Երկօրյա պետական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը երեկ իր ժամանակավոր կեցավայրումՙ «Գոլդըն Փելեյս» հյուրանոցում, բացառիկ հարցազրույց շնորհեց «Ազգ» օրաթերթին: Հակառակ սեղմ ժամանակին, պրն Խրիստոֆիասը սիրալիր եւ հանգամանալից պատասխան տվեց թերթի հարցերին, որոնք ներկայացնում ենք ստորեւՙ նույնությամբ:
Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին տեղեկատվությունն այդ երկրում արծարծվում է արդեն վաղուց:
Իրանի Իսլամական Հանրապետությունում հազիվ հանդարտվում էին հետընտրական կրքերը: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վարչակարգը շարունակում էր հաջողությամբ պայքարել ընդդիմության հետ որեւէ առնչություն չունեցող խռովարարների դեմ, որովհետեւ ընդդիմադիրների առաջնորդ Միր Հուսեյն Մուսավին որպես նախկին վարչապետ, ծնունդն է երկրում գործող իշխանական համակարգի: Հանկարծ խռովությունների թատերաբեմ է դառնում նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկ կառավարության նիստերի դահլիճում ԼՂՀ եւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների ղեկավարները ստորագրել են համագործակցության հուշագիր:
Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Սաֆարյանի ուշադրության կենտրոնում հայ-թուրքական հարաբերությունների զարգացումն է: Ըստ նրա, մինչեւ հոկտեմբեր գործընթացը կարագանա, որովհետեւ թուրքական կողմը հրավիրել է Սերժ Սարգսյանին պատասխան քայլ կատարելու եւ դիտելու ֆուտբոլային հանդիպումը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կգնա ֆուտբոլային խաղը դիտելու, եթե սահմանը բաց լինի: Սաֆարյանն ...
«Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը երեկ սկսվեց Երեւանում, որը նախաձեռնել է Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը: Միջոցառմանը ելույթ է ունեցել եւ ճգնաժամով պայմանավորված Հայաստանի խնդիրներին է անդրադարձել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Գռեհկություն` քաղաքական բանավեճի փոխարեն» քննարկման ավարտին, մի տեսակ ամփոփելով քննարկումը, հիմնադրամի նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասաց այն գլխավորը, որի համար եւ, մեր կարծիքով, ի վերջո հրավիրվել էր այդ քննարկումը: Մեջբերենք մի փոքր համառոտած. «Հայաստանն ամենաքաղաքականացված երկրներից մեկն է, մեզ մոտ ամեն ինչ քաղաքականացված է` դատարանը, ...
Գործարար Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արթուր Գրիգորյանն ու Արա Զաքարյանը երեկ «Հայելի» ակումբում հայտարարեցին, որ Խաչատուր Սուքիասյանը կարող է ներկայանալ իրավապահ մարմիններին: Վերջիններս ընթերցեցին մամուլում արդեն հրապարակված Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը:
«Ազգ» -ի խմբագրությունը շնորհակալությամբ ստացել է The Armenians of Cyprus (Կիպրոսի հայերը) տեղեկատվական 36 էջանոց պարբերականը եւ «Գալայճյան հիմնադրամի» 4 էջանոց տարեկան ամփոփագիրը (համար 1, գարուն, 2009 թ.), երկուսն էլ անգլերեն լեզվով:
Անհողմությունն առաջին հայացքից կարծես թե ինչ-որ հանդարտ եւ խաղաղ բան է: Մի խոսքովՙ այն, ինչի մասին կարելի է երազել: Երեւի դրախտում այդպես է լինում: Եվ բառարաններում էլ այդ տերմինը տրվում է գրեթե որպես մեռյալ լռություն: Անհողմության (ՔՑՌսՖ) քիչ թե շատ գիտական մեկնաբանությունը հետեւյալն է. «Քամու բացակայություն կամ վայրկյանում մինչեւ 20 ...
Ըստ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, վաթսունհինգ բժիշկ-գիտնականներ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի անդամներ, երիտասարդ բժիշկներ, ասպիրանտներ եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) անդամներ մասնակցել են հունիսի վերջին Ռուսաստանում նշվող Առողջապահության աշխատողի օրվան նվիրված երեկոյին: ՌՀՄ-ի կազմակերպած միջոցառումը բացել է միության Բժիշկների ասոցիացիայի ղեկավար, գիտության եւ տեխնիկայի բնագավառում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր, ՌԴ ...
Դանիել Երաժիշտը երեք պետական անսամբլ է ստեղծելՙ «Տաղարան», «Գանձեր», «Շարական»: Ներկայում ղեկավարում է 1981-ին ստեղծված արդեն ոչ պետական «Շարականը», որը հովանավորներ չունի, փոխարենը կա ընտրված ուղուն անսամբլի 10 երաժիշտների հավատարմությունը: Ու թեեւ «Շարականի» փորձերն անցնում են Դանիել Երաժիշտի երկու սենյականոց բնակարանում, միայն վերջերս դադարած հարեւանների դժգոհություններին զուգահեռ եւ յուրաքանչյուր երաժիշտ ...
Մայիսի վերջերին 3 օր շարունակ 19-րդ եւ 20-րդ դարերի հայ նկարիչների յուղանկարների մի հազվագյուտ հավաքածու ցուցադրվել է Թեքեյան մշակութային միության Ալթադենայի (Կալիֆոռնիա) Պեշկյոթուրյան կենտրոնում, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 20-ի հաղորդագրությունը:
Սկզբնավորվելով Ճապոնիայում, օրիգամին ձեռարվեստը հետագայում տարածում գտավ ու հասավ նաեւ Հայաստան: Եվ հուլիսի 11-ին հենց օրիգամիի յուրահատուկ նմուշների ցուցադրություն է կազմակերպվելու Հայաստանի գեղագիտական ազգային կենտրոնում, որին կենտրոնի Փոքր թատրոնում կհաջորդի դասական ճապոնական քնարերգության թատերականացված բեմադրությունըՙ «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ...»: Աշխատանքները Գեղագիտության կենտրոնի սաներինն են:
Միջազգային «Փեն» գրական կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը այս տարի իր թարգմանական աշխատանքների հիմնադրամի մրցանակներից մեկը շնորհել է գրող եւ թարգմանիչ Ջեֆրի Մայքլ Կոշկարյանին:
«Ազգ» օրաթերթի (հուլիսի 4-ի համարում) «Վիրտուալ համալսարանը համացանցում կմիավորի սփյուռքահայերին» հոդվածում սխալմամբ տպագրվել էր. «Վիրտուալ համալսարանի պաշտոնական մեկնարկը տեղի է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանում»: Իրականում տեղի է ունեցել ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում (Ալեք Մանուկյան 9 հասցեում) եւ իրականացվում է Երեւանի պետական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական ...
Երեկ «Հանրապետական» մարզադաշտում կայացավ 11-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը, որով առաջնությունը հատեց «հասարակածը»: Եթե անցած մրցաշրջանում այս թիմերի հանդիպումներն առաջնության կենտրոնական մրցախաղերն էին, որոնք պետք է որոշեին ոսկե մեդալների բախտը, ապա այսօր իրադրությունը կտրուկ փոխվել է: «Փյունիկը» կրկին առաջատարն է եւ պայքարում է չեմպիոնության համար, իսկ ահա արարատցիները հայտնվել են ...
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգում անցկացված շախմատի մրցաշարի 95 մասնակիցների թվում էր Վարուժան Հակոբյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով, զբաղեցրեց 6-րդ տեղը: Նույնքան միավոր էին վաստակել նաեւ գրոսմայստերներ Գատա Կամսկին, Իլյա Սմիրինը, Իրժի Ստոչեկը եւ Լեոնիդ Յուդաշինը: Իսկ լավագույն արդյունքի հասան ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան եւ ...
Իսպանական Սան Սեբաստիան քաղաքում մեկնարկում է շախմատային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվեն տղամարդկանց երեք եւ կանանց մեկ մրցաշարեր: Գլխավոր մրցաշարի 10 մասնակիցների թվում է Սլովակիան ներկայացնող հայ շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը: Նա իր անհատական վարկանիշով մասնակիցներից զիջում է միայն Պյոտր Սվիդլերին (2739) ու Ռուսլան Պոնոմարյովին (2727): Մրցաշարում հանդես կգան նաեւ Հիկարու Նակամուրան ...
Իսպանական Բենասկե քաղաքում ընթացող շախմատի միջազգային 29-րդ մրցաշարի 394 մասնակիցների թվում են Զավեն Անդրեասյանը, Կարեն Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը: Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարում կխաղացվի 11 տուր:
Դորտմունդի շախմատի մրցաշարի առաջին շրջանի հաղթող դարձավ նորվեգացի Մագնուս Կառլսենը: 5-րդ տուրում հաղթելով Արկադի Նայդիչին, նա 3,5 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: Նրան կես միավոր են զիջում Վլադիմիր Կրամնիկն ու Պետեր Լեկոն: Կրամնիկը ոչ-ոքի խաղաց իր հայրենակից Դմիտրի Յակովենկոյի հետ, իսկ Լեկոն պարտության մատնեց Բաքրոյին: Յակովենկոն ունի 2,5, Բաքրոն` 2 միավոր: ...