մի գլխով բարձր էր մեր ֆուտբոլիստներից ու վարպետության դաս տվեց նրանց: Այդ հանդիպումը մեկ անգամ եւս բացահայտեց հայկական ֆուտբոլի ներկայիս տխուր իրավիճակը: Չանդրադառնալով խաղի մանրամասներին ու ...