Ռինգ են դուրս գալիս Գերմանիայի դրոշի տակ մրցակցող երկու օտարերկրացի բռնցքամարտիկՙ բեռլինաբնակ հայը, որ ռինգի աշխարհում «Արքա» մականունն է կրում, եւ համբուրգաբնակ թուրքը, որ փորձում է իր «Առյուծ» մականվանը համարժեք մրցակից ունենալ, եւ Բեռլինի Մաքս Շմելլինգ սրահում գտնվող 9000 հանդիսականներ միայն մի անուն են վանկարկումՙ «Ա՛ր-թո՛ւր»: Եվ ինչպես ARD-ի ուղիղ ...
Այսօր հանրապետության նախագահը կդառնա 55 տարեկան: Փորձի եւ եռանդուն գործունեության հասակՙ պատասխանատվության ամբողջական գիտակցմամբ զսպանակված, բոլոր տեսակի խոչուխութերից երկիրը դուրս բերելու դեպի ապահով հանգրվաններ: Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորելով այս առթիվ, ցանկանք նրան քաջառողջություն, անսպառ եռանդ եւ հաջողություններ:
1994-ին Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն հաստատեցին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը: Հայաստանը հնարավորություն ստացավ միջազգային ատյաններում ներկայացնելու տարածաշրջանին առնչվող խնդիրները, ինչպես նաեւ զարգացնել հարաբերությունները դաշինքի անդամ մյուս երկրների հետ:
Դեպի ամառային հանգիստ սահուն անցում կատարող մեր հանրային կյանքը դեռ այստեղ-այնտեղ կայծկլտումներ է ունենում, եւ արդեն իսկ պարզ է, թե մոտակա օրերին դեպի ո՞ր թեմաներով է թեժանալու, լրագրողները ո՞ր թեմաներն են արդարացված կամ անարդար «տժժացնելու»: Հարյուրերորդ անգամ նկատենք, որ մահացած քաղաքական կյանքի արհեստականության սիլուետներն անզեն աչքով էլ տեսանելի են, տեսանելի ...
Ըստ Panarmenian.net-ի, Իրանի MehrNews լրատվական գործակալությունը մեղադրում է Ադրբեջանին Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ: «Իրանում նախագահական ընտրություններից կես տարի առաջ ԿՀՎ գործակալները հանդիպել են իրանցի ընդդիմադիրների հետ եւ հանձնարարականներ տվել նրանց Թուրքիայում, Ադրբեջանում, Քուվեյթում ու ՄԱԷ-ում», ասվում է հաղորդագրութայն մեջ: Գործակալությունը նշում է, որ իրանցի մարզիկները, մշակույթի գործիչները, գործարարները այդ ...
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մի տեսակ շրջապտույտի մեջ է մտել: Հաջորդաբար եւ արդեն զգալի մեծացած պարբերականությամբ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հաճախ այցելում տարածաշրջան, մոտ օրերս հնարավոր է, որ տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների արդեն 6-րդ հանդիպումը:
Մի քանի ամիս առաջ «Էքսպերտների միավորում» կազմակերպությունը նախաձեռնեց «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությունը` նպատակ հետապնդելով կարգավորել տեղական եթերն ու հատկապես հեռուստաընկերությունների ղեկավարությանը ցույց տալ բացթողումները` մոտալուտ ապագայում դրանք շտկելու ակնկալիքով: Այս կապակցությամբ տեղի ունեցան մի շարք հանդիպումներ` մասնակցությամբ մտավորականության, հեռուստատեսության նախագահների, լրագրողների: Երկու ամիս տեւած մոնիտորինգի տակ ընկել են հանրապետության բոլոր հեռուստաընկերությունները` ...
ՀՀ-ում արդեն սովորական երեւույթ է դարձել ներքին հարցերին լուծում տալու համար դրսի «ձյաձյաներին» , «ախպեր տղերքին» օգնության կանչելը: Ցավալի է, որ մի բուռ ազգ ենք ու մեր ներքին խնդիրները նորից ու նորից եվրոպացիներին ու ամերիկացիներին ենք դեմ տվել` քաջ գիտակցելով, որ այսպես թե այնպես վերջնական լուծումներն ու որոշումները ոչ միշտ ...
Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը երեկվանից միացել է Intel Express միջազգային վճարային համակարգին: Այդ համակարգով հնարավոր կլինի գումարներ ստանալ եւ փոխանցել բանկի բոլոր մասնաճյուղերում: Նշված համակարգին միանալու թույլատվությունը բանկին տրամադրվել է ՀՀ Կենտրոնական բանկի համապատասխան որոշմամբ: Intel Express համակարգին մասնակցությունը հնարավորություն է տալիս «Արդշինինվեստբանկին» առավել արդյունավետ դարձնելու դրամական փոխանցումների իրականացումը, ընդլայնելու ...
Ինչպես հաղորդում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը, հունիսի 27-ին ԱՖԿ «Սիստեմա» ընկերության ակցիոներների տարեկան ժողովում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Ըստ հաղորդագրությանՙ ընտրությամբ տնօրենների խորհրդի կազմը ընդլայնվել է նախկին 10-ի փոխարեն հասնելով 13-ի: ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել Վլադիմիր Եվտուշենկովը: Այս ընկերությունը ...
Հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 3.100.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքՙ 360.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.25 դրամ:
Հայաստանի գրողների միության հերթական 15-րդ համագումարից առաջ մթնոլորտը գնալով շիկանում է եւ միության նախագահի գահին հավակնողները իրենց պատմություններն ու փոխադարձ մեղադրանքներն են ներկայացնում լրագրողներին:
Փառատոնաշատ Հայաստանում ստեղծվել է եւս մեկըՙ ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնը, որն առաջին անգամ կկայանա հոկտեմբերի 3-6-ը: Ինչպես երեկ «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսի ընթացքում փաստեց փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին , փառատոնի ստեղծման միտքը ծնվել է երեք տարի առաջ, իսկ անունն ընտրվել է ոչ պատահական, քանի որ ReAnimania-ի ...
Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ մշակութային հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992-ի մարտի 30-ինՙ Երեւանում ստորագրված երկու երկրների մշակութային համագործակցության համաձայնագրով: Վերջինս հիմք ընդունելովՙ պարբերաբար ստորագրվում են երկամյա կամ եռամյա միջգերատեսչական ծրագրեր, որոնք նախանշում են համագործակցության զարգացմանն ուղղված որոշակի միջոցառումներՙ մշակութային փոխանակումներ, պաշտոնական պատվիրակությունների փոխայցելություններ, մշակութային օրեր: Արդեն իսկ ...
Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի ցուցադրությամբ են հունիսի 22-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում բացվել Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունները:
Կալիֆոռնիայի Հայ գրողների միության (ԿՀԳՄ) առաջիկա գրական հանդիպումը, Գլենդեյլի հանրային գրադարանի հովանավորությամբ, կայանալու է հինգշաբթի, 2009 հուլիսի 2-ին, երեկոյան ժամը 7-9, գրադարանի դահլիճում, Glendale Public Library, 222 East Harvard St, Glendale, CA 91205: Կքննարկվի բանաստեղծուհի Վարսիկ Հակոբյանի գիրքըՙ «Տառապանքի ուղիներով»: Գրական զեկուցում կներկայացնի բանաստեղծ Գարուշ Հարյանցը: Կլինի կարծիքների փոխանակում: Հրավիրվում ...
Սովետ երկրի տունը կռիվ էր ընկել: Ռուսաստանն այլեւս անկարող էր դիմադրել իր փեշերի տակ ծվարած երկրների վեճ ու կռիվներին: Անդրկովկաս կոչված թաղում առաջինը գլուխ բարձրացրեց Ղարաբաղը, որտեղ ապրող հայերն այլեւս չդիմացան ` «Հերի՞ք չէ էս լեն ու բոլ աշխարհում մենք գլուխներս կախ ենթարկվենք Ադրբեջանին, մենք ուզում ենք ապրել մեր պատմական ...
Անցած տարվանից հանրակրթության ոլորտ մուտք գործած ավագ դպրոցի փորձնական ծրագիրը, ինչպես վկայում է կառավարության վերջերս ընդունած որոշումը, ամեն նոր ուսումնական տարվա հետ կհամալրվի նոր դպրոցներով, որոնց գործունեության արդյունավետությունը լիապես կախված է ոչ միայն դասավանդող ուսուցիչների մասնագիտական հմտությունից, այլեւ նրանց ձեռքի տակ եղած նոր դասագրքերի բովանդակային որակից:
Հունիսի 27-ին էլեկտրոնային լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները հաղորդեցին, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում մահացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ գերաշնորհ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Մայր աթոռի միաբանական կացարանում 17-ամյա երիտասարդը կողոպուտի նպատակով հարձակվել էր արքեպիսկոպոսի վրա, ծանր վնասվածք հասցրել, ինչի ...
Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալել են քրեական մեծ հեղինակություն համարվող Կամո Սաֆարյանին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահ մարմինների մի աղբյուր: Ձերբակալման ժամանակ հայտնաբերվել է 11 գրամ հաշիշ: Ներկայում դատարանի որոշմամբ Կ. Սաֆարյանը կալանավորված Է: Աղբյուրը նաեւ հաղորդել Է, որ կալանավորվածը ծնունդով Հայաստանից Է, ծնվել Է 1961 թվականին: ...