Սեւանա լճի քաղաքային լողափում հուլիսի 2-ին ռետինե ներքնակով մի երեխա 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքներից ներքնակը շրջվել է, եւ երեխան հայտնվել է ջրում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ժամը 15.30-ին Գեղարքունիքի մարզի Սեւանի ջրափրկարարական ջոկատի կենտրոնակայանում ստացված ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական խումբը: Ժամը 15.32-ին ջրից դուրս է բերվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 2004 թ. ծնված Նարեկ Խչոյանը: Երեխային ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, եւ հանձնվել ծնողներին: Ն. Խչոյանի առողջական վիճակը բավարար է: