Չեմ ուզում գրել Զարուհու մասին -, շատ գրեցին - ոչ էլ Նիկոլի -, դեռ շատ կգրեն: Իսկապես չափազանցն է հայի չափը եւ անհամեմատը` համեմատության եզրը: Դրանից առաջին հերթին օգտվում են կեղծ հերոսները` գրավելով հասարակության ողջ ուշադրությունը, երկրորդ` այդ ծխածածկույթի հետեւում թաքնված բոլոր տեսակի խարդախները` պետական թե մասնավոր:
«Հյուսիս-հարավ» երկաթուղու եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհի նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Երեւանում: Հայեցակարգը մշակել է գերմանա-ավստրիական iLF խորհրդատվական ընկերությունըՙ «Կոնցեռն ՄՈՆ-ԱՐԽ»-ի ֆինանսավորմամբ:
«Ծախե՞լ է արդյոք Ռուսաստանը Ղարաբաղը ադրբեջանական գազի դիմաց» հարցի պատասխանը տարբեր կերպ են մեկնաբանում ադրբեջանական ԶԼՄ-ները: Հարցի պատասխանը ո՛չ Բաքվում, ո՛չ էլ Երեւանում միանշանակ չէ: Ադրբեջանական մամուլը վերջին մի քանի օրերին ողողված է «հաղթական» հոդվածներով, ինչին, սակայն, չեն հավատում քաղաքագետներ Արմեն Աղայանն ու Սերգեյ ...
Թուրքիան եւ Ռուսաստանը ամենաակտիվ դերն են խաղում Հարավային Կովկասում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Վեստին», հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում: «Թուրքիան եւ Ռուսաստանը քննարկում են Կովկասի իրադրությունը եւ Իրաքի ու ամբողջ Մերձավոր Արեւելքի հակամարտությունների կարգավորման համապարփակ առաջարկություններ ...
Երբ լրագրողները Վլադիմիր Պուտինին նրա նախագահական ժամկետի ավարտին հարցրին, թե ի՞նչը նրան չհաջողվեց իրագործել այդ տարիներին, նա միանշանակ պատասխանեցՙ կոռուպցիայի հաղթահարումը: Դմիտրի Մեդվեդեւը, գալով իշխանության գլուխ, միջոցառումների լայն ծրագիր հռչակեց այդ նույն երեւույթի դեմ: Սակայն ըստ էության այս երկրում ոչինչ չի փոխվում եւ հրեշավոր կոռուպցիան ու չինովնիկների կամայականությունը ինչպես այլասերում ...
Ավելի վաղ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գրել էր բրիտանա-հայկական համակուսակցային խորհրդարանական խմբավորման կազմակերպությամբ մայիսի 7-ին բրիտանական խորհրդարանում անցկացված հատուկ գիտաժողովի մասին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը: Գիտաժողովին հրավիրված էին Հարութ Սասունյանը, որի զեկուցումըՙ «Հայոց ցեղասպանությունը եւ արդարության որոնումը» վերնագրով, ներկայացրել ենք «Ազգի» մայիսի 14-ի համարում «Բրիտանական ...
«Եթե որեւէ հայ ձեզնից օգնություն կխնդրի, չվերաբերվեք նրան իբրեւ մուրացիկի, այլ հարգալից կերպով ու ներողամտություն հայցելով ձեռք մեկնեք նրան, քանզի չի կարելի ուրանալ ամենքիս վրա ծանրացած պատասխանատվությունը»: Սրանք Հայոց ցեղասպանության տարիներին հայությանը սատարած անձանցից մեկիՙ Էնտոնի Կրաֆտ-Բոնարի խոսքերն են, որի ծննդյան 140- ամյակը լրանում է այս տարի:
Մի քանի ամիս առաջ տված խոստման համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում երեկ հյուրընկալել էր տարվա ընթացքում փայլուն գիտելիքներով աչքի ընկած, տարբեր օլիմպիադաներում հաղթած եւ մրցանակների արժանացած դպրոցականներին: Դրանք մաթեմատիկայի «Կենգուրու» միջազգային մրցույթի հաղթողներն էին, այս տարվա մեդալակիր շրջանավարտները, որոնք պարգեւներ եւ հուշանվերներ ստացան նաեւ նախագահի ...
Մինչ կառավարության երեկվա նիստը սկսվելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախորդՙ Կապանում տեղի ունեցած նիստի որոշումներին, համաձայն որոնց, շուրջ 180 մլրդ դրամի (ռուսական վարկի) ֆինանսական միջոցների բաշխում տեղի ունեցավ:
ԱԱԾ-ն զբաղվելու է ավարտական եւ միասնական պետական քննությունների ընթացքում արձանագրված խախտումների ուսումնասիրությամբ: ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի խոսքերով, քննությունների ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ` ծածկագրերի օգտագործում, թեստերի պատասխանների ստացում բջջային հեռախոսի միջոցով:
Թերեւս երեկվա տերպետրոսյանական հանրահավաքում հատկանշական էր այն, որ ժողովրդի մոտ ավելի շատ ոգեւորություն էր առաջանում այն ժամանակ, երբ Մատենադարանի հարթակից ելույթ էին ունենում ազատ արձակված բանտարկյալները:
Ամառային ներքաղաքական անցուդարձը քննարկելու համար լրագրողներին հանդիպեց ռեժիսոր, «Գոյ» թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանը: Այս անգամ նա ներկայացավ որպես ղարաբաղյան շարժման շարքային հիմնադիր: Խոսակցությունը հիմնականում ծավալվեց համաներման, Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի արարքների վերաբերյալ: «Ղարաբաղյան շարժման տարիները իմ կյանքի լավագույն էջերից էին, եւ իմ ամենալավ ընկերների հետ մենք գտնվում ենք սարերի ...
Հուլիսի 4-ին կայանալիք Գրողների միության համագումարը թեժ է լինելու, համենայն դեպս` այդ են ապացուցում միության նախագահ Լեւոն Անանյանին ուղղված մի խումբ գրողների մեղադրանքները: «Ազգի» հարցազրույցը, Լեւոն Անանյանի հետ:
ՀԲԸՄ-ի տնօրենների կենտրոնական խորհուրդը վերջերս Ժիրայր Թուֆենկչյանին նշանակել է ՀԲԸՄ-ի լիբանանյան շրջանային հանձնաժողովի ատենապետ, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ գործող հնագիտական արշավախումբը հերթական անգամ հնագիտական արժեքավոր հայտնագործություն է արել, այս անգամ «Ստորին Նավերում» ի հայտ է բերվել մի դամբարանաբլուր, որի բուն պեղումներին նախորդել է դամբարանաբլրին դարերով հաջորդած 25 մ երկարությամբ ուղղանկյուն մի շենքի պեղում: Պարզ է դարձել, որ շինությունը կարող է պատկանել Աքեմենյան կամ հելլենիստական ...
Հունիսի 29-ին Վիեննայում մեկնարկել է ջազի 19-րդ փառատոնըՙ հայկական ազգային երաժշտության եւ կորեական հարվածայինների ռիթմով, իրազեկում է ավստրիական «Քլայնե ցայթունգը»ՙ հունիսի 30-ի համարում:
Վերջերս, Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպված գեղանկարիչ Խաչատուր Եսայանի 100-ամյակին կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել էին նաեւ անհատ անձանց հավաքածուներից կտավներ: ՀՀ մշակույթի նախարարությունն ու պատկերասրահի աշխատակիցները պարզել են, որ ցուցահանդեսին ներկայացված երկու գեղանկարները գրանցված են ՀՀ թանգարանային ֆոնդում, որոնք խորհրդային տարիներին ի պահ են հանձնվել տարբեր կազմակերպությունների: Իսկ թե ինչպե՞ս են այդ ...
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Հոբելյանական օր» գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել 2002 թվականից այստեղ իրականացվող «Տնային խնամք ծերերի համար» ծրագրի շահառու 25 այն գյումրեցի տարեցների համար, ովքեր 2009 թվականի ընթացքում նշում են ծննդյան որեւէ հոբելյանական տարեդարձ: Միջոցառման օրը` հուլիսի 1-ը, նրանցից երկուսի հենց ծննդյան օրն էր:
Ինչպես հայտնի է, հուլիսի 12-ին առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն է վիճարկելու Ժոզեֆ Ագբեկոյի հետ մենամարտում: Այդ մենամարտը յուրահատուկ է նրանով, որ պրոֆեսիոնալ ռինգում Վախթանգն առաջին անգամ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Նա արդեն մեկ ամսից ...
Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարներիՙ Լեւոն Բաբուջյանի եւ Սուրեն Պողոսյանի մրցավեճն էր: Հաղթելով մրցակցին, Լեւոն Բաբուջյանը 4,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա առաջատարը: Նրան կեսական միավորով են զիջում Սամվել Տեր-Սահակյանը, Նարինե Գասպարյանը, Վահե Բաղդասարյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Տեր-Սահակյանը հաղթեց Գրիգոր Դիլանյանին, Նարինե Գասպարյանն առավելության հասավ ...
Եվրոգավաթների մասնակից հայաստանյան չորս ակումբներից երեկ առաջինը մրցասպարեզ դուրս եկան «Բանանցն» ու «Միկան»: Վերջինիս հանդիպումը շվեդական «Հելսինգբորգի» հետ սկսվում էր Երեւանի ժամանակով 23.45-ին, ուստի այդ խաղին կանդրադառնանք հաջորդ համարում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման հերթական ցուցակում 9 հորիզոնականով առաջադիմել է եւ զբաղեցնում է 122-րդ տեղը: Հայ ֆուտբոլիստները ցուցակում տեղ են զբաղեցրել Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Սիերա Լեոնեի եւ Չադի հավաքականների հարեւանությամբ:
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության կայքէջի հաղորդագրության, ապրիլի 15-ին Գյումրի քաղաքի բնակիչ Տ. Թադեւոսյանը ենթարկվել է ծեծի եւ ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ Գյումրու «Ճերմակ», ապա` Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Նախաքննությամբ ...