Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը երեկ ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ, Սարգսյանն ասել է, որ նրա այցը լավ առիթ է` տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ օրակարգային հարցերը, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակելու ...
Իրանի նախագահական ընտրությունների կապակցությամբ Ռուսաստանում կարծիքներ հնչեցին, թե ինչքանո՞վ է արդարացված, որ Մոսկվան լավ հարաբերություններ է պահպանում ԱՄՆ-ի եւ առհասարակ «քաղաքակիրթ» աշխարհի կողմից վտարյալ երկրներիՙ Իրանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի եւ մի քանի այլ պետությունների հետ: Հետեւությունները հակասական էին. եթե մի կողմը պնդում է, թե նման քաղաքականությունը Ռուսաստանին ոչինչ չի տալիս, ...
«Ազգը» անդրադարձել է Հայաստանում հունիսի 29-ից հուլիսի 4-ն անցկացվող Սիրիայի մշակույթի օրերին: Այդ նպատակով Հայաստան ժամանած ՍԱՀ մշակույթի նախարար, դոկտոր Ռիադ Հասան Աղայի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ մշակույթի, արտգործնախարարների հետ, այցելեցին Մատենադարան, թանգարաններ, պատմական վայրեր: ...
Օտարերկրյա փաստաբաններին այլեւս չի թույլատրվում Վրաստանի տարածքում իրականացնել Վրաստանի քաղաքացու պաշտպանություն (Վրաստանի ՔԴՕ, հոդված 78, կետ 5), համաձայն քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել 2009-ի հունիսի 24-ին: Դրա մասին Թբիլիսիի քաղաքացիական գործերով վարչական դատարանում ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի` որպես ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի փաստաբան գրանցման մերժման ...
Ազգային անվտանգության խորհրդից հաղորդում են, որ երեկ կայացել է Եվրոմիության խորհրդատվական խմբի եւ տնտեսական քաղաքականության ու իրավաբանական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հանձնախմբի համատեղ նիստը, որը վարել է ԱԱԽ քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը : Կարեւորելով ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը Հայաստանում` ...
Քուրդիստանի խորհրդարանը մեկ տեղ է հատկացրել հայկական համայնքին: Գրեթե 200 հայ ընտանիք կա Զախոյում, թուրքական սահմանին մոտ գտնվող Իրաքի Դուհոկ նահանգում: Ինչպես տեղեկացնում է araratnews.eu կայքէջը, երեք անձ է պայքարում այդ տեղի համար` Արամ Շահինե Դավուդ Բակոյանը, Իշխան Մալկոն Սարգսյանը եւ Աերտեղ Մովսես Սարգսյանը:
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների եւ մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով:
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի երկրորդ այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատումով` Մարտակերտի շրջանում: Դեսպանը, սակայն, այս իրողությունը գնահատել է անցում ոչ թե սահմանով, այլ շփման գծով:
Բոստոնի շրջանային դատարանի գլխավոր դատավոր Մարկ Վուլֆը վճռել է կարճել մոտ չորս տարի ձգձգվող «Գրիզուոլդն ընդդեմ Դրիսկոլի» դատական հայցը, տեղեկացնում է Թոմաս Նեշը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 20-ի համարում:
Մի հետաքրքրական բան էր կատարվում նախորդ օրը` Մատենադարանի մոտ, Տեր-Պետրոսյանի կողմնակիցների տոնական եւ արտահերթ հանրահավաքին: Հանրահավաքայինների մի մասը, ազատ արձակվածների կրակոտ ճառերը լսելուց հետո, չգիտեմ նրանի՞ց, որ անձրեւ էր գալու, թե՞ այն պատճառով, որ առաջնորդն այլեւս նոր բան չի ասում (եւ` վաղուց)` սկսեց հեռանալ: Սա հասկանալի է. անգամ լավագույն միզանսցեններով ...
Ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը երեկ Մամուլի ազգային ակումբում խոսելով իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության, մասնավորապես իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի մասին, նշեց, որ երբ մեծ անկում է արձանագրվում տնտեսության մեջ, պետությունը առավել ակտիվ դեր պետք է ունենա` անկումն առավել սահուն դարձնելու կամ կանխարգելելու համար: Ֆինանսների նախկին նախարարը դրսից միջոցներ ներգրավելու քայլը ճիշտ ...
Համաշխարհային բանկից Հայաստանին քառամյա օժանդակության 540 մլն դոլարի վարկային ծրագրի շրջանակներում տրամադրվեց եւս 60 մլն դոլար վարկՙ «զարգացման քաղաքականության գործառնություն» անվանմամբ: Այդ կապակցությամբ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հայտնեց, որ այս վարկը տրամադրվում է երկու ռազմավարական նպատակների համար: Առաջինըՙ ...
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանը, եւ ներկայացրեց վարչության կողմից ճանապարհային երթեւեկության տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերով հանցագործությունների քննության պրատիկան, այդ բնագավառներում առկա խնդիրները ու դրան լուծման ուղիները: Պրն Համբարձումյանը նշեց, որ «մարդու կյանքին ու առողջությանը մեծ վնաս ...
Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) եւ հայկական «Ամերիաբանկը» երեկ պայմանագիր ստորագրեցին բանկին 5 մլն դոլար առեւտրի ֆինանսավորման երաշխիք տրամադրելու մասին:
«Արարատբանկի» նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ «Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական շուկաների զարգացումներն ու հեռանկարները եւ Հայաստանը» թեմայով կլոր սեղանը, որին հրավիրված էր Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահ եւ գործադիր տնօրեն Լյուդվիգ Սոբոլեւսկին:
Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունը ավելի քան հարյուրամյա պատմություն ունի: Այդ ընթացքում կազմակերպությունը Հայաստանում եւ սփյուռքում հիմնել է բազմաթիվ մշակութային, առողջապահական, հասարակական կենտրոններ: ՀԲԸՄ-ն, ի թիվս այլ գործունեությունների, կրթական հաստատություններ հիմնելու լավ համբավ է ձեռք բերել: ՀԲԸՄ-ի կրթական ծրագրերի օրակարգում է Երեւանում վիրտուալ համալսարանի ստեղծումը, որի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ ...
«Իսկ դուք ո՞ւմ եք ընտրելու հուլիսի 4-ի համագումարի ժամանակ` Ռազմիկ Դավոյանի՞ն, թեՙ Լեւոն Անանյանին»: Սա կարող է գրավել առաջին հորիզոնականը որպես վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայ գրողների օգտագործած ամենատարածված հարց: Եթե նախկինում գրողները միմյանց վիրավորում էին` միայն թե չաշխատեին, ապա այժմ գտել են չաշխատելու այլ տարբերակ: Այս հարցն են տալիս ...
Օգոստոսի 23-ին Հայաստան կժամանեն իտալացի մասնագետներՙ ավարտին հասցնելու Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնողական աշխատանքները, որոնք սկսել են անցած տարի ամռանը, երբ իտալացի երեք մասնագետ Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաճյուղի պատից Ջաջուռի թանգարան տեղափոխեցին նշված որմնանկարը եւ իրականացրեցին վերականգնման առաջին փուլը: Երկրորդը կատարեցին նույն թվականի աշնանը: Այդ խնդիրը լուծվեց ...
Երեկ գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանը Նկարիչների միության սրահում բացեց իր առաջին ցուցահանդեսը: Գյումրիի Մերկուրովի անվ. գեղարվեստի դպրոց, Երեւանի Թերլեմեզյանի անվ. գեղ. ուսումնարան, ապա Գեղարվեստի պետական ակադեմիա. այսպիսին է եղել Տիգրանի պրոֆեսիոնալ կրթության ճանապարհը: Ցուցահանդեսի բացմանը նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի շնորհավորանքից հետո նկարիչ Արկո Բաղդասարյանը Տիգրանի աշխատանքների մեջ ընդգծեց նկարչական բարձր ...
Ամերիկահայ անվանի քիմիագետ, հանքաբան, ճանապարհորդ, բնախուզական անհավանական արկածների սիրահար Հովհաննես Գարայանը (Ջոն Գարա Վարդան) ծնվել է XIX դ. կեսերինՙ մոտավորապես 1849-ին (որոշ տվյալներովՙ 1906-ին 57 տարեկան էր), Կ. Պոլսում, ունեւոր ընտանիքում: Տասներկու տարեկանում սովորելու մտադրությամբ ծնողները նրան ուղարկել են Վիեննա, ամենայն հավանականությամբ` Մխիթարյան միաբանների մոտ: Այնտեղ երեք տարի ուսանելուց եւ ...
«Ազգը» մայիսի 16-ի համարում տեղեկացրել է Մոնրեալի Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) կազմակերպած կանադահայ տասը հռչակավոր արվեստագետների մեծարման հանդիսության մասին, որը տեղի էր ունեցել «Մաունթ Սթիվն» ակումբում մայիսի 2-ին: Իր նորագույն ֆիլմիՙ «Քլոյեի» նկարահանման աշխատանքների հետեւանքով աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, որը նույնպես արժանացել էր մրցանակի, չէր կարողացել ներկա գտնվել հանդիսությանը:
Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլի առաջին խաղում «Միկան» հյուրընկալվել էր շվեդական «Հելսինգբորգին»: «Միկան» ցավալի պարտություն կրեց 1-3 հաշվով: Մինչեւ 86-րդ րոպեն հաշիվը հավասար էր, սակայն խաղավերջում «Միկան» 2 գոլ բաց թողեց ու ցավալի պարտություն կրեց:
Ինչպես հայտնի է, վերջերս շախմատի Հայաստանի հավաքականը Փարիզում արագ շախմատի մրցաշարում զգալի առավելությամբ հաղթել էր տանտերերին: Այդ մրցամարտի մասնակիցներից երեքըՙ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը երեկ հյուրընկալվել էին «Տեսակետ» ակումբում:
Ըստ Panarmenian.net-ի, Մոսկվայի հյուսիսային մասում` «Պոլեժաեւսկայա» մետրոյի կայարանի մոտ սպանվել է Ուֆայում բնակվող 51-ամյա հայաստանցի Միխայիլ Աղաթուրյանը: Վերջինս իր բիզնեսն է ունեցել Մոսկվայում, Զորգեի փողոցում նա բնակարան էր վարձակալում: Ըստ նախնական վարկածի, անհայտ անձը կրակել է գործարարի վրա խլացուցիչով ատրճանակով, «վերստուգիչ» կրակոց անելով գլխին: «Առավոտյան ժամը 10-ին մոտ Զորգեի փողոցի ...
Սեւանա լճի քաղաքային լողափում հուլիսի 2-ին ռետինե ներքնակով մի երեխա 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքներից ներքնակը շրջվել է, եւ երեխան հայտնվել է ջրում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ժամը 15.30-ին Գեղարքունիքի մարզի Սեւանի ջրափրկարարական ջոկատի կենտրոնակայանում ստացված ահազանգից ...